Սեղմել Esc փակելու համար:
ԿԱՐԻՆԵ ՔԱՐԱՄՅԱՆԻՆ ԵՎ ՔՆՔՈՒՇ ՄՈՎՍԻՍՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԱՐԻՆԵ ՔԱՐԱՄՅԱՆԻՆ ԵՎ ՔՆՔՈՒՇ ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ ՀՈՒՆԳԱՐԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 նոյեմբերի 2022 թվականի N 1385-Ա

 

ԿԱՐԻՆԵ ՔԱՐԱՄՅԱՆԻՆ ԵՎ ՔՆՔՈՒՇ ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ ՀՈՒՆԳԱՐԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության սնանկության գործերի բաժնի գլխավոր մասնագետ Կարինե Քարամյանին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության ռազմավարական ծրագրերի վարչության հետազոտությունների և զարգացման բաժնի ավագ հարկային տեսուչ Քնքուշ Մովսիսյանին 2022 թվականի նոյեմբերի 28-ից մինչև դեկտեմբերի 1-ը գործուղել Հունգարիա (Բուդապեշտ)` «Սնանկության անդրսահմանային ընթացակարգերի գործնական կիրառում» համաժողովին մասնակցելու նպատակով:

2. Կարինե Քարամյանի և Քնքուշ Մովսիսյանի` Հունգարիա գործուղման ճանապարհածախսը և 2022 թվականի նոյեմբերի 28-ի օրապահիկի ծախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Կարինե Քարամյանի և Քնքուշ Մովսիսյանի` Հունգարիա գործուղման գիշերավարձի և 2022 թվականի նոյեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 1-ի օրապահիկի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հունգարիա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. նոյեմբերի 24

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
24.11.2022
N 1385-Ա
Որոշում