Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՏԱՎՈՐ Ս...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 մայիսի 2022 թվականի N 774-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ԲՈՂՈՔՆԵՐԻ, ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ԿԱԶՄՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԳՅՈՒՏԵՐԻ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ, ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ, ԳՅՈՒՏԻ ՀԱՅՏԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ՀԱՅՏԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳՐՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ, ԳՅՈՒՏԵՐԻ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԴՐԱՆՑՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԵՐԸ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ՔԱՂՎԱԾՔԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԵՋ ՆՇՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԳՅՈՒՏԻ ԿԱՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՖՐԱՆՉԱՅԶԻՆԳԸ), ԴՐԱՆՑ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ, ԳՅՈՒՏԻ ԿԱՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ԱՐՏՈՆԱԳՐԱՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(7-րդ մաս)

 

52. «ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՐԵՆ ԿԻՐԱՌԵԼԻՈՒԹՅՈՒՆ» ԱՐՏՈՆԱԳՐԱՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԻՆ ԳՅՈՒՏԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ

 

820. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գյուտն արդյունաբերորեն կիրառելի է, եթե այն կարող է օգտագործվել արդյունաբերության, գյուղատնտեսության, առողջապահության և այլ ոլորտներում:

821. Արտոնագրաունակության այս պայմանին գյուտի համապատասխանության ստուգումն իրականացվում է գյուտի հայտի ներկայացման թվականի, իսկ առաջնության խնդրարկման դեպքում` առաջնության թվականի դրությամբ:

822. Այս ստուգման ընթացքում հաստատվում են.

1) Հայտի նյութերում գյուտի նշանակության վերաբերյալ նշման առկայությունը (քիմիական միացությունների համար` դրանց հնարավոր կիրառումը), այսինքն` դրանով որոշակի սոցիալական կարիք բնութագրող գործառույթի կատարման հնարավորությունը.

2) հայտի նյութերում կամ տեխնիկայի նախորդող մակարդակին վերաբերող տեղեկատվության աղբյուրներում այն միջոցների և մեթոդների վերաբերյալ տեղեկության առկայությունը, որոնց օգտագործումը թույլ է տալիս գյուտն իրականացնել այն տեսքով, ինչպես այն բնութագրված է գյուտի հավակնության սահմանման մեջ, այսինքն` իրագործել գյուտը նշված նշանակությամբ և ակնկալվող տեխնիկական արդյունքի ձեռք բերմամբ:

823. Այդ միջոցների մասին տեղեկությունները կամ պետք է պարունակվեն գյուտի նկարագրության մեջ, կամ եթե դրանք բացահայտված չեն նկարագրության մեջ, ապա դրանում պետք է պարունակվի` նշում դրանց հայտնիության մասին և դրանց օգտագործման հայտնիությունը գյուտը բնութագրող այլ միջոցների հետ փոխգործակցության մեջ, ինչպես նաև հայտի առաջնության թվականի դրությամբ հանրամատչելի տեղեկատվության աղբյուրի վրա հղում, որում այդ միջոցները բավական մանրամասն նկարագրված են մասնագետի կողմից դրանց իրականացման համար:

824. Հայտարկված տեխնիկական արդյունքին հասնելու հնարավորության տեսանկյունից գյուտի վերլուծության դեպքում հաստատվում է գյուտի հավակնության սահմանման մեջ այդ տեխնիկական արդյունքի ապահովման համար անհրաժեշտ բոլոր հատկանիշների առկայությունը:

825. Եթե փորձաքննությունը կասկածներ ունի առաջարկված միջոցներով հայտարկված տեխնիկական արդյունքին հասնելու հնարավորության վերաբերյալ, հայտատուին ուղարկվում է համապատասխան փաստարկներով հարցում: Այս փաստարկները պետք է ուղեկցվեն կամ հայտնի գիտելիքներին (տեղեկություններին) հղումներով, կամ փորձաքննության կողմից լինեն հիմնավորված տրամադրվող ապացույցների միջոցով:

826. Այնուամենայնիվ, տեխնիկական արդյունքը չպետք է նշի գյուտի որևէ բացարձակ նշանակություն: Օբյեկտի որոշ հատկությունների վատթարացումը, դրա մյուս հատկությունների միաժամանակ բարելավմամբ (կամ առանց բարելավման), չի կարող հիմք հանդիսանալ եզրակացնելու համար, որ գյուտը չի բավարարում «արդյունաբերորեն կիրառելիություն» արտոնագրաունակության պայմանին:

827. Փորձաքննությունը չի կարող պահանջել հայտատուից ներկայացնել լրացուցիչ նյութեր, որոնք կհաստատեն տեխնիկական արդյունքին հասնելը` առանց դրանց անհրաժեշտության հիմնավորման ներկայացման:

828. Նկարագրության մեջ նշված արդյունքներից մեկին կամ մի քանիսին հասնելու անհնարինությունը չի նշանակում, որ գյուտը չի համապատասխանում «արդյունաբերորեն կիրառելիություն» արտոնագրաունակության պայմանին, եթե գյուտի նկարագրության մեջ նշված տեխնիկական արդյունքներից որևէ մեկը կարող է իրականացվել:

829. Նյութերին վերաբերող հայտերի քննարկման ընթացքում պետք է նկատի ունենալ, որ եթե հայտում նկարագրված չէ նյութի ստացման եղանակը, և այդ եղանակը չի կարող ներկայացվել նյութի վերաբերյալ տեղեկատվության հիման վրա, ապա գյուտը չի կարող համարվել իրագործելի և, հետևաբար, արդյունաբերորեն կիրառելի:

830. Գյուտի հավակնության սահմանման անկախ կետի` «արդյունաբերորեն կիրառելիություն» արտոնագրաունակության պայմանին համապատասխանության վերաբերյալ վերլուծությունից հետո վերլուծությանը ենթակա են կախյալ կետերը: Եթե որևէ կախյալ կետում առկա հատկանիշների համախմբությունն այնպիսին է, որ դրա հիման վրա չի կարելի իրագործել գյուտը հայտարկված նշանակությամբ, ապա փորձաքննությունը առաջարկում է հայտատուին կամ գյուտի նկարագրության հիման վրա ճշգրտումներ կատարել այդ կետում, կամ բացառել այն գյուտի հավակնության սահմանումից:

831. Եթե հայտատուն պնդում է, որ պահպանվի գյուտի հավակնության սահմանման նախորդ խմբագրությունը, ապա որոշում է կայացվում արտոնագիր տալը մերժելու մասին, «արդյունաբերորեն կիրառելիություն» արտոնագրաունակության պայմանին գյուտի չհամապատասխանելու պատճառով:

832. «Արդյունաբերորեն կիրառելիություն» արտոնագրաունակության պայմանին գյուտի անհամապատասխանության մասին որոշման հիմք կարող է լինել նաև գյուտի հավակնության սահմանման մեջ էական հատկանիշ ավելացնելուց հայտատուի հրաժարվելը:

833. Մինչև որոշում կայացնելը, փորձաքննությունը հայտատուին ծանուցում է «Արդյունաբերորեն կիրառելիություն» արտոնագրաունակության պայմանին գյուտի անհամապատասխանության մասին, բերելով համապատասխան հղումներ և(կամ) փաստարկներ, և առաջարկում է հայտատուին արտահայտել իր կարծիքն այդ հղումների և(կամ) փաստարկների վերաբերյալ:

 

53. ՏԵԽՆԻԿԱՅԻ ՆԱԽՈՐԴՈՂ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

834. Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` տեխնիկայի մակարդակը ներառում է մինչև տվյալ գյուտի առաջնության թվականն աշխարհում բանավոր կամ գրավոր բացահայտման կամ ցանկացած այլ միջոցով հանրամատչելի դարձած տեխնիկայի տվյալ բնագավառի լուծումների (առանձին մասերի) վերաբերյալ ցանկացած տեղեկություն:

835. Տեխնիկայի նախորդող մակարդակը որոշելիս, հանրամատչելի են համարվում ցանկացած թույլատրված միջոցով ծանոթացման համար մատչելի տեղեկությունները:

836. Տեխնիկայի նախորդող մակարդակում տեղեկատվության աղբյուրի ընդգրկումը որոշող ամսաթիվն է.

1) պահպանական փաստաթղթերին կից հրապարակված նկարագրությունների համար` դրանցում նշված հրապարակման թվականը.

2) հայտերի հրապարակված նկարագրությունների համար` դրանցում նշված հրապարակման թվականը.

3) տպագիր հրատարակությունների համար` դրանց լույս տեսնելու թվականը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` ամսվա վերջին օրը կամ հրատարակության մեջ նշված տարվա դեկտեմբերի 31-ը, եթե լույս տեսնելու թվականը համապատասխանաբար տրված է միայն ամսով կամ տարեթվով.

4) ավանդադրված ձեռագրերի, հոդվածների, տեսությունների, մենագրությունների և այլ նյութերի համար` դրանց ավանդադրման թվականը.

5) ձեռագրի իրավունքով հրատարակված ատենախոսությունների նյութերի և դրանց սեղմագրերի համար` գրադարան առաքելու թվականը.

6) մրցույթի ընդունված աշխատանքների համար` մրցույթի անցկացմանը վերաբերող փաստաթղթերով հաստատված ծանոթացման ներկայացնելու թվականը.

7) տեսողությամբ ընկալվող տեղեկատվության աղբյուրների (պաստառներ, մոդելներ, արտադրատեսակներ և այլն) համար` փաստաթղթերով հիմնավորված թվականը, որից սկսած հնարավոր է դրանց դիտումը.

8) ցուցահանդես ներկայացված ցուցանմուշների համար` փաստաթղթերով հիմնավորված թվականը, որից սկսվել է դրանց ցուցադրումը.

9) բանավոր զեկույցների, դասախոսությունների, ելույթների համար` զեկույցի, դասախոսության, ելույթի թվականը, եթե դրանք արձանագրված են ձայնագրող սարքերով կամ սղագրված են նշված թվականին գործող համապատասխան միջոցառումների անցկացման կանոններով սահմանված կարգով.

10) ռադիոյով, հեռուստատեսությամբ, կինոյով հաղորդագրությունների համար` դրանց հեռարձակման թվականը, եթե այն արձանագրված է համապատասխան տեղեկատվության կրիչի վրա նշված թվականին գործող սահմանված կարգով.

11) էլեկտրոնային եղանակով ստացված տեղեկատվության համար (ինտերնետ, ինտերնետից տարբերվող առցանց մուտք, CD և DVD-ROM սկավառակներ)` կամ նշված էլեկտրոնային միջավայրի միջոցով մատչելի դարձած փաստաթղթերի հրապարակման թվականը, եթե այն նշված է դրանց վրա, կամ եթե այդ թվականը բացակայում է` տեղեկատվությունն այդ էլեկտրոնային միջավայրում տեղադրելու թվականը, դրա բովանդակության, հրապարակման և (կամ) իրազեկման թվականի փաստաթղթային հիմնավորման դեպքում.

12) օգտագործման արդյունքում հայտնի դարձած տեխնիկական միջոցի մասին տեղեկությունների համար` փաստաթղթերով հիմնավորված թվականը, որից սկսած այդ տեղեկությունները դարձել են հանրամատչելի:

837. Միջազգային հայտերը, որոնք ԱՀՊ-ի 21-րդ հոդվածի համաձայն հրապարակվել են ՄՍՀԿ Միջազգային բյուրոյի կողմից, ներառվում են տեխնիկայի նախորդող մակարդակում դրանց հրապարակման թվականից:

838. Նորությունը ստուգելիս տեխնիկայի մակարդակը ներառում է նաև գյուտի արտոնագիր ստանալու ցանկացած հայտի բովանդակությունն այն խմբագրությամբ, որով այն եղել էր ներկայացված, պայմանով, որ այդ հայտը կամ դրա հիման վրա տրված արտոնագիրը հետագայում կհրապարակվեն սահմանված կարգով, և որ այդպիսի հայտի ներկայացման թվականը, իսկ եթե խնդրարկվում է առաջնություն` առաջնության թվականը նախորդում է քննարկվող հայտի համապատասխան թվականին:

839. Եթե նախորդող հայտը հետ է կանչվել կամ համարվել է հետ կանչված մինչև դրա հրապարակումը, բայց հրապարակվել է այն պատճառով, որ արդեն կատարվել էին հրապարակման նախապատրաստման աշխատանքները, ապա այն չի համարվում տեխնիկայի նախորդող մակարդակի մեջ ներառված տեղեկատվության աղբյուր:

840. Եթե գյուտի արտոնագիր ստանալու հայտը ներառված է եղել տեխնիկայի նախորդող մակարդակում, բայց հետագայում հետ է կանչվել մինչև դրա հրապարակումը, ապա այդ հայտի հակադրման վրա հիմնված փորձաքննության որոշումը (ծանուցագիրը) համարվում է ուժը կորցրած:

 

54. «ՆՈՐՈՒԹՅՈՒՆ» ԱՐՏՈՆԱԳՐԱՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԻՆ ԳՅՈՒՏԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ

 

841. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, գյուտը նոր է, եթե այն չի հանդիսանում տեխնիկայի մակարդակի առանձին մաս:

842. Նորության ստուգումը կատարվում է հավակնություն սահմանման մեջ ներառված գյուտը բնութագրող հատկանիշների ամբողջ համախմբության վերաբերյալ:

843. Գյուտը չի ճանաչվում որպես նոր, եթե տեխնիկայի նախորդող մակարդակում տեղեկություններ են հայտնաբերվել այնպիսի օբյեկտի մասին, որն ունի գյուտի հավակնության սահմանման անկախ կետում պարունակվող բոլոր հատկանիշներին նույնական հատկանիշներ:

844. Գյուտի նորությունը, որը վերաբերում է նյութին, արտադրանքին, կենսատեխնոլոգիական արգասիքին, համարվում է խախտված, եթե տեխնիկայի նախորդող մակարդակից հայտնի է օբյեկտ, որն ունի հայտարկված նյութի, արտադրանքի, կենսատեխնոլոգիական արգասիքի բոլոր հատկանիշներին նույնական հատկանիշներ, և եթե`

1) տեխնիկայի նախորդող մակարդակից հայտնի է այդպիսի նյութի, արտադրանքի, կենսատեխնոլոգիական արգասիքի ստացման եղանակը, կամ

2) տեխնիկայի նախորդող մակարդակից մասնագետի համար ակնհայտ է այդպիսի գյուտի (այդպիսի նյութի, արտադրանքի, կենսատեխնոլոգիական արգասիքի ստացման) իրականացման (պատրաստման) հնարավորությունը, կամ

3) տեխնիկայի նախորդող մակարդակից հայտնի են այդպիսի նյութի, արտադրանքի, կենսատեխնոլոգիական արգասիքի փաստացի ստացման և (կամ) օգտագործման մասին տեղեկություններ, կամ

4) տեխնիկայի նախորդող մակարդակից հայտնի է այդպիսի նյութի, արտադրանքի, կենսատեխնոլոգիական արգասիքի նկատմամբ ազատ հասանելիության (անորոշ թվով անձանց համար հասանելիության) հնարավորության մասին (օրինակ` ձեռքբերման և (կամ) ծանոթացման նպատակով), կամ

5) տեխնիկայի նախորդող մակարդակից հայտնի են կենսատեխնոլոգիական արգասիքի ավանդադրման մասին տեղեկություններ, կամ

6) տեխնիկայի նախորդող մակարդակից հայտնի է նախկինում ներկայացրած կամ ավելի վաղ առաջնության թվական ունեցող հայտի բովանդակությունը, եթե այդ հայտը կամ դրա հիման վրա տրված արտոնագիրը կհրապարակվեն սահմանված կարգով:

845. Շտամին վերաբերող գյուտի նորությունը համարվում է վարկաբեկված, եթե տեխնիկայի նախորդող մակարդակից վերը նշված տեղեկություններին զուգահեռ հայտնի են մինչև այդ գյուտի հայտի ներկայացման թվականը, իսկ եթե խնդրարկվում է առաջնություն` մինչև գյուտի առաջնության թվականը, մեկ այլ անձի կողմից դրա ավանդադրման մասին տեղեկություններ:

846. Սարքի, նյութի, կենսատեխնոլոգիական արգասիքի, եղանակի կիրառմանը վերաբերող գյուտի նորությունը համարվում է վարկաբեկված, եթե հայտնաբերված է տեղեկատվության աղբյուր, որից հայտնի է նույն սարքի, նյութի, կենսատեխնոլոգիական արգասիքի, եղանակի կիրառումը հայտում նշված նշանակությամբ:

847. Արտոնագիր տալը մերժելու դեպքում, ավելի վաղ հայտի հակադրումը թույլատրված է` անկախ ավելի վաղ հայտի քննարկման արդյունքներից, եթե այն հրապարակվել է կամ կհրապարակվի:

848. Եթե պարզվում է, որ հավակնության սահմանման անկախ կետում նկարագրված առաջարկը նոր է, կախյալ կետերի նկատմամբ տեխնիկայի մակարդակի վերլուծություն չի իրականացվում:

849. Եթե գյուտերի խմբի մաս կազմող արտադրանքը ճանաչվում է որպես նորության պահանջը բավարարող, ապա խմբի այնպիսի գյուտերը, ինչպիսիք են` արտադրանքի ստացման եղանակը, արտադրանքի կիրառումը կամ դրա կիրառումը նախատեսող եղանակը, առանց հետագա ստուգման համարվում են այդ պահանջը բավարարող:

850. Գյուտի նորությունը վարկաբեկող տեղեկատվության ներկայացման ձևը նշանակություն չունի: Այս տեղեկատվությունը կարող է ներկայացված լինել տարբեր աղբյուրներում (օրինակ, նույն հաստոցի դետալները կարող են նկարագրված լինել տարբեր գրքերում (ատլասներում, բրոշյուրներում), կարևորն այն է, որպեսզի այդ աղբյուրները պարունակեն տեղեկատվություն նույն օբյեկտի վերաբերյալ մինչև հայտի ներկայացման թվականը, իսկ եթե խնդրարկվում է առաջնություն` մինչև գյուտի առաջնության թվականը:

 

55. «ԳՅՈՒՏԱՐԱՐԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿ» ԱՐՏՈՆԱԳՐԱՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԻՆ ԳՅՈՒՏԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ

 

851. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, գյուտն ունի գյուտարարական մակարդակ, եթե տվյալ բնագավառի մասնագետի համար դա ակնհայտորեն չի բխում տեխնիկայի մակարդակից:

852. Այդ նպատակների համար «մասնագետ» է համարվում այնպիսի անձը, որի որակավորումը, որը համապատասխանում է տեխնիկայի տվյալ բնագավառի միջին մակարդակին, հնարավորություն կտա նրան իրականացնել հայտարկված գյուտը:

853. Տեխնիկայի մի քանի բնագավառների հետ առնչվող հայտերի քննարկման դեպքում, «մասնագետ» է համարվում անձանց խումբը, որն ընդհանուր առմամբ ունի նմանատիպ հայտերի քննարկման համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ:

854. Գյուտը ճանաչվում է մասնագետի համար տեխնիկայի նախորդող մակարդակից ակնհայտորեն չբխող, մասնավորապես, այն դեպքում, երբ չեն հայտնաբերվել լուծումներ, որոնց հատկանիշները համընկնում են գյուտի տարբերիչ հատկանիշների հետ, կամ թեև այդպիսի լուծումներ հայտնաբերվել են, սակայն հաստատված չէ տարբերիչ հատկանիշների ազդեցության հայտնիությունը հայտատուի կողմից նշված տեխնիկական արդյունքի վրա:

855. Սույն կարգի 854-րդ կետում նշված պայմանների պահպանման ստուգումը ներառում է`

1) ամենամոտ նմանակի որոշումը.

2) այն հատկանիշների հայտնաբերումը, որոնցով հայտարկվող գյուտը տարբերվում է ամենամոտ նմանակից (տարբերիչ հատկանիշներ).

3) տեխնիկայի մակարդակում այնպիսի լուծումների հայտնաբերումը, որոնց հատկանիշները համընկնում են քննարկվող գյուտի տարբերիչ հատկանիշների հետ.

4) տեխնիկայի մակարդակի վերլուծությունը` հայտատուի կողմից նշված տեխնիկական արդյունքի վրա հայտարկվող գյուտի տարբերիչ հատկանիշների հետ համընկնող հատկանիշների ազդեցության հայտնիությունը պարզելու նպատակով:

856. Հավակնության սահմանման անկախ կետի վերլուծության արդյունքում կարող է պարզվել, որ`

1) դրանում պարունակվող գյուտի բոլոր հատկանիշները կապված են հայտարկված տեխնիկական արդյունքին հասնելու հետ: Այս դեպքում, տվյալ կետով արտոնագրաունակության «նորություն» պայմանին գյուտի համապատասխանության հաստատումը, որպես կանոն, միևնույն ժամանակ նշանակում է տվյալ գյուտի համապատասխանությունն արտոնագրաունակության «գյուտարարական մակարդակ» պայմանին:

2) դրանում պարունակվող հատկանիշների մի մասը վերաբերում է հայտարկված տեխնիկական արդյունքին, մինչդեռ հատկանիշների մյուս մասը վերաբերում է կամ այլ տեխնիկական արդյունքին հասնելուն, կամ այդ հատկանիշների հետ կապված տեխնիկական արդյունքը չի պարզվել:

857. Եթե տեխնիկական արդյունքը ձեռք է բերվում հատկանիշների այն մասի համախմբությամբ, որոնք ֆունկցիոնալ առումով կապված չեն մնացած հատկանիշների հետ, ապա պարզվում է հատկանիշների այս համախմբության և ձեռք բերվող տեխնիկական արդյունքի հայտնիությունը:

858. Եթե սույն կարգի 857-րդ կետում նշված հատկանիշների մի մասի համախմբության և(կամ) ձեռք բերվող տեխնիկական արդյունքի հետ դրա կապի հայտնիությունը չի հաստատվում, ապա եզրակացվում է, որ գյուտն ունի գյուտարարական մակարդակ:

859. Եթե այդպիսի լուծման հայտնիությունը հաստատվել է, ապա լրացուցիչ որոշվում է, թե որքանով է մասնագետի համար ակնհայտ այդ հայտնի լուծման օգտագործման հնարավորությունը հայտում ձևակերպված մասնավոր խնդիրը լուծելիս:

860. Դրա համար կարող է օգտագործվել այն տեղեկությունը, որն անուղղակիորեն բնութագրում է նման օգտագործման ակնհայտությունը կամ ոչ ակնհայտությունը, այդ թվում.

1) գոյություն ունեցող վաղեմի անհրաժեշտության բավարարումը.

2) լուծվող խնդրի բարդությունը.

3) տեխնիկական առաջընթացում էական բարելավումներ կատարելը.

4) մասնագետների անվստահության ու թերահավատության հաղթահարելը.

5) դրական արդյունքին հանգած ուսումնասիրությունների տևողությունը.

6) գյուտի ինքնատիպության մասին վկայող հայտարկված գյուտի պարզությունը. որը լուծում է գոյություն ունեցող վաղեմի խնդիրը.

7) գյուտի էական տնտեսական նշանակությունը.

8) փորձաքննության կողմից տարբեր ժամանակաշրջաններին և(կամ) տեխնիկայի տարբեր բնագավառներին վերաբերող բազմաթիվ հղումների օգտագործումը.

9) գյուտի պիոներական բնույթը:

861. Սույն կարգի 860-րդ կետում նշված պայմաններից առնվազն մեկի վերաբերյալ դրական տվյալների առկայությունը կարող է հիմք հանդիսանալ եզրակացնելու համար, որ գյուտը համապատասխանում է գյուտարարական մակարդակին:

862. Լրացուցիչ վերլուծություն չեն պահանջում և, որպես կանոն, չեն ճանաչվում գյուտարարական մակարդակի պահանջին համապատասխանող այն գյուտերը, որոնք հիմնված են.

1) որևէ հայտնի մասով (մասերով) հայտնի միջոցի լրացման վրա, որը (որոնք) միացվում է (են) դրան հայտնի եղանակով, ապահովելով այն տեխնիկական արդյունքի ստացումը, որի նկատմամբ հաստատված է հատկապես այդ լրացումների ազդեցությունը.

2) հայտնի միջոցի որևէ մասը (մասերը) մեկ այլ հայտնի մասով փոխարինելու վրա, ապահովելով այն տեխնիկական արդյունքի ստացումը, որի նկատմամբ հաստատված է հատկապես այդ փոխարինման ազդեցությունը.

3) որևէ մասի (տարրի, գործողության) բացառման վրա, ինչը հանգեցնում է այդ բացառված մասով պայմանավորված ֆունկցիայի վերացմանը և այդպիսի բացառմամբ ակնկալվող տեխնիկական արդյունքի (պարզեցում, զանգվածի, եզրաչափքի և նյութատարության նվազեցում, հուսալիության բարձրացում, գործընթացի տևողության կրճատում և այլն) ստացմանը.

4) տեխնիկական արդյունքի ուժեղացման նպատակով նույնատիպ տարրերի կամ գործողությունների քանակի ավելացման վրա, ընդ որում, այդ արդյունքը պայմանավորված է այդպիսի տարրերի, գործողությունների առկայությամբ.

5) հայտնի նյութից հայտնի միջոցի կամ դրա մասի (մասերի) պատրաստման վրա` հասնելով այդ նյութի հայտնի հատկություններով պայմանավորված տեխնիկական արդյունքի.

6) այնպիսի միջոցի ստացման վրա, որը կազմված է հայտնի մասերից, որոնց ընտրությունը և որոնց միջև կապն իրագործվում են հայտնի կանոնների, առաջարկությունների համաձայն, և ստացվող տեխնիկական արդյունքը պայմանավորված է միայն նշված մասերի և դրանց միջև կապերի հայտնի հատկություններով.

7) հայտնի սարքի, եղանակի, նյութի, կենսատեխնոլոգիական արգասիքի այլ նշանակությամբ կիրառման վրա, եթե այդ նոր նշանակության իրագործման հնարավորությունը պայմանավորված է դրանց հայտնի հատկություններով (կառուցվածքով, կատարմամբ), և հայտնի է, որ հատկապես այդ հատկություններն անհրաժեշտ են այդ նշանակության իրագործման համար:

863. Գյուտարարական մակարդակի պահանջին համապատասխանող չեն ճանաչվում նաև այն գյուտերը, որոնք հիմնված են քանակական հատկանիշի (հատկանիշների) փոփոխման վրա, եթե հայտնի է այդ հատկանիշներից յուրաքանչյուրի ազդեցությունը տեխնիկական արդյունքի վրա, և այդ հատկանիշների նոր արժեքներն ստացվել են ելնելով հայտնի օրինաչափություններից:

864. Գյուտը չի ճանաչվում գյուտարարական մակարդակի պահանջին չհամապատասխանող դրա թվացող պարզության պատճառով և հայտի նյութերում տեխնիկական արդյունքի հասնելու մեխանիզմի բացահայտման պատճառով, եթե այդպիսի բացահայտումը հայտնի է դարձել ոչ թե տեխնիկայի մակարդակից, այլ հայտի նյութերից:

865. Հայտարկված գյուտի տարբերիչ հատկանիշների` տեխնիկական արդյունքի վրա ազդելու հայտնիությունը կարող է հաստատվել ինչպես մեկ, այնպես էլ մի քանի տեղեկատվության աղբյուրներով: Թույլատրվում է ներգրավել փաստարկներ, որոնք հիմնված են տեխնիկայի կոնկրետ բնագավառից հայտնի գիտելիքների վրա, առանց նշելու տեղեկատվության որևէ աղբյուր: Սակայն, եթե հայտատուն հետագայում պնդում է նշել այդպիսի աղբյուրները, նրա պահանջն անհրաժեշտ է կատարել:

866. Գյուտն ամենամոտ նմանակից տարբերող հատկանիշները, որոնք կապված չեն նկարագրության մեջ նշված ակնկալվող տեխնիկական արդյունքի հետ, վերլուծվում են այն տեխնիկական արդյունքի հետ կապի մեջ, որի ստացումը գյուտի օգտագործման ժամանակ կանխորոշվում է դրանցով, ելնելով իրենց ֆունկցիոնալ նշանակությունից:

867. «Գյուտարարական մակարդակ» արտոնագրաունակության պայմանին, մասնավորապես, համապատասխանում է`

1) պարզված կառուցվածքով նոր անհատական միացությունների (դաս, խումբ) ստացման եղանակը.

2) պարզված կառուցվածքով հայտնի անհատական միացությունների (դաս, խումբ) ստացման եղանակը, եթե այն հիմնված է տվյալ դասի կամ միացությունների խմբի համար նոր ռեակցիայի վրա, կամ տվյալ միացությունների դասի կամ խմբի համար հայտնի ռեակցիայի վրա, որի անցկացման պայմանները հայտնի չեն.

3) առնվազն երկու հայտնի բաղադրիչներ ներառող բաղադրանյութը, որն ապահովում է սիներգիկ ազդեցություն, որին հասնելու հնարավորությունը չի բխում տեխնիկայի նախորդող մակարդակից (այսինքն` երկու բաղադրիչների հատկություններն արտահայտող, սակայն այդպիսի հատկություններից առնվազն մեկի քանակական ցուցանիշներն ավելի բարձր են, քան առանձին բաղադրիչի հատկությունների ցուցանիշները).

4) ընդհանուր կառուցվածքային բանաձևով հայտնի միացությունների խմբին պատկանող անհատական միացությունը, բայց որը նկարագրված չէ որպես հատուկ ստացված և ուսումնասիրված, և միևնույն ժամանակ, արտահայտում է այդ խմբի համար նոր, անհայտ հատկություններ որակական և(կամ) քանակական իմաստով (սելեկտիվ գյուտ):

868. Եթե գյուտերի խմբի մաս կազմող արտադրանքը ճանաչվում է գյուտարարական մակարդակի պահանջին համապատասխանող, ապա խմբի այնպիսի գյուտերը, ինչպիսիք են` արտադրանքի ստացման եղանակը, արտադրանքի կիրառման եղանակը կամ դրա կիրառումը, առանց լրացուցիչ ստուգման, համարվում են այդ պահանջին բավարարող:

869. Եթե կախյալ կետեր ունեցող բազմօղակ հավակնության սահմանումով բնութագրված հայտարկված գյուտն անկախ կետի մասով ճանաչվել է գյուտարարական մակարդակի պահանջին համապատասխանող, ապա կախյալ կետերով հետագա ստուգում չի կատարվում:

 

56. ԳՅՈՒՏԻ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԿԱՅԱՑՎՈՂ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

 

870. Եթե գյուտի ըստ էության փորձաքննության արդյունքներով պարզվում է, որ հայտատուի առաջարկած կամ փորձաքննության ընթացքում հայտատուի հետ համաձայնեցված հավակնության սահմանմամբ հայտարկված գյուտը, իսկ եթե հայտարկված է գյուտերի խումբ` այդ խմբի գյուտերից յուրաքանչյուրը բավարարում է օրենքով նախատեսված արտոնագրաունակության պայմաններին և հավակնության սահմանման, գյուտի նկարագրության կամ գծագրերի մեջ ճշգրտումներ մտցնելու անհրաժեշտություն չկա, ապա Գրասենյակը որոշում է կայացնում հայտատուի առաջարկած կամ փորձաքննության ընթացքում նրա հետ համաձայնեցված հավակնության սահմանմամբ գյուտի արտոնագիր տալու մասին:

871. Եթե գյուտի ըստ էության փորձաքննության արդյունքներով պարզվում է, որ հայտատուի առաջարկած կամ փորձաքննության ընթացքում հայտատուի հետ համաձայնեցված հավակնության սահմանմամբ հայտարկված գյուտը, իսկ եթե հայտարկված է գյուտերի խումբ` այդ խմբի գյուտերից յուրաքանչյուրը բավարարում է օրենքով նախատեսված արտոնագրաունակության պայմաններին, սակայն առկա է հավակնության սահմանման, գյուտի նկարագրության կամ գծագրերի մեջ ճշգրտումներ մտցնելու անհրաժեշտություն, Գրասենյակը հիմնավորված ծանուցագիր է ուղարկում հայտատուին` հայտարկված գյուտի արտոնագրաունակության ստուգման արդյունքների և նշված հավակնության սահմանմամբ արտոնագիր տալու հնարավորության մասին` ծանուցագրի ուղարկման օրվանից եռամսյա ժամկետում դրա մեջ նշված ճշգրտումները կատարելու առաջարկությամբ:

872. Սույն կարգի 871-րդ կետում նշված ծանուցագրին համապատասխան սահմանված ժամկետում ճշգրտումների կատարման մասին հայտատուի պատասխանն ստանալուց հետո Գրասենյակը որոշում է կայացնում հայտատուի առաջարկած կամ փորձաքննության ընթացքում նրա հետ համաձայնեցված հավակնության սահմանմամբ գյուտի արտոնագիր տալու մասին:

873. Սույն կարգի 871-րդ կետում նշված ծանուցագրին համապատասխան հայտատուի կողմից սահմանված ժամկետում ճշգրտումներ չկատարելու դեպքում հայտը համարվում է հետ կանչված, ինչի մասին Գրասենյակը ծանուցում է հայտատուին:

874. Սույն կարգի 870-րդ և 872-րդ կետերի համաձայն արտոնագիր տալու մասին կայացված որոշումը Գրասենյակն ուղարկում է հայտատուին, այն ուղարկելու օրվանից եռամսյա ժամկետում արտոնագիր տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման առաջարկությամբ: Նշված պետական տուրքը կարող է վճարվել նաև սահմանված ժամկետի ավարտից հետո վեց ամսվա ընթացքում, որի դեպքում դրա չափն ավելացվում է 50 տոկոսով:

875. Սույն կարգի 874-րդ կետին համապատասխան սահմանված ժամկետում պետական տուրքը չվճարելու դեպքում հայտը համարվում է հետ կանչված, ինչի մասին Գրասենյակը ծանուցում է հայտատուին:

876. Եթե Գրասենյակը պարզում է, որ հայտատուի առաջարկած հավակնության սահմանմամբ հայտարկված գյուտը, իսկ եթե հայտարկված է գյուտերի խումբ` այդ խմբի գյուտերից որևէ մեկը չի բավարարում օրենքով նախատեսված արտոնագրաունակության որևէ պայմանին, ապա հայտատուին հիմնավոր ծանուցագիր է ուղարկվում տվյալ գյուտի արտոնագրաունակության ստուգման արդյունքների և արտոնագիր տալը մերժելու հնարավորության մասին, նշված ծանուցագրի ուղարկման օրվանից եռամսյա ժամկետում իր նկատառումները և (կամ) իր հավակնությունների հնարավոր սահմանափակումները ներկայացնելու առաջարկությամբ:

877. Եթե սահմանված եռամսյա ժամկետում հայտատուն չի պատասխանում սույն կարգի 876-րդ կետում նշված ծանուցագրին, կամ պատասխանում է, սակայն Գրասենյակը համարում է, որ ներկայացրած պատասխանով չեն հերքվում ծանուցագրում բերված` արտոնագիր տալը մերժելու վերաբերյալ փաստարկները, կամ չեն սահմանափակվել հավակնությունները, որոշում է կայացնում արտոնագիր տալը մերժելու մասին, որոշման մեջ բերելով հայտատուի փաստարկների վերլուծության արդյունքները:

878. Եթե սույն կարգի 876-րդ կետում նշված ծանուցագրի համաձայն սահմանված եռամսյա ժամկետում ներկայացված պատասխանով հայտատուն հիմնավորապես հերքում է արտոնագիր տալը մերժելու վերաբերյալ փաստարկները, կամ սահմանափակում է իր հավակնությունները, արտոնագիր տալու վերաբերյալ Գրասենյակը որոշում կայացնում է սույն կարգի 871-րդ և 872-րդ կետերով սահմանված կարգով:

879. Արտոնագիր տալու վերաբերյալ որոշումը Գրասենյակը կայացնում է սույն կարգի 876-րդ կետով նախատեսված` հայտատուի պատասխանն ստանալու օրվանից հետո երկամսյա ժամկետում, իսկ դրանք նույն մասում նշված եռամսյա ժամկետում չստանալու դեպքում` այդ ժամկետի ավարտից հետո` տասն աշխատանքային օրվա ընթացքում:

 

57. ԳՅՈՒՏԻ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՏԱԼԸ ԵՎ ԴՐԱ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

880. Գյուտի արտոնագիր տալու մասին որոշման հիման վրա` գյուտի պետական գրանցման և արտոնագիր տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման դեպքում Գրասենյակը գյուտը գրանցում է գրանցամատյանում և տալիս է արտոնագիր:

881. Գյուտը գրանցամատյանում գրանցելու հետ միաժամանակ Գրասենյակն իր պաշտոնական տեղեկագրում տեղեկություններ է հրապարակում արտոնագիր տալու մասին, որոնք ներառում են` հեղինակի անունը, ազգանունը (եթե հեղինակը չի հրաժարվել նշվել որպես այդպիսին), արտոնագրատիրոջ անունը, ազգանունը կամ անվանումը, գյուտի անվանումը, հավակնության սահմանումը և այլ տեղեկություններ:

882. Գյուտի արտոնագիր տալու թվական համարվում է Գրասենյակի պաշտոնական տեղեկագրում արտոնագիր տալու մասին տեղեկությունների հրապարակման թվականը:

883. Գյուտի արտոնագիր տալու մասին տեղեկությունների հրապարակման հետ միաժամանակ Գրասենյակը հրապարակում է արտոնագրին կից գյուտի լրիվ նկարագրությունը (գյուտի նկարագրությունը, հավակնության սահմանումը, համապատասխան դեպքերում` գծագրերը և այլ նյութեր):

884. Արտոնագրին կից գյուտի լրիվ նկարագրությունը հրապարակվում է այն տեսքով, որով այն ներկայացվել է հայտատուի կողմից, մասնավորապես` այն բանից հետո, երբ հայտատուն գյուտի նկարագրությունը համապատասխանեցրել է հավակնության սահմանմանը, սույն կարգով սահմանված պահանջներին, հայտատուի նախաձեռնությամբ կամ փորձաքննության առաջարկությամբ վերացվել են նկարագրության թերությունները:

885. Անհրաժեշտության դեպքում Գրասենյակը կարող է խմբագրական ճշգրտումներ մտցնել հրապարակման ենթակա` արտոնագրին կից գյուտի լրիվ նկարագրության նյութերում:

 

58. ԵՐԿՈՒ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԽՆԴՐԱՐԿՈՒՄԸ

 

886. Միևնույն գյուտը կարող է լինել գյուտի արտոնագիր ստանալու հայտի և գյուտի կարճաժամկետ արտոնագիր ստանալու հայտի առարկա:

887. Երկու պահպանական փաստաթղթերի խնդրարկումը կարող է իրականացվել միևնույն հայտատուի կողմից համապատասխան հայտերը միաժամանակ (միևնույն օրը) ներկայացնելու միջոցով: Այս դեպքում հայտատուն գյուտի արտոնագիր ստանալու մասին և գյուտի կարճաժամկետ արտոնագիր ստանալու մասին դիմումների համապատասխան դաշտում նշում է, որ տվյալ հայտով ներկայացված գյուտը հանդիսանում է երկու պահպանական փաստաթղթերի խնդրարկման առարկա:

888. Եթե հայտատուն ներկայացրել է միևնույն գյուտի համար գյուտի արտոնագիր ստանալու հայտ և գյուտի կարճաժամկետ արտոնագիր ստանալու հայտ, ապա`

1) գյուտի կարճաժամկետ արտոնագրի գործողությունը համարվում է դադարեցված գյուտի արտոնագիր տալուց հետո.

2) գյուտի կարճաժամկետ արտոնագիր ստանալու հայտը, որով գործավարությունը շարունակվում է գյուտի արտոնագիր տալու մասին որոշման կայացման թվականի դրությամբ, համարվում է հետ կանչված այդ թվականից:

889. Սույն կարգի 888-րդ կետի պահանջները չեն կիրառվում այն դեպքում, երբ արտոնագրով տրամադրված իրավունքները դադարեցվել են արտոնագրից հրաժարվելու կամ արտոնագիրը գործողության մեջ պահելու համար սահմանված տարեկան պետական տուրքը սահմանված ժամկետներում չվճարելու դեպքերում:

890. Սույն կարգի 888-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված դեպքում Գրասենյակն իր պաշտոնական տեղեկագրում տեղեկություններ է հրապարակում գյուտի կարճաժամկետ արտոնագրով տրամադրվող իրավունքների դադարեցման մասին` գյուտի արտոնագիր տալուն հաջորդող օրվանից:

891. Սույն կարգի 888-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված դեպքում Գրասենյակը որոշում է կայացնում գյուտի կարճաժամկետ արտոնագիր ստանալու հայտը հետ կանչված համարելու մասին, ինչի մասին ծանուցվում է հայտատուն:

 

59. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

 

892. ԱՀՊ-ի 2-րդ հոդվածի համաձայն Գրասենյակը կատարում է ստացող գերատեսչության գործառույթները, ղեկավարվելով ԱՀՊ-ով, ԱՀՊ Հրահանգով, ԱՀՊ-ին կից Վարչական հրահանգով, ՄՍՀԿ Միջազգային բյուրոյի կողմից հրապարակվող համապատասխան ձեռնարկով, ինչպես նաև օրենքով և սույն կարգով:

893. Գրասենյակը հանդես է գալիս որպես ստացող գերատեսչություն, եթե հայտատուներից առնվազն մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ կազմակերպություն է, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող ֆիզիկական անձ է:

894. Միջազգային հայտը Գրասենյակ ներկայացվում է անգլերեն կամ ռուսերեն լեզվով:

895. Միջազգային հայտի ստացման թվականից մեկամսյա ժամկետում հայտատուն պետք է Գրասենյակ ներկայացնի գյուտի միջազգային հայտի առաքման համար սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը: ԱՀՊ-ով նախատեսված այլ տուրքերը պետք է վճարվեն ԱՀՊ-ի և ԱՀՊ Հրահանգի դրույթներով սահմանված չափով և կարգով:

896. Եթե Գրասենյակն ԱՀՊ-ի համաձայն իրավասու չէ միջազգային հայտ ստանալու համար, կամ եթե միջազգային հայտը կազմված է սույն կարգի 894-րդ կետով չնախատեսված լեզվով, ապա Գրասենյակ ներկայացված միջազգային հայտը անհապաղ առաքվում է ՄՍՀԿ Միջազգային բյուրո` պայմանով, որ կվճարվի ԱՀՊ Հրահանգի 19.4(b) կանոնով սահմանված տուրքը, որի չափը հավասար է գյուտի միջազգային հայտի առաքման համար սահմանված պետական տուրքին:

897. Միջազգային հայտը ներկայացվում է երեք օրինակով: Եթե միջազգային հայտը ներկայացվել է պահանջվող քանակից պակաս օրինակներով, ապա ԱՀՊ Հրահանգի 21.1. կանոնի համաձայն, հայտատուի խնդրանքով Գրասենյակը կարող է պատրաստել միջազգային հայտի պահանջվող քանակը` պայմանով, որ հայտատուն վճարի համապատասխան պետական տուրքը:

898. Գրասենյակն ստուգում է միջազգային հայտի համապատասխանությունը ԱՀՊ-ի` 11(1)-րդ և 14-րդ հոդվածներով սահմանված պահանջներին և համապատասխանության դեպքում սահմանում է դրա միջազգային ներկայացման թվականը, որից հետո` ԱՀՊ Հրահանգով սահմանված ժամկետում այն առաքում է ՄՍՀԿ Միջազգային բյուրո:

899. Միջազգային հայտով միջազգային որոնում անցկացնելու համար համապատասխան տուրքի վճարման դեպքում Գրասենյակը միջազգային հայտի օրինակը` «որոնման պատճենը», ԱՀՊ Հրահանգով սահմանված ժամկետում առաքում է այն Միջազգային որոնման մարմին, որը նշված է միջազգային հայտի դիմումում:

900. ԱՀՊ-ի 2-րդ հոդվածի համաձայն, Գրասենյակը կատարում է նշված և ընտրված գերատեսչության գործառույթները, ղեկավարվելով ԱՀՊ-ով, ԱՀՊ Հրահանգով, ԱՀՊ-ին կից Վարչական հրահանգով, ՄՍՀԿ Միջազգային բյուրոյի կողմից հրապարակվող համապատասխան ձեռնարկով, ինչպես նաև օրենքով և սույն կարգով:

901. Ազգային փուլ փոխադրված միջազգային հայտը համարվում է ազգային հայտ, որի նկատմամբ, Գրասենյակում դրա քննարկման օրվանից սկսած, կիրառվում են ազգային արտոնագրային օրենսդրության ընթացակարգային կանոնները:

902. Միջազգային հայտն ազգային փուլ փոխադրելու համար հայտատուին անհրաժեշտ է խնդրարկվող միջազգային առաջնության թվականից երեսունմեկ ամսվա ընթացքում Գրասենյակ ներկայացնել, առնվազն, դիմում, որում նշված են միջազգային հայտի համարը և ներկայացման թվականը, համապատասխան ստացող գերատեսչության կողմից վավերացված միջազգային հայտի պատճենը, եթե ԱՀՊ-ի 20-րդ հոդվածով նախատեսված կարգով տվյալ միջազգային հայտի առաքումը դեռևս չի իրականացվել, և հայտ ներկայացնելու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը: Եթե սահմանված փաստաթղթերը երեսունմեկ ամսվա ընթացքում Գրասենյակ չեն ներկայացվում, ապա ԱՀՊ ընթացակարգով միջազգային հայտի գործողությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ դադարում է:

903. Միջազգային հայտն ազգային փուլ փոխադրելուց կարող է ներկայացվել կամ ԱՀՊ-ի դիմումի հայերեն թարգմանությունը, կամ համապատասխան լրացված դաշտերով` գյուտի արտոնագիր (կարճաժամկետ արտոնագիր) ստանալու մասին դիմումը:

904. ԱՀՊ-ի 23(1)-րդ և 40(1)-րդ հոդվածների համաձայն Գրասենյակը չի սկսում միջազգային հայտի քննարկումը մինչև հայտի ներկայացման թվականից, իսկ եթե խնդրարկվել է առաջնություն` այդ թվականից երեսունմեկ ամիսը լրանալը:

905. Հայտատուի կողմից ազգային փուլ փոխադրված միջազգային հայտի քննարկումը սահմանված ժամկետից շուտ սկսելու մասին դիմումի ներկայացման դեպքում, օրենքով սահմանված պետական տուրքի վճարման պայմանով, Գրասենյակը միջազգային հայտի քննարկումը սկսում է մինչև սույն կարգի 904-րդ կետում նշված ժամկետը:

906. Եթե այն թվականի դրությամբ, երբ հայտատուն խնդրում է սկսել միջազգային հայտի քննարկումը, տվյալ միջազգային հայտի առաքումը դեռևս չի իրականացվել ՄՍՀԿ Միջազգային բյուրոյի կողմից, պետք է Գրասենյակ ներկայացնի նաև համապատասխան ստացող գերատեսչության կողմից վավերացված միջազգային հայտի պատճենը, որի նկատմամբ սահմանված է միջազգային ներկայացման թվականը:

907. Եթե հայտատուն չի ներկայացնում ստացող գերատեսչության կողմից վավերացված միջազգային հայտի պատճենը, ապա հայտի քննարկումը Գրասենյակն սկսում է ՄՍՀԿ Միջազգային բյուրոյի կողմից դրա առաքումից հետո:

908. Միջազգային հայտի ազգային փուլ փոխադրման օրվանից հետո եռամսյա ժամկետում հայտատուն պետք է Գրասենյակ ներկայացնի միջազգային հայտի հայերեն թարգմանությունը: Սահմանված ժամկետում թարգմանությունը Գրասենյակ չներկայացնելու դեպքում հայտը համարվում է հետ կանչված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն:

909. Միջազգային հայտը ազգային փուլ փոխադրելիս հայտատուն պետք է նշի, թե որ (սկզբնական կամ փոփոխված) հայտի փաստաթղթերի (գյուտի նկարագրություն, հավակնության սահմանում, գծագրեր) հիման վրա պետք է իրականացվի դրա քննարկումը Գրասենյակում:

910. Եթե միջազգային հայտի նկատմամբ Գրասենյակը գործում է որպես նշված գերատեսչություն, հայտատուն պետք է որպես սույն կարգի 909-րդ կետում նշված փաստաթղթեր նշի` կամ այն փաստաթղթերը, ինչպես դրանք եղել են հրապարակված ՄՍՀԿ Միջազգային բյուրոյի կողմից (համապատասխան դեպքերում, ԱՀՊ-ի 19-րդ հոդվածի համաձայն փոփոխված հավակնության սահմանումով), կամ փաստաթղթերը` ազգային փուլ փոխադրելու ժամանակ կատարված փոփոխությունները հաշվի առնելով:

911. Եթե միջազգային հայտի նկատմամբ Գրասենյակը գործում է որպես ընտրված գերատեսչություն, հայտատուն պետք է որպես սույն կարգի 909-րդ կետում նշված փաստաթղթեր նշի` կամ այն փաստաթղթերը, որոնց վրա հիմնված է միջազգային նախնական փորձաքննության եզրակացությունը, կամ այն փաստաթղթերը, ինչպես դրանք եղել են հրապարակված ՄՍՀԿ Միջազգային բյուրոյի կողմից (համապատասխան դեպքերում, ԱՀՊ-ի 19-րդ հոդվածի համաձայն փոփոխված հավակնության սահմանումով), կամ փաստաթղթերը` ազգային փուլ փոխադրելու ժամանակ կատարված փոփոխությունները հաշվի առնելով:

912. Միջազգային հայտը ազգային փուլ փոխադրելիս հայտատուն իրավունք ունի լրացումներ, փոփոխություններ կամ ուղղումներ կատարել հավակնության սահմանման, նկարագրության և գծագրերի մեջ: Այս լրացումները, փոփոխությունները կամ ուղղումները կատարվում են սույն կարգի 417-425-րդ կետերով սահմանված կարգով և ներկայացվում են հայերենով:

913. Սույն կարգի 912-րդ կետում նշված լրացումները, փոփոխությունները կամ ուղղումները հայտատուն իրավունք ունի կատարել հայտի քննարկումը Գրասենյակում սկսելուց հետո երկամսյա ժամկետում:

914. Միջազգային հայտի հայերեն թարգմանությունը պետք է ներառի նկարագրության, հավակնության սահմանման, գծագրերին վերաբերող ցանկացած տեքստի և ռեֆերատի թարգմանությունը, այն տեսքով, ինչպես դրանք եղել են ներկայացված միջազգային ներկայացման թվականի դրությամբ:

915. Եթե հայտատուն խնդրում է սկսել ազգային փուլ փոխադրած միջազգային հայտի քննարկումը Գրասենյակում ԱՀՊ-ի 19-րդ հոդվածի համաձայն փոփոխված հավակնության սահմանման հիման վրա, ապա միջազգային հայտի հայերեն թարգմանությունը պետք է ներառի նաև փոփոխված հավակնության սահմանման և ԱՀՊ-ի 19(1)-րդ հոդվածի համաձայն հայտատուի կողմից կատարված պարզաբանումների հայերեն թարգմանությունը: Նշված պարզաբանումների հայերեն թարգմանության չներկայացման դեպքում Գրասենյակն իրավունք ունի դրանք հաշվի չառնել:

916. Եթե հայտատուն միջազգային փուլում դիմել էր միջազգային նախնական փորձաքննության անցկացման համար, այսինքն միջազգային հայտի նկատմամբ Գրասենյակը հանդես է գալիս որպես ընտրված գերատեսչություն, ապա միջազգային հայտի հայերեն թարգմանությունը, բացի վերը նշված փաստաթղթերի թարգմանությունից, պետք է ներառի նաև միջազգային նախնական փորձաքննության եզրակացության հավելվածների թարգմանությունը, որոնք պարունակում են Միջազգային նախնական փորձաքննության մարմնի կողմից ընդունված նկարագրության, հավակնության սահմանման և գծագրերի փոփոխությունները:

917. Գյուտի նկարագրության, հավակնության սահմանման, գծագրերին վերաբերող ցանկացած տեքստի և ռեֆերատի թարգմանությունը, միջազգային նախնական փորձաքննության եզրակացության հավելվածների թարգմանությունը, ինչպես նաև ԱՀՊ-ի դիմումի հայերեն թարգմանությունը կամ գյուտի արտոնագիր (կարճաժամկետ արտոնագիր) ստանալու մասին դիմումը ներկայացվում են մեկ օրինակով:

918. Ազգային փուլ փոխադրվող միջազգային հայտի դեպքում, օրենքի 79-րդ հոդվածի 4-րդ մասում նշված լիազորագրի ներկայացման ժամկետը հաշվարկվում է այն օրվանից, երբ սկսվում է այդ հայտի քննարկումը Գրասենյակում:

919. ԱՀՊ-ի 11(3)-րդ հոդվածի համաձայն, միջազգային հայտի ներկայացման թվականը Գրասենյակը` որպես նշված կամ ընտրված գերատեսչություն, սահմանում է ըստ միջազգային հայտի միջազգային ներկայացման թվականի:

920. Նախնական փորձաքննության ընթացքում, ԱՀՊ-ի 27(1)-րդ հոդվածի համաձայն, միջազգային հայտի ձևին ու բովանդակությանը ներկայացվում են ԱՀՊ-ով և ԱՀՊ Հրահանգով սահմանված պահանջները:

921. Ազգային փուլ փոխադրված միջազգային հայտի նախնական փորձաքննության ընթացքում, մասնավորապես, ստուգվում է`

1) հայտի անհրաժեշտ և սահմանված պահանջներին համապատասխան ձևակերպված փաստաթղթերի առկայությունը.

2) վճարված պետական տուրքի չափի համապատասխանությունը սահմանված չափին.

3) դիմումում նշված տեղեկությունների համապատասխանությունը միջազգային հայտի հրապարակման մեջ բերված մատենագիտական տվյալներին.

4) հայտատուի անվանմանը, հեղինակներին, ինչպես նաև խնդրարկվող առաջնությանը վերաբերող տեղեկությունների փոփոխման մասին վկայող փաստաթղթերի առկայությունը.

5) լրացուցիչ նյութերի ներկայացման համար սահմանված կարգի պահպանումը.

6) ըստ ՄԱԴ-ի գյուտի դասակարգման ճշտությունը.

7) միջազգային որոնման հաշվետվության և (կամ) միջազգային նախնական փորձաքննության եզրակացության առկայությունը:

 

60. ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ, ՍՏՈՒԳՈՒՄԸ ԵՎ ԱՌԱՔՈՒՄԸ

 

922. Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի 15(1)(ii)-րդ հոդվածի և օրենքի 58-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն Գրասենյակը կատարում է գործառույթներ, որոնք կապված են Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի ընթացակարգով Եվրասիական արտոնագրային գերատեսչություն ներկայացվող եվրասիական հայտի ներկայացման, ստուգման և առաքման հետ: Գրասենյակը հանդես է գալիս որպես ստացող գերատեսչություն միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող ֆիզիկական անձանց համար:

923. Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի 15(1)(ii)-րդ հոդվածի համաձայն եվրասիական հայտը կարող է ներկայացվել Գրասենյակ, եթե հայտատուներից առնվազն մեկը Հայաստանի Հանրապետության տարածքում ունի բնակության կամ գտնվելու վայր:

924. Ցանկացած անձ, որն ունի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող արդյունաբերական կամ առևտրային ձեռնարկություն, համարվում է Հայաստանի Հանրապետության տարածքում բնակության կամ գտնվելու վայր ունեցող անձ:

925. Գրասենյակի միջոցով եվրասիական հայտը Եվրասիական արտոնագրային գերատեսչություն առաքելու դեպքում հայտատուն պետք է ներկայացնի դիմում` կցելով Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի համաձայն փորձաքննության պահանջներին (ձևական հատկանիշներով) հայտի համապատասխանության ստուգման և առաքման համար սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթ:

926. Համաձայն Եվրասիական արտոնագրային կոնվենցիային կից Արտոնագրային հրահանգի 29-րդ կանոնի, եվրասիական հայտի բոլոր փաստաթղթերը ներկայացվում են երկու օրինակով, որոնցից մեկն առաքվում է Եվրասիական արտոնագրային գերատեսչություն, իսկ մյուսը պահվում է Գրասենյակում: Եվրասիական հայտի օրինակների քանակի նկատմամբ ներկայացված պահանջը չի տարածվում էլեկտրոնային եղանակով ներկայացվող եվրասիական հայտի վրա:

927. Եվրասիական հայտին կցվում են հետևյալ փաստաթղթերը (մեկ օրինակից)`

1) միասնական ընթացակարգային տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը.

2) Փարիզյան կոնվենցիայի մասնակից կամ այդ կոնվենցիայի մասնակից չհանդիսացող Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ որևէ պետություն ներկայացված առաջին հայտի վավերացված պատճենը, եթե եվրասիական հայտով խնդրարկվում է միջազգային առաջնություն: Եթե առաջին հայտերը մի քանիսն են, կցվում են բոլոր հայտերի վավերացված պատճենները.

3) շտամի կամ բջիջների գծի ավանդադրման մասին տեղեկանքը, եթե եվրասիական հայտը վերաբերում է միկրոօրգանիզմի շտամին, բույսերի կամ կենդանիների բջիջների գծին կամ միջոցին, որում օգտագործվում է միկրոօրգանիզմի անհայտ շտամը կամ բջիջների գիծը.

4) նուկլեոտիդների և ամինաթթուների հաջորդականությունների այդ նույն ցանկի պատճենի գրառումով մեքենաընթեռնելի կրիչը, որը բավարարում է ՄՍՀԿ ST.25 ստանդարտին, և հայտատուի կողմից ստորագրված դիմում` տպագիր և մեքենաընթեռնելի ձևերով ներկայացված հաջորդականությունների ցանկերի նույնականության մասին, եթե եվրասիական հայտը ներառում է նուկլեոտիդների և(կամ) ամինաթթուների հաջորդականությունների ցանկ.

5) հայտատուի կողմից ներկայացուցչին տրված լիազորագիրը, եթե եվրասիական հայտը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով:

928. Մեկ օրինակով են ներկայացվում նաև այլ փաստաթղթերը, այդ թվում` ուղեկցող նամակը, տուրքերի հաշվարկի ցուցակը և այլն:

929. Եվրասիական հայտի դիմումը և մյուս փաստաթղթերը ներկայացվում են ռուսերեն լեզվով:

930. Գրասենյակը եվրասիական հայտի ներկայացման թվականը սահմանում է հայտը Գրասենյակի կողմից ստանալու թվականով, եթե եվրասիական հայտը այդ թվականի դրությամբ պարունակում է առնվազն`

1) հիշատակում այն մասին, որ հայտով խնդրարկվում է եվրասիական արտոնագիր.

2) տեղեկություններ, որոնք թույլ են տալիս անհատականացնել հայտատուին կամ հաղորդակցվել նրա հետ.

3) տարր, որն արտաքնապես հիշեցնում է գյուտի նկարագրությունը:

931. Եթե նշված փաստաթղթերը Գրասենյակ ներկայացվել են ոչ միաժամանակ, ապա եվրասիական հայտի ներկայացման թվականը սահմանվում է բացակայող փաստաթղթերից վերջինի ստացման թվականով:

932. Եվրասիական արտոնագրային կոնվենցիային կից Արտոնագրային հրահանգի 33-րդ կանոնի համաձայն, արտաքնապես գյուտի նկարագրություն հիշեցնող տարրի փոխարեն կարող է ներկայացվել դիմում այն մասին, որ ներկայացման թվականի սահմանման նպատակով գյուտի նկարագրությունը կարող է փոխարինվել հայտատուի կողմից ավելի վաղ ներկայացված (առաջնային կամ նախորդող) հայտի հղումով: Դիմումը պետք է ներկայացվի ռուսերեն լեզվով և ներառի ավելի վաղ ներկայացված հայտի համարը, այն գերատեսչության անվանումը, որտեղ ներկայացվել է հայտը, և հայտի ներկայացման թվականը: Եթե առաջնային կամ նախորդող հայտը ներկայացված է այլ անձի կողմից, դիմումին պետք է կցվի հայտատուի իրավահաջորդությունն ապացուցող փաստաթուղթ:

933. Եթե հայտի ներկայացման թվականը սահմանելիս Գրասենյակը գտնում է, որ գյուտի նկարագրության մասը կամ գծագիրը, որին հղում է կատարված, ենթադրվում է բացակայող, ապա նա այդ մասին անհապաղ ծանուցում է հայտատուին` ծանուցագրի ուղարկման օրվանից քառամսյա ժամկետում բացակայող նյութերը ներկայացնելու անհրաժեշտության մասին:

934. Եթե նշված քառամսյա ժամկետում հայտատուն ներկայացնում է ծանուցագրում նշված նյութերը, ապա դրանք ներառվում են հայտի կազմում: Այդ դեպքում հայտի ներկայացման թվականը սահմանվում է նկարագրության այդ մասի կամ գծագրի ստացման թվականով:

935. Գրասենյակը որոշում է եվրասիական հայտի ներկայացման թվականը և հայտատուին տրամադրում է եվրասիական հայտը ստանալու մասին տեղեկանք, որում նշում է` հայտի ներկայացման թվականը, Գրասենյակում գրանցման համարը, գյուտի անվանմանը և հայտատուին կամ նրա ներկայացուցչին, եթե նա նշանակված է, վերաբերող տեղեկությունները:

936. Գրասենյակը անհապաղ տեղեկացնում է Եվրասիական արտոնագրային գերատեսչությանը եվրասիական հայտի ստացման մասին, նշելով` դրա ստացման թվականը, Գրասենյակում գրանցման համարը, գյուտի անվանմանը և հայտատուին կամ նրա ներկայացուցչին, եթե նա նշանակված է, վերաբերող տեղեկությունները, ինչպես նաև եվրասիական հայտի ներկայացման թվականը, եթե այն սահմանված է:

937. Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի 15(1)(ii)-րդ հոդվածի համաձայն Գրասենյակն ստուգում է`

1) եվրասիական հայտի ներկայացման թվականի սահմանման համար անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը, ինչպես նաև հայտին կից փաստաթղթերի առկայությունը.

2) եվրասիական հայտի ձևի և բովանդակության համապատասխանությունը Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի և Եվրասիական արտոնագրային կոնվենցիային կից Արտոնագրային հրահանգի պահանջներին (առանց հայտարկվող գյուտի էության վերլուծության):

938. Եթե Եվրասիական հայտը համապատասխանում է Եվրասիական արտոնագրային կոնվենցիային կից Արտոնագրային հրահանգի 33-րդ կանոնով սահմանված պահանջներին, Գրասենյակը` Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի համաձայն փորձաքննության պահանջներին (ձևական հատկանիշներով) հայտի համապատասխանության ստուգման և առաքման համար սահմանված պետական տուրքի վճարման դեպքում, չորս ամսվա ընթացքում եվրասիական հայտի մեկ օրինակն առաքում է Եվրասիական արտոնագրային գերատեսչություն, իսկ եվրասիական հայտով Արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան կոնվենցիայի համաձայն առաջնության խնդրարկման դեպքում` Գրասենյակի կողմից դրա ստացման օրվանից մեկ ամսվա ընթացքում` հաշվի առնելով սույն կարգի 939-րդ կետը, պայմանով, որ եվրասիական հայտը ներկայացվում է գյուտն օտարերկրյա պետություններում արտոնագրելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգի համաձայն:

939. Եվրասիական հայտը համարվում է չներկայացված, եթե այն Եվրասիական արտոնագրային գերատեսչության կողմից չի ստացվել մինչև` Գրասենյակի կողմից եվրասիական հայտն ստանալու օրվանից տասնչորսերորդ ամսվա ավարտը:

940. Գրասենյակի և հայտատուի միջև անհամաձայնության դեպքում հայտն առաքվում է Եվրասիական արտոնագրային գերատեսչություն:

941. Գրասենյակը հայտատուին ուղարկում է ծանուցագիր իր եվրասիական հայտը Եվրասիական արտոնագրային գերատեսչություն առաքելու և Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի 15(2)-րդ հոդվածի համաձայն Եվրասիական արտոնագրային գերատեսչությանը միասնական ընթացակարգային տուրքի վճարման անհրաժեշտության մասին:

942. Միասնական ընթացակարգային տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը հայտատուն պետք է ներկայացնի Եվրասիական արտոնագրային գերատեսչություն սույն կարգի 941-րդ կետում նշված ծանուցագիրը Գրասենյակի կողմից նրան ուղարկելու օրվանից եռամսյա ժամկետում:

 

61. ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՀԱՅՏԻ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄԸ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՅՏԻ ԵՎ ՓՈԽԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՅՏԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ

 

943. Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի 16-րդ հոդվածի համաձայն եվրասիական հայտը, որով Եվրասիական արտոնագրային գերատեսչությունը կայացրել է արտոնագիր տալը մերժելու մասին որոշում, կամ մերժել է այդ որոշման դեմ առարկության բավարարումը, կարող է փոխակերպվել գյուտի Հայաստանի Հանրապետության գյուտի արտոնագիր (կարճաժամկետ արտոնագիր) ստանալու հայտի:

944. Եվրասիական հայտը ազգային հայտի փոխակերպման մտադրության մասին խնդրագիրը հայտատուն պետք է ներկայացնի Եվրասիական արտոնագրային գերատեսչություն` սույն կարգի 943-րդ կետում նշված որոշումները ստանալու թվականից վեց ամսվա ընթացքում, վճարելով սահմանված տուրքը:

945. Եվրասիական արտոնագրային գերատեսչությունը սահմանված տուրքի վճարումը ստանալուց հետո անհապաղ առաքում է Գրասենյակ հայտի ներկայացման թվականի դրությամբ Եվրասիական հայտի նյութերի վավերացված պատճենը և հայտատուի համապատասխան խնդրագրի պատճենը:

946. Օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ մասի և սույն կարգի համաձայն, Եվրասիական արտոնագրային գերատեսչությունից եվրասիական հայտի վավերացված պատճենն ստանալու օրվանից Գրասենյակն սկսում է փոխակերպված հայտի քննարկումը:

947. Գրասենյակը հայտատուին ուղարկում է ծանուցագիր` եվրասիական հայտի վավերացված պատճենն ստանալու փաստի մասին, ինչպես նաև առաջարկում է եվրասիական հայտի վավերացված պատճենը Գրասենյակի կողմից ստանալու օրվանից երկամսյա ժամկետում ներկայացնել օրենքի 40-րդ և 44-րդ հոդվածներով սահմանված հայտի անհրաժեշտ նյութերը, այդ թվում` օրենքով նախատեսված գյուտի արտոնագիր (կարճաժամկետ արտոնագիր) ստանալու մասին դիմումը, հայտ ներկայացնելու համար սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը, եվրասիական հայտի նյութերի հայերեն թարգմանությունը և այլ անհրաժեշտ փաստաթղթերը:

948. Փոխակերպված հայտը համարվում է Հայաստանի Հանրապետության գյուտի արտոնագիր (կարճաժամկետ արտոնագիր) ստանալու ճիշտ ձևակերպված ազգային հայտ, որն ունի եվրասիական հայտի ներկայացման թվականը և առաջնության թվականը (եթե այն սահմանված է):

 

62. ԼՐԱՑՈՒՑԻՉ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

949. Օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, գյուտի արտոնագրով պահպանված գյուտի առարկա համարվող դեղագործական պատրաստուկներին, նյութերին կամ բաղադրանյութերին, որոնք ունեն մարդու կամ կենդանիների վրա կանխարգելիչ կամ բուժական ներգործության հատկություններ, բույսերի պաշտպանության քիմիական կամ կենսաբանական նյութերին, դրանց ստացման եղանակներին, ինչպես նաև այդ պատրաստուկների, նյութերի կամ բաղադրանյութերի արտադրության համար անհրաժեշտ նյութերին և դրանց ստացման եղանակներին, որոնց օգտագործման համար անհրաժեշտ է օրենքով սահմանված կարգով ստանալ համապատասխան իրավասու մարմնի թույլտվությունը, կարող է տրամադրվել լրացուցիչ իրավական պահպանություն:

950. Եթե գյուտի արտոնագիր ստանալու հայտի ներկայացման թվականից մինչև սույն կարգի 949-րդ կետում նշված գյուտի օբյեկտների օգտագործման համար առաջին թույլտվության տրման թվականից անցել է ավելի քան հինգ տարի, ապա համապատասխան գյուտի նկատմամբ բացառիկ իրավունքի գործողության ժամկետը երկարաձգվում է Գրասենյակի կողմից` արտոնագրատիրոջ դիմումի համաձայն:

951. Լրացուցիչ իրավական պահպանություն խնդրարկելու մասին դիմումը, որին կցվում է օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասում նշված իրավասու մարմնի կողմից տրված թույլտվությունը, Գրասենյակ է ներկայացվում արտադրանքի օգտագործման համար առաջին թույլտվության տրման օրվանից վեցամսյա ժամկետում կամ մինչև արտոնագիր տալու թվականից վեց ամիսը լրանալը, կախված նրանից, թե նշված ժամկետներից որն է լրանում ավելի ուշ:

952. Գյուտի նկատմամբ բացառիկ իրավունքի գործողության ժամկետը երկարաձգվում է, եթե լրացուցիչ իրավական պահպանություն խնդրարկելու մասին դիմումի ներկայացման օրվա դրությամբ կատարված են հետևյալ պայմանները`

1) արտադրանքը պահպանվում է Հայաստանի Հանրապետությունում գործող արտոնագրով,

2) արտադրանքը հանդիսանում է օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասում նշված օգտագործման գործող թույլտվության առարկա,

3) արտադրանքը նախկինում չի եղել լրացուցիչ իրավական պահպանության առարկա Հայաստանի Հանրապետությունում,

4) սույն կետի 2-րդ ենթակետում նշված թույլտվությունը հանդիսանում է արտադրանքի օգտագործման համար տրված առաջին թույլտվությունը:

953. Լրացուցիչ իրավական պահպանություն խնդրարկելու մասին դիմումը ներկայացվում է Գրասենյակ արտոնագրատիրոջ կամ դրա ներկայացուցչի կողմից:

 

----------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.05.2022
N 774-Ն
Որոշում