Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԹՈՒՐ ՇԱՏՎՈՐՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԹՈՒՐ ՇԱՏՎՈՐՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 դեկտեմբերի 2022 թվականի N 1434-Ա

 

ԱՐԹՈՒՐ ՇԱՏՎՈՐՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`

1. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Շատվորյանին 2022 թվականի դեկտեմբերի 4-9-ը ներառյալ գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` 2022 թվականի դեկտեմբերի 5-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից կազմակերպվող Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցության ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների հետ բարձր մակարդակի հանդիպմանը, դեկտեմբերի 5-6-ը կայանալիք հակամանրէային դիմադրողականության թեմայով երկօրյա հանդիպմանը (ՄԱԿ-ի գրասենյակում), դեկտեմբերի 7-8-ը Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայության կողմից անցկացվող «Սննդամթերքի անվտանգությունը և համատեղ ջանքերը հակամանրէային դեղամիջոցների կայունության նվազեցման համար» միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Արթուր Շատվորյանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

3. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. դեկտեմբերի 2

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
02.12.2022
N 1434-Ա
Որոշում