Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԲԱՇ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԲԱՇԽՈՂ ՉՈՐՍ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՄԻՆՉԵՎ 20 ...

 

 

040.0795.041200

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«4» դեկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 դեկտեմբերի 2000 թվականի N 795

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԲԱՇԽՈՂ ՉՈՐՍ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՄԻՆՉԵՎ 20 ՏՈԿՈՍԻ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԵԼԻՔ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

 

նոյեմբեր 2000 թ.

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

Աղյուսակ 3.2.

Յուրաքանչյուր Ծրագրային Պայմանագրի Հիմնական Պայմանները

 

Կողմերը

Ծրագրային Պայմանագրի կողմերն են, ՌՆ-ն և Բանկը:

Յուրաքանչյուր Ծրագրային Պայմանագիր առանձին է, միևնույն ժամանակ

արտացոլելով սույն Պայմանների Ամփոփագրում տեղ գտած պայմանները:

 

Պարտավորություններ

ՌՆ-ը կապահովի, որ ԷԲԸ-ն.

 

a. ԷԲԸ-ի գործունեությունը ծավալի ըստ Սեփականաշնորհման փաստաթղթերի

պայմանների (այդ թվում` ՌՆ ԱՊՎ, Հարակից պայմանագրերը, Ծրագրային

Պայմանագիրը և որևէ կիրառելի օրենք),

 

b. պատրաստի տարեկան բիզնես ծրագիր («Բիզնես Ծրագիր») այդպիսի ներդրման

պատշաճ ձևով և բովանդակությամբ: Բիզնես ծրագիրը պետք է արտացոլի

ներքևում նշված Ներդրումային ծրագրի իրականացումը և ԷԲԸ-ի ստացած

բոլոր ֆինանսավորումների կատարումն ՌՆ-ին ԱՊՎ-ի և Ծրագրային սույն

Պայմանագրի նախատեսված պարտավորություններով,

 

c. իրականացնի ԷԲԸ-ների միջոցների և սարքավորումների արդիականացմանն և

զարգացմանն ուղղված, ՌՆ ԱՌՎ-ով ՀԿ-ի և ՌՆ-ի միջև համաձայնեցված

ծրագիր («Ներդրումային ծրագիր»),

 

d. եթե առաջանա հավելյալ կապիտալի կարիք, որը կատարվում է համապատասխան

օրենքների համաձայն, նոր կապիտալ ներգրավելու բաժնետոմսերի գինը չպետք

է լինի Բանկի բաժնետոմսերի գնից պակաս: Բանկը իրավունք կունենա,

սակայն պարտավոր չի լինի, մասնակցել կապիտալի ավելացմանը իր

համամասնական մասնաբաժինը ԷԲԸ-ի ընդհանուր կանոնադրական կապիտալում

պահպանելու նպատակով, Բանկը պետք է առնվազն 90 օր առաջ գրավոր

ծանուցում ստանա կապիտալի ավելացման մասին,

 

e. իր գործերը վարի պատշաճորեն և արդյունավետությամբ, հետևելով

ինժեներական, ֆինանսական և ձեռնարկատիրական ողջամիտ պրակտիկայի,

համապատասխան կիրառելի օրենսդրության ուշադրություն դարձնելով շրջակա

միջավայրին, առողջապահությանը և անվտանգության տեխնիկային, ինչպես

նաև` Բիզնես Ծրագրին,

 

f. ապահովագրի յուրաքանչյուր ԷԲԸ և իր ակտիվներ, գույք և միջոցները

կորուստից և վնասվածքից ֆինանսապես կայուն և բարեհամբավ

ապահովագրման ընկերության կողմից,

 

g. իրականացնի Բանկի համար ընդունելի բնապահպանական գործողությունների

ծրագիր, ըստ այս Աղյուսակի Հավելված 1-ում ներկայացրած ձևի,

 

h. վայրի բավարար հաշվապահական հաշվառում, ծախսերի վերահսկողություն,

ղեկավարման տեղեկատվական համակարգեր և օպերատիվ հաշվապահություն ըստ

և՛ ՀՀՄՍ-ի, և՛ Հայաստանի հաշվապահական ստանդարտների,

 

i. ունենա Բանկի համար ընդունելի անկախ հաշվեքննիչներ,

 

j. մշակի և կենսագործի ՌՆ-ի ԱՌՊ-ի և Հարակից Պայմանագրերի համաձայն

Բանկի համար ընդունելի շահաբաժինների քաղաքականություն, և

շահաբաժիններ սահմանի միայն այդ քաղաքականության շրջանակներում,

 

k. երաշխավորի, որ Բանկին իրավունք է վերապահվում նշանակել, ըստ իր

հայեցողության, ԷԲԸ-ի Տնօրենների Խորհրդի մեկ քվեարկող անդամ, կամ մեկ

չքվեարկող դիտորդ, և

 

l. ունենա և թարմացնի բոլոր լիցենզիաները, թույլտվությունները և այլ

փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են ԷԲԸ-ի գործունեության համար:

 

Տեղեկատվության Տրամադրում

Ծրագրային Պայմանագիրը պարունակում է դրույթներ որոնք պահանջում են,

որ ՌՆ-ը Բանկին տրամադրի կամ ապահովի, որ ԷԲԸ-ն տրամադրի հետևյալը.

 

a. յուրաքանչյուր ֆինանսական տարվա համար վերջինիս ավարտին հաջորդող

[120] օրվա ընթացքում, հաշվեքննության ենթարկված ֆինանսական

հաշվետվությունները և ԷԲԸ-ի հաշվեքննիչների ղեկավարների

եզրակացությունը,

 

b. յուրաքանչյուր ֆինանսական տարվա համար վերջինիս ավարտին հաջորդող

[60] օրվա ընթացքում, հաշվետվություն բնապահպանական, առողջական և

անվտանգության տեխնիկայի հարցերի վերաբերյալ,

 

c. յուրաքանչյուր ֆինանսական եռամսյակի ավարտին 60 օրվա ընթացքում

ֆինանսական հաշվետվություն և բաժնետերերի կամ կախյալ

ընկերությունների հետ կատարված և 50,000 ԱՄՆ դոլարը գերազանցող

գործարքների վերաբերյալ հաշվետվություն,

 

d. անհապաղ տեղեկացնել նախատեսված «Ներդրումային Ծրագրի» կամ «Բիզնես

Ծրագրի» էության և ծավալի մեջ առաջարկվող փոփոխությունների,

ինչպես նաև ապահովագրական պահանջների և ԷԲԸ-ում որևէ էական

բացասական փոփոխությունների վերաբերյալ,

 

e. ցանկացած փոփոխություններ ԷԲԸ-ի գործունեության մեջ, ներառյալ այդ

գործունեության կարգավիճակը և փոփոխությունները կամ հնարավոր

փոփոխությունները, ինչպես նաև այդ գործունեության ակտիվների կամ

արտոնագրերի փոփոխությունները,

 

f. անհապաղ տեղեկացնել որևէ Վաղաժամ Ետվաճառքի դեպքի կամ հնարավոր

դեպքի կայացման ըստ Ետվաճառման Պայմանագրի, սույն պայմանագրի

խախտման կամ հնարավոր խախտման ցանկացած իրադարձության վերաբերյալ,

կամ ցանկացած դեպքի կամ պատահարի վերաբերյալ, որոնք հավանական է,

որ բացասական ներգործություն ունենան շրջակա միջավայրի,

առողջության կամ անվտանգության վրա,

 

g. ՌՆ-ի ցանկացած պահանջ ՌՆ ԱՎՊ-ով անհաղթահարելի ուժի ազդեցության

կամ որևէ դեպքի մասին որը կարող է առաջացնել անհաղթահարելի ուժի

ազդեցություն ՌՆ ԱՎՊ-ով,

 

h. ԷԲԸ-ի կողմից կնքված որևէ էական պայմանագրի պայմանների

ծանուցում,

 

i. Բանկի կողմից ողջամտության սահմաններում պահանջած ցանկացած այլ

տեղեկատվություն, ինչպես նաև` ԷԲԸ-ի տարածքը մտնելու և,

հաշվապահական մատյաններին և գրանցումներին ծանոթանալու իրավունք:

 

Ֆինանսական Տեղեկատվություն

ՌՆ ԱՊՎ կնքման օրվանից հետո 12 ամսվա ընթացքում ֆինանսական

տեղեկատվության ամբողջ ծավալը ներկայացվելու է ՀՀՄՍ:

 

Հրաժարումներ

ՌՆ-ը կապահովի, որ ԷԲԸ-ն, առանց Բանկի հետ նախապես համաձայնեցնելու,

չի կատարի հետևյալը.

 

a. կնքի որևէ գործարք այլ կերպ, քան արդար և ճնշումից զերծ

հիմքերով

 

b. դադարեցնի, փոփոխության ենթարկի Հարակից Պայմանագրի ցանկացած

հանձնարարությունը, դրանից հետ կանգնի կամ դրան համաձայնի,

 

c. փոխի իր գործունեության բնույթը,

 

d. փոխի իր կանոնադրությունը,

 

e. վաճառի իր ակտիվների 5%-ից ավելին,

 

f. ստեղծի դուստր ձեռնարկություն կամ ներդրում կատարի մեկ այլ

ընկերության մեջ,

 

g. միաձուլվի կամ կոնսոլիդացիայի ենթարկվի մեկ այլ ընկերության հետ,

կամ դիմի վերակազմավորման նմանօրինակ ծրագրի, պայմանով, որ նույն

Փաթեթի ԷԲԸ-ները կարող են միաձուլվել, եթե այդ միաձուլման

պայմանները հաստատվեն Բանկի կողմից,

 

h. պակասեցնի կամ փոփոխության ենթարկի բաժնետոմսերի կապիտալիզացիայի

մակարդակը (բացի ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերից),

 

i. թույլատրի Հարակից Պայմանագրերի որևէ փոփոխություն կամ

պայմաններից հրաժարում,

 

j. կամավոր դիմի ԷԲԸ-ի սնանկացման, կամ

 

k. տրամադրի որևէ փոխառություն, դրամաշնորհ և վարկ կամ

տրամադրի երաշխիք ի շահ որևէ մի անձի (բացի նորմալ առևտրային

վարկերից, որոնք բխում են սովորական գործունեություններից):

 

Ներկայացումներ և երաշխիքներ

Ծրագրային Պայմանագիրը կպարունակի բոլոր ստանդարտ ներկայացումները,

որոնք կապահովեն պայմանագրի իրավազորությունը և իրագործելիությունը,

և այլն

 

Բաժնետոմսերի Պահպանման Դրույթներ

Ծրագրային Պայմանագիրը պարունակելու է բաժնետոմսերի պահպանման

հետևյալ դրույթները.

 

a. ՌՆ-ի կողմից ցանկացած փոխանցում պետք է կատարվի այնպիսի մարմնի,

որը հանդիսանում է «Թույլատրված Ստացող» (դրա սահմանումը կտրվի

Ծրագրային Պայմանագրի մեջ),

 

b. ՌՆ-ը չի իրականացնի որևէ փոխանցում, որի արդյունքում ԷԲԸ-ի մեջ

իր բաժնեմասը իջնի 51%-ից ցածր,

 

c. ԷԲԸ-ը չի գրանցի բաժնետոմսերի փոխանցումը երրորդ կողմի բացի

Ծրագրային Պայմանագրով թույլատրված դեպքերի,

 

d. Ոչ մի կողմ բաժնետոմսեր չի փոխանցի կամ դրանց չի բաժանորդագրվի,

եթե դրա հետևանքով կխախտվի

1. կիրառելի լիցենզիայի որևէ դրույթ,

2. կիրառելի որևէ օրենք:

 

e. Ոչ մի կողմ չի փոխանցի իր բաժնետոմսերը այլ կերպ քան նախատեսված է

Ծրագրային Պայմանագրում և ՀՀ օրենսդրությամբ,

 

f. Բանկը չի փոխանցի իր բաժնետոմսերը ոչ մի մաս նախքան Եզրափակման

5-րդ տարեդարձը,

 

g. Եթե ՌՆ-ն փոխանցի իր բաժնետոմսերը համաձայն սույն պայմանների ապա`

1. ՌՆ-ի պարտավորությունները ըստ պայմանագրի շարունակում են և

ՌՆ-ն կապահովի, որ ստացողը երաշխավորի պայմանագրի պատշաճ

կատարումը,

2. որպես փոխանցման նախապայման ՌՆ-ն պետք է ապահովի, որ ստացողը

մնացած բաժնետերերի հետ կնքի Համապատասխանության

Համաձայնություն, և

3. ստացողի կողմից պայմանագրի խախտման պարագայում ՌՆ-ն

շարունակում է պատասխանատու մնալ որպես վստահորդ:

 

Դադարման վերաբերյալ կասկածներից խուսափելու համար, բաժնետոմսերի

պահպանման վերոհիշյալ դրույթները կդադարեն այն դեպքում, երբ Բանկը

կիրականացնի Ետվաճառքը կամ Վաղաժամ Ետվաճառքը համաձայն Բանկի

Ետվաճառքի Պայմանագրի:

 

Կարգավորող Օրենսդրությունը

ԱՄՆ Նյու-Յորք նահանգի օրենսդրություն:

 

Վեճերի Լուծումը

Միջնորդ դատավարություն Լոնդոնում UNCITRAL կանոնների համաձայն, կամ

Բանկի հայեցողությամբ ոչ բացառիկ ընդհատությունը Անգլիայի/ԱՄՆ

Նյու-Յորք նահանգի դատարանների:

 

[ԱՅՍՏԵՂ ԼՐԱՑՆԵԼ ԲԱՇԽԻՉ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ]

.__________________________________________________________________________.

|   Հարց   |  Կոնկրետ     | Իրականացվելիք գործողությունը |Ծախսերի|Գործողու-|

|          |  խնդիր/վայր  |                              |նախահա-|թյունը   |

|          |              |                              |շիվ ԱՄՆ|լիովին   |

|          |              |                              |դոլարով|իրականաց-|

|          |              |                              |       |նելու    |

|          |              |                              |       |ժամկետը  |

|          |              |                              |       |(ամիս/   |

|          |              |                              |       |ամսաթիվ) |

|__________|______________|______________________________|_______|_________|

|Հողի և    |Դադարեցնել    |Վերհանել շրջակա միջավայր      |       |         |

|ստորերկրյա|վտանգավոր     |վտանգավոր նյութերի ծորանքը,   |       |         |

|ջրերի     |նյութերի      |արտանետումները և/կամ          |       |         |

|աղտոտում  |շարունակական  |արտահոսքը և  դրանք            |       |         |

|          |ծորանքը/      |դադարեցնելու կոչված անհապաղ   |       |         |

|          |արտանետումները|միջոցներ ձեռնարկել: Սա        |       |         |

|          |              |վերաբերում է և՛  հայտնի, և՛   |       |         |

|          |              |պոտենցիալ ծորանքներին հետևյալ |       |         |

|          |              |աղբյուրներից.                 |       |         |

|          |              |. Ստորգետնյա ցիստեռններ       |       |         |

|          |              |  (գործող և  լքված)           |       |         |

|          |              |. Չօգտագործվող                |       |         |

|          |              |  էլեկտրասարքավորում          |       |         |

|          |              |. Ծորացող տրանսֆորմատորներ և  |       |         |

|          |              |  անջատիչ/ապահովիչներ         |       |         |

|          |              |. Վթարային հոսքի ստորգետնյա   |       |         |

|          |              |  ցիստեռններ                  |       |         |

|          |              |. Ավտովերանորոգման            |       |         |

|          |              |  արհեստանոցներ:              |       |         |

|__________|______________|______________________________|_______|_________|

|          |Հողի պոտենցիալ|Մշակել պոտենցիալ ապականման    |       |         |

|          |ապականման     |վայրերի մաքրման               |       |         |

|          |վայրեր (օրինակ|գործողությունների ծրագիր:     |       |         |

|          |արտահոսքից և  |                              |       |         |

|          |ծորանքներից)  |                              |       |         |

|__________________________________________________________________________|

|                           Մաքրել աղտահարված վայրերը:                     |

|__________________________________________________________________________|

|          |Գնահատել      |Որոշել, արդյոք գյուղական      |       |         |

|          |ստորերկրյա    |վայրերում ենթակայանների       |       |         |

|          |ջրերի         |տեղադրման վայրերի ստորերկրյա  |       |         |

|          |օգտագործումը  |ջրերը օգտագործվում են խմելու  |       |         |

|          |              |համար: Եթե նման ցանկացած վայրի|       |         |

|          |              |ստորերկրյա ջրերը օգտագործվում |       |         |

|          |              |են, ապա գնահատել ենթակայանի   |       |         |

|          |              |տեղադրման վայրի աղտահարման    |       |         |

|          |              |աստիճանը, որոշելու համար, թե  |       |         |

|          |              |արդյոք ստորերկրյա ջրերը       |       |         |

|          |              |ենթարկվել են ազդեցության: եթե |       |         |

|          |              |այո, ապա հարկ է մշակել և      |       |         |

|          |              |իրականացնել համապատասխան      |       |         |

|          |              |վերականգնողական միջոցառումներ:|       |         |

|          |              |Ի հավելումն դրա,              |       |         |

|          |              |ենթակայաններին հարկ է         |       |         |

|          |              |հատկացնել արգելապատնեշման     |       |         |

|          |              |միջոցներ, երաշխավորելու       |       |         |

|          |              |համար, որ տրանսֆորմատորային   |       |         |

|          |              |յուղի ապագա ծորանք/           |       |         |

|          |              |արտանետումները չեն աղտահարի   |       |         |

|          |              |շրջակա հողը կամ ստորերկրյա    |       |         |

|          |              |ջրերը:                        |       |         |

|__________|______________|______________________________|_______|_________|

|Նյութերի  |Յուղի         |Հանածո յուղեր (օրինակ`        |       |         |

|կառավարում|պահեստավորում |տրանսֆորմատորների             |       |         |

|          |              |համապարունակող ցիստեռնների    |       |         |

|          |              |շուրջ կառուցել բետոնե         |       |         |

|          |              |անջրաթափանց թումբեր:          |       |         |

|__________|______________|______________________________|_______|_________|

|          |ՊՔԲ-ների      |Յուղի ձեռքբերման մրցութային   |       |Որպես    |

|          |(Պոլիքլորացված|պայմաններում ներառնել պահանջ, |       |ձեռք-    |

|          |Բիֆենիլիներ)  |որ պահպանվեն ՊՔԲ-ների         |       |բերման   |

|          |պարունակու-   |առավելագույն կոնցենտրացիայի   |       |միջոցա-  |

|          |թյունը        |միջազգային ստանդարտները:      |       |ռում     |

|          |չօգտագործված  |                              |       |         |

|          |յուղերում     |                              |       |         |

|__________|______________|______________________________|_______|_________|

|          |ՊՔԲ-ների      |Քննության վերցնել             |       |Որպես    |

|          |անալիզ        |տրնսֆորմատորային/յուղային     |       |տրանսֆոր-|

|          |              |անջատիչների յուղի նմուշները   |       |մատորների|

|          |              |ՊՔԲ-ների առկայությունը        |       |վերական- |

|          |              |վերհանելու նպատակով (յուղը    |       |գընման   |

|          |              |փոխելիս կամ տրանսֆորմատորները |       |ծրագրի   |

|          |              |դուրս գրելիս): ՊՔԲ-ների       |       |մաս      |

|          |              |առավելագույն կոնցենտրացիայի   |       |         |

|          |              |միջազգային ստանդարտների       |       |         |

|          |              |գերազանցման հայտնաբերման      |       |         |

|          |              |պարագայում, հարկ է ապահովել   |       |         |

|          |              |դրանց ապահով վնասազերծումը ըստ|       |         |

|          |              |ազգային ընթացակարգերի և       |       |         |

|          |              |միջազգային պատշաճ             |       |         |

|          |              |արդյունաբերական պրակտիկայի:   |       |         |

|__________|______________|______________________________|_______|_________|

|Առողջու-  |Անվտանգության |Բոլոր վայրերում ապահովել      |       |         |

|թյուն և   |տեխնիկայի     |անվտանգության տեխնիկայի       |       |         |

|անվտանգու-|սարքավորման   |սարքավորման առկայությունը     |       |         |

|թյան      |առկայության   |(իրականացնել վայրերի ընդհանուր|       |         |

|տեխնիկա   |բոլոր         |վերազինման ընթացքում):        |       |         |

|          |վայրերում     |                              |       |         |

|__________|______________|______________________________|_______|_________|

|          |Ընդհանուր     |Երաշխավորել, որ անվտանգության |       |         |

|          |ապահովություն |ազգային կանոնակարգերի         |       |         |

|          |և             |կատարումը ապահովող            |       |         |

|          |անվտանգություն|գործողությունները իրականացվում|       |         |

|          |              |են:                           |       |         |

|__________|______________|______________________________|_______|_________|

|          |Անվտանգության |Բոլոր աշխատակիցների համար     |       |         |

|          |տեխնիկայի     |կազմակերպել պարբերական        |       |         |

|          |դասընթացներ   |դասընթացներ անվտանգության և   |       |         |

|          |              |առողջական հարցերի վերաբերյալ: |       |         |

|__________|______________|______________________________|_______|_________|

|          |Հակահրդեհային |Ձեռք բերել և  որտեղ անհրաժեշտ |       |         |

|          |անվտանգություն|է տեղադրել հրդեհի ազդանշանային|       |         |

|          |              |համակարգեր, ինչպես նաև        |       |         |

|          |              |հակահրդեհային միջոցներ,       |       |         |

|          |              |ազգային կանոնակարգերին        |       |         |

|          |              |համապատասխան:                 |       |         |

|__________|______________|______________________________|_______|_________|

|Թափոնների |Թափոնների     |Մշակել ծրագիր չոր թափոնների   |       |         |

|հեռացում  |սորտավորում   |ըստ տիպերի և  վտանգավորության |       |         |

|          |              |աստիճանների սորտավորման համար,|       |         |

|          |              |ինչպես նաև`  ընթացակարգեր     |       |         |

|          |              |թափոնների հեռացման կամ        |       |         |

|          |              |վերամշակման համար:            |       |         |

|__________|______________|______________________________|_______|_________|

|          |              |Անհրաժեշտության դեպքում       |       |         |

|          |              |աշխատանք տանել պատկան պետական |       |         |

|          |              |մարմինների հետ, վտանգավոր     |       |         |

|          |              |թափոնների հեռացման ընդունելի  |       |         |

|          |              |հարմարություններ գտնելու      |       |         |

|          |              |նպատակով (վերամշակված         |       |         |

|          |              |տրանսֆորմատորային յուղի գայռը,|       |         |

|          |              |աղտահարված յուղը, աղտահարված  |       |         |

|          |              |փայտյա հենասյուները,          |       |         |

|          |              |աղտահարված թեփը և  այլն):     |       |         |

|__________|______________|______________________________|_______|_________|

|          |Օգտագործված   |Նախքան հեռացումը կամ առանձին  |       |Որպես    |

|          |յուղի հեռացում|օգտագործողներին վաճառելը      |       |ընդհանուր|

|          |              |հավաստիացնել, որ յուղը        |       |տեխսպա-  |

|          |              |աղտահարված չէ, եթե այն        |       |սարկման  |

|          |              |աղտահարված չէ, ապա դիմել      |       |մաս      |

|          |              |հեռացման համապատասխան         |       |         |

|          |              |եղանակին:                     |       |         |

|__________|______________|______________________________|_______|_________|

|          |Վտանգավոր     |Կատարելագործել պահեստային     |       |         |

|          |թափոնների     |տարողությունները և            |       |         |

|          |մշակում և     |իրականացնել այդ               |       |         |

|          |հեռացում      |տարողություններում արդեն      |       |         |

|          |              |պահվող վտանգավոր և  թունավոր- |       |         |

|          |              |չոր նյութերի պատշաճ հեռացումը |       |         |

|__________|______________|______________________________|_______|_________|

|Բնապահպա- |Ներկա ԲԿՀ-ն   |Որդեգրել միջազգային           |Մեծ    |         |

|նական     |անբավարար է   |պրակտիկային համապատասխան ԲԿՀ, |մասով  |         |

|Կառավարման|              |որը կներառնի հետևյալը.        |ներքին |         |

|Համակարգեր|              |______________________________|ծախսեր |_________|

|(ԲԿՀ)     |              |1. բարձրացնել բոլոր           |հնարա- |         |

|          |              |աշխատակիցների բնապահպանական   |վոր է  |         |

|          |              |գիտակցության մակարդակը        |նա և   |         |

|          |              |______________________________|որոշ   |_________|

|          |              |2. ընկերության կառույցում     |արտաքին|         |

|          |              |հիմնել բնապահպանական          |ծախսեր |         |

|          |              |կառավարման գործառնություն և   |խորհըր-|         |

|          |              |իրազեկ աշխատակիցների նշանակել |դատվու-|         |

|          |              |որպես բնապահպանական           |թյան   |         |

|          |              |պատասխանատուներ կոնկրետ       |համար  |         |

|          |              |վայրերի կամ առաջադրանքների    |       |         |

|          |              |գծով                          |       |         |

|__________|______________|______________________________|       |_________|

|          |              |3. վերապատրաստել              |       |         |

|          |              |աշխատակիցներին, մանավանդ`     |       |         |

|          |              |բնապահպանական կառավարիչին և   |       |         |

|          |              |ցեխերի պետերին                |       |         |

|__________|______________|______________________________|       |_________|

|          |              |4. ընկերության ներսում        |       |         |

|          |              |հաստատել ընթացակարգեր, որոնք  |       |         |

|          |              |կոչված են արձանագրել          |       |         |

|          |              |աղտահարող նյութերի            |       |         |

|          |              |առկայությունը, հետևել  դրանց  |       |         |

|          |              |տարածմանը, և  նվազեցնել       |       |         |

|          |              |մթնոլորտի և  ջրի մեջ          |       |         |

|          |              |արտանետվող աղտահարող նյութերի |       |         |

|          |              |քանակը, ինչպես նաև  բարելավել |       |         |

|          |              |թունավոր թափոնների և          |       |         |

|          |              |վտանգավոր նյութերի մշակման    |       |         |

|          |              |տեխնիկան                      |       |         |

|__________|______________|______________________________|       |_________|

|          |              |5. մշակել արտակարգ            |       |         |

|          |              |իրավիճակների արձագանքման      |       |         |

|          |              |ծրագրեր և  թողարկել           |       |         |

|          |              |համապատասխան ցուցումներ:      |       |         |

|__________|______________|______________________________|_______|_________|

|Այլ հարցեր|Տրանսֆորմատոր-|Վերանայել Գյումրիում և        |       |         |

|          |ների          |Վանաձորում տրանսֆորմատորների  |       |         |

|          |վերանորոգման  |վերանորոգման հին ցեխերի       |       |         |

|          |ցեխերը վատ    |վիճակը: Որոշում ընդունել այդ  |       |         |

|          |վիճակում են   |շինությունների հետագա         |       |         |

|          |              |օգտագործման/փակման հարցը: Եթե |       |         |

|          |              |որոշում է ընդունվում          |       |         |

|          |              |շարունակել այդ ցեխերի         |       |         |

|          |              |շահագործումը, ապա մշակել և    |       |         |

|          |              |իրականացնել շինությունները    |       |         |

|          |              |մինչև  ընդունելի չափանիշների  |       |         |

|          |              |մոդեռնիզացնելու ծրագիր:       |       |         |

|__________|______________|______________________________|_______|_________|

|          |Նոր հաստատու- |Բոլոր նոր հաստատությունները   |       |         |

|          |թյուններ      |պետք է կառուցվեն ըստ ազգային  |       |         |

|          |              |ընթացակարգերի պահանջների,     |       |         |

|          |              |Եվրոպական Միության չափանիշների|       |         |

|          |              |և  միջազգային պրակտիկայի,     |       |         |

|          |              |ներառյալ` անհրաժեշտ           |       |         |

|          |              |արգելապատնեշումը և            |       |         |

|          |              |անվտանգության տեխնիկան        |       |         |

.__________________________________________________________________________.

 

Աղյուսակ 3.3.

Բանկի Ետվաճառման յուրաքանչյուր Պայմանագրի հիմնական դրույթները

 

Կողմերը

Բանկի Պայմանագրի կողմերն են. ՀԿ-ն, ՌՆ-ն և Բանկը:

Յուրաքանչյուր Ետվաճառման Պայմանագիր առանձին է, միևնույն ժամանակ

արտացոլելով սույն Պայմանների Ամփոփագրում տեղ գտած պայմանները:

 

Բանկի Բաժնետոմսերի Ետվաճառքի Իրավունք

Բանկի Ետվաճառման Պայմանագիրը կնախատեսի, որ Գործարքի Ավարտման օրվա

հինգերորդ և տասնհինգերորդ տարեդարձերի միջև ընկած

ժամանակահատվածում («Ետվաճառքի ժամանակահատված») իր ընտրած պահին,

Բանկը կարող է իր բաժնետոմսերը, լրիվ կամ մասամբ, վաճառել ՌՆ-ին

(Ետվաճառք): Այդ դեպքում ՌՆ-ը պետք է Բանկին վճարի բաժնետոմսերի

համապատասխան գինը (ինչպես սահմանված է «Ետվաճառքի Գին» հոդվածում):

 

Վաղաժամ Ետվաճառքի Իրավունք

Բանկը իրավունք կունենա ցանկացած ժամանակ իր բաժնետոմսերը լրիվ կամ

մասամբ վաճառել ՌՆ-ին, ստորև «Վաղաժամ Ետվաճառք» կետում նկարագրված

իրադարձություններից որևէ մեկի պատահման դեպքում («Վաղաժամ

Ետվաճառք»):

 

Արագացման իրադարձության պատահման դեպքում Բանկը տեղյակ կպահի ՀԿ-ին:

Եթե Բանկը որոշի օգտվել Վաղաժամ Ետվաճառքի իր իրավունքից (պայմանով,

որ Ետվաճառքի Գինը հաշվարկված է) Բանկը կտրամադրի ՀԿ-ին գրավոր

ծանուցում («Ետվաճառքի Ծանուցում») իր կողմից Վաղաժամ Ետվաճառքը

իրավունքից օգտվելու մտադրության մասին: Ետվաճառքի Ծանուցումը կնշի

Բանկի կողմից վաճառվող բաժնետոմսերի քանակը և Ետվաճառման

համապատասխան Գինը: Դրանից հետո ՀԿ-ն կստանա Բանկի կողմից վաճառվող

բաժնետոմսերը (բոլորը այլ ոչ մասամբ) գնելու նախապատվություն,

Ետվաճառքի Ծանուցման մեջ նշված պայմաններով և գնով Բանկին դրա մասին

գրավոր ծանուցում ուղարկելով Ետվաճառքի Ծանուցումը ուղարկելուց

հետո 20 Աշխատանքային Օրվա ընթացքում: Եթե ՀԿ-ն չօգտվի կամ չուղարկի

այդ իրավունքից օգտվելու մասին ծանուցումը 20 Աշխատանքային Օրվա

ժամանակահատվածում, Բանկը իրավունք կունենա ետվաճառել բաժնետոմսերը

ՌՆ-ին, Ետվաճառքի Ծանուցման մեջ նշված պայմաններով և գնով:

 

Այն դեպքում, եթե ՀԿ-ն որոշում է գնել Ետվաճառքի Բաժնետոմսերը,

իրավունք կունենա հետաձգել այդ բաժնետոմսերի վճարումը մինչև հաջորդ

օրացուցային տարին: Հետաձգման դեպքում, ՀԿ-ն կտա Բանկի պարտավորագիր

Բանկը բավարարող ձևով և բովանդակությամբ («Պարտավորագիր»):

Պարտավորագրի մարման ժամկետը կլինի Ետվաճառքի Ծանուցումը հանձնելուց

անմիջապես հաջորդող օրացուցային տարվա մարտի 31-ը: Պարտավորագիր մայր

գումարը կլինի Ետվաճառքի գնի լրիվ գումարը, որի վրա կուտակվում է

տոկոսներ, LIBOR-ի տոկոսադրույքին գումարած տարեկան 1% (մեկ տոկոս)

հաշվարկված Ետվաճառքի Ծանուցումը հանձնելուց մինչև Պարտավորագրի

լրիվ մարման հատվածով:

 

Ետվաճառքի Գինը

a. Ետվաճառքի գինը ստորև թվարկվածներից ամենաբարձրն է.

 

1. այն գումարը, որը ստացվում է բազմակի ցուցանիշներով կողմերին

ընդունելի բանաձևի կիրառումից,

 

2. բաժնետոմսերի շուկայական գինը, որը որոշվում է անկախ գնահատողի

կողմից կողմերին ընդունելի չափանիշներով:

 

b. Վաղաժամ Ետվաճառքի գինը կլինի վերևի սահմանված Ետվաճառքի գինը

բացի այն դեպքից, եթե հետևյալ բանաձևով հաշվարկված գինը ավելի

բարձր է`

Վաճառելիք բաժնետոմսերի վրա Բանկի կողմից ծախսած բոլոր

գումարները դրանց վրա հաշվարկված` LIBOR-Ի վեց ամսվա

տոկոսադրույքին գումարած 1% (մեկ տոկոս) տոկոսադրույք, որը

կուտակվում է ամեն վեց ամիս և հաշվարկվում է Գնման օրվանից,

հանած Բանկի կողմից ստացած այդ բաժնետոմսերին վերաբերող

յուրաքանչյուր շահութաբաժնի դոլարային արժեքը դրանց վրա

հաշվարկած` LIBOR-ի վեց ամսվա տոկոսադրույքին գումարած 1% (մեկ

տոկոս) տոկոսադրույք, որը կուտակվում է ամեն վեց ամիս և

հաշվարկվում է յուրաքանչյուր շահութաբաժնի համար այդ

շահութաբաժնի ստացման օրվանից:

 

Արագացման Իրադարձություն

Ստորև թվարկվածներից յուրաքանչյուրը ներկայացնում է «Արագացման

Իրադարձություն».

 

1. ՌՆ-ն չի կատարում Բաժնետերերի Պայմանագրով նախատեսված իր որևէ

պարտականությունները,

 

2. [ՀՀ Կառավարությունը հայտարարում է ՌՆ ԱՎՊ-ով և Հարակից

պայմանագրերով նախատեսված պարտավորությունների չկատարման մասին,]

 

3. [ԷԲԸ-ն խախտում է Հարակից պայմանագրերով նախատեսված իր որևէ

պարտավորություն.]

 

4. [որևէ երրորդ կողմ հայտարարում է ՌՆ-ի կամ ԷԲԸ-ի կողմից որևէ

էական պայմանագրի էական խախտում, իսկ ՌՆ-ն չի առնում բոլոր

ողջամիտ քայլերը կամ չի ստիպում ԷԲԸ-ին առնել բոլոր ողջամիտ

քայլերը վերացնելու համար խախտումների 15 օրվա ընթացքում և չի

հետապնդում նման քայլեր քանի դեռ խախտումների վերացնելը

ողջամտորեն հնարավոր է,]

 

5. Բանկին հայտնի է դառնում, որ Ծրագրային պայմանագրում իրեն տրված

ներկայացումներից կամ երաշխիքներից որևէ մեկը էապես անճիշտ կամ

շեղացնող էր, կամ, որ ՌՆ ԱՎՊ-ում ՌՆ-ի տված ներկայացումներից կամ

երաշխիքներից որևէ մեկը էապես անճիշտ կամ շեղացնող էր,

 

6. [ՌՆ-ը խախտում է ԷԲԸ-ի իր սեփականատեր լինելու կամ այն

շահագործելու հետ կապված ցանկացած կիրառելի օրենք,]

 

7. հարկադիր սնանկացման հայց է ներկայացվել ԷԲԸ-ի դեմ և ԷԲԸ-ի դրա

հիմնավորված պատասխան չի տալիս 60 օրվա ընթացքում,

 

8. ՌՆ-ի վերահսկողությունը անցնում է մի անձի, որը, Բանկի ողջամիտ

դատողությամբ, իր համբավով, ֆինանսական վիճակով և տեխնիկական

հնարավորություններով հավասար կամ բարձր չէ ընտրված ՌՆ-ին, կամ

 

9. Էական և անբարենպաստ փոփոխությունները ԷԲԸ-ի ֆինանսական վիճակում

կամ գործունեության մեջ, որոնք առաջացել են Սեփականաշնորհումից

հետո, և որոնք հետևանք են հիմնականում ՌՆ-ի կողմից անփույթ կամ

անխոհեմ կառավարման կամ շահագործման ՌՆ-ի վերհսկողության ժամանակ:

 

Ներկայացումներ և երաշխիքներ

Բանկի Ետվաճառքի Պայմանագիրը կպարունակի բոլոր ստանդարտ երաշխիքները,

որոնք կապահովեն պայմանագրի իրավազորությունը և իրագործելիությունը

 

Կարգավորող Օրենսդրությունը

ԱՄՆ Նյու-Յորք նահանգի օրենսդրություն:

 

Վեճերի Լուծումը

Միջնորդ դատավարություն Լոնդոնում UNCITRAL կանոնների համաձայն, կամ

Բանկի հայեցողությամբ ոչ բացառիկ ընդդատությունը Անգլիայի/ԱՄՆ Նյու

Յորք նահանգի դատարանների

 

Աղյուսակ 5.1

Երաշխիքները ըստ Բանկի Եզրափակման Պահի

 

Մաս 1. Հիմնական երաշխիքներ

 

ՀԿ սույնով կատարում է հետևյալ ներկայացումները յուրաքանչյուր ԷԲԸ-ի

մասին սույն Պայմանագրի կնքման դրությամբ և Բանկի Եզրափակման Պահին

Սեփականաշնորհվող Փաթեթը (որի մեջ բանկը ներդրում է կատարում) կազմող

յուրաքանչյուր ԷԲԸ-ի նկատմամբ.

 

1.1. Կազմակերպաիրավական կարգավիճակ

ԷԲԸ-ներից յուրաքանչյուրը Հայաստանի Հանրապետության օրենքների

համաձայն ստեղծված փակ բաժնետիրական ընկերություն է:

 

1.2. Իրավունակություն

ՀԿ-ն ունի անհրաժեշտ իրավունք և լիազորություն կնքելու և կատարելու

սույն Պայմանագիրը և ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ քայլերը սույն

Պայմանագրով նախատեսված իր բոլոր պարտավորությունների ստանձնումը և

կատարումը լիազորելու համար:

 

1.3. Օրինական պարտավորություններ

Սույն Պայմանագիրը հանդիսանում է ՀԿ-ի օրինական և պարտադիր

պարտավորություն, որը կիրառելի է ՀԿ-ի հանդեպ իր պայմաններին

համապատասխան (նկատի առնելով, որ ԷԲԸ-ների բաժնետոմսերի գնման գները

վերջնականորեն սահմանված չեն, սույն Պայմանագրի կնքման պահին):

 

1.4. Թույլտվություններ և Հավանություններ

 

(a) ՀԿ-ին անհրաժեշտ չէ որևէ Թույլտվություն Գնվելիք Բաժնետոմսերը

Բանկին վաճառելու համար, սույն Պայմանագրով նախատեսված իր

պարտավորությունների ստանձնման և կատարման համար կամ սույն

Պայմանագրով նախատեսված գործարքները կատարելու համար:

 

(b) Սույն Պայմանագրի կնքումը և պայմանների ընդունումը, չի հակասի,

չի խախտի և չի շեղի որևէ պայման կամ դրույթ, կամ պահանջի

որևէ թույլտվություն, ՀԿ-ի այլ պարտավորություն, գրավ,

համաձայնագիր կամ այլ փաստաթուղթ կամ կարգավորում, որին ՀԿ-ն

պարտավորում է կամ որը նպատակ ունի պարտադրել նրան կամ հակասում

է իր կանոնադրության որևէ դրույթի կամ որևէ` դատավճռի,

հրամանի, կարգադրություն կամ օրենսդրական ակտ, կանոն կամ

ենթաօրենսդրական ակտ, որը վերաբերվում է նրան:

 

1.5. ԷԲԸ-ների Բաժնետոմսերը

 

(a) ՀԿ-ն միակ, օրինական և շահագրգիռ սեփականատերն է ԷԲԸ-ների բոլոր

բաժնետոմսերի (բացառությամբ Սեփականաշնորհման Օրը ՌՆ-ին

վաճառվածների), ազատ և զերծ բոլոր նախապատվական իրավունքներից

կամ այլ տեսակի պարտավորություններից, գույքերից կամ

համաձայնություններից, նման իրավունքների, պարտավորությունների

կամ գույքերի մասին և բոլոր անհրաժեշտ Թույլտվությունները (եթե

կան) այդ բաժնետոմսերի սեփականության իր օրինական իրավունքի

նկատմամբ ստացված են և լիարժեք ուժի մեջ են:

 

(b) ՀԿ-ն չի կնքել այլ պայմանագիր և չի ստանձնել այլ պայմանագրային

կարգավորումներ, բացառությամբ սույն Պայմանագիրը (և

բացառությամբ որևէ ՌՆ-ի ԱՎՊ-ները) և բացի Հայաստանի

օրենսդրությամբ նախատեսված դեպքերից, վաճառելու, փոխանցելու,

գրավադրելու, ընտրանքային իրավունք տրամադրելու կամ այլ կերպ

օտարելու համար բաժնետոմսերը:

 

(c) ԷԲԸ-ների կանոնադրական կապիտալը ամբողջությամբ վճարված է և

ծանրաբեռնված չէ ԷԲԸ-ների բաժնետոմսերի սեփականությանը

վերաբերվող որևէ անձնական պարտավորությամբ, ներկայումս ուժի

մեջ չկան բաժնետոմսերի գնման կամ հետո գնման այլ իրավունքներ

(պայմանական կամ այլ), Եզրափակման Պահին Բանկի կողմից գնվող

Գնվելիք յուրաքանչյուր բաժնետոմս իրավասու կերպով թողարկված

կլինի և բոլոր բաժնետոմսերը կլինեն հավասար բոլոր առումներով

և իրավունք կտան սեփականատիրոջ նույն իրավունքները բոլոր

առումներով ինչ որ ՀԿ-ին և ՌՆ-ն պատկանող յուրաքանչյուր

բաժնետոմս:

 

Մաս 2. Եզրափակման երաշխիքներ

 

ՀԿ-ն սույնով կատարում է հետևյալ ներկայացումները և երաշխիքները

յուրաքանչյուր Սեփականաշնորհվող Փաթեթի մաս կազմող որևէ ԷԲԸ-ի համար

(որոնց մեջ Բանկը պետք է կատարի ներդրում), որ Բանկի Եզրափակման Պահին:

 

2.1. Խախտումների Բացակայությունը

 

ՀԿ-ն գործում է և գործել է կնքման պահից ի վեր սույն Պայմանագրով

նախատեսված իր բոլոր պարտավորություններին համապատասխան:

 

2.2. ՌՆ-ն Առ ու Վաճառքի Պայմանագիր

 

(a) ՌՆ-ի ԱՎՊ-ում ՀԿ-ի կատարված բոլոր ներկայացումները և

երաշխիքները ճիշտ են և ճշգրիտ, բոլոր էական առումներով, ՀԿ-ից

և ՌՆ-ից յուրաքանչյուրը կատարել են ՌՆ-ի ԱՎՊ-ով իրեն

վերաբերվող պարտականությունները և ՀԿ-ի իմանալով ՌՆ-ի կողմից

ՌՆ-ի ԱՎՊ-ում կատարված Ներկայացումները և Երաշխիքները ճիշտ են

և ճշգրիտ, բոլոր էական առումներով:

 

(b) ՀԿ-ն ունի անհրաժեշտ իրավունք և լիազորություն կնքելու և

կատարելու սույն Պայմանագիրը և ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ

քայլերը ՌՆ-ի ԱՎՊ-ի, Բանկի Ետվաճառքի Պայմանագրի և

համապատասխան Հարակից Պայմանագրերով նախատեսված իր բոլոր

պարտավորությունների ստանձնումը և կատարումը լիազորելու համար:

 

(c) ՌՆ-ի ԱՎՊ-ից, Բանկի Ետվաճառքի Պայմանագրի և Հարակից

Պայմանագրերից յուրաքանչյուրը հանդիսանում է ՀԿ-ի օրինական և

պարտադիր պարտավորություն, որը կիրառելի է ՀԿ-ի հանդեպ իր

պայմաններին համաձայն:

 

2.3. Կազմավորում և Կորպորատիվ Գործողություններ: Գլխավոր փաստաթղթեր

 

(a) Հայտնման նամակը ներառում է

 

(i) ԷԲԸ-ի ստեղծման հետ կապված բոլոր փաստաթղթերը ներառյալ

կանոնադրությունները և տնօրենների խորհրդի և վարչության

կանոնները և

 

(ii) ՀԿ-ի և ԷԲԸ-ների միջև բոլոր համաձայնագրերը և

պայմանավորվածությունները (ներառյալ առանց սահմանափակման

ՀԿ-ի և ԷԲԸ-ների միջև բոլոր կառավարման պայմանագրերը և

նման պայմանավորվածությունները),

 

և Բանկի և ՌՆ-ի քննման ներկայացված յուրաքանչյուրի օրինակը

առայդօր ճիշտ է և լրիվ, բոլոր էական առումներով:

 

ԷԲԸ-ները միշտ կատարել են իրեն գործունեությունը բոլոր էական

առումներով իրենց հիմնադիր փաստաթղթերի (ներառյալ

կանոնադրությունները) և կանոնների համաձայն

 

(b) ԷԲԸ-ները կատարել են իրենց գործունեությունը սովորական և

ընդունված ընթացքով բոլոր էական առումներով և առանց որևէ

էական գործարք կամ պարտավորություն ստանձնելու, որը չի մտնում

իր գործունեության սովորական ընթացքի մեջ և առանց որևէ էական

ընդհատում կամ փոփոխում իրենց գործունեության բնույթի, ոլորտի

կամ ձևի մեջ,

 

(c) ՀԿ-ի կողմից քննման տրամադրված և Հայտնման նամակ հղված ՌՆ-ի

ԱՎՊ-ի և Հարակից Պայմանագրերի օրինակները առայդօր ճիշտ ու լրիվ

են բոլոր էական առումներով և հանդիսանում են ՀՀ կառավարական

մարմինների կողմից կնքված բոլոր էական պայմանագրերը ԷԲԸ-ների

վերաբերյալ, յուրաքանչյուր ՌՆ ԱՎՊ-ի և Հարակից Պայմանագիրը

լիարժեք ուժի մեջ է:

 

2.4. Մասնաճյուղեր և Փոխկապակցված Ընկերություններ

 

ԷԲԸ-ները չեն հանդիսանում որևէ այլ կազմակերպության կամ այլ

իրավաբանական անձի սեփականատերը կամ շահագրգիռ կողմը և չեն

պատրաստվում ձեռք բերել որևէ այլ կազմակերպության, կամ այլ

իրավաբանական անձի որևէ բաժնեմաս կամ այլ սեփականության իրավունք:

 

2.5. Ֆինանսական Տեղեկանքներ, Էական Բացասական Փոփոխությունների

Բացակայությունը

 

(a) Ֆինանսական Հաշվետվությունները (i) անաչառորեն ներկայացնում են

համապատասխան հաշվապահական պահին և ժամանակահատվածի որին

վերաբերվում են ԷԲԸ-ների ֆինանսական իրավիճակին և

գործունեության արդյունքներին և դրամական հոսքերին ՀՀ-ի

հաշվապահական կանոնների համապատասխան և ենթաօրենսդրական ակտերի

համապատասխան և (ii) բաց չեն թողնում և պահեստավորում ԷԲԸ-ի

որևէ էական պարտավորության դիմաց (անկախ նրանից թե կուտակված

են, բացարձակ, պայմանական կամ այլ բնույթի), որոնք սովորաբար

ներկայացվում են կամ որոնց դիմաց պահեստավորվում են այդ

կանոնների և օրենսդրական ակտերի համաձայն

 

(b) 1999 թ. դեկտեմբերի 31-ից ի վեր որևէ դեպք չի եղել կամ պարագա

կայացել, որը ունի կամ ողջամտորեն ենթադրվում է, որ կարող է

սպասվել էական բացասական ներգործություն ԷԲԸ-ի գործունեության

ֆինանսական վիճակին կամ հեռանկարի վրա:

 

2.6. Արտոնագրեր և Օրինապահությունը

 

(a) ԷԲԸ-ները ձեռք են բերել և ունեն բոլոր էական արտոնագրերը և

թույլտվությունները (ներառյալ Բնության Պահպանության Օրենքով

նախատեսված Բնության Պահպանության Արտոնագիրը (սույն

Պայմանագրով հետագայում սահմանված իմաստով)), որոնք անհրաժեշտ

են իր ներկա գործունեությունը կատարելու այն տեղերում և

ձևերով, որոնք ներկայումս կատարում է, և ինչպես պահանջվում է

ԷԲԸ-ներին վերաբերվող ՀՀ կիրառելի օրենսդրությամբ և կանոններով

և այլ հրամաններով, առանց վերոհիշյալի ընդհանրությունը

սահմանափակելու վերջին 4 տարիների ընթացքում ԷԲԸ-ները կատարել

են բոլոր էական առումներով Բնության Պահպանության պահանջներին

և Բնապահպանական Օրենքների պահանջներին, բոլոր այդպիսի

արտոնագրերը և Թույլտվությունները ուժի մեջ են և գոյություն

ունեն ԷԲԸ-ները չեն խախտել որևէ Արտոնագիր կամ Թույլտվություն

և ոչ ՀԿ-ն կամ ԷԲԸ-ները ստացել են որևէ ծանուցում այդ մասին:

ՀԿ-ի իմանալով և հավատալով հավանական չէ որ որևէ Արտոնագիր

կամ Թույլտվության կասեցվի, դադարի կամ վերացվի, անկախ թե

բաժնետոմսերի առք ու վաճառքի հետ կապված կամ այլ պատճառով

 

(b) ԷԲԸ-ները չեն խախտել կամ խախտած չեն եղել կամ խախտման մեջ չեն

ներկայումս հետևյալի առնչությամբ

 

(i) որևէ օրենքի կամ կանոնակարգի որևէ էական դրույթ, որը

վերաբերվում է իրենց կամ իրենց գործունեության կամ իրենց

ունեցվածքին կամ սեփականությանը (ներառյալ առանց

սահմանափակելու սակայն Բնության պահպանության օրենքը)

 

(ii) որևէ դատարանի, տրիբունալի կամ պետական մարմնի կողմից

արձակված որևէ էական հրաման, որոշում կամ վճիռ, որը

կիրառելի է իր նկատմամբ կամ վերաբերվում է իր ակտիվների

կամ սեփականության որևէ մասին:

 

(c) ԷԲԸ-ները չեն ներգրավված որևէ դատարանի կամ միջնորդ դատարանի

կամ վարչական վարույթի, որը առնչվում է որևէ պետական կամ այլ

անձի (Բնության Պաշտպանության օրենքի կամ Բնության

Պաշտպանության Թույլտվություններով համար), ինչքանով որ ՀԿ-ն

գիտի և հավատում է ԷԲԸ-ները չեն ստացել որևէ կառավարական կամ

կարգավորիչ մարմնից որևէ գրավոր ծանուցում այն մասին, որ իրենք

խախտում են կատարել Բնության Պաշտպանության որևէ Օրենքի կամ

Արտոնագրի:

 

2.7. Էական Պարտավորվածություններ և Պարտականություններ, և այլն

 

a) ԷԲԸ-ները չեն կնքել որևէ Էական Պայմանագրեր, բացի սովորական

գործողությունների ընթացքով կնքվածների, Հայտնման Նամակը

ներառում է բոլոր էական պայմանագրերը, չկան այլ պայմանագրեր, որ

ՀԿ-ի կարծիքով էական են ԷԲԸ-ի գործունեության կամ ֆինանսական

վիճակի, բացի Էական Պայմանագրերից

 

b) ԷԲԸ-ները չի ստացել որևէ ծանուցում, որ իրենք խախտել են որևէ

Էական Պայմանագիր, կամ այլ պարտականություն կամ գրավ կամ այլ

ծանրաբեռնվածություն, որը էական է ԷԲԸ-ի ֆինանսական վիճակի

համար, որ համենայնդեպս էական բացասական ներգործություն կարող է

գործունեության վրա: Ինչքանով, որ ՀԿ-ն գիտի և հավատում է

ԷԲԸ-ները չեն խախտել և ոչ մի երրորդ անձ չի խախտել նշված

պայմանագրերը, հիպոթեկները, պարտավորագրերը կամ

ծանրաբեռնվածությունները:

 

c) ՀԿ-ի կողմից քննման տրամադրված և Հայտնման նամակում

հղված Էական Պայմանագրերի օրինակները առայդօր ճիշտ ու լրիվ են

բոլոր էական առումներով: Յուրաքանչյուր Էական Պայմանագրի օրինակ

լիարժեք ուժի մեջ են:

 

2.8. Վաճառքի հետևանքները

 

ԷԲԸ-ների բաժնետոմսերի վաճառքը Բանկին.

 

a) չի պատճառի խախտում կամ էական շեղում, որևէ Էական Պայմանագրի,

Թույլտվության կամ ԷԲԸ-ի կողմից կնքված կամ իր գործունեության

վրա ազդող այլ փաստաթղթի դրույթներից,

 

b) իրավունք չի տալիս Էական Պայմանագրի որևէ այլ կողմին խուսափել

կամ դադարեցնել իր պարտականությունները որևէ Էական Պայմանագրի

համաձայն:

 

2.9. Լուծարում, Սնանկություն, և այլն

 

a) ԷԲԸ-ների ակտիվների կամ պարտավորությունների որևէ մասի

նկատմամբ չի նշանակվել լուծարման, արտաքին կամ նմանատիպ

կառավարիչ:

 

b) Չի արձակվել որևէ հրաման կամ կարգադրություն ԷԲԸ-ների լուծարման

կամ սնանկության համար, և ինչքանով որ ՀԿ-ն տեղյակ է ԷԲԸ-ների

հանդեպ չի տրվել սնանկության կամ լուծարման որևէ հայց:

 

c) ԷԲԸ-ները անվճարունակ չեն և վերահաս չէ անվճարունակություն:

 

2.10. Գործողություններ Սույն Պայմանագրի Կնքումից ի վեր

 

Սույն Պայմանագրի կնքումից ի վեր.

 

(a) ԷԲԸ-ն չի շեղվել իր գործունեության սովորական ընթացքից որևէ

էական չափով,

 

(b) ԷԲԸ-ներից ոչ մեկը վաճառած կամ օտարած չլինի իր ակտիվները, կամ

դրանց նշանակալից մասը (բացառությամբ դեբիտորական հաշիվների

փոխանցմանը` ԷԲԸ-ների պարտքի վերակազմավորման նպատակով),

 

(c) ԷԲԸ-ներից ոչ մեկը չի ստեղծած որևէ դուստր ձեռնարկություն կամ

ներդրում չի կատարած որևէ այլ ընկերության մեջ,

 

(d) ԷԲԸ-ները չեն միաձուլվել կամ միացել այլ ընկերության հետ կամ

ենթարկվել որևէ նման վերակազմավորման ծրագրի,

 

(c) չի փոխվել ԷԲԸ-ներից ոչ մեկի կանոնադրական հիմնադրամը,

բաժնետոմսերի թիվը կամ անվանական արժեքը,

 

(f) ԷԲԸ-ները ՀԿ-ին չեն հայտարարագրել, կատարել կամ վճարել որևէ

շահութաբաժին կամ որևէ այլ շահութաբաշխում, կամ կատարել որևէ

այլ վճարում,

 

(g) ԷԲԸ-ները չի ստանձնել որևէ պարտքային պարտավորվածություն

(բացառությամբ գործունեության նորմալ ընթացքում առաջացած

առևտրային պարտավորությունները)

 

2.11. Գործարարական Էթիկան

 

Որքան որ ՀԿ-ն տեղյակ է պատշաճ և մանրակրկիտ քննարկումից հետո ոչ

ՌՆ-ն ոչ էլ իր վարչական անձինք, խորհրդի անդամները, լիազորված

աշխատակիցները, գործակալները կամ ներկայացուցիչները

 

a) չի վճարել, խոստացել վճարել, առաջարկել, վճարել կամ արտոնել

վճարման որևէ կոմիսիա, կաշառք, հատուցում կամ դիրքի

չարաշահումով առաջացած այլ վճարում, որը խախտում է կիրառելի

որևէ օրենք, կամ կնքել որևէ պայմանագիր, որի համաձայն որևէ

ժամանակ կարող է կամ պետք է վճարվի նման որևէ կոմիսիա, կաշառք,

հատուցում կամ դիրքի չարաշահումով առաջացած այլ վճարում, կամ

 

b) չեն առաջարկել կամ տվել արժեք ներկայացնող որևէ առարկա,

պետական պաշտոնյայի գործողությունների վրա ազդելու նպատակով և

չի սպառնացել վնաս որևէ անձի ունեցվածքի կամ բարի համբավի վրա,

որպեսզի ձեռք բերի կամ պահի գործավարական կամ այլ ոչ պատշաճ

առավելություն իր գործունեության կատարման ընթացքում

 

3. Ընդհանուր

 

Բոլոր ներկայացումները և երաշխիքները, որոնք տրվում են սույն 5.1

հավելվածում տրվում են առ վերոհիշյալ համապատասխան թվականներին

(այսինքն առ սույն Պայմանագրի կնքման օրը և առ Բանկի Եզրափակման օրը

Մաս 1-ի պարագայում և միայն առ Բանկի Եզրափակման Օրը Մաս 2-ի

պարագայում): Ներկայացումները և Երաշխիքները չեն հանդիսանում

շարունակվող պարտականություններ համապատասխան օրերը անցնելուց հետո,

սակայն ՀԿ-ն կփոխհատուցի Բանկին այդ ներկայացումների և երաշխիքների

անճշգրտության համար, անկախ դրանց հայտնաբերման ժամկետներից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.12.2000
N 795
Որոշում