Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՏԱՎՈՐ Ս...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 մայիսի 2022 թվականի N 774-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ԲՈՂՈՔՆԵՐԻ, ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ԿԱԶՄՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԳՅՈՒՏԵՐԻ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ, ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ, ԳՅՈՒՏԻ ՀԱՅՏԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ՀԱՅՏԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳՐՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ, ԳՅՈՒՏԵՐԻ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԴՐԱՆՑՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԵՐԸ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ՔԱՂՎԱԾՔԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԵՋ ՆՇՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԳՅՈՒՏԻ ԿԱՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՖՐԱՆՉԱՅԶԻՆԳԸ), ԴՐԱՆՑ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ, ԳՅՈՒՏԻ ԿԱՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ԱՐՏՈՆԱԳՐԱՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(9-րդ մաս)

 

10. ՀԱՅՏԻ ԶԱՏՈՒՄԸ

 

60. Օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն մեկից ավելի արդյունաբերական դիզայներ ներառող հայտը հայտատուի նախաձեռնությամբ կամ Գրասենյակի առաջարկով կարող է բաժանվել մեկ կամ մի քանի զատված հայտ ներկայացնելու միջոցով` սկզբնական հայտում ներկայացված արդյունաբերական դիզայնները բաշխելով այդ հայտերի միջև:

61. Հայտը կարող է զատվել հայտատուի կողմից հետևյալ պայմանների պահպանման դեպքում`

1) մինչև սկզբնական հայտով ընդունված արտոնագիր տալը մերժելու մասին որոշումը բողոքարկելու հնարավորությունների սպառվելը, իսկ սկզբնական հայտով ընդունված արտոնագիր տալու մասին որոշման դեպքում` ոչ ուշ, քան արդյունաբերական դիզայնի պետական գրանցումը.

2) զատված հայտ ներկայացնելու օրվա դրությամբ սկզբնական հայտը հետ կանչված չէ կամ հետ կանչված ճանաչված չէ:

62. Զատված հայտը պետք է բավարարի հայտին ներկայացվող բոլոր պահանջներին, ինչպես նաև զատված հայտերի համար առանձնահատուկ պահանջներին, մասնավորապես` զատված հայտով հայտատուն չի կարող խնդրարկել իրավական պահպանություն այն արդյունաբերական դիզայնների նկատմամբ, որոնք նույնական են այն արդյունաբերական դիզայններին, որոնց նկատմամբ սկզբնական հայտով խնդրարկվում է իրավական պահպանություն:

63. Զատված հայտը պետք է ներկայացված լինի սկզբնական հայտի հայտատուի(ների) կողմից, իսկ այլ հայտատուի(ների) կողմից ներկայացվելու դեպքում պետք է կիրառվեն օրենքի 56-րդ և 57-րդ հոդվածներով նախատեսված հայտի նկատմամբ իրավունքի փոխանցման դրույթները:

64. Զատված հայտի սկզբնական հայտին համապատասխանության ստուգումն իրականացվում է` զատված հայտով նախնական փորձաքննության անցկացման ընթացքում, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում, ըստ էության փորձաքննության անցկացման ընթացքում:

65. Զատված հայտ ներկայացնելիս չի պահանջվում առաջին հայտի (սկզբնական հայտով ավելի վաղ առաջնություն խնդրարկելու դեպքում) վավերացված պատճենը, եթե այն սկզբնական հայտով ներկայացված է եղել:

66. Եթե սկզբնական հայտով առաջնության խնդրարկումը մերժվել է կամ հայտատուն հրաժարվել է դրանից, ապա զատված հայտով առաջնություն չի տրամադրվում:

67. Զատված հայտ ներկայացնելու հնարավորությունը պահպանվում է այն դեպքում, երբ դեռ չի լրացել հետ կանչված համարված սկզբնական հայտի նկատմամբ իրավունքների վերականգնման մասին դիմումի ներկայացման ժամկետը:

68. Օրենքի 47-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` զատված հայտով, որը առանձնացվել է այն սկզբնական ներկայացված հայտից, որով սկսվել էր ըստ էության փորձաքննության անցկացումը և վճարվել էր օրենքով սահմանված պետական տուրքը, ըստ էության փորձաքննությունն անցկացվում է հայտի նախնական փորձաքննության դրական արդյունքով ավարտից անմիջապես հետո:

69. Սույն կարգի 68-րդ կետում նշված դեպքում` զատված հայտ ներկայացնելիս, ըստ էության փորձաքննություն անցկացնելու համար սահմանված պետական տուրքը չի վճարվում:

 

11. ՀԱՅՏԻ ԿԱՄ ԴԻՄՈՒՄԻ ՀԵՏԿԱՆՉՈՒՄԸ

 

70. Օրենքի 39-րդ հոդվածի համաձայն` գործավարության ցանկացած փուլում հայտատուն կարող է հետ կանչել Գրասենյակ ներկայացրած իր հայտը կամ ցանկացած դիմումը:

71. Գրասենյակը հայտը հետ կանչված է համարում դրա մասին հայտատուի ներկայացրած գրավոր դիմումի հիման վրա ընդունած որոշմամբ, որում նշվում է հետկանչման հիմքը:

72. Հայտը կամ դիմումը համարվում է հետ կանչված` Գրասենյակի կողմից հետկանչման դիմումն ստանալու օրվանից:

73. Հայտի հետկանչման մասին իր դիմումը չեղյալ համարելու վերաբերյալ հայտատուի խնդրանքը, որը ներկայացվել է դիմումի ներկայացումից հետո, չի կարող բավարարվել:

74. Եթե Գրասենյակը օրենքով և սույն կարգով նախատեսված դեպքերում կայացրել է որոշում հայտը հետ կանչված համարելու մասին, ապա այդ որոշումն ուղարկվում է հայտատուին: Որոշումը հայտատուին ուղարկելուց հետո հայտի գործավարությունը դադարեցվում է, իրավաբանական նշանակություն ունեցող որևէ գործողություն չի կատարվում, փորձաքննություն չի անցկացվում, և արդյունաբերական դիզայնին արտոնագիր չի տրվում: Այլ հայտերի փորձաքննության ընթացքում հետ կանչված համարված հայտը հաշվի չի առնվում:

 

12. ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՓՈԽԱՆՑՈՒՄ

 

75. Մինչև տվյալ հայտով գործավարության ավարտը` օրենքի 56-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, հայտատուն արտոնագիր ստանալու իրավունքն ամբողջությամբ կամ մասնակիորեն կարող է պայմանագրով փոխանցել այլ անձի:

76. Արտոնագիր ստանալու իրավունքի փոխանցման մասին դիմումը պետք է առնվազն ներառի` հայտի համարը, դրա ներկայացման թվականը, արտոնագիր ստանալու իրավունքը փոխանցողի (հայտատուի) և այդ իրավունքները ստացողի (նոր հայտատուի) վերաբերյալ տվյալներ (ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, բնակության վայրը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում)` անհատ ձեռնարկատեր նշմամբ, հաշվառման վայրը, կազմակերպության դեպքում` անվանումը, գտնվելու վայրը): Եթե արտոնագիր ստանալու իրավունքը փոխանցողը և այդ իրավունքը ստացողը մի քանիսն են, նշված տեղեկությունները բերվում են նրանցից յուրաքանչյուրի համար: Դիմումը պետք ստորագրված լինի` և իրավունք փոխանցողի և այդ իրավունքը ստացողի կողմից:

77. Արտոնագիր ստանալու իրավունքի փոխանցման մասին դիմումին հայտատուն պետք է կցի արտոնագիր ստանալու իրավունքի փոխանցման մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը:

78. Գրասենյակն արտոնագիր ստանալու իրավունքի փոխանցման մասին դիմումի քննարկման ընթացքում ստուգում է դրա` սույն կարգի 75-77-րդ կետերով սահմանված պահանջներին համապատասխանությունը:

79. Արտոնագիր ստանալու իրավունքի փոխանցման մասին դիմումը քննարկելիս Գրասենյակն այն ներկայացնելու օրվանից հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է` սահմանված ժամկետում դիմումը ներկայացնելու փաստը, դիմումի մեջ անհրաժեշտ տեղեկությունների առկայությունը, սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի առկայությունը և վճարված պետական տուրքի չափի համապատասխանությունը սահմանվածին, հաշվի առնելով` նվազեցված դրույքաչափով դրա վճարման հնարավորությունը:

80. Առանց համապատասխան պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի առկայության արտոնագիր ստանալու իրավունքի փոխանցման մասին դիմումը համարվում է չներկայացված, ինչի մասին հայտատուն ծանուցվում է:

81. Եթե սույն կարգի 76-րդ կետի համաձայն կատարված ստուգման արդյունքում Գրասենյակը գտնում է, որ դիմումը համարվում է սահմանված պահանջներին համապատասխանող, ապա որոշում է կայացվում արտոնագիր ստանալու իրավունքի փոխանցման մասին, ինչի մասին հայտատուն երեք աշխատանքային օրվա ընթացքում ծանուցվում է:

82. Սույն կարգի 81-րդ կետի համաձայն կայացված որոշման հիման վրա գրասենյակը համապատասխան փոփոխություն է կատարում արդյունաբերական դիզայնի հայտերի հիմնապաշարում:

 

13. ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅՏԵՐԻ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ

 

83. Համաձայն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի` Գրասենյակը թույլատրում է ցանկացած անձի ուսումնասիրել հայտերին վերաբերող փաստաթղթերը, բացառությամբ սույն կարգի 8490-րդ կետերում նախատեսված դեպքերի:

84. Համաձայն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի` մինչև Գրասենյակի պաշտոնական տեղեկագրում արդյունաբերական դիզայնի հայտերի մասին տեղեկությունների հրապարակումը դրանց նյութերը համարվում են գաղտնի:

85. Սույն կարգի 84-րդ կետի համաձայն, ինչպես նաև քրեական գործերով նախնական քննություն իրականացնող մարմինների ծանոթացման համար գաղտնի համարվող նյութերը մատչելի են դառնում միայն հայտատուի գրավոր համաձայնությամբ կամ թույլտվությամբ:

86. Դատարանի համար գաղտնի համարվող նյութերը մատչելի են դառնում օրենքով սահմանված կարգով:

87. Գաղտնի համարվող (չհրապարակված) հայտերի նյութերին ծանոթանալ ցանկացողները հայտատուի գրավոր ձևակերպված վերը նշված համաձայնությունը կամ թույլտվությունը ներկայացնում են Գրասենյակ, որի հիման վրա Գրասենյակը թույլատրում է ծանոթանալ պահանջվող փաստաթղթերին պայմանավորված օրը և ժամին, առանց նյութերից քաղվածքներ և պատճեններ պատրաստելու:

88. Ընդ որում, գաղտնի համարվող նյութերը համարվում են ծանոթացման համար մատչելի, եթե դրանց հնարավոր է ծանոթանալ օրենքով չարգելված միջոցով, այդ թվում` անմիջական հաղորդակցման կամ սովորական հրապարակման միջոցով:

89. Ցանկացած անձ, որը կարող է Գրասենյակին ապացուցել, որ հայտատուն իրեն գրավոր տեղեկացրել է հայտի և խնդրարկվող իրավական ծավալի մասին, կարող է ծանոթանալ չհրապարակված նյութերին` առանց հայտատուի լրացուցիչ համաձայնության կամ թույլտվության:

90. Մինչև պաշտոնական տեղեկագրում արդյունաբերական դիզայնի հայտի մասին տեղեկությունների հրապարակումը Գրասենյակը կարող է բացահայտել կամ երրորդ անձանց տրամադրել հետևյալ տվյալները`

1) հայտի համարը.

2) հայտի ներկայացման թվականը, իսկ առաջնություն խնդրարկելու դեպքում` նաև առաջին հայտի ներկայացման թվականը, համարը և երկիրը.

3) հայտատուին վերաբերող տվյալները (ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, բնակության վայրը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում)` անհատ ձեռնարկատեր նշմամբ, հաշվառման վայրը, կազմակերպության դեպքում` անվանումը, գտնվելու վայրը):

 

14. ՀԱՅՏԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆՇՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՆ ԾԱՆՈԹԱՆԱԼԸ

 

91. Հայտատուն (կամ նրա ներկայացուցիչը) կարող է Գրասենյակից պահանջել փորձաքննության հարցման կամ որոշման մեջ նշված նյութերի պատճենները: Նշված նյութերն ուղարկվում են հայտատուի դիմումի ստացման օրվանից մեկ ամսվա ընթացքում` համապատասխան պետական տուրք վճարելու պայմանով:

92. Եթե այդ նյութերը վերաբերում են չհրապարակված հայտին, ապա հայտատուին կարող են տրամադրվել այդ հայտի վերաբերյալ միայն օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասում նշված տվյալները: Այդ նյութերի պատճենները հայտատուին չեն ուղարկվում:

 

15. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ

 

93. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն արդյունաբերական դիզայնի առաջնությունը որոշվում է հայտը Գրասենյակ ներկայացնելու թվականով:

94. Արդյունաբերական դիզայնի միջազգային առաջնությունը, այդ թվում նաև մի քանի առաջնությունները, որոշվում են օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան, եթե բավարարում են հետևյալ պայմաններին`

1) արդյունաբերական դիզայնի հայտը Գրասենյակ է ներկայացվել առաջին հայտի (հայտերի) ներկայացման թվականից վեց ամսվա ընթացքում,

2) հայտատուն միջազգային առաջնությունից, այդ թվում նաև մի քանի առաջնություններից օգտվելու համար հայտնել է հայտ ներկայացնելիս կամ հայտի ներկայացման թվականից երկու ամսվա ընթացքում,

3) ներկայացվել է օրենքով սահմանված պետական տուրքը յուրաքանչյուր խնդրարկվող առաջնության համար,

4) առաջին հայտի ներկայացման թվականից (իսկ եթե առաջին հայտերը մի քանիսն են, ապա այդ հայտերի ամենավաղ ներկայացման թվականից) ինն ամսվա ընթացքում Գրասենյակ է ներկայացվել առաջին հայտի ներկայացման գերատեսչության կողմից տվյալ հայտի վավերացված պատճենը,

5) մի քանի առաջնություններ կարող են խնդրարկվել մի քանի առաջին հայտերի հիման վրա, որոնք ներկայացվել են մեկ կամ մի քանի երկրներում: Եթե խնդրարկել են մի քանի առաջնություններ, առաջնություն խնդրարկելու ժամկետը հաշվարկվում է ամենավաղ առաջնության թվականից:

95. Սույն կարգի 94-րդ կետի 1-ին ենթակետում նշված պահանջները չկատարելու դեպքում խնդրարկվող առաջնությունը չի տրամադրվում, ինչի մասին հայտատուն ծանուցվում է: Տվյալ ծանուցումը չի ուղարկվում, եթե հայտատուն օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետում Գրասենյակ է ներկայացնում առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմում, կցելով առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը:

96. Սույն կարգի 94-րդ կետի 2-4-րդ ենթակետերում նշված պահանջները չկատարելու դեպքում խնդրարկվող առաջնությունը չի տրամադրվում:

97. Օրենքի 29-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն արդյունաբերական դիզայնի առաջնությունը կարող է որոշվել նույն արդյունաբերական դիզայնի էությունը բացահայտող նույն հայտատուի սկզբնական (ավելի վաղ ներկայացված) հայտի ներկայացման թվականով (ներքին առաջնություն), պայմանով, որ այն հետ կանչված չէ կամ հետկանչված համարված չէ այն հայտի ներկայացման թվականի դրությամբ, որով խնդրարկվում է այդպիսի առաջնություն, եթե նոր հայտը Գրասենյակ ներկայացվել է սկզբնական հայտի ներկայացման թվականից սկսած` վեց ամսվա ընթացքում: Այս դեպքում սկզբնական հայտը համարվում է հետ կանչված: Եթե հայտով արդեն խնդրարկվել է ավելի վաղ առաջնություն, ապա այդ հայտով առաջնությունը չի կարող որոշվել:

98. Ցուցահանդեսային առաջնությունը որոշվում է օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան, եթե բավարարվում են հետևյալ պայմանները`

1) արդյունաբերական դիզայնի հայտը Գրասենյակ է ներկայացվել Հայաստանի Հանրապետությունում կամ Փարիզյան կոնվենցիային մասնակից կամ այդ կոնվենցիայի մասնակից չհանդիսացող Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ որևէ պետությունում կազմակերպված պաշտոնական կամ պաշտոնապես ճանաչված միջազգային ցուցահանդեսում իրի կամ նրա մի մասի արտաքին տեսքի առաջին ցուցադրման օրից հետո` վեց ամսվա ընթացքում,

2) Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն անձը, որը խնդրարկում է ցուցահանդեսային առաջնություն, Գրասենյակ հայտ ներկայացնելիս կամ հայտի ներկայացման թվականից եռամսյա ժամկետում նշում է ցուցահանդեսի տեսակը, դրա անցկացման վայրը, բացման և փակման թվականները, ցուցադրման առաջին օրը, ներկայացնելով ցուցահանդեսի միջազգային կարգավիճակի մասին գրավոր հավաստագիրը, որը տրվել է ցուցահանդեսը կազմակերպած մարմնի կողմից,

3) հայտատուն ցուցահանդեսային առաջնությունից օգտվելու համար հայտնել է հայտ ներկայացնելիս կամ հայտի ներկայացման թվականից երկու ամսվա ընթացքում:

99. Եթե սույն կարգի 98-րդ կետի համաձայն կատարված ստուգման արդյունքում Գրասենյակը գտնում է, որ սահմանված պահանջները չեն պահպանվել, ապա խնդրարկվող ցուցահանդեսային առաջնությունը չի տրվում, ինչի մասին հայտատուն ծանուցվում է:

100. Խնդրարկվող առաջնությունը ճշգրտելու կամ լրացնելու համար հայտատուն կարող է դիմում ներկայացնել Գրասենյակ առաջնության թվականից, կամ եթե ճշգրտումը կամ լրացումն առաջացնում է առաջնության թվականի փոփոխություն` այդ փոփոխված առաջնության թվականից ինն ամսվա ընթացքում, պայմանով, որ այդ դիմումը Գրասենյակ է ներկայացվում հայտը ներկայացնելու թվականից երեք ամսվա ընթացքում:

101. Դիմումին պետք է կցվի խնդրարկվող առաջնությունը ճշգրտելու կամ լրացնելու համար դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը:

102. Խնդրարկվող առաջնությունը ճշգրտելու կամ լրացնելու համար դիմումի քննարկման ընթացքում Գրասենյակը ստուգում է դրա` սույն կարգի 100-րդ և 101-րդ կետերով սահմանված պայմաններին համապատասխանությունը:

103. Խնդրարկվող առաջնությունը ճշգրտելու կամ լրացնելու համար դիմումը քննարկելիս Գրասենյակն այն ներկայացնելու օրվանից հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է` սահմանված ժամկետում դիմումը ներկայացնելու փաստը, սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի առկայությունը և վճարված պետական տուրքի չափի համապատասխանությունը սահմանվածին:

104. Եթե խնդրարկվող առաջնությունը ճշգրտելու կամ լրացնելու համար դիմումը ներկայացվել է սույն կարգի 100-րդ կետում նշված ժամկետի ավարտից հետո կամ դիմումին կից չի ներկայացվել սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը, ապա դիմումը համարվում չներկայացված է, ինչի մասին հայտատուն ծանուցվում է:

105. Եթե սույն կարգի 100-րդ և 101-րդ կետերի համաձայն, ինչպես նաև նույն հայտատուի կամ նրա իրավահաջորդի կողմից ներկայացված սկզբնական (ավելի վաղ ներկայացված) հայտի վավերացված պատճենի առկայության ստուգման արդյունքում Գրասենյակը գտնում է, որ դիմումը համապատասխանում է սահմանված պահանջներին, ապա խնդրարկվող առաջնությունը ճշգրտվում կամ լրացվում է:

106. Եթե սույն կարգի 101-րդ կետում նշված պետական տուրքը վճարված է ոչ լրիվ, ապա հայտատուին առաջարկվում է այդ մասին ծանուցագրի ստացման օրվանից երկամսյա ժամկետում լրավճարել պետական տուրքը:

107. Համաձայն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի, եթե հայտը, որով խնդրարկվում է միջազգային առաջնություն, հայտատուի կողմից Գրասենյակ է ներկայացվում ուշացումով` առաջին հայտի ներկայացման թվականից վեց ամիս լրանալուց հետո, ապա հայտատուն կարող

է առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմում ներկայացնել Գրասենյակ (եթե նշված ժամկետի խախտումը տեղի է ունեցել հայտատուից անկախ հանգամանքներով, ինչի իրական լինելը հայտատուն պետք է ապացուցի Գրասենյակին):

108. Սույն կարգի 107-րդ կետում նշված դեպքում առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմումը Գրասենյակ ներկայացվում է առաջնության թվականի խնդրարկման ժամկետի ավարտից հետո երկու ամսվա ընթացքում` կցելով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը:

109. Առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմումը քննարկելիս Գրասենյակն այն ներկայացնելու օրվանից հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է` սահմանված ժամկետում դիմումը ներկայացնելու փաստը, սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի առկայությունը և վճարված պետական տուրքի չափի համապատասխանությունը սահմանվածին:

110. Եթե դիմումը ներկայացվել է սույն կարգի 107-րդ կետում նշված ժամկետի ավարտից հետո կամ չի կցել սույն կարգի 108-րդ կետում նշված սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը, ապա դիմումը մերժվում է, ինչի մասին հայտատուն ծանուցվում է:

111. Եթե Գրասենյակը սույն կարգի 107-րդ և 108-րդ կետերում նշված պայմանները համարում է կատարված, ապա ստուգվում են հայտատուի կողմից ներկայացված` ժամկետի խախտումը հայտատուից անկախ հանգամանքներով պայմանավորված լինելն ապացուցող փաստաթղթերը:

112. Եթե սույն կարգի 111-րդ կետի համաձայն անցկացված ստուգման արդյունքում Գրասենյակը ժամկետի խախտումը հայտատուից անկախ հանգամանքներով պայմանավորված լինելն ապացուցող փաստաթղթերը համարում է հիմնավոր, ապա առաջնության իրավունքը վերականգնվում է, ինչի մասին հայտատուն ծանուցվում է:

113. Եթե սույն կարգի 111-րդ կետի համաձայն անցկացված ստուգման արդյունքում Գրասենյակը ժամկետի խախտումը հայտատուից անկախ հանգամանքներով պայմանավորված լինելը համարում է չապացուցված, ապա առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմումը մերժվում է, ինչի մասին հայտատուն ծանուցվում է:

114. Եթե օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն առաջին հայտի վավերացված պատճենը չի ներկայացվել պետական լիազոր մարմին օրենքով սահմանված ժամկետում, ապա Գրասենյակը կարող է վերականգնել առաջնության իրավունքը օրենքի տվյալ մասում նշված պայմանները պահպանելու դեպքում:

115. Օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասում նշված պայմանների ստուգման ժամանակ կիրառվում են սույն կարգի 110-113-րդ կետերով նախատեսված մոտեցումները:

116. Սույն կարգի 94-98-րդ կետերում նշված պահանջները չկատարելու դեպքում արդյունաբերական դիզայնի առաջնությունը սահմանվում է հայտը Գրասենյակ ներկայացնելու թվականով` օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխան:

117. Սկզբնական հայտից զատված հայտի արդյունաբերական դիզայնի առաջնությունը, որոշվում է միևնույն հայտատուի կողմից Գրասենյակ ներկայացված սկզբնական հայտի ներկայացման թվականով, իսկ սկզբնական հայտով ավելի վաղ առաջնություն խնդրարկելու իրավունք ունենալու դեպքում` խնդրարկված ավելի վաղ առաջնության թվականով:

 

16. ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ

 

118. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան, հայտատուի գրավոր դիմումի համաձայն, Գրասենյակի ծանուցմամբ պահանջված նյութերը ներկայացնելու կամ օրենքով սահմանված և (կամ) դրանից բխող այլ գործողության իրականացման համար նախատեսված ժամկետը երկարաձգվում է առավելագույնը վեց ամսով:

119. Դիմումը, որին կցվում է այն ներկայացնելու համար սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը, Գրասենյակ ներկայացվում է մինչև նախատեսված ժամկետի ավարտը:

120. Ժամկետի երկարաձգման մասին դիմումի մեջ նշվում է, թե ինչքան ժամանակով է խնդրարկվում ժամկետի երկարաձգումը, որը չի կարող վեց ամսվանից ավելի լինել: Դիմումի մեջ նման նշում չլինելու դեպքում Գրասենյակը ժամկետը երկարաձգում է վեց ամսով: Նախատեսված ժամկետի երկարաձգման մասին հայտատուն երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցվում է:

121. Ժամկետի երկարաձգման մասին դիմումը քննարկելիս Գրասենյակն այն ներկայացնելու օրվանից հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է` սահմանված ժամկետում դիմումը ներկայացնելու փաստը, դիմումի մեջ անհրաժեշտ տեղեկությունների առկայությունը, սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի առկայությունը և վճարված պետական տուրքի չափի համապատասխանությունը սահմանվածին, հաշվի առնելով` նվազեցված դրույքաչափով դրա վճարման հնարավորությունը:

122. Նախատեսված ժամկետը չի երկարաձգվում, եթե դիմումն ստացվել է այն ներկայացնելու համար սահմանված ժամկետի խախտմամբ կամ չի ներկայացվել սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը:

 

17. ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅՏՈՎ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

 

123. Հայտատուն, որը սահմանված ժամկետում չի կատարել արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքների ձեռքբերման գործընթացներին առնչվող պարտադիր գործողությունները, օրինակ`

1) ծանուցումն ուղարկելու օրվանից երկամսյա ժամկետում չի պատասխանել հայտի ուղղված կամ բացակայող մասերի կամ փաստաթղթերի ներկայացման առաջարկությամբ Գրասենյակի ծանուցմանը.

2) հայտի ներկայացման օրվանից եռամսյա ժամկետում Գրասենյակ չի ներկայացրել հայտի փաստաթղթերի հայերեն թարգմանությունը.

3) Գրասենյակի համապատասխան ծանուցումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում չի լրավճարել սահմանված չափից պակաս վճարված հայտ ներկայացնելու համար պետական տուրքը և այլն, որի հետևանքով կորցրել է հայտի նկատմամբ ունեցած իրավունքը, կարող է դիմել Գրասենյակ` իր իրավունքը վերականգնելու և հայտով գործավարությունը շարունակելու խնդրանքով:

124. Օրենքով սահմանված ցանկացած ժամկետի լրանալու դեպքում, որի ընթացքում հայտատուն չի կատարել օրենքով նախատեսված պարտադիր գործողությունները, Գրասենյակը հայտատուին հնգօրյա ժամկետում ուղարկում է սահմանված ժամկետի խախտման մասին համապատասխան ծանուցում:

125. Հայտի նկատմամբ իրավունքների վերականգնման մասին դիմումը ներկայացնելու համար սահմանված ժամկետի խախտման և դրա իրավական հետևանքների մասին ծանուցումն ուղարկելու օրվանից հետո` երկամսյա ժամկետում, հայտատուն պետք է ավարտի չկատարված գործողությունը և վճարի օրենքով սահմանված պետական տուրքը: Նշված ժամկետում պահանջվող գործողությունը չկատարելու և համապատասխան պետական տուրքը չվճարելու դեպքում դիմումը համարվում է չներկայացված:

126. Գրասենյակը չի կարող բավարարել հետագա գործավարությունը շարունակելու մասին հայտատուի դիմումը, եթե դա վերաբերում է հայտի նկատմամբ իրավունքների վերականգնման մասին դիմումը ներկայացնելու համար սահմանված ժամկետի խախտման և դրա իրավական հետևանքների մասին ծանուցումն ուղարկելու օրվանից հետո` չկատարված գործողության ավարտման և օրենքով սահմանված պետական տուրքի վճարման երկամսյա ժամկետի, ինչպես նաև բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու, սահմանված ժամկետների երկարաձգման մասին, իրավունքների վերականգնման մասին, խնդրարկվող առաջնության ճշգրտման կամ լրացման մասին կամ առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմում կամ առաջին հայտի վավերացված պատճենը ներկայացնելուն կամ արտոնագիրը գործողության մեջ պահելու համար պետական տուրքերի վճարման ժամկետների խախտմանը:

127. Հետագա գործավարությունը շարունակելու մասին դիմումը չի կարող մերժվել, եթե դիմող կողմը նախապես գրավոր չի ծանուցվել դիմումի հնարավոր մերժման մասին: Ծանուցագրի ուղարկման օրվանից` երկամսյա ժամկետում, դիմողը պետք է ներկայացնի իր նկատառումները ծանուցագրի մեջ նշված մերժման հիմքերի վերաբերյալ:

128. Գործավարությունն իրականացնող կողմը, որը հանգամանքներից ելնելով` օրենքի և սույն կարգի համաձայն Գրասենյակի սահմանած ժամկետներում չի կարողացել պատշաճ կերպով կատարել իր պարտականությունները հարգելի պատճառներով, կարող է վերականգնել իր իրավունքները, եթե սահմանված ժամկետի խախտումը կապված է հայտի կամ ցանկացած դիմումի հետկանչման, մերժման կամ իրավունքից զրկելու հետ:

129. Իրավունքների վերականգնման մասին դիմումը ներկայացվում է սահմանված ժամկետի խախտման պատճառի վերացման պահից, կամ եթե կողմը հետագայում ծանուցվել է սահմանված ժամկետի խախտման մասին` այդ մասին ծանուցագրի ուղարկման օրվանից` երկամսյա ժամկետում: Դիմումը ներկայացվում է սահմանված ժամկետը լրանալուց հետո պահանջված գործողությունները կատարելու դեպքում` կցելով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը: Իրավունքների վերականգնման մասին դիմումը պետք է լինի հիմնավորված և պարունակի փաստեր և ապացույցներ, որոնք կարդարացնեն ժամկետները չպահպանելը: Նշված պահանջների չկատարման դեպքում դիմումը համարվում է չներկայացված:

130. Իրավունքների վերականգնման մասին դիմումը չի կարող ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժվել, եթե դիմող կողմը նախապես գրավոր չի ծանուցվել նախատեսվող ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժման մասին ծանուցումն ուղարկելու օրվանից` եռամսյա ժամկետում, իր նկատառումները ներկայացնելու առաջարկությամբ:

131. Իրավունքների վերականգնման մասին դիմումը ներկայացվում է ոչ ուշ, քան սահմանված ժամկետը լրանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, իսկ եթե դիմումը վերաբերում է իրավունքների երկարաձգման համար պետական տուրքերի չվճարմանը, ապա ոչ ուշ, քան «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված լրացուցիչ 6-ամսյա ժամկետը լրանալուց հետո` մեկ տարվա ընթացքում:

132. Իրավունքների վերականգնման մասին դիմումը չի բավարարվում, եթե դա վերաբերում է սույն կարգի 129-րդ և 131-րդ կետերով սահմանված ժամկետներին բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու, առաջին հայտի վավերացված պատճենը ներկայացնելու, սահմանված ժամկետների երկարաձգման, հետագա գործավարությունը շարունակելու, խնդրարկվող առաջնության ճշգրտման կամ լրացման կամ առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմում ներկայացնելու ժամկետներին:

133. Եթե իրավունքների վերականգնման մասին դիմում ներկայացնելիս նշված չեն եղել ժամկետը բաց թողնելու պատճառները, ապա կողմն այդ տվյալները ներկայացնում է այդ մասին Գրասենյակի ծանուցագրի ուղարկման օրվանից` եռամսյա ժամկետում:

 

18. ՀԱՅՏԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

 

134. Գրասենյակը որպես հայտ ներկայացված նյութերը քննարկում է դրանց ստանալու օրվանից սկսած` օրենքով և սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան:

135. Ներկայացված նյութերը որպես հայտ քննարկելու և այն ներկայացնելու թվականը սահմանելու նպատակով Գրասենյակն ստուգում է դրանց համապատասխանությունն օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին:

136. Գրասենյակը սահմանում է հայտի ներկայացման թվականը, եթե ստուգման արդյունքում պարզվում է, որ ներկայացված նյութերը բավարարում են ստորև նշված պայմաններին`

1) առկա է հիշատակում (դիմում) այն մասին, որ խնդրարկվում է արդյունաբերական դիզայնի արտոնագիր.

2) առկա են տեղեկություններ, որոնք թույլ են տալիս նույնականացնել հայտատուին (ֆիզիկական անձի դեպքում` անունը, հայրանունը (առկայության դեպքում), ազգանունը, բնակության վայրը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում) (անհատ ձեռնարկատեր նշմամբ), հաշվառման վայրը, կազմակերպության դեպքում` անվանումը, գտնվելու վայրը).

3) առկա է հայտում ներառված իրի կամ մի քանի իրերի կամ դրանց մի մասի արտաքին տեսքը բացահայտող լուսանկարը (լուսանկարները) կամ գրաֆիկական պատկերը (պատկերները).

4) առկա է օրենքով սահմանված պետական տուրքի (հայտը գրանցելու, հայտի նախնական փորձաքննություն անցկացնելու համար և հայտի ըստ էության փորձաքննության անցկացման համար սահմանված պետական տուրքերի) վճարման անդորրագիրը, նույնիսկ եթե վճարված գումարի չափը չի համապատասխանում օրենքով սահմանված դրույքաչափին:

137. Ներկայացված նյութերը որպես հայտ քննարկելու և այն ներկայացնելու թվականը սահմանելու նպատակով` դրանք ստանալու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում Գրասենյակը ստուգում է դրանց համապատասխանությունը սույն կարգի 136-րդ կետով սահմանված պահանջներին:

138. Եթե ստուգման արդյունքում պարզվում է, որ ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի 136-րդ կետի սահմանված պահանջներին, ապա Գրասենյակը դրանց ստացման օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր ծանուցում է հայտատուին` այն ուղարկելու օրվանից հետո երկամսյա ժամկետում բացակայող փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները ներկայացնելու առաջարկությամբ:

139. Սույն կարգի 138-րդ կետի համաձայն պահանջված փաստաթղթերը չներկայացվելու (Գրասենյակի ծանուցումն անպատասխան թողնելու կամ պահանջված ոչ բոլոր նյութերը ներկայացնելու) դեպքում, օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, Գրասենյակը հայտի ներկայացման թվական չի սահմանում և հայտը համարում է չներկայացված, ինչի մասին ծանուցում է հայտատուին:

140. Սույն կարգի 138-րդ կետում նշված երկամսյա ժամկետում սահմանված պահանջներին համապատասխանեցված փաստաթղթերն ստանալու դեպքում` օրենքի 42-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Գրասենյակը հայտի ներկայացման թվականը սահմանում է դրանցից վերջինի ստացման թվականով, եթե պահանջված փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները Գրասենյակ ներկայացվել են ոչ միաժամանակ:

141. Եթե ներկայացված փաստաթղթերում բացակայում են սույն կարգի 136-րդ կետում նշված` հայտատուի կամ նրա ներկայացուցչի հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ տվյալները, ապա Գրասենյակը հայտի ներկայացման թվական չի սահմանում և հայտը համարում է չներկայացված, ինչի մասին ծանուցում է հայտատուին:

142. Հայտի ներկայացման թվականը սահմանելուց անմիջապես հետո Գրասենյակը գրանցում է հայտը` դրան տալով հերթական ութանիշ համար (առաջին ավագ կարգերի չորս թվանշանները նշում են հայտի ներկայացման տարեթիվը, մնացած չորսը` հայտի տվյալ տարվա հերթական համարը` սկսելով 0001-ից, օրինակ` 20200087), և հայտում ներկայացված տեղեկությունները մուտքագրում է արդյունաբերական դիզայնի հայտերի հիմնապաշար:

143. Օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, հայտի ներկայացման թվականը սահմանելուց հետո Գրասենյակը տասն աշխատանքային օրվա ընթացքում անցկացնում է հայտի նախնական փորձաքննություն:

144. Նախնական փորձաքննության ընթացքում Գրասենյակը ստուգում է դիմումի լրացման համապատասխանությունը սույն կարգի 5-րդ կետով սահմանված պահանջներին, ինչպես նաև`

1) օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասում նշված տվյալները,

2) օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերում նշված տվյալները և փաստաթղթերը:

3) օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն պահանջված լրացուցիչ նյութերի բովանդակությունը (համապատասխան դեպքում), պարզելու համար, արդյոք դրանք չեն փոխում արդյունաբերական դիզայնի էությունը:

4) օրենքի 29-րդ և 30-րդ հոդվածներով նախատեսված առաջնության խնդրարկման համար սույն կարգի 94-98-րդ կետերով սահմանված պահանջների կատարումը, ինչպես նաև պետական տուրքի վճարման անդորրագրի առկայությունը և, համապատասխան դեպքում, սահմանում է խնդրարկվող առաջնությունը.

5) հայտատուի կողմից կատարված արդյունաբերական դիզայնի դասակարգումն ըստ ԱԴՄԴ-ի (կամ կատարվում է այդպիսի դասակարգում, եթե այն չի արվել հայտատուի կողմից):

145. Նախնական փորձաքննության ընթացքում ստուգվում է նաև`

1) դիմումում նշված հայտատուի անվան(անունի) համապատասխանությունը հայտին կից ներկայացված փաստաթղթերում նշված հայտատուի անվանը(անունին),

2) դիմումում ներկայացուցչի վերաբերյալ տվյալների առկայությունը, եթե հայտը ներկայացված է ներկայացուցչի միջոցով,

3) լիազորագրի համապատասխանությունը սույն կարգի 19-28-րդ կետերում նշված պահանջներին,

4) արդյունաբերական դիզայնի պատկերի համապատասխանությունը սույն կարգի 8-10-րդ կետերին,

5) վճարված պետական տուրքի (հայտը գրանցելու, հայտի նախնական փորձաքննություն անցկացնելու համար և հայտի ըստ էության փորձաքննության անցկացման համար սահմանված պետական տուրքերի) համապատասխանությունը սահմանված չափին,

6) դիմումում սույն կարգով նախատեսված ստորագրությունների առկայությունը,

7) «Պետական տուրքի մասին» օրենքի 28-րդ հոդվածի համաձայն նվազեցված դրույքաչափով վճարման հիմքերի առկայությունը:

146. Եթե նախնական փորձաքննության ընթացքում պարզվում է, որ հայտում կամ լրացուցիչ նյութերում առկա են բացակայող կամ սույն կարգով սահմանված պահանջներին չհամապատասխանող մասեր կամ փաստաթղթեր, ապա Գրասենյակը հայտատուին ուղարկում է հարցում` ուղղված կամ բացակայող մասերը կամ փաստաթղթերը հարցումն ուղարկելու օրվանից երկամսյա ժամկետում, ներկայացնելու առաջարկությամբ: Այս դեպքում սույն կարգի 143-րդ կետով սահմանված ժամկետի ընթացքը կասեցվում է մինչև հարցման պատասխանի ստացումը, բայց ոչ ավելի, քան հարցման պատասխանի ներկայացման ժամկետի ավարտը:

147. Օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն հայտը ներկայացնելու թվականից երկամսյա ժամկետում իր նախաձեռնությամբ կամ հարցման հիման վրա հայտատուն կարող է լրացուցիչ նյութեր ներկայացնելով ուղղումներ կամ ճշգրտումներ կատարել հայտի նյութերում` չփոփոխելով ներկայացված արդյունաբերական դիզայնի էությունը:

148. Օրենքի 43-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, եթե պարզվում է, որ հայտատուի կողմից ներկայացված լրացուցիչ նյութերը համարվում են արդյունաբերական դիզայնի էությունը փոփոխող, այսինքն ներկայացվել են արդյունաբերական դիզայնի էական հատկանիշներ, որոնք բացակայել են արդյունաբերական դիզայնում ներկայացման թվականի դրությամբ, կամ ներկայացվել են արտադրանքի պատկերներ, որոնցից հեռացվել են արդյունաբերական դիզայնի էական հատկանիշներ, որոնք պատկերների վրա առկա էին հայտի ներկայացման թվականի դրությամբ, ապա դրանք փորձաքննության ընթացքում հաշվի չեն առնվում, ինչի մասին, համապատասխան հիմնավորմամբ, երեք աշխատանքային օրվա ընթացքում ծանուցվում է հայտատուն:

149. Սույն կարգի 146-րդ կետում նշված հարցման մեջ հիշատակված բոլոր թերությունները սահմանված ժամկետում հայտատուի կողմից չվերացնելու դեպքում հայտը համարվում է հետ կանչված, բացառությամբ օրենքի 64-րդ և 65-րդ հոդվածներում նշված դեպքերի, ինչի մասին հայտատուն ծանուցվում է:

150. Եթե փորձաքննության արդյունքում պարզվում է, որ հայտը ներկայացվել է մի քանի արդյունաբերական դիզայնների համար, որոնք չեն վերաբերում ԱԴՄԴ մեկ դասին, ապա հայտատուին ուղարկվում է հարցում, որում առաջարկվում է այդ մասին հարցումն ուղարկելու օրվանից` երկամսյա ժամկետում, հայտնել, թե արդյունաբերական դիզայններից որը պետք է քննարկվի և անհրաժեշտ ճշգրտումներ կատարել հայտի փաստաթղթերում: Հարցումը պարունակում է տեղեկություններ, այն մասին, որ օրենքով սահմանված ժամկետում հարցման մեջ նշված անհամապատասխանությունները չվերացնելու դեպքում քննարկվելու է այն արդյունաբերական դիզայնը, որը հայտի մեջ բերված է առաջինը, ինչպես նաև, որ հայտատուն կարող է հայտը բաժանել մեկ կամ մի քանի զատված հայտ ներկայացնելու միջոցով` սույն կարգի 60-69-րդ կետով սահմանված կարգով:

151. Օրենքի 43-րդ հոդվածի 13-րդ մասի համաձայն, եթե Գրասենյակը համարում է, որ հայտի փաստաթղթերն ու լրացուցիչ նյութերն իրենց բովանդակությամբ և ձևով համապատասխանում են օրենքով և սույն կարգով սահմանված պահանջներին, որոշում է կայացնում օրենքի 44-րդ հոդվածով սահմանված ժամկետում հայտի հրապարակման մասին, որի վերաբերյալ ծանուցում է հայտատուին:

 

19. ՀԱՅՏԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ, ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

 

152. Օրենքի 43-րդ հոդվածի 13-րդ մասի և սույն կարգի 151-րդ կետի համապատասխան ընդունված հայտի հրապարակման մասին որոշման հիման վրա դրա կայացման օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում Գրասենյակը հայտը հրապարակում է «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում:

153. Հայտատուի դիմումի համաձայն, օրենքով սահմանված պետական տուրքի վճարման պայմանով, սույն կարգի 152-րդ կետով նախատեսված հրապարակումը կարող է հետաձգվել ոչ ավելի, քան մինչև հայտը ներկայացնելու թվականից վեց ամիս լրանալը:

154. Հայտի հրապարակումից հետո ցանկացած անձ իր դիմումի համաձայն կարող է ծանոթանալ հայտի նյութերի հետ, եթե հայտի մասին տեղեկությունների հրապարակման օրվա դրությամբ հայտը հետ կանչված չէ:

155. Հայտի նյութերին ծանոթանալու մասին դիմումին պետք է կցվի` օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը:

156. Սույն կարգի 154-րդ կետում նշված դիմումը քննարկելիս Գրասենյակն այն ներկայացնելու օրվանից հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի առկայությունը և վճարված պետական տուրքի չափի համապատասխանությունը սահմանվածին:

157. Առանց համապատասխան պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի առկայության սույն կարգի 154-րդ կետում նշված դիմումը համարվում է չներկայացված, ինչի մասին դիմումատուն ծանուցվում է:

158. Օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտի հրապարակման թվականից երկամսյա ժամկետում հայտարկված արդյունաբերական դիզայնի արտոնագիր տալու դեմ օրենքի նույն հոդվածով սահմանված հիմքերով ներկայացված գրավոր առարկության մասին Գրասենյակը գրավոր ծանուցում է հայտատուին` նշված ծանուցագրի ուղարկման օրվանից մեկամսյա ժամկետում, իր նկատառումները ներկայացնելու առաջարկությամբ:

159. Սույն կարգի 158-րդ կետում նշված առարկությունը քննարկելիս Գրասենյակը երեք աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է` սահմանված ժամկետում առարկությունը ներկայացնելու փաստը, սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի առկայությունը և վճարված պետական տուրքի չափի համապատասխանությունը սահմանվածին:

160. Եթե առարկությունը ներկայացվել է սույն կարգի 158-րդ կետում նշված ժամկետի ավարտից հետո կամ առարկությանը կից չի ներկայացվել սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը, ապա առարկությունը համարվում է չներկայացված, ինչի մասին Գրասենյակը գրավոր ծանուցում է այն ներկայացնողին:

161. Սույն կարգի 158-րդ կետի համաձայն պահանջված նկատառումները հայտատուի կողմից չներկայացվելու դեպքում Գրասենյակը առարկությունը քննարկում է նկատառումները ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտից հետո, առկա նյութերի հիման վրա, որպես օրենքի և սույն կարգի համաձայն հայտի` ըստ էության փորձաքննության նպատակներով հայտարկված արդյունաբերական դիզայնի գրանցումը մերժելու համար ի հայտ բերված հնարավոր հիմք:

162. Արդյունաբերական դիզայնի արտոնագիր տալու դեմ ներկայացված առարկությունները, հաշվի առնելով դրանց վերաբերյալ հայտատուի ներկայացրած նկատառումները (ստանալու դեպքում), Գրասենյակը քննարկում է ըստ էության` գնահատելով դրանց հիմնավորվածությունը:

163. Օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն առարկության քննարկումը կասեցվում է հետևյալ դեպքերում և ժամկետներով`

1) հակադրվել է ավելի վաղ առաջնությամբ արդյունաբերական դիզայնի հայտ, ապա մինչև դրա վերաբերյալ վերջնական մերժման որոշման կայացումը, կամ համապատասխան դեպքում, մինչև ավելի վաղ առաջնությամբ արդյունաբերական դիզայնի արտոնագիր տալը.

2) կողմերից մեկը հիմնավորված դիմում է ներկայացրել մինչև դրա մեջ նշված ժամկետի ավարտը, բայց ոչ ավելի` քան երեք ամիս:

164. Առարկության քննարկման արդյունքներով Գրասենյակը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը`

1) առարկությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարելու մասին, եթե հայտարկված բոլոր արդյունաբերական դիզայնները կամ դրանց մի մասը արտոնագիր տալու ենթակա չեն.

2) առարկությունը մերժելու մասին:

165. Օրենքի 46-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` սույն կարգի 164-րդ կետում նշված որոշումները հաշվի են առնվում ներկայացված արդյունաբերական դիզայնի արտոնագիր տալու մասին հայտով ըստ էության փորձաքննության արդյունքում որոշում կայացնելիս, ինչի մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում ծանուցվում է նաև առարկություն ներկայացնող անձը:

 

20. ՀԱՅՏԻ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

166. Օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտի հրապարակման օրվանից եռամսյա ժամկետում Գրասենյակն անցկացնում է հայտի ըստ էության փորձաքննություն (այսուհետ (սույն մասում)` փորձաքննություն) սույն կարգով սահմանված դրույթներին համապատասխան:

167. Փորձաքննության ժամկետի ընթացքը կասեցվում է տվյալ հայտի վերաբերյալ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան յուրաքանչյուր առարկության ստացման կապակցությամբ, օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասում նշված ժամկետով: Ընդ որում, նույն հայտի վերաբերյալ մեկից ավելի առարկություն ստանալու դեպքում նշված ժամկետի կասեցման սկիզբ համարվում է դրանցից առաջինի ուղարկման թվականը, իսկ ավարտը` դրանցից վերջինի վերաբերյալ նկատառումների ստացման թվականը, իսկ նկատառումներ չստանալու դեպքում` դրա համար սահմանված ժամկետի ավարտը, եթե առաջին առարկությունից հետո ստացված առարկությունները ստացվել են մինչև դրան նախորդող առարկության վերաբերյալ նկատառումների ստացումը, իսկ նկատառումներ չստանալու դեպքում` մինչև դրա համար սահմանված ժամկետի ավարտը:

168. Օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված փորձաքննության ընթացքում Գրասենյակն ստուգում է արդյունաբերական դիզայնի համապատասխանությունն օրենքով սահմանված պահպանության պայմաններին, պարզելու համար, օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` հայտարկված արդյունաբերական դիզայնի հայտի մերժման հիմքերի առկայության հարցը` հաշվի առնելով ներկայացված առարկությունների քննարկումների արդյունքները:

169. Մինչև արդյունաբերական դիզայնի համապատասխանությունն օրենքով սահմանված պահպանության պայմաններին ստուգելուն անցնելը Գրասենյակը`

1) ստուգում է նաև հայտի նյութերի համապատասխանությունը սույն կարգով սահմանված պահանջներին` բացառությամբ այն նյութերի, որոնք սույն կարգի 144-րդ և 145-րդ կետերի համաձայն ստուգվել են նախնական փորձաքննության ընթացքում.

2) սահմանում է արդյունաբերական դիզայնի առաջնությունն Օրենքի 29-րդ և 30-րդ հոդվածներին համապատասխան, եթե այն չի սահմանվել նախնական փորձաքննության ընթացքում:

170. Սույն կարգի 169-րդ կետով նախատեսված ստուգման արդյունքում անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքում կիրառվում են սույն կարգի 146-րդ և 148-րդ կետերով նախատեսված մոտեցումները:

171. Սույն կարգի 168-րդ կետով նախատեսված ստուգման նպատակներով Գրասենյակն իրականացնում է հետևյալ գործողությունները`

1) ի հայտ են բերվում նույնական արդյունաբերական դիզայնները, ինչպես նաև այն արդյունաբերական դիզայնները, որոնք իրենց էական հատկանիշներով համեմատելի են հայտարկվածի հետ և կարող են հիմք ծառայել տեղեկացված սպառողի վրա ընդհանուր տպավորություն թողնելու համար.

2) ստուգվում է արդյունաբերական դիզայնների նորությունն ու ինքնատիպությունը: Նորությունն ու ինքնատիպությունը ստուգելիս հաշվի է առնվում արդյունաբերական դիզայնի էական հատկանիշների համախմբությունը: Արդյունաբերական դիզայնի էական հատկանիշներին, համաձայն Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի, վերաբերում են այն առանձնահատկությունները, որոնք բնորոշում են իրի արտաքին տեսքի գեղագիտական հատկությունները, մասնավորապես` ձևերը, ուրվագծերը, գծերը, գույների համակցությունը, զարդանախշերը, նյութերը:

172. Սույն կարգի 173-րդ կետի դրույթներին համապատասխան, որոնման ընթացքում հաշվի են առնվում`

1) տեղեկատվական բազաներում առկա նյութերը.

2) անհատականացման միջոցները (ապրանքային նշանները, աշխարհագրական նմուշները և այլն), որոնք պահպանություն են ստացել մինչև արդյունաբերական դիզայնի հայտ ներկայացնելու թվականը, կամ համապատասխան դեպքում` առաջնության թվականը.

3) հեղինակային իրավունքով պահպանվող գրականության, գիտության կամ արվեստի ստեղծագործությունների, դրանց անվանումների կամ դրանցից մեջբերումների ու հատվածների, դրանց հերոսների վերարտադրման կամ ներառման հանգամանքը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ իրավունքները ձեռք են բերվել մինչև տվյալ արդյունաբերական դիզայնի հայտ ներկայացնելու թվականը, կամ` առաջնության թվականը.

4) Փարիզյան կոնվենցիայի 6ter հոդվածում նշված որևէ տարր` առանց համապատասխան իրավասու մարմնի թույլտվության.

5) խորհրդանիշները, խորհրդանշանները, զինանշանները, որոնք այլ են, քան Փարիզյան կոնվենցիայի 6ter հոդվածով սահմանվածները, և որոնք առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում հանրության համար, օրինակ, Սարդարապատի հուշահամալիրի պատկերը, Արցախի խորհրդանիշը հանդիսացող «Պապի ու տատի» հուշարձանը և այլն:

173. Տեղեկատվական բազաները բաղկացած են`

1) Հայաստանի Հանրապետությունում ազգային ընթացակարգով ներկայացված ավելի վաղ առաջնության թվական ունեցող արդյունաբերական դիզայնների հայտերից, որոնց վերաբերյալ մերժման կամ հետ կանչման որոշում չի կայացվել.

2) Հայաստանի Հանրապետության արդյունաբերական դիզայնների արտոնագրերից.

3) Հաագայի համաձայնագրի ընթացակարգին համապատասխան ներկայացված ավելի վաղ առաջնության թվական ունեցող միջազգային հայտերից.

4) Եվրասիական հայտերից, որոնք ներկայացվել են Եվրասիական արտոնագրային գերատեսչություն` սկսած դրանց հրապարակման թվականից:

174. Որոնման ընթացքում օգտագործվում են նաև տրամադրության տակ գտնվող բոլոր տեղեկությունները և տեղեկատվական միջոցները, այդ թվում` համացանցը:

175. Սույն կարգի 171-րդ կետի 1-ին ենթակետով նշված պահանջների ստուգումից հետո ստուգվում է արդյունաբերական դիզայնի նորությունը: Օրենքի 12-րդ հոդվածի համաձայն նորության ստուգման ժամանակ արդյունաբերական դիզայնը ճանաչվում է նոր, եթե չի հայտնաբերվել է մեկ այլ իր, որի արտաքին տեսքը վերարտադրված է ներկայացված արդյունաբերական դիզայնում, կամ ներկայացված արդյունաբերական դիզայնի էական հատկանիշների համախմբությունը հայտնի չէ մինչև դրա առաջնության թվականը աշխարհում հանրամատչելի դարձած որևէ տեղեկատվական աղբյուրում: Այստեղ հաշվի է առնվում այն հանգամանքը, որ խոսքը վերաբերում է այդ էական հատկանիշների միաժամանակյա առկայությանը, այլ ոչ թե` առանձին-առանձին, տարբեր իրերում:

176. Եթե ներկայացված արդյունաբերական դիզայնը համալիր իր է, ապա նորության փորձաքննությունն իրականացվում է ինչպես ամբողջ համալիրի, այնպես էլ դրա կազմի մեջ մտնող յուրաքանչյուր իրի նկատմամբ:

177. Եթե պարզվում է, որ համալիրի մեջ մտնող որևէ իր չի համապատասխանում նորության պահանջին, ապա այդ մասին ծանուցվում է հայտատուն` ծանուցումն ուղարկելու օրվանից երկամսյա ժամկետում իր նկատառումները ներկայացնելու առաջարկությամբ:

178. Եթե փորձաքննության ընթացքում պարզվում է, որ հայտը համապատասխանում է նորության պահանջին, անցկացվում է ինքնատիպության պայմանի համապատասխանության փորձաքննություն: Օրենքի 13-րդ հոդվածի համաձայն արդյունաբերական դիզայնն ինքնատիպ է, եթե տեղեկացված սպառողի վրա թողած ընդհանուր տպավորությունը տարբերվում է ցանկացած այլ արդյունաբերական դիզայնի թողած ընդհանուր տպավորությունից:

179. Արդյունաբերական դիզայնը բնութագրող էական հատկանիշները չեն ճանաչվում որպես իրի ստեղծագործական մաս հետևյալ դեպքերում`

1) հայտարկված արդյունաբերական դիզայնի էական հատկանիշների համախմբությունը, որն արտացոլվում է իրի արտաքին տեսքի պատկերներում, տեղեկացված սպառողի վրա թողնում է նույն ընդհանուր տպավորությունը, որը թողնում է նույն կամ նման նշանակություն ունեցող հայտնի իրի էական հատկանիշների համախմբությունը: Սույն կարգի նպատակներով տեղեկացված սպառող ասելով պետք է հասկանալ ենթադրյալ անձ, որը հետաքրքրություն է ցուցաբերում նույն կամ նման նշանակություն ունեցող իրերի նկատմամբ, որում մարմնավորված է արդյունաբերական դիզայնը, և որպես արդյունք, նա գիտի, թե սովորաբար այդպիսի իրերի արտաքին տեսքը ինչպիսի հատկանիշներ ունեն: Որպես տեղեկացված սպառող փորձաքննություն անցկացնելիս գնահատումն իրականացնում է փորձաքննության ստորաբաժանման փորձագետը: Հայտարկված և հակադրված արդյունաբերական դիզայնների թողած ընդհանուր տպավորությունը համեմատելիս նկատի են առնվում նույն կամ նման իրերի արտաքին տեսքը բնորոշող հայտնի լուծումների մասին բոլոր տեղեկությունները (անալոգային շարքեր) և հաշվի են առնվում հեղինակների հնարավորությունների սահմանափակումները նույն նպատակի համար նախատեսված իրի արտաքին տեսքի լուծումների մշակման ժամանակ, մասնավորապես` իրի կամ դրա մի մասի տեխնիկական գործառույթի հետ կապված (հեղինակի ազատության աստիճան):

2) Արդյունաբերական դիզայնի էական հատկանիշների համախմբությունը, որն արտացոլված է իրի արտաքին տեսքի պատկերներում, բնութագրում է իրի արտաքին տեսքի լուծումը որպես լուծում, որն իրենից ներկայացնում է`

ա. Պարզ երկրաչափական մարմնի տեսք ունեցող, այն է` շրջան, օղակ, բազմանկյուն, գունդ, կոն, բուրգ, պրիզմա, զուգահեռանիստ և այլն, իրերի ստեղծում` առանց որևէ փոփոխություն կատարելու այդ երկրաչափական մարմիններում.

բ. Որոշակի նշանակության իրերին բնորոշ ձևի կրկնօրինակում, և (կամ) այլ նյութերի օգտագործում, մասնավորապես` հայտնի իրի արտաքին տեսքի ընդօրինակման նպատակով (օրինակ` պոլիմերային (արհեստական) նյութից պատրաստված իր, որն ընդօրինակում է իր, որն ավանդաբար պատրաստվում է փայտից կամ այլ բնական նյութերից).

գ. Այլ նպատակ և այլ անձի հայտնի իրերի արտաքին տեսքի պատճենահանում (օրինակ` խաղալիք «մեքենա» մշակելիս պատճենահանվել է հայտնի մեքենայի մոդելների արտաքին տեսքի լուծումը), ճարտարապետական կառույցներ, բնական օբյեկտներ (օրինակ` Ամանորի արհեստական ծառի լուծման մեջ պատճենահանվել է բնական եղևնու արտաքին տեսքը) և այլն, առանց ոճավորման և վերամշակման.

դ. Հավաքածուների կազմման մեջ, որոնք բաղկացած են առանձին հայտնի իրերից` առանց դրանց տեսքը փոխելու:

3) Արդյունաբերական դիզայնի էական հատկանիշների համախմբությունը, որն արտացոլվում է իրի արտաքին տեսքի պատկերներում, տարբերվում է նույն կամ նման նշանակության հայտնի իրի արտաքին տեսքի էական հատկանիշների համախմբությունից միայն այն առանձնահատկություններով, որոնք ստեղծված են հետևյալի հաշվին`

ա. Իրի չափերի (մասշտաբի) փոփոխության` պահպանելով դրա բոլոր մյուս հատկանիշները (ձևերը, բաղադրիչ մասերի և (կամ) տարրերի համամասնությունները, գունային լուծումները և այլն).

բ. Ամբողջ իրի միայն գույնը փոխելու, բայց առանց գունային լուծում տալու.

գ. Միայն նույնատիպ տարրերի քանակը փոխելու` առանց կառուցվածքի փոփոխության կամ իրի արտաքին տեսքի հորինվածքի մեջ դրանց տեղակայման համակարգերը փոխելու և իրի արտաքին տեսքի գեղագիտական առանձնահատկությունների վրա առանց այդ փոփոխության ազդեցության:

4) Արդյունաբերական դիզայնի էական հատկանիշների համախմբությունը, որն արտացոլվում է իրի արտաքին տեսքի պատկերներում, տարբերվում է նույն կամ նման նշանակություն ունեցող հայտնի իրի էական հատկանիշների համախմբությունից մեկ կամ մի քանի էական հատկանիշներով, իսկ հանրամատչելի տեղեկատվություններից բացահայտված են այնպիսի լուծումներ, որոնք պարունակում են հատկանիշներ, որոնք համընկնում են հայտարկված արդյունաբերական դիզայնի վերը նշված էական տարբերակիչ հատկանիշների հետ և պայմանավորված են հայտնի լուծման մեջ դրա արտաքին տեսքի նույն գեղագիտական և(կամ) էրգոնամիկ հատկությունների առկայությամբ, որոնք բնորոշ են հայտարկված արդյունաբերական դիզայնին:

180. Փորձաքննության ընթացքում Գրասենյակն իրավունք ունի հայտատուից պահանջել ցանկացած տեղեկություն, որը համարում է անհրաժեշտ հայտատուին կամ հեղինակին անհատականացնելու, հայտը ճիշտ լրացնելու, պահպանության պայմաններին համապատասխանեցումն ապահովելու համար, առանց որոնց անհնարին է փորձաքննության անցկացումը: Տեղեկությունը հայտատուի կողմից ներկայացվում է ծանուցումն ուղարկելու օրվանից` երկամսյա ժամկետում և չպետք է փոխի արդյունաբերական դիզայնի էությունը:

 

----------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.05.2022
N 774-Ն
Որոշում