Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈ ...

 

 

ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի պաշտոնական ինտերնետային կայքէջում ակտի հրապարակման օր նշված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մաս):

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 դեկտեմբերի 2022 թվականի N 1847-Լ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎԱՐԿԵՐԻ ԿԱՄ ԼԻԶԻՆԳԻ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ, ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԻ ԿԱՄ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՄԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՏՈՆՅԱԼ ԺԱՄԿԵՏ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

1) գյուղատնտեսության ոլորտում վարկերի կամ լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող` Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 7-ի N 184-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 27-ի N 105-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 893-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի N 927-Լ (ներառյալ որոշման հավելվածի 38-րդ կետով սահմանված որոշումներով ծագած հարաբերությունները), Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 201-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի N 327-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 369-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 19-ի N 1305-Լ որոշումներով հաստատված աջակցության ծրագրերի շրջանակում, 2022 թվականի սեպտեմբեր ամսին սահմանային ռազմական գործողություններով պայմանավորված` Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում տնտեսավարող շահառուների համար ֆինանսական կառույցների կողմից վարկի կամ լիզինգի մարման ժամկետը, ինչպես նաև վարկի կամ լիզինգի մայր գումարի կամ տոկոսադրույքի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը` ֆինանսական կառույցի գնահատմամբ: Ֆինանսական կառույցը յուրաքանչյուր շահառուի համար վարկի կամ լիզինգի մարման, կամ արտոնյալ ժամկետի երկարաձգման գնահատված առաջարկությունները համաձայնեցնում է էկոնոմիկայի նախարարության հետ (կարգը սահմանվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 7-օրյա ժամկետում` էկոնոմիկայի նախարարի հրամանով).

2) սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված որոշումներով հաստատված աջակցության ծրագրերի` Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում տնտեսավարող այն շահառուները, որոնք սահմանային ռազմական գործողություններով պայմանավորված` 2022 թվականի սեպտեմբերի 13-ից հետո ունեցել են տվյալ վարկի կամ լիզինգի մասով հանրագումարային վաթսուն օրվանից ավելի ժամկետանց պարտավորություններ կամ ֆինանսական կառույցի հանդեպ ունեցած ժամկետանց պարտավորությունների հետևանքով, ֆինանսական ակտիվների դասակարգման վերաբերյալ գործող կարգի համաձայն, վարկը կամ լիզինգը ստանդարտ դասով դասակարգված չէ, մինչև սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված վարկի մարման կամ արտոնյալ ժամկետի ավարտը դիտարկվում են որպես վարկի կամ լիզինգի սուբսիդավորմամբ իրականացվող աջակցության ծրագրերի շահառուներ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից, և գործողությունը տարածվում է 2022 թվականի սեպտեմբերի 13-ից ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. դեկտեմբերի

Երևան

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.12.2022
N 1847-Լ
Որոշում