Սեղմել Esc փակելու համար:
ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԻՎԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ Օ ...

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

3 նոյեմբերի 2022 թվականի N 74-Ն

ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-Ի ԹԻՎ 02-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

Հավելված 6

ՀՀ առողջապահության նախարարի

2022 թվականի նոյեմբերի 3-ի

N 74-Ն հրամանի

ՁԵՎ

ԵՐԵԽԱՅԻ ՄԱՀՎԱՆ ԷՊԻԿՐԻԶԻ

1. Բժշկական կազմակերպություն` _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _

2. ԵՐԵԽԱՅԻ ՄԱՀՎԱՆ ԷՊԻԿՐԻԶ N______

3. Մահացածի _______________________4. Ծննդյան ամսաթիվ`________________

ազգանուն, անուն, հայրանուն

5. Հասցե`_____________________________________________________________

6. Ընդունվել է ստացիոնար բուժման_____________7. հիվ. պատմագրի N_______

բաժանմունքի անվանում

8. Անձը հաստատող փաստաթղթի տվյալներ_________________9. Սեռ_____________

10. Ընդունվել է «____»_____ 20 թ, 11. Մահացել է «___ «____ 20 թ.

12. Կլինիկական ախտորոշում`_____________________________________________

13. Բարդություններ_____________________________________________________

14. Ուղեկցող հիվանդություններ__________________________________________

_______________________________________________________________________

15. Գանգատներ__________________________________________________________

16. Հիվանդության անամնեզ

17. Կյանքի անամնեզ

18. Վիճակն ընդունվելիս (օբյեկտիվ տվյալներ)` t- Ps- SpO2 - RR- ԶՃ-

______________________________________________________________________

19. Հոսպիտալացման ընթացք

20. Վիրահատություն

21. Հետվիրահատական ընթացք______________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

22. Բուժում

23. Կատարված հետազոտությունների արդյունքներ

.______________________________________________________________________.

|Հետազոտության|Հետազոտության |Հետազոտության|Հետազոտության|Հետազոտության|

|անվանում     |նորմա         |ամսաթիվ      |ամսաթիվ      |ամսաթիվ      |

|             |              |_____________|_____________|_____________|

|             |              |Արդյունք     |Արդյունք     |Արդյունք     |

|____________________________|_____________|_____________|_____________|

|Արյան ընդհանուր քննություն  |             |             |             |

|____________________________|_____________|_____________|_____________|

|Արյան բիոքիմիական քննություն|             |             |             |

|____________________________|_____________|_____________|_____________|

|Մեզի ընդհանուր քննություն   |             |             |             |

|____________________________|_____________|_____________|_____________|

|Մեզի բակտերիոլոգիական       |             |             |             |

|քննություն                  |             |             |             |

|____________________________|_____________|_____________|_____________|

|Կոագուլոգրամմա              |             |             |             |

|____________________________|_____________|_____________|_____________|

|այլ                         |             |             |             |

.______________________________________________________________________.

24. Ռենտգեն քննություն`

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

25. ՈւՁՀ`_____________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

26. ԷՍԳ`______________________________________________________________ ______________________________________________________________________ ______________________________________________________________________ ______________________________________________________________________ ______________________________________________________________________

27. Այլ քննություններ`________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

Բուժող բժիշկ` _________________ Բաժանմունքի ղեկավար` ________________

                   անուն, ազգանուն                        անուն, ազգանուն

                   ստորագրություն                         ստորագրություն

Հավելված 7

ՀՀ առողջապահության նախարարի

2022 թվականի նոյեմբերի 3-ի

N 74-Ն հրամանի

ՁԵՎ

ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԲՈՒԺՈՒՄ ՍՏԱՑՈՂ ԵՐԵԽԱՅԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԷՊԻԿՐԻԶԻ

1. Բժշկական կազմակերպություն` _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _

2. ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԲՈՒԺՈՒՄ ՍՏԱՑՈՂ ԵՐԵԽԱՅԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԷՊԻԿՐԻԶ N_______

3. Երեխայի ____________________4. Ծննդյան ամսաթիվ`___________________

ազգանուն, անուն, հայրանուն

5. Հասցե_____________________________________________________________

6. Ընդունվել է վերականգնողական բուժման` ստացիոնար, ցերեկային ստացիոնար___________________________________________

բաժանմունքի անվանում

7. Ընդունվել է «____»_____ ____ թ, 8. Դուրս է գրվել «___ «____ ____թ.

9. Ընդունվել է գանգատներով`

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

10. Անամնեզ`__________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

11. Օբյեկտիվ տվյալներ_________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

12. Կլինիկական ախտորոշում`____________________________________________

______________________________________________________________________

13. Ստացած թերապիաների տեսակները______________________________________

14. Բուժման արդյունքում տեղի ունեցած փոփոխությունները

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

15. Խորհուրդներ`_______________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

Բուժող բժիշկ`________________ Բաժանմունքի ղեկավար`_____________________

                  ստորագրություն             անուն, ազգանուն ստորագրություն

Հավելված 8

ՀՀ առողջապահության նախարարի

2022 թվականի նոյեմբերի 3-ի

N 74-Ն հրամանի

ՁԵՎ

ԵՐԵԽԱՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԲՈՒԺՄԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԹԵՐԹԻԿԻ

1. Երեխայի (Ա.Ա.Հ)____________________________________________________

2. Պատմագրի N_________________________________________________________

3. Բաժանմունք_________________________________________________________

4. Հիվանդասենյակ______________________________________________________

5. Հատուկ նշումներ __________________________________________________

6. Պահանջվող պարապմունքներ/թերապիաներ

.________________________________.

|Մասնագետներ     |Շաբաթական այցեր|

|________________|_______________|

|Ֆիզիոթերապիստ   |               |

|________________|_______________|

|էրգոթերապիստ    |               |

|________________|_______________|

|Լոգոպեդ         |               |

|________________|_______________|

|հոգեբան         |               |

|________________|_______________|

|հատուկ մանկավարժ|               |

.________________________________.

7. Աջակցող սարքերի անհրաժեշտություն

.____________________________________.

|Սարքավորման տեսակ     |Նկարագրել    |

|______________________|_____________|

|Օրթեզ                 |             |

|______________________|_____________|

|Պրոտեզ                |             |

|______________________|_____________|

|Սպլինտ                |             |

|______________________|_____________|

|Անվասայլակ            |             |

|______________________|_____________|

|Քայլակ                |             |

|______________________|_____________|

|Կանգնակ               |             |

.____________________________________.

8. Այլ խորհրդատվություն

._____________________________________________________________________.

|_____________________________________________________________________|

Ամսաթիվ ------------թ.  Բժիշկ վերականգնողաբան _______________________

9. Երեխայի բժշկական օգնության և սպասարկման ժամանակ իրականացված

միջամտություններ

.___________________________________________________.

|Միջամտություն տեսակ      |Սկիզբ   |Ավարտ    |Քանակ |

|_________________________|________|_________|______|

|_________________________|________|_________|______|

|_________________________|________|_________|______|

|_________________________|________|_________|______|

.___________________________________________________.

Բժիշկի Ա.Ա.________________________ Ստորագրություն__________________

Հավելված 9

ՀՀ առողջապահության նախարարի

2022 թվականի նոյեմբերի 3-ի

N 74-Ն հրամանի

ՁԵՎ

ԵՐԵԽԱՅԻ ՀԵՏՎԻՐԱՀԱՏԱԿԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿԻ

._____________________________________________________________________.

|Ամսաթիվ  |Հետվիրահատական ընթացք, նշանակումներ                        |

|_________|___________________________________________________________|

|         |______________________|____________________________________|

|         |______________________|____________________________________|

|         |______________________|____________________________________|

|_________|______________________|____________________________________|

|         |______________________|____________________________________|

|         |______________________|____________________________________|

|         |______________________|____________________________________|

|         |______________________|____________________________________|

|_________|______________________|____________________________________|

|         |______________________|____________________________________|

|         |______________________|____________________________________|

|         |______________________|____________________________________|

._____________________________________________________________________.

Բժիշկի Ա.Ա._______________________ Ստորագրություն_____________________

Հավելված 10

ՀՀ առողջապահության նախարարի

2022 թվականի նոյեմբերի 3-ի

N 74-Ն հրամանի

ՁԵՎ

ԵՐԵԽԱՅԻ ԱՄԵՆՕՐՅԱ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԹԵՐԹԻԿԻ

1. Բժշկական կազմակերպություն______________ 3. Հիվանդասենյակ No ________

2. Բաժանմունք_________________________ 4. Մահճակալ_____________________

5. ՀՊ No______ 6. Անուն, Ազգանուն ______ 7. Տարիք___ 8. Ախտորոշում_____

9. Դեղորայքը ստացել եմ հիվանդանոցի կողմից անվճար ս.տ.____10. Բժիշկ_____

._____________________________________________________________________.

|   |11. Ամսաթիվ            |     |     |     |     |     |     |     |

|___|_______________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|12.|Կատարվող               | | | | | | | | | | | | | | | | | | | | | |

|   |գործողություններ       | | | | | | | | | | | | | | | | | | | | | |

|___|_______________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|

|   |13. Նշանակված դեղորայք | | | | | | | | | | | | | | | | | | | | | |

|___|_______________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|

|1) |                       | | | | | | | | | | | | | | | | | | | | | |

|___|_______________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|

|2) |                       | | | | | | | | | | | | | | | | | | | | | |

|___|_______________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|

|3) |                       | | | | | | | | | | | | | | | | | | | | | |

|___|_______________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|

|4) |                       | | | | | | | | | | | | | | | | | | | | | |

|___|_______________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|

|5) |                       | | | | | | | | | | | | | | | | | | | | | |

|14.|Նշանակված              | | | | | | | | | | | | | | | | | | | | | |

|   |հետազոտություններ      | | | | | | | | | | | | | | | | | | | | | |

|___|_______________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|

|1) |                       | | | | | | | | | | | | | | | | | | | | | |

|___|_______________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|

|2) |                       | | | | | | | | | | | | | | | | | | | | | |

|___|_______________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|

|3) |                       | | | | | | | | | | | | | | | | | | | | | |

|___|_______________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|

|4) |                       | | | | | | | | | | | | | | | | | | | | | |

|___|_______________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|

|5) |                       | | | | | | | | | | | | | | | | | | | | | |

|___|_______________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|

|   |15. Նշանակված այլ      | | | | | | | | | | | | | | | | | | | | | |

|   |գործողություններ       | | | | | | | | | | | | | | | | | | | | | |

|___|_______________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|

|1) |Ծայրամասային երակային  | | | | | | | | | | | | | | | | | | | | | |

|   |կաթեթերի տեղադրում     | | | | | | | | | | | | | | | | | | | | | |

|___|_______________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|

|2) |Ծայրամասային երակային  | | | | | | | | | | | | | | | | | | | | | |

|   |կաթեթերի հեռացում      | | | | | | | | | | | | | | | | | | | | | |

|___|_______________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|

|3) |                       | | | | | | | | | | | | | | | | | | | | | |

|___|_______________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|

|4) |                       | | | | | | | | | | | | | | | | | | | | | |

|___|_______________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|

|5) |                       | | | | | | | | | | | | | | | | | | | | | |

|___|_______________________|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|

|   |16. Բուժքրոջ           | | | | | | | | | | | | | | | | | | | | | |

|   |ստորագրություն         | | | | | | | | | | | | | | | | | | | | | |

._____________________________________________________________________.

Հավելված 11

ՀՀ առողջապահության նախարարի

2022 թվականի նոյեմբերի 3-ի

N 74-Ն հրամանի

ԿԱՐԳ

ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով կարգավորվում են երեխաների հիվանդության պատմագրի (այսուհետ, Պատմագիր) և հիվանդանոցային պայմաններում երեխաների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպմանն առնչվող առանձին բժշկական փաստաթղթերի լրացման և վարման հետ կապված հարաբերությունները:

2. Բժշկական փաստաթղթերը վարվում են թղթային կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային առողջապահության համակարգ միանալուց հետո բժշկական փաստաթղթերը պարտադիր վարվում են էլեկտրոնային եղանակով:

3. Երեխայի բուժման յուրաքանչյուր դեպքի ավարտից հետո բժշկական փաստաթղթերը պահվում են բժշկական կազմակերպությունում և հետագայում արխիվացվում:

4. Համաձայն «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-ին մասը` 16 տարին լրացած երեխաները իրավունք ունեն տալու գրավոր իրազեկված համաձայնություն բժշկական միջամտություն ստանալու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: 16 տարին լրացած երեխաները կարող են ստանալ իրենց առողջության վերաբերյալ տեղեկատվություն:

5. Պատմագիրը լրացվում է ավագ բուժաշխատողի (այսուհետ` բժիշկ) և միջին բուժաշխատողի (այսուհետ` բուժքույր կամ բուժեղբայր) կողմից` սույն կարգի համաձայն:

6. Բժշկական փաստաթղթերը լրացվում են գրական հայերենով: Բժշկի, բուժքրոջ կամ բուժեղբոր, բաժանմունքի, հիվանդասենյակի և մահճակալի վերաբերյալ տվյալների փոփոխությունները ամրագրվում են պատմագրում ավագ բուժքրոջ կամ բուժեղբոր կողմից:

7. Բժշկական փաստաթղթերում լրացված տեղեկությունները պետք է լինեն հավաստի և ժամանակագրական առումով ճշգրիտ: Բժշկական փաստաթղթերում այն կետերը, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը բացակայում է դրվում է «Z» նշանը:

8. Բժշկական փաստաթղթերում արձանագրվում է տվյալների թարմացման արդյունքում կատարված յուրաքանչյուր փոփոխություն ու այն իրականացնողի վերաբերյալ տեղեկատվությունը, թարմացման ամսաթիվը և պահպանվում, ընդ որում թղթային տարբերակում խմբագրողի կողմից` Պատմագրի մեջ:

9. Էլեկտրոնային տարբերակում` բժշկական փաստաթղթերում արձանագրված տվյալների թարմացման արդյունքում կատարված յուրաքանչյուր փոփոխություն ու այն իրականացնողի վերաբերյալ տեղեկատվությունը, թարմացման ամսաթիվը և պահպանվում է էլեկտրոնային առողջապահության համակարգի կողմից` էլեկտրոնային իրադարձությունների մատյանում:

ԳԼՈՒԽ 2. ՊԱՏՄԱԳՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԼՐԱՑՈՒՄԸ

10. Պատմագրի 1-ին կետում լրացվում է այն բժշկական կազմակերպության անվանումը, որտեղ հոսպիտալացվել է երեխան, իսկ նույն կետի 1-ին ենթակետում տեղադրվում է բժշկական կազմակերպության լոգոն (առկայության դեպքում),

11. Պատմագրի 1-ին կետի 2-րդ ենթակետում` պատմագրի համարը,

12. Պատմագրի`

1) 2-րդ կետը լրացվում է, եթե երեխայի բժշկական օգնությունը և սպասարկման կազմակերպումն իրականացվում է հիվանդանոցային պայմաններում, և նշվում է սկիզբն ու ավարտը,

2) 3-րդ կետը լրացվում է, եթե երեխայի բժշկական օգնությունը և սպասարկման կազմակերպումն իրականացվում է ցերեկային ստացիոնարի պայմաններում, և նշվում է սկիզբն ու ավարտը,

3) 4-րդ կետում լրացվում է այն բաժանմունքի անվանումը, որտեղ ընդունվել է երեխան,

4) 5-րդ կետում լրացվում է այն հիվանդասենյակի համարը, որտեղ երեխան պառկած է, հիվանդասենյակը փոխելու դեպքում նշվում է նաև փոփոխված հիվանդասենյակի համարը,

5) 6-րդ կետում լրացվում է երեխայի բուժումն իրականացնող բժիշկի անուն, ազգանունը, 6-րդ կետի 1)-ին ենթակետում լրացվում է այն բժիշկի անուն, ազգանունը ում փոխանցվել է կամ ում հետ համատեղ իրականացվում է երեխայի բուժումը,

6) 7-րդ կետում լրացվում է երեխայի ախտորոշումը, 7-րդ կետի 1)-ին ենթակետում լրացվում է երեխայի մոտ ցանկացած տեսակի ալերգիայի առկայության վերաբերյալ տեղեկատվություն,

7) 8-րդ կետում լրացվում է երեխայի բժշկական կազմակերպություն ընդունվելու ամսաթիվը և ժամը` ըստ ներկայացված ձևաչափի` օր / ամիս / տարի և ժամ,

8) 8-րդ կետի 1)-ին ենթակետում լրացվում է երեխայի բժշկական կազմակերպությունից դուրս գրվելու ամսաթիվը և ժամը` ըստ ներկայացված ձևաչափի` օր / ամիս / տարի և ժամ,

9) 9-րդ և 10-րդ կետերում լրացվում է նույն բժշկական կազմակերպության կազմում առկա այլ բաժանմունք տեղափոխվելու դեպքում և նշվում է տեղափոխման ամսաթիվը` ըստ ներկայացված ձևաչափի` օր / ամիս/ տարի, իսկ 9-րդ և 10-րդ կետերի 1)-ին ենթակետերում լրացվում է այդ բաժանմունքի անվանումը,

10) 11-րդ կետում լրացվում է երեխայի մահվան ամսաթիվը ըստ ներկայացված ձևաչափի` օր / ամիս/ տարի և ժամ,

11) 12-րդ կետում լրացվում է բժշկական կազմակերպությունում երեխայի անցկացրած մահճակալ-օրերի քանակը` երեխայի բժշկական կազմակերպություն ընդունելուց մինչև երեխայի դուրս գրվելու օրը: Ընդունման և դուրս գրման օրերը համարվում են մեկ մահճակալ-օր,

12) 13-րդ կետում լրացվում է հիվանդության ելքը,

13) 14-րդ կետում բժշկական կազմակերպություն ներկայացված երեխային վերաբերող փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում ընդունարանի բժշկի կողմից լրացվում է «Վճարման տեսակը» տողը, ընտրելով համապատասխան տարբերակը: «Այլ» դաշտը ընդգծելու դեպքում նշվում է վճարման համապատասխան տեսակը,

14) 15-րդ կետում լրացվում է պետական պատվերի հիմքը` նշելով համապատասխան տարբերակը, ընդ որում «ուղեգիր», «հրաման» կամ «տեղափոխման էպիկրիզ» տարբերակները ընտրելու դեպքում նշվում է վերջիններիս համարները և ամսաթիվը:

15) 16-րդ կետը լրացվում է միայն այն դեպքում, եթե տվյալ բժշկական կազմակերպությունից այլ բժշկական կազմակերպություն երեխայի տեղափոխումն իրականացվում է որոշակի ծառայություն ստանալու նպատակով` հետ վերադարձի պայմանով, և նշվում է տեղափոխման ամսաթիվը, ժամն ու վայրը, 1)-ին ենթակետում լրացվում է տեղափոխման վայրը, իսկ 2)-րդ ենթակետում` երեխայի բժշկական կազմակերպություն հետ վերադարձի ամսաթիվը և ժամը:

13. Պատմագրի «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏՎՅԱԼՆԵՐ» գլխում լրացվում է հետևյալ տեղեկատվությունը`

1) 17-րդ կետում լրացվում է երեխայի անունը, ազգանունը, հայրանունը` համաձայն ծննդյան վկայականի կամ անձնագրի տվյալների, իսկ երեխայի անձը (ինքնությունը) հաստատող փաստաթղթի բացակայության դեպքում (անվանակոչված նորածին, այլ դեպքեր)` ըստ անհրաժեշտության, լրացվում է երեխայի ծնողի կամ օրինական ներկայացուցչի անուն ազգանունը,

2) 18-րդ կետում` երեխայի անձը (ինքնությունը) հաստատող փաստաթղթի տեսակը,

3) 19-րդ կետում` երեխայի անձը (ինքնությունը) հաստատող փաստաթղթի համարը,

4) 20-րդ կետում` երեխայի ծննդյան ամսաթիվը (օրը /ամիս /տարին),

5) 21-րդ կետում` երեխայի սեռը,

6) 22-րդ կետում` երեխայի ուսման վայրը` նշելով մանկապարտեզի, դպրոցի կամ այլ հաստատության համարը կամ անվանումը (լրացվում է միայն առկայության դեպքում),

7) 27-րդ կետում` երեխային ուղեկցող անձի անունը, ազգանունը, հեռախոսահամարը, լրացվում է այն դեպքում, եթե երեխան բերվել է հիվանդանոց ծնող կամ օրինական ներկայացուցիչ չհանդիսացող անձի կողմից,

8) 28-րդ կետում լրացվում է երեխային հիվանդասենյակում խնամող անձի անունը, ազգանունը և հեռախոսահամարը,

9) 29-րդ կետում լրացվում է տվյալ բժշկական կազմակերպություն երեխայի տեղափոխման միջոցը` ընտրվում է ըստ ներկայացված տարբերակների: Եթե տեղափոխման միջոցը չի արտացոլվում նշված տարբերակներում, ապա ընդգծվում է «այլ»-ը և տողում լրացվում համապատասխան տարբերակը,

10) 30-րդ և 31-րդ կետերում` արյան խումբը և ռեզուս- պատկանելիությունը, եթե առկա են տվյալները,

11) 32-րդ կետում` դեղերի նկատմամբ կողմնակի ազդեցությունը (հակացուցված դեղեր) (նշվում են հակացուցված դեղի(երի) անվանումները` այդպիսիք լինելու պարագայում),

12) 33-րդ և 34-րդ կետերը լրացվում են հիվանդանոցային պայմաններում բուժման անհրաժեշտություն ունեցող 16-18 տարեկան երեխաներին (ընտանիքի հիվանդ անդամի խնամք) և/կամ երեխա խնամող անձին անաշխատունակության թերթիկ հատկացնելու դեպքում` անաշխատունակության թերթիկի սերիան, համարը, տևողությունը, վավերականությունը` անաշխատունակության թերթիկի տրման օրը,

13) 35-րդ և 36-րդ կետերում` ուղեգրման դեպքում համապատասխանաբար լրացվում է ուղեգրող բժշկական կազմակերպության անվանումը և ուղեգրող բժշկական կազմակերպության կողմից ուղեգրման նպատակով երեխայի ախտորոշումը,

14) 37-րդ կետը լրացվում է ընդունող բժշկական կազմակերպությունում երեխային զննելուց անմիջապես հետո: Ախտորոշումը գրվում է ըստ ՀՄԴ-10- հիվանդությունների տասներորդ վերանայված միջազգային դասակարգչի, ամբողջությամբ` առանց հապավումների:

15) 38-րդ կետը լրացվում է երեխայի ընդունվելու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում: Եթե բուժման ընթացքում կլինիկական ախտորոշումը փոխվել է, ապա դրա մասին նշվում է պատմագրում,

16) 39-րդ, կետում նշվում է երեխայի հիմնական ախտորոշումը, ընթացիկ բարդությունները և ուղեկցող հիվանդությունները` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 871-Ն հրամանով հաստատված հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների ՀՄԴ10 վիճակագրական դասակարգչին համապատասխան, ամբողջությամբ` առանց հապավումների:

17) 40-րդ կետում նշվում է` վերջին մեկ տարվա ընթացքում տվյալ հիվանդության կապակցությամբ երեխան հոսպիտալացվել է առաջին անգամ, թե կրկնակի: Վերջինիս դեպքում նշվում է հոսպիտալացումների քանակը:

18) 41-րդ կետը` նախատեսված է հատուկ նշումների համար, որոնք, ըստ բժշկի կարծիքի, կարևոր են երեխայի բուժման գործընթացում և դրանք գրանցելու համար այլ դաշտ նախատեսված չէ:

19) 42-րդ կետում նշված` անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու երեխայի իրավունքի վերաբերյալ տեղեկատվությանը ծանոթանալը հաստատվում է երեխայի կամ ծնողի կամ օրինական ներկայացուցչի կողմից:

20) 43-րդ կետում անաշխատունակության թերթիկի պահանջի դեպքում հաստատվում է երեխայի կամ ծնողի կամ օրինական ներկայացուցչի կողմից: Անաշխատունակության թերթիկի պահանջը ներկայացվում է հոսպիտալացման առաջին երկու օրերի ընթացքում:

21) 44-րդ կետում բժշկի կողմից, ըստ երեխայի կամ ծնողի կամ օրինական ներկայացուցչի ցանկության, նշվում է էպիկրիզի ստացման եղանակը` էլեկտրոնային, թե թղթային: Թղթային տարբերակի դեպքում այն տրամադրվում է երեխային կամ ծնողին կամ օրինական ներկայացուցչին, ով հաստատում է Էպիկրիզ ստանալու փաստը:

14. Պատմագրի «ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» գլխի`

1) 45-րդ կետում նշվում է վիրահատության, միջամտության անվանումը, իրականացման օրը, ամիսը, տարեթիվը, ժամը, ինչպես նաև անզգայացման եղանակը և հետվիրահատական բարդությունները, որը հաստատվում է վիրահատող, միջամտությունն իրականացնող բժիշկի կամ բժիշկների և վիրահատարանի բուժքրոջ կամ բուժեղբոր կողմից:

2) 46-րդ կետում նկարագրվում է երեխային իրականացված վիրահատության, միջամտության ընթացքը և լրացուցիչ տվյալներ, եթե այդպիսիք առկա են:

15. Պատմագրի «ԸՆԴՈՒՆԱՐԱՆ/ԷՄԵՐՋԵՆՍԻ գլխի`

1) 47-րդ կետում լրացվում են երեխայի անթրոպոմետրիկ ցուցանիշները` քաշը և հասակ:

2) 48-րդ կետում ներկայացված աղյուսակի համապատասխան վանդակներում լրացվում են հիմնական կենսական ցուցանիշների արդյունքները, ընդհանուր վիճակը, նախնական ախտորոշում և ընդունարանում իրականացված միջոցառումներ,

3) 49-րդ կետում ընդունարանի բժշկի կողմից երեխայի նկատմամբ բռնության հիմնավոր կասկածի դեպքում նշվում է «այո» պատասխանը և լրացվում Հավելված 2-ով սահմանվող` երեխայի նկատմամբ բռնության դեպքում բժշկական պատմագրի ձևը:

4) Ընդունարանի բժշկի կողմից բոլոր երեխաները (այդ թվում 16 տարին լրացած երեխաները) կամ ծնողները, կամ օրինական ներկայացուցիչները տեղեկացվում են բժշկական գաղտնիք համարվող տվյալների փոխանցման վերաբերյալ երեխայի կամ ծնողի կամ օրինական ներկայացուցչի համաձայնության ձևի մասին, որը լրացվում է երեխայի կամ ծնողի կամ օրինական ներկայացուցչի կողմից բժշկական կազմակերպությունում` համաձայնություն տվող անձի կողմից բժշկական գաղտնիք համարվող տվյալն այլ անձի փոխանցելու կամահայտնության դեպքում: Երեխային կամ ծնողին կամ օրինական ներկայացուցչին այդ մասին տեղեկացնելուց հետո Պատմագրի 50-րդ կետում նշվում է համապատասխան տարբերակը: Համաձայնության ձևը լրացնելու դեպքում այն կցվում է երեխայի հիվանդության պատմագրին:

16. Պատմագրի «ԵՐԵԽԱՅԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԶՆՆՈՒՄ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՈՒՄ» գլխի`

1) Բժշկական կազմակերպություն անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջող հիվանդություններով կամ վիճակներով երեխայի ընդունվելու դեպքում բժշկի կողմից լրացվում է անմիջապես, իսկ պլանային կարգով ընդունված երեխայի դեպքում` ընդունման օրը, պարտադիր նշելով զննման իրականացման ամսաթիվը և ժամը,

2) 51-րդ կետում լրացվում են տվյալ հոսպիտալացմանը վերաբերող երեխայի, ծնողի կամ օրինական ներկայացուցչի կողմից ներկայացված սուբյեկտիվ գանգատները,

3) 52-րդ կետում նշվում է տվյալ հիվանդության սկիզբը, ընթացքը` սուր կամ փոփոխվող ախտանիշների առաջացման հաջորդականությունը, ստացած բուժումը` դեղերը, դեղաչափը, տևողությունը և կատարված միջամտությունները, նշվում է/են նաև այն բժշկական կազմակերպությունը/ները, որտեղ երեխան տվյալ հիվանդության կապակցությամբ ստացել է բժշկական օգնություն և սպասարկում, բոլոր տվյալները լրացվում են պահպանելով ժամանակագրությունը,

4) 4-րդ գլխի 53-րդ կետում լրացվում են երեխայի կյանքի անամնեզին վերաբերող տվյալներ, մասնավորապես`

ա. 1-ին ենթակետում` նկարագրում է նրա ներարգանդային կյանքի և մոր հղիության և ծննդաբերության, հետծննդաբերական շրջանի առանձնահատկությունները (հղիության ժամկետ, ծննդալուծման եղանակ, բարդություններ և այլն),

բ. 2-րդ և 3-րդ ենթակետերում` երեխայի քաշը և հասակը ծնվելիս (լրացվում է մինչև 5 տարեկան երեխաների համար):

գ. 4-րդ ենթակետերում` լրացվում է սնուցման վերաբերյալ տեղեկատվություն ընտրելով ներկայացված տարբերակները, իսկ «հավելյալ սնունդ» և «առկա սննդակարգ» ընտրելու դեպքում մանրամասնել, արդյոք սննդակարգը համապատասխանում է տարիքային նորմերին, թե ոչ: «Սնուցման անամնեզ»-ի վերաբերյալ դաշտերի լրացումը պարտադիր է մինչև 2 տարեկան երեխաների համար, իսկ «առկա սննդակարգ»-ը` բոլորի:

դ. 5-րդ ենթակետում լրացվում է պատվաստումների մասին տեղեկատվությունը, ընտրելով համապատասխան դաշտը, «Մասնակի» կամ «Չի ստացել» դաշտերի լրացման դեպքում նշվում է նաև չկատարված պատվաստման անվանումը, բաց թողնված պատվաստման ժամկետը: Անամնեզում հետպատվաստումային բարդությունների առկայության դեպքում նշվում է դրանց բնույթը:

ե. 8-րդ ենթակետում լրացվում է հոգեշարժական զարգացման վերաբերյալ տվյալներ, «հապաղում» դաշտի լրացման դեպքում պարտադիր նշվում է զարգացման խանգարման տեսակը:

զ. 9-րդ ենթակետում լրացվում է համապատասխան տեղեկատվությունը` պահպանելով ժամանակագրությունը, նորածնային շրջանից մինչ ներկա տարիքը ախտորոշված հիվանդությունները, վարակները, դրանց տևողությունը, բարդությունները, կատարված վիրահատությունները, վնասվածքները, ինչպես նաև ստացած բուժումը յուրաքանչյուր հիվանդության դեպքում:

է. 10-րդ ենթակետում լրացվում է այն ախտորոշումը, որի կապակցությամբ երեխան հաշվառված է մասնագիտացված դիսպանսերային բժշկական հսկողություն իրականացնող բժշկական կազմակերպություններում, նշելով այն կազմակերպության անվանումը, որի հսկողության ներքո գտնվում է երեխան,

ը. 11-րդ ենթակետում ներկայացվում է երեխայի ժառանգական նախատրամադրվածությունը տարբեր հիվանդությունների նկատմամբ, նշելով կենսաբանական մոր, հոր կողմից առկա ցանկացած հիվանդությունները, արատները, վիճակները (լրացվում է տեղեկատվության առկայության դեպքում), այդ թվում երեխայի կենսաբանական ընտանիքում մեռելածնության դեպքերը, գենետիկական կամ քրոմոսոմային մուտացիաները:

թ. 12-րդ ենթակետում լրացվում է ցանկացած ծագման (սնունդ, դեղեր, կենդանիներ, ծաղիկներ և այլն) ալերգիայի վերաբերյալ տեղեկատվություն:

ժ. 13-րդ ենթակետում լրացվում է երեխայի վարակիչ (ջերմությամբ, ցանով, փորլուծությամբ, կամ վարակիչ հիվանդությանը բնորոշ այլ նշաններ ունեցող) հիվանդություններով անձանց հետ շփման ժամանակահատվածը, համաճարակաբանական տեսանկյունից անապահով օտարերկրյա պետությունում գտնվելու ժամանակահատվածը և վայրը: Երեխայի վնասակար գործոնների հետ առնչվելու պարագայում նշվում է վերջինիս տեսակը և բնույթը (ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ, թմրանյութ, նավթամթերք, թունաքիմիկատ, ալկոհոլ և այլն):

ժա. 14-րդ ենթակետում նկարագրվում է ախտահարման թիրախին բնորոշ բոլոր ախտանիշներն ու համախտանիշները: Վնասվածքների դեպքում նկարագրվում են յուրաքանչյուր վերքային տեղակայումը, չափը, գունային երանգները և այլ տեղեկություններ:

17. Պատմագրի 54-րդ կետի`

1) 1-ից 4-րդ ենթակետերում լրացվում է երեխայի աճի վերաբերյալ ցուցանիշները և վերջիններիս գնահատումը ըստ պերցենտիլային մակարդակի,

2) 5-րդ ենթակետում լրացվում է երեխայի մարմնի ջերմաստիճանը, նշելով ջերմաչափման տեղակայումը,

3) 6-ից 29-րդ ենթակետերում լրացվում են օբյեկտիվ զննման տվյալները` ըստ օրգան-համակարգերի, «այլ» դաշտը լրացվում է, եթե բժշկի կողմից առկա է դիտարկում, որը ներկայացված չէ պատմագրի համապատասխան կետերում:

4) 30-րդ ենթակետում լրացվում են օտոսկոպիայի տվյալները, առկայության դեպքում:

18. 55-րդ կետում ներկայացվում են այն տվյալները, որոնք առկա չեն պատմագրում, բայց բժշկի տեսանկյունից կարևոր են երեխայի բուժումն առավել արդյունավետ կազմակերպելու համար:

19. 56-րդ կետում լրացվում է երեխայի նախնական ախտորոշումը, որին համապատասխան 57-րդ կետում լրացվում են` երեխայի նախնական ախտորոշման հաստատման կամ ժխտման համար անհրաժեշտ լաբորատոր-գործիքային հետազոտությունները, մասնագիտական խորհրդատվությունները, նախնական ախտորոշման հիման վրա բժշկի կողմից նշանակված բուժումը: 56-րդ և 57-րդ կետերը պարտադիր չեն պլանային վիրահատությունների, միջամտությունների իրականացման դեպքում:

20. Պատմագրի «Հիվանդության ընթացքի ամենօրյա գրանցում» գլուխը լրացվում է բժշկի կողմից` լրացնելիս պահպանվում է ճշգրիտ ժամանակագրությունը և արտացոլում է երեխայի առողջական վիճակի դինամիկան և կատարվող նշանակումները:

1) 58-րդ կետի աղյուսակում «to»` երեխայի մարմնի ջերմաստիճան, «ՇՀ»` շնչառության հաճախության, «ՍՀ»` սրտի հաճախություն, «ԶՃ»` զարկերակային ճնշում, «SpO2»` սատուրացիա, «Քաշը» վանդակները և ըստ օրգան-համակարգերի երեխայի վիճակը նկարագրող 1-ից 14-րդ և 16-րդ ենթակետերը լրացվում են ըստ ներկայացված դաշտերի բնույթի, իսկ աղյուսակի դատարկ վանդակները և 15-րդ ենթակետը լրացվում են բժշկի կողմից` ըստ անհրաժեշտության:

2) «Հիվանդության ընթացքի ամենօրյա գրանցում» սյունակում գրառումներն կատարվում են` բավարար վիճակում գնահատվող երեխաների դեպքում` առնվազն յուրաքանչյուր օր, միջին ծանրության, ծանր վիճակում գնահատվող և գտնվող երեխայի դեպքում` յուրաքանչյուր օր առնվազն 2 անգամ, իսկ ծայրահեղ ծանր վիճակում գնահատվող երեխայի դեպքում` յուրաքանչյուր օր` առնվազն 4 ժամը մեկ:

3) «Հիվանդության ընթացքի ամենօրյա գրանցում» գլուխը հաստատվում է բուժող բժշկի և բաժանմունքի ղեկավարի կողմից` նշելով օրը, ամիսը, տարին:

4) Բաժանմունքի ղեկավարը անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջող հիվանդություններով կամ վիճակներով երեխային զննում է երեխային ընդունելուց հետո 24 ժամվա ընթացքում, իսկ պլանային կարգով ընդունված երեխային ` 2 օրվա ընթացքում, որը հաստատվում է վերջինիս կողմից:

5) «Հիվանդության ընթացքի ամենօրյա գրանցում» գլուխը լրացվում է երեխայի ընդունման օրվանից մինչև դուրսգրվելը ներառյալ:

21. 59-րդ կետում լրացվում է կլինիկական ախտորոշման հիմնավորումը, որը հաստատվում է բժշկի և բաժանմունքի ղեկավարի կողմից:

22. 60-րդ կետը լրացվում է միայն հակաբակտերիալ դեղի նշանակման դեպքում: Դեղի նշանակման առաջին օրը, կամ վերջինիս դեղաչափի կամ խմբի փոփոխության կամ համակցված հակաբակտերիալ բուժում նշանակելու դեպքում լրացվում է սպառիչ հիմնավորում հակաբակտերիալ դեղի ընտրության, դեղաչափի հաշվարկի, համակցված հակաբակտերիալ բուժման դեպքում հակաբիոտիկների ընտրության վերաբերյալ, պահպանելով ժամանակագրությունը:

23. 61-րդ` կետը լրացվում է բժիշկի կողմից 2 օրինակից թղթային կամ էլեկտրոնային, մեկը մնում է պատմագրում, մյուսը` բուժքույրական կետում: Նշումներ դաշտում լրացվում է երեխայի բուժման կազմակերպման համար տեղեկատվություն ուղղված բուժքրոջը` նախապատրաստում լաբորատոր - գործիքային հետազոտության, սննդակարգի, օրվա ընթացքում ակտիվության, քնի ռեժիմի վերաբերյալ:

24. 62-րդ կետում լրացվում են երեխայի բժշկական օգնության և սպասարկման ժամանակ օգտագործված դեղերի, բժշկական պարագաների և նյութերի անվանումները, քանակը և օգտագործման ամսաթվերը, ինչը հաստատվում է ավագ բուժքրոջ կամ բուժեղբոր, բուժող բժշկի և բաժանմունքի ղեկավարի կողմից:

25. Եթե երեխայի հիվանդանոցային բուժման (ներառյալ վիրաբուժական) ընթացքում առաջանում է անհրաժեշտություն ձեռք բերել դեղեր, պարագաներ կամ նյութեր, որոնք ներառված չեն պետական պատվերի շրջանակներում, ապա բժշկի կողմից լրացվում է 62-րդ կետում ներկայացված համապատասխան դաշտերը, որոնք հաստատվում են երեխայի կամ ծնողի կամ օրինական ներկայացուցչի կողմից (սույն կետի «արժեքը» սյունյակը լրացվում է միայն, եթե իրը` դեղը, պարագան կամ նյութը, ձեռք է բերվում բժշկական կազմակերպության կողմից և լրացվում` հայատառ):

26. 63-րդ կետում լրացվում է բժշկական օգնության և սպասարկման ընթացքում կատարված հետազոտությունների և միջամտությունների անվանումները, քանակը, օրը, ամիսը, տարին և հաստատվում ավագ բուժքրոջ կամ բուժեղբոր, բուժող բժշկի և բաժանմունքի ղեկավարի ստորագրությամբ:

27. 64-րդ կետում լրացվում է «Հսկողության թերթիկը»-ը բուժքրոջ կամ բուժեղբոր կողմից և հաստատվում է բուժող բժշկի կողմից: «Հսկողության թերթիկ»-ի աղյուսակում լրացվում են` երեխայի մարմնի ջերմաստիճանի (Ջ0), զարկերակային ճնշման (ԶՃ), անոթազարկի (Պ) և, շնչառության հաճախության, սատուրացիայի, մարմնի քաշի, օգտագործվող հեղուկների, դիուրեզի (օրվա մեզի) և կղանքի վերաբերյալ տվյալները: Այն դեպքում, երբ երեխան բժշկական կազմակերպությունում բժշկական օգնություն և սպասարկում է ստանում 14 օրից ավել, «Հսկողության թերթիկը»-ը շարունակվում է լրացվել հիվանդանոցում գտնվելու ավելացած օրերի համար:

28. Պատմագրի 65-րդ կետը լրացվում է երեխայի մահվան ելքի կամ կենդանության օրոք իրականացված մորֆոլոգիական հետազոտության դեպքում: «Ախտաբանաանատոմիական/մորֆոլոգիական հետազոտության եզրակացություն» դաշտում լրացվում են ախտորոշումը (հիմնական հիվանդությունը, ուղեկցող հիվանդությունները) և տեղեկություններ միջամտությունների մասին: Թերթիկում արտացոլվում է մահվան էպիկրիզը, կամ մորֆոլոգիական հետազոտության արդյունքները: Պատմագրին կցվում է բժշկական կազմակերպության ղեկավարի որոշումը` ախտաբանաանատոմիական հերձում կատարելու մասին:

29. 66-ից 70-րդ կետերում ներկայացված են բժշկին աջակցող բանաձևեր` հեղուկի դեֆիցիտի հաշվարկ, Մոստելերի բանաձև` մարմնի մակերեսի հաշվարկ, Հոլիդեյ-Սեգարի բանաձև` հեղուկների պահանջարկի հաշվարկ, Շվարցի բանաձև` կծիկային ֆիլտրացիոն արագության հաշվարկ կատարելու համար: 69-րդ կետի 1-ին ենթակետում ներկայացված է ծանոթագրություն, որը վերաբերվում է երեխային ներերակային լուծույթներ նշանակելուն:

30. Պատմագրի 71-րդ կետում «Լաբորատոր և գործիքային հետազոտությունների արդյունքների և այլ փաստաթղթեր փակցնելու համար» հատվածում լրացվում են հետազոտությունների արդյունքների կամ փակցվում են այլ բաժանմունքների կամ բաժինների կողմից տրված հետազոտության արդյունքների նշումներով թերթիկները, իսկ երեխային արյան բաղադրամաս փոխներարկելու դեպքում` լրացվում է համապատասխան ձևը և փակցվում է փոխներարկված արյան բաղադրամասի պիտակը` Առողջապահության նախարարի 2018 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 22-Ն հրամանով հաստատված փոխներարկումային բժշկական օգնության իրականացման կարգի 11-րդ կետի համաձայն:

31. Վիրաբուժական միջամտության ընթացքում էնդոպրոթեզներ, լինզաներ, ստենտեր, մետաղական կոնստրուկցիաներ և այլ պարագաներ օգտագործելու դեպքում «Լաբորատոր և գործիքային հետազոտությունների արդյունքների և այլ փաստաթղթեր փակցնելու համար» հատվածում ամրացվում է օգտագործված բժշկական պարագայի.

1) անվանումը, ինչպես նաև ծածկագիրը` ապրանքների նկարագրման և ծածկագրման ներդաշնակեցված համակարգին համապատասխան,

2) տեխնիկական փաստաթղթի բնօրինակը,

3) արտադրող կազմակերպության տվյալները,

4) ներմուծվող խմբաքանակի սերիան,

5) արտադրության և պիտանիության ժամկետը:

32. Հավելված 2-ով սահմանվող` երեխայի նկատմամբ բռնության դեպքում հիվանդության պատմագրի ձևը լրացվում է բժշկի կողմից` երեխայի նկատմամբ բռնության հիմնավոր կասկածի դեպքում:

33. Երեխաների անեսթեզիոլոգիական քարտի ձևը լրացվում է բժշկի կողմից ցանկացած միջամտության ժամանակ, որը պահանջում է անզգայացում, համաձայն հավելված 3-ի:

34. «Հիվանդանոցային պայմաններում վերականգնողական բուժում ստացող երեխայի առաջնային զննման թերթիկ», «Երեխաների վերականգնողական բուժման նշանակման թերթիկ», և «Հիվանդանոցային պայմաններում վերականգնողական բուժում ստացող երեխայի դուրսգրման էպիկրիզ» ձևերը լրացվում են միայն հիվանդանոցային պայմաններում վերականգնողական բժշկական օգնություն ստացող երեխաների համար բժշկի կողմից, համապատասխանաբար համաձայն հավելված 4-ի, հավելված 8-ի և 7-ի:

1) Հիվանդանոցային պայմաններում վերականգնողական բուժում ստացող երեխայի դեպքում պարտադիր լրացման ենթակա են Պատմագրի 1-ից 44-րդ կետերը:

35. «Երեխայի դուրսգրման կամ տեղափոխման էպիկրիզը» լրացվում է համաձայն հավելված 5-ի` հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունից երեխայի դուրսգրման ժամանակ` բոլոր դեպքերում, նշում կատարելով «Երեխայի դուրսգրման» բառերը, իսկ այլ բժշկական կազմակերպություն տեղափոխման դեպքում լրացվում է նույն հավելված 5-ը` նշում կատարելով «տեղափոխման» բառը: Երեխայի դուրսգրման կամ տեղափոխման էպիկրիզ թերթիկը լրացվում է բժշկի կողմից երեխայի դուրսգրման կամ տեղափոխման օրը և կարող է փոխանցվել երեխայի առողջության առաջնային պահպանման (այսուհետ, ԱԱՊ) բժշկական կազմակերպություն` էլեկտրոնային տարբերակով, իսկ երեխայի կամ ծնողի կամ օրինական ներկայացուցչի պահանջով, կարող է արտատպվել և տրամադրվել թղթային տարբերակով, որը հաստատվում է բժշկական կազմակերպության տնօրենի կողմից:

36. Երեխայի մահվան էպիկրիզը լրացվում է բժշկի կողմից հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում երեխայի մահվան դեպքում` համաձայն հավելված 6-ի:

37. Վիրաբուժական միջամտությունների, վիրահատությունների դեպքում հավելված 1-ի «Հիվանդության ընթացքի ամենօրյա գրանցում» գլխի փոխարեն բժշկի կողմից լրացվում է «Երեխայի հետվիրահատական ընթացքի նկարագրության թերթիկի ձևը»` համաձայն հավելված 9-ի:

38. Բժշկի կողմից նշանակման թերթիկի (բժշկի հրահանգների թերթիկի) լրացման պարագայում, հրահանգների կատարումն ապահովելու և վերահսկելու նպատակով բուժքրոջ կամ բուժեղբոր կողմից լրացվում է «Երեխայի ամենօրյա վերահսկման թերթիկի ձևը», համաձայն հավելված 10-ի:

Պաշտոնական հրապարակման օրը` 14 նոյեմբերի 2022 թվական:

pin
Առողջապահության նախարարություն
03.11.2022
N 74-Ն
Հրաման