Սեղմել Esc փակելու համար:
ԱՇՈՏ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ, ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱԶԳԱԼԴՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՇՈՏ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ, ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱԶԳԱԼԴՅԱՆԻՆ, ՄՀԵՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ ՕՀԱՆՆԱ ԳԱՌԳԱԼՈՅԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 նոյեմբերի 2022 թվականի N 1419-Ա

 

ԱՇՈՏ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ, ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱԶԳԱԼԴՅԱՆԻՆ, ՄՀԵՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ ՕՀԱՆՆԱ ԳԱՌԳԱԼՈՅԱՆԻՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ Հարություն Ազգալդյանին 2022 թվականի դեկտեմբերի 8-9-ը, իսկ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության պետի տեղակալ Մհեր Մարտիրոսյանին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչության մաքսային համագործակցության բաժնի պետ Օհաննա Գառգալոյանին 2022 թվականի դեկտեմբերի 6-9-ը գործուղել Ղազախստանի Հանրապետություն (Ակտաու)` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 75-րդ և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 40-րդ նիստերին մասնակցելու նպատակով:

2. Աշոտ Մուրադյանի, Հարություն Ազգալդյանի, Մհեր Մարտիրոսյանի և Օհաննա Գառգալոյանի` Ղազախստանի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. նոյեմբերի 30

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
30.11.2022
N 1419-Ա
Որոշում