ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 մայիսի 2022 թվականի N 774-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ԲՈՂՈՔՆԵՐԻ, ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ԿԱԶՄՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԳՅՈՒՏԵՐԻ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ, ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ, ԳՅՈՒՏԻ ՀԱՅՏԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ՀԱՅՏԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳՐՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ, ԳՅՈՒՏԵՐԻ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԴՐԱՆՑՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԵՐԸ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ՔԱՂՎԱԾՔԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԵՋ ՆՇՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԳՅՈՒՏԻ ԿԱՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՖՐԱՆՉԱՅԶԻՆԳԸ), ԴՐԱՆՑ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ, ԳՅՈՒՏԻ ԿԱՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ԱՐՏՈՆԱԳՐԱՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(11-րդ մաս)
15. «Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչված ապրանքային նշաններ» բաժնում հրապարակվում են Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչված ապրանքային նշանների մասին հետևյալ տեղեկությունները`
1) (111) գրանցման համարը.
2) (151) Հայաստանի Հանրապետությունում նշանը հանրահայտ ճանաչելու թվականը.
3) (210) հայտի համարը.
4) (220) հայտի ներկայացման թվականը.
5) (510) ապրանքների և ծառայությունների Միջազգային դասակարգման (ԱԾՄԴ) դասերը.
6) (511) ԱԾՄԴ դասերին համապատասխան խմբավորված այն ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը, որոնց նկատմամբ ապրանքային նշանը ճանաչվել է հանրահայտ.
7) (531) Վիեննայի դասակարգումը.
8) (540) հանրահայտ ապրանքային նշանի պատկերը (այլ ձևով ներկայացումը).
9) (730) նշանի իրավատեր, հասցե, երկրի կոդ.
10) հանրահայտ ճանաչելու թվականը:
16. «Աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների և երաշխավորված ավանդական արտադրանքի մասին» բաժնում հրապարակվում են պահպանվող աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների և երաշխավորված ավանդական արտադրանքի հայտերը, ինչպես նաև աշխարհագրական նշումների և ծագման տեղանունների օգտագործման իրավունքի մասին հետևյալ տեղեկությունները`
1) (111) գրանցման համարը.
2) (151) գրանցման թվականը.
3) (181) վկայագրի գործողության ժամկետը.
4) (210) հայտի համարը.
5) (220) հայտի ներկայացման թվականը.
6) (390) Ծագման երկրում գրանցմանը վերաբերող տվյալներ.
7) (510) ապրանքի անվանումն ըստ ԱԾՄԴ-ի դասակարգման.
8) (539) ապրանքի յուրահատուկ որակական հատկանիշների նկարագրությունը.
9) նշված աշխարհագրական գոտին, որտեղից ծագել է ապրանքը.
10) (541) աշխարհագրական նշման, ծագման տեղանուն կամ երաշխավորված ավանդական արտադրանքի վերարտադրությունը.
11) (730) պահպանվող աշխարհագրական նշումներն, ծագման տեղանունների օգտագործելու իրավունք ունեցող անձանց, ինչպես նաև երաշխավորված ավանդական արտադրանք արտադրողների ազգանունները կամ անվանումներն ու բնակության կամ գտնվելու վայրը, երկրի կոդը` համաձայն ՄՍՀԿ-ի ST.3 ստանդարտի:
17. «Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաներ» (ԻՄՏ) բաժնում հրապարակվում են գրանցված ԻՄՏ ների մասին հետևյալ տեղեկությունները`
1) (11) վկայագրի համարը.
2) (21) հայտի համարը.
3) (22) հայտի ներկայացման թվականը.
4) (24) ԻՄՏ-ի առաջին օգտագործման թվականը (բացառիկ իրավունքի գործողության ժամկետի սկիզբը).
5) (44) հրապարակման թվականը.
6) (54) ԻՄՏ-ի անվանումը.
7) (72) տեղեկություններ հեղինակի(ների) մասին (ազգանունը, անունը, հասցեն, երկրի կոդը).
8) (73) ԻՄՏ-ի իրավատիրոջ ազգանունը, անունը (անվանումը), հասցեն, երկրի կոդը.
9) (74) հավատարմատարը.
10) տոպոլոգիայի գրանցման թվականը:
18. «Իրավունքների փոխանցման և լիցենզային (այդ թվում` ֆրանչայզինգի) պայմանագրեր» բաժնում հրապարակվում են հետևյալ տեղեկությունները`
1) Արտոնագրատիրոջ (իրավատիրոջ) իրավունքների փոխանցման պայմանագրերի գրանցման մասին`
ա. արտոնագրի (վկայագրի) համարը.
բ. արտոնագրատիրոջ (իրավատիրոջ) անունը, ազգանունը կամ անվանումը, բնակության կամ գտնվելու վայրը, երկրի կոդը.
գ. նոր արտոնագրատիրոջ (իրավատիրոջ) ազգանունը, անունը կամ անվանումը, բնակության կամ գտնվելու վայրի հասցեն, երկրի կոդը.
դ. պայմանագրի գրանցման համարը և թվականը:
2) Լիցենզային կամ ֆրանչայզինգի պայմանագրերի գրանցման մասին`
ա. արտոնագրի (վկայագրի) համարը.
բ. արտոնագրատիրոջ (իրավատիրոջ) ազգանունը, անունը կամ անվանումը, բնակության կամ գտնվելու վայրի հասցեն, երկրի կոդը.
գ. լիցենզառուի (ենթալիցենզառուի, օգտագործողի) ազգանունը, անունը կամ անվանումը, բնակության կամ գտնվելու վայրը, երկրի կոդը.
դ. համապատասխան պայմանագրի գրանցման համարը և թվականը.
ե. պայմանագրի գործողության ժամկետն ու տարածքը:
3) Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների նկատմամբ իրավունքի զիջման մասին`
ա. վկայագրի համարը.
բ. իրավատիրոջ ազգանունը, անունը կամ անվանումը և բնակության կամ գտնվելու վայրը, երկրի կոդը.
գ. նոր իրավատիրոջ ազգանունը, անունը կամ անվանումը և բնակության կամ գտնվելու վայրը, երկրի կոդը.
դ. պայմանագրի գրանցման համարը և թվականը:
4) Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների օգտագործման լիցենզային կամ ֆրանչայզինգի պայմանագրերի գրանցման մասին`
ա. վկայագրի համարը.
բ. իրավատիրոջ ազգանունը, անունը կամ անվանումը և բնակության կամ գտնվելու վայրի հասցեն, երկրի կոդը.
գ. լիցենզառուի (ենթալիցենզառուի, օգտագործողի) ազգանունը, անունը կամ անվանումը և բնակության կամ գտնվելու վայրը, երկրի կոդը.
դ. համապատասխան պայմանագրի գրանցման համարը և թվականը.
ե. պայմանագրի գործողության ժամկետն ու տարածքը:
5) Լիցենզային կամ ֆրանչայզինգի պայմանագրերում կատարված փոփոխությունների մասին (ըստ օբյեկտների)`
ա. արտոնագրի (վկայագրի) համարը.
բ. համապատասխան պայմանագրի գրանցման համարը և թվականը.
գ. կատարված փոփոխության բովանդակությունը.
դ. փոփոխության գրանցման թվականը:
6) Լիցենզային կամ ֆրանչայզինգի պայմանագրերը վաղաժամկետ լուծելու մասին`
ա. արտոնագրի (վկայագրի) համարը.
բ. համապատասխան պայմանագրի գրանցման համարը և թվականը.
գ. համապատասխան պայմանագիրը վաղաժամկետ լուծելու թվականը:
7) Բաց լիցենզիայի վերաբերյալ հայտարարության մասին`
ա. արտոնագրի համարը.
բ. բաց լիցենզիայի մասին հայտարարություն հրապարակելու վերաբերյալ դիմումի ներկայացման թվականը կամ այդ դիմումը հետ կանչելու մասին դիմում ներկայացնելու թվականը:
19. «Հաղորդագրություններ» բաժնում հրապարակվում են հետևյալ տեղեկությունները.
1) գյուտի հայտով գործավարությունն ավարտելու մասին`
ա. (21) հայտի համարը.
բ. (22) հայտի ներկայացման թվականը.
գ. (54) գյուտի անվանումը.
դ. (71) հայտատու(ները), երկրի կոդը.
ե. գյուտի հայտը հետ կանչված համարելու մասին որոշման թվականը:
2) արդյունաբերական դիզայնի հայտով գործավարությունն ավարտելու մասին`
ա. (21) հայտի համարը.
բ. (22) հայտի ներկայացման թվականը.
գ. (71) հայտատու(ները), երկրի կոդը.
դ. արդյունաբերական դիզայնի հայտի հետկանչման մասին հայտատուի դիմումի թվականը:
3) գյուտի հայտով արտոնագիր տալը մերժելու մասին`
ա. (21) հայտի համարը.
բ. (22) հայտի ներկայացման թվականը.
գ. (54) գյուտի անվանումը.
դ. (71) հայտատու(ները), երկրի կոդը.
ե. արտոնագիր տալը մերժելու մասին որոշման կայացման թվականը:
4) գյուտերի կարճաժամկետ և արդյունաբերական դիզայնների արտոնագրերի գործողության դադարեցման մասին (ըստ օբյեկտների)`
ա. արտոնագրի համարը.
բ. գործողության դադարեցման թվականը.
գ. պետական գրանցամատյանից հանելու թվականը:
5) Ապրանքային նշանի իրավական պահպանությունը դադարեցնելու մասին`
ա. վկայագրի համարը.
բ. գործողության դադարեցման թվականը:
6) Ծագման տեղանունների գրանցման գործողությունը և տեղանվան օգտագործման իրավունքի վկայագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին`
ա. գրանցման (վկայագրի) համարը.
բ. գրանցման (վկայագրի) գործողության դադարեցման թվականը.
գ. գրանցման (վկայագրի) գործողության դադարեցման հիմքը:
7) Արտոնագրերի (վկայագրերի) գործողության վերականգնման մասին`
ա. արտոնագրի (վկայագրի) համարը.
բ. վերականգնման մասին դիմումի ներկայացման թվականը.
գ. արտոնագրի (վկայագրի) գործողության վերականգնման թվականը:
8) Պաշտոնական տեղեկատվության մեջ տեղ գտած ակնհայտ և տեխնիկական սխալներն ուղղելու մասին`
ա. տեղ գտած սխալի տեղը.
բ. ճիշտ գրառումը:
9) Ապրանքային նշանի գրանցման (ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագրի) գործողությունը դադարեցնելու մասին`
ա. գրանցման համարը.
բ. գործողության ժամկետի դադարեցման թվականը:
10) կոլեկտիվ նշանն ապրանքային նշանի և հակառակը փոխակերպելու մասին`
ա. գրանցման համարը.
բ. նշանի սեփականատիրոջ ազգանունը, անունը (անվանումը), բնակության կամ գտնվելու վայրը, երկրի կոդը.
գ. կոլեկտիվ նշանի օգտագործման իրավունք ունեցող սուբյեկտների ցանկը և ապրանքների հատկանիշները.
դ. փոխակերպման թվականը:
11) Ապրանքային նշանի գրանցման զատման մասին`
ա. գրանցման համարը.
բ. զատման թվականը.
գ. ապրանքների և ծառայությունների ցանկը, որոնց մասով գրանցումը զատված է.
դ. նոր գրանցման համարը:
12) Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավատիրոջ ազգանվան, անվան կամ անվանման և բնակության կամ գտնվելու վայրի փոփոխության մասին`
ա. վկայականի համարը.
բ. իրավատիրոջ ազգանունը, անունը (անվանումը), բնակության կամ գտնվելու վայրը, երկրի կոդը.
գ. իրավատիրոջ նոր ազգանունը, անունը (անվանումը), բնակության կամ գտնվելու վայրը, երկրի կոդը:
13) Հայաստանի Հանրապետությունում գրանցված հավատարմատարների մասին`
ա. հավատարմատարի ազգանունը, անունը, հայրանունը (եթե նշված է դիմումի մեջ), հասցեն (անհրաժեշտության դեպքում` նաև նամակագրության համար հատուկ նշված հասցեն), հեռախոսի և ֆաքսի համարները, էլեկտրոնային փոստի հասցեն.
բ. գրանցման համարը.
գ. գրանցման թվականը.
դ. մասնագիտական գործունեության սահմանափակումները:
14) Հայաստանի Հանրապետությունում գրանցված հավատարմատարների ազգանվան, անվան, հայրանվան, գտնվելու կամ բնակության վայրի փոփոխությունների մասին` փոփոխված ազգանունը, անունը, հայրանունը, հասցեն:
15) Հայաստանի Հանրապետությունում գրանցված հավատարմատարների մասնագիտական սահմանափակումների փոփոխությունների մասին`
ա. նոր մասնագիտական սահմանափակումները.
բ. մասնագիտական սահմանափակումների փոփոխման հիմքը և թվականը:
16) Հայաստանի Հանրապետությունում գրանցված հավատարմատարների մասնագիտական գործունեությունը դադարեցնելու մասին` գործունեության դադարեցման թվականը և հիմքը:
20. Գրասենյակի նախաձեռնությամբ «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում կարող են հրապարակվել նաև մտավոր սեփականության իրավական պահպանությանը վերաբերող այլ տեղեկություններ:
21. «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում հրապարակվում են պետությունների, տարածքների և միջկառավարական կազմակերպությունների երկտառ կոդերը:
Հավելված N 6
ՀՀ կառավարության
2022 թվականի մայիսի 26-ի
N 774-Ն որոշման
ԿԱՐԳ
ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են արտոնագրային հավատարմատարների (այսուհետ` Հավատարմատար) որակավորման քննությունների անցկացման, Հավատարմատարների գրանցման և վկայականների հանձնման հետ կապված հարաբերությունները:
2. Հավատարմատարների որակավորումն ու գրանցումը իրականացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակը (այսուհետ` Գրասենյակ) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Այդ նպատակով Գրասենյակում ստեղծվում է արտոնագրային հավատարմատարների որակավորման հանձնաժողով (այսուհետ` Որակավորման հանձնաժողով): Որակավորման հանձնաժողովը մշակում է քննությունների առաջադրանքները, որոշումներ է ընդունում արտոնագրային հավատարմատարների թեկնածուներին քննության թույլատրելու և որակավորելու վերաբերյալ:
2. ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
3. Հավատարմատարների որակավորումը ներառում է`
1) հավատարմատարի թեկնածուի (այսուհետ` Թեկնածու) ներկայացրած փաստաթղթերի ստուգում,
2) թեկնածուի որակավորման քննությունների անցկացում` Հայաստանի Հանրապետության Կառավարության սույն որոշմամբ հաստատված արտոնագրային հավատարմատարների կանոնադրությամբ սահմանված մասնագիտական գործունեություն իրականացնելու պատրաստականությունը որոշելու համար` հաշվի առնելով Թեկնածուի կողմից նշված մտավոր սեփականության օբյեկտների տեսակները:
4. Սույն կարգի իմաստով մտավոր սեփականության օբյեկտների (այսուհետ` ՄՍ օբյեկտներ) տեսակները խմբավորվում են հետևյալ կերպ`
1) գյուտեր և արդյունաբերական դիզայներ,
2) ապրանքային և սպասարկման նշաններ, աշխարհագրական նշումներ, ծագման տեղանուններ և երաշխավորված ավանդական արտադրանք:
5. Թեկնածուն որակավորման համար Գրասենյակ է ներկայացնում դիմում` համաձայն սույն կարգով սահմանված N 1 ձևի:
6. Թեկնածուի դիմումին կցվում են նրա` անձը հաստատող փաստաթղթի պատճենը, Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության փաստը հաստատող փաստաթղթի պատճենը, համապատասխան բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի պատճենը, համապատասխան աշխատանքային ստաժը հավաստող փաստաթղթի պատճենը և արտոնագրային հավատարմատարի թեկնածուի որակավորման քննություն ընդունելու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը:
7. Հավատարմատարների որակավորումն ու գրանցումը իրականացնելու համար Գրասենյակի ղեկավարը Գրասենյակի մասնագետներից ստեղծում է արտոնագրային հավատարմատարների որակավորման հանձնաժողով (այսուհետ` Որակավորման հանձնաժողով):
8. Որակավորման հանձնաժողովը բաղկացած է հինգ անդամից:
9. Որակավորման հանձնաժողովը`
1) հաստատում է որակավորման քննության առաջադրանքները` հաշվի առնելով թեկնածուների կողմից ներկայացված իրենց գործունեության սահմանափակումները (ըստ ՄՍ օբյեկտների),
2) որոշում է քննության անցկացման ընթացակարգը,
3) քննարկում է թեկնածուների դիմումները և կայացնում է նրանց քննության թույլատրելու վերաբերյալ գրավոր որոշում,
4) քննության արդյունքներով կայացնում է թեկնածուին որպես Հավատարմատար որակավորելու վերաբերյալ որոշում` համաձայն սույն կարգով սահմանված N 2 ձևի,
5) քննության արդյունքներով կայացնում է թեկնածուին որպես Հավատարմատար որակավորելու վերաբերյալ մերժման որոշում` համաձայն սույն կարգով սահմանված N 3 ձևի:
10. Որակավորման քննությունների կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է Որակավորման հանձնաժողովը:
11. Թեկնածուի որակավորման քննություններն անցկացվում են երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի:
12. Թեստերը պետք է կազմված լինեն մասնագիտական գիտելիքների տիրապետմանը ներկայացվող պահանջներից:
13. Հաշվի առնելով ՄՍ օբյեկտների տեսակները` քննության առաջադրանքները տարբերվում են իրենց բովանդակային առանձնահատկությամբ:
14. Այն դեպքում, երբ թեկնածուն դիմումում նշել է ՄՍ օբյեկտների բոլոր տեսակները, ապա նա պետք է հանձնի թեստ և անցնի հարցազրույց` սույն կարգի 4-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված ՄՍ օբյեկտների համար:
15. Թեստային առաջադրանքները դրոշմվում են Գրասենյակի կնիքով:
16. Թեստավորմանը մասնակցող թեկնածուներին չի թույլատրվում`
1) իրենց հետ թեստավորման սենյակ ներս բերել կապի միջոցներ, տեխնիկական սարքեր, տպագիր կամ ձեռագիր նյութեր, թեստային առաջադրանքների կատարման համար աղբյուր հանդիսացող այլ միջոցներ.
2) թեստավորման ընթացքում` աղմկել, հուշել.
3) թեստային առաջադրանքների կատարման վերաբերյալ հարցեր տալ ներկա գտնվող անձանց, այդ թվում` թեստավորման պատասխանատուին, բացառությամբ` տեխնիկական հարցերի.
4) առանց թույլտվության դուրս գալ սենյակից` մինչ թեստային առաջադրանքների կատարումն իր կողմից ավարտելը:
17. Թեկնածուի կողմից սույն կարգի 16-րդ կետում նշված չթույլատրված գործողությունները կատարելու դեպքում` դադարեցվում է մասնակցի աշխատանքը, այն ճանաչվում է անվավեր և գնահատվում է զրո միավոր:
18. Թեստը բաղկացած է 40 թեստային առաջադրանքներից:
19. Յուրաքանչյուր մասնակցի համար համակարգչի միջոցով դուրս է բերվում թեստային առաջադրանքները և դրանց ճիշտ պատասխանները, որոնց հիման վրա` տեղում, պատրաստվում է ձևանմուշ:
20. Որակավորման հանձնաժողովի անդամները համատեղ, ձևանմուշի միջոցով ստուգում են թեկնածուների կողմից նշված պատասխանները:
21. Յուրաքանչյուր մասնակցի համար հաշվարկվում է հավաքած միավորների քանակը և տոկոսը:
22. Թեստային առաջադրանքների կատարման համար թեկնածուին տրամադրվում է վաթսուն րոպե ժամանակ:
23. Թեստային առաջադրանքների յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է մեկ միավոր, իսկ սխալ պատասխանը` զրո միավոր: Սխալ պատասխաններ են համարվում ոչ ճիշտ պատասխան նշելը, մեկից ավելի պատասխաններ նշելը, որևէ պատասխան չնշելը:
24. Թեկնածուին տրվում է թեստային առաջադրանքի մեկ սևագիր օրինակ:
25. Թեկնածուն յուրաքանչյուր հարցի համար ընտրում է պատասխանի որևէ տարբերակ և համապատասխան նշում է կատարում թեստային առաջադրանքների պատասխանների սյունակում: Թեկնածուն կարող է ավարտել աշխատանքը մինչ թեստի կատարման համար սահմանված ժամանակի ավարտը:
26. Թեստավորման փուլը հաղթահարած են համարվում այն թեկնածուները, ովքեր ճիշտ են պատասխանել թեստային առաջադրանքների առնվազն 90 տոկոսին:
27. Հարցազրույցն անցկացվում է թեստավորման նույն օրը կամ դրան հաջորդող աշխատանքային օրը:
28. Որակավորման հանձնաժողովը յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին:
29. Հարցազրույցը անցկացվում է մասնակցի կողմից հարցաթերթիկի ընտրությամբ, որը պարունակում է չորս հարց:
30. Հարցազրույցի ընթացքում որակավորման հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ գնահատում է կողմ կամ` դեմ: Գնահատականները դրվում են գնահատման թերթիկի վրա:
31. Հարցազրույցի փուլը ձայնագրվում է:
32. Հարցազրույցի փուլը հաղթահարած են համարվում այն թեկնածուները, ովքեր քվեարկության արդյունքում հավաքել են Որակավորման հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները:
33. Որակավորման հանձնաժողովի որոշումը մասնակցին տրամադրվում է հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
34. Թեկնածուն որակավորման քննությունը չհանձնելու կամ նրան որակավորման քննության չթույլատրելու դեպքում կարող է դիմել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի բողոքարկման խորհուրդ (այսուհետ` Բողոքարկման խորհուրդ)` Որակավորման հանձնաժողովի որոշումը ստանալու օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում Բողոքարկման խորհուրդը բողոքի վերաբերյալ որոշումը կայացնում է այն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում:
3. ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ
35. Գրասենյակը Հավատարմատարին գրանցում է որակավորման քննության դրական արդյունքի դեպքում` Թեկնածուի դիմումի հիման վրա, որին պետք է կցվի հավատարմատարի գրանցման համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը: Գրասենյակը տասը աշխատանքային օրվա ընթացքում Հավատարմատարին գրանցում է Հայաստանի Հանրապետության արտոնագրային հավատարմատարների պետական գրանցամատյանում (հաշվի առնելով Թեկնածուի կողմից նշված ՄՍ օբյեկտների տեսակները) և հանձնում նրան վկայական` համաձայն սույն կարգով սահմանված N 4 ձևի:
36. Վկայականը կորցնելու դեպքում Հավատարմատարին տրվում է դրա կրկնակը:
37. Հավատարմատարի գրանցման մասին տեղեկությունները հրապարակվում են Գրասենյակի «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում:
38. Հավատարմատարների թեկնածուի որակավորման քննություն ընդունելու, արտոնագրային հավատարմատարի գրանցման կամ գրանցման մեջ փոփոխություն կատարելու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված չափով:
Ձև N 1
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր
սեփականության գրասենյակ
Երևան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3
ԴԻՄՈՒՄ
Խնդրում եմ ինձ` (անուն, հայրանուն, ազգանունը).
Որակավորել որպես արտոնագրային հավատարմատար.
1. Մշտական բնակության վայրը.
2. Կրթությունը (բարձրագույն ուսումնական հաստատության անվանումն ու ավարտելու թվականը).
3. Արտոնագրային հավատարմատարի գործունեության սահմանափակումները (նշվում են նախընտրած մտավոր սեփականության օբյեկտների տեսակները).
4. Նամակագրության հասցեն (փոստային հասցեն, հեռախոսահամարը, ֆաքսը, էլ. փոստի հասցեն).
5. Մտավոր սեփականության իրավական պահպանության կամ պաշտպանության բնագավառում աշխատանքային ստաժը.
._____________________________________________________________________.
|Ամիսը և տարին |Կազմակերպության անվանումը և |Հավաստող փաստաթղթեր |
| |նրա գտնվելու վայրը | |
|_______________|____________________________|________________________|
|սկիզբը |վերջը | | |
|_______|_______|____________________________|________________________|
|_______|_______|____________________________|________________________|
|_______|_______|____________________________|________________________|
._____________________________________________________________________.
6. Օտար լեզուների իմացությունը.
7. Աշխատանքի վայրը և պաշտոնը.
8. Դիմումին կից ներկայացնում եմ`
[] անձը հաստատող փաստաթղթի պատճեն.
[] մշտական բնակության փաստը հաստատող փաստաթղթի պատճեն.
[] բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի պատճեն.
[] Մտավոր սեփականության օբյեկտների պահպանության կամ պաշտպանության բնագավառում աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի պատճեն.
[] արտոնագրային հավատարմատարի թեկնածուի որակավորման քննություն ընդունելու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը` _______________ դրամի չափով.
Դիմումատու` անուն, ազգանուն (պաշտոնը) ստորագրություն
թվական
Ձև N 2
Արտոնագրային հավատարմատարների որակավորման հանձնաժողով
ՈՐՈՇՈՒՄ N
ք. Երևան 20 թ.
20 թ. -ին կայացած որակավորման քննության արդյունքների հիման վրա արտոնագրային հավատարմատարների որակավորման հանձնաժողովը որոշում է`
- ին որակավորել որպես արտոնագրային հավատարմատար միայն գյուտերի և արդյունաբերական դիզայների (ապրանքային և սպասարկման նշանների, աշխարհագրական նշումների, ծագման տեղանուններ և երաշխավորված ավանդական արտադրանքների, առանց սահմանափակումների)
Գործունեության սահմանափակումները` ««:
Մշտական բնակության վայրը`
Աշխատանքի վայրը և պաշտոնը`
Գործունեության հասցեն (փոստային հասցեն, հեռախոսահամարը, ֆաքսը, էլ. փոստի հասցեն).
Հանձնաժողովի նախագահ
Հանձնաժողովի անդամ
Հանձնաժողովի անդամ
Հանձնաժողովի անդամ
Հանձնաժողովի անդամ
Ձև N 3
Արտոնագրային հավատարմատարների որակավորման հանձնաժողով
ՈՐՈՇՈՒՄ N
ք. Երևան 20 թ.
20 թ. -ին կայացած որակավորման քննության արդյունքների հիման վրա
արտոնագրային հավատարմատարների որակավորման հանձնաժողովը որոշում է`
մերժել -ին որպես արտոնագրային հավատարմատար որակավորելը:
Հանձնաժողովի նախագահ
Հանձնաժողովի անդամ
Հանձնաժողովի անդամ
Հանձնաժողովի անդամ
Հանձնաժողովի անդամ
Ձև N 4

Հավելված N 7
ՀՀ կառավարության
2022 թվականի մայիսի 26-ի
N 774-Ն որոշման
ԿԱՐԳ
ԳՅՈՒՏԵՐԻ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԴՐԱՆՑՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԵՐԸ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ՔԱՂՎԱԾՔԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԵՋ ՆՇՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանված է «Արտոնագրերի մասին», «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքների (այսուհետ` Օրենքներ) պահանջների համաձայն գյուտերի և կարճաժամկետ արտոնագրով պահպանվող գյուտերի (այսուհետ` սույն գլխում` գյուտեր), արդյունաբերական դիզայնների պետական գրանցման, պետական գրանցամատյանի վարման և գրանցամատյանում ընդգրկվող տվյալների ցանկի, պահպանական փաստաթղթեր տալու և դրանք ուժի մեջ պահելու, գրանցամատյանում փոփոխություններ կատարելու և քաղվածքներ տրամադրելու հետ կապված հարցերը կարգավորելու նպատակով:
2. Սույն կարգում օգտագործված են Օրենքներով սահմանված հասկացությունները:
3. Գյուտերի, արդյունաբերական դիզայնների գրանցումը համապատասխան պետական գրանցամատյանում և դրանց վարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակը (այսուհետ` Գրասենյակ):
4. Պետական գրանցամատյանները տվյալների էլեկտրոնային հիմնապաշար են, որոնք ներառում են տվյալներ օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստացած օբյեկտների, ինչպես նաև տրված փաստաթղթերի մասին, որոնք հաստատում են արտոնագրատերերի իրավունքները գրանցված օբյեկտների նկատմամբ:
5. Պետական գրանցամատյանները պարունակում են նաև տվյալներ Օրենքների համաձայն համապատասխան գրանցամատյանում և տրված փաստաթղթերում կատարված փոփոխությունների մասին:
6. Պետական գրանցամատյանում գյուտի, արդյունաբերական դիզայնի գրանցման թվական համարվում է պաշտոնական տեղեկագրում դրանց արտոնագրերի մասին տեղեկությունների հրապարակման թվականը:
7. Ցանկացած անձի դիմումի համաձայն, որին կցված է համապատասխան տուրքի վճարման անդորրագիրը, Գրասենյակի պետական գրանցամատյանների բաժինը քաղվածքներ է տալիս պետական գրանցամատյաններից` դիմումն ստանալու օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ այն տվյալների, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն հրապարակման ենթակա չեն:
8. Գյուտի և արդյունաբերական դիզայնի արտոնագրերը մասնակիորեն կարող են երկարաձգվել, ինչպես նաև դադարեցվել կամ անվավեր ճանաչվել: Գյուտի արտոնագրի դեպքում երկարաձգվում կամ դադարեցվում կամ անվավեր են ճանաչվում գյուտի հավակնության սահմանման համապատասխան անկախ կետը կամ կետերը: Հավակնության սահմանման անկախ կետը չի կարող երկարաձգվել կամ դադարեցվել կամ անվավեր ճանաչվել մասնակիորեն: Եթե գյուտի արտոնագիրը երկարաձգվում կամ դադարեցվում կամ անվավեր է ճանաչվում մասնակիորեն, ապա այն շարունակում է ուժի մեջ մնալ հավակնության սահմանման այն անկախ կետերով որոշվող ծավալով, որոնք չեն երկարաձգվել կամ չեն դադարեցվել կամ անվավեր չեն ճանաչվել` պայմանով, որ դրանք կարող են լինել առանձին արտոնագրի առարկա: Արդյունաբերական դիզայնի արտոնագրի դեպքում` համալիր (բարդ) իրի արտոնագրի գործողության ժամկետը կարող է երկարաձգվել կամ դադարեցվել կամ անվավեր ճանաչվել ինչպես ամբողջությամբ, այնպես էլ մասնակիորեն` միայն դրանց որոշ բաղադրիչների նկատմամբ: Մեկից ավելի արդյունաբերական դիզայնների արտոնագրի գործողության ժամկետը կարող է դադարեցվել կամ անվավեր ճանաչվել կամ երկարաձգվել նաև դրանց մի մասի համար: Արտոնագրատիրոջ դիմումի համաձայն արտոնագրով տրված իրավունքները մասնակի դադարեցվելու դեպքում արտոնագրատերը պետք է Գրասենյակ դիմում ներկայացնի գյուտերի կամ արդյունաբերական դիզայնների պետական գրանցամատյանում փոփոխություն կատարելու մասին և պետք է վճարի օրենքով սահմանված պետական տուրքը:
2. ԳՅՈՒՏԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ
9. Ըստ արտոնագրերի հերթական համարների, որոնք ըստ էության գյուտերի գրանցման համարներն են, գյուտերի մատենագիտական տվյալների նույնականացման միջազգային կոդերի ՄՍՀԿ ST.9 ստանդարտին համապատասխան, Գրասենյակի գյուտերի ընթացիկ հիմնապաշարից գործավարության ծրագրով գրանցամատյան են տեղափոխվում հետևյալ մատենագիտական տվյալները`
1) (11) արտոնագրի համարը.
2) (13) փաստաթղթի (արտոնագրի) տեսակի կոդը.
3) (21) հայտի գրանցման համարը.
4) (22) հայտի գրանցման (ներկայացման) թվականը.
5) (31) առաջնային հայտի համարը.
6) (32) առաջնային հայտի ներկայացման թվականը.
7) (33) առաջնային հայտի ներկայացման երկրի կոդը.
8) (45) արտոնագրի մասին տեղեկությունների հրապարակման թվականը.
9) (51) միջազգային արտոնագրային դասակարգման ցուցիչը.
10) (54) գյուտի անվանումը.
11) (57) հավակնության սահմանումը.
12) (62) ավելի վաղ ներկայացված հայտի համարը և ներկայացման թվականը, որից զատվել է հայտը.
13) (65) հայտին վերաբերող ավելի վաղ հրապարակված արտոնագրային փաստաթղթի համարը.
14) (71) տեղեկություններ հայտատու(ներ)ի մասին (անունը, ազգանունը, անվանումը, հասցեն, երկրի կոդը).
15) (72) տեղեկություններ հեղինակ(ներ)ի մասին (անունը, ազգանունը, հասցեն, երկրի կոդը).
16) (73) տեղեկություններ արտոնագրատիրոջ մասին (անունը, ազգանունը, անվանումը, հասցեն, երկրի կոդը).
17) (74) տեղեկություններ արտոնագրային հավատարմատարի մասին, եթե այն նշված է դիմումում.
18) (85) միջազգային հայտն ազգային փուլ փոխադրելու թվականը.
19) (86) միջազգային հայտի համարն ու ներկայացման թվականը.
20) (87) միջազգային հայտի հրապարակման համարն ու թվականը.
21) (98) նամակագրության հասցեն:
10. «Արտոնագրերի մասին» օրենքի (այսուհետ սույն գլխում` օրենք) համաձայն արտոնագիր տալու մասին որոշման հիման վրա արտոնագիր տալու համար «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարման դեպքում Գրասենյակը գյուտը գրանցում է համապատասխան պետական գրանցամատյանում և տալիս է արտոնագիր: Գյուտը պետական գրանցամատյանում գրանցելու և արտոնագիր տալու համար Գրասենյակի պետական գրանցամատյանների բաժինն իրականացնում է հետևյալ գործողությունները`
1) որոշում է արտոնագրի համարը.
2) գրանցում (ներմուծվում) են գյուտի մատենագիտական տվյալները.
3) որպես արտոնագրի հրապարակման թվական նշում է այն պաշտոնական տեղեկագրի հրապարակման թվականը, որի մեջ զետեղված են տվյալ գյուտի արտոնագրի մասին տեղեկությունները.
4) պատրաստում (լրացնում) է արտոնագիրը և այն հանձնում (առաքում) է արտոնագրատիրոջը կամ նրա ներկայացուցչին.
5) լրացվում են արտոնագրի տրման (առաքման) մասին տեղեկությունները (թվականը և ստացողի կամ հասցեատիրոջ անունը, ազգանունը, անվանումը, առաքման տվյալները):
11. Տեղեկությունների հրապարակումից հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, պետական լիազոր մարմինն արտոնագրատիրոջը կամ նրա ներկայացուցչին հանձնում է (անհրաժեշտության դեպքում` ուղարկում է փոստով) արտոնագիրը:
12. Գրանցման ենթակա գյուտերի արտոնագրերի համարները որոշելու և դրանց մասին տեղեկությունները Գրասենյակի պաշտոնական տեղեկագրի հերթական համարում հրապարակելու նպատակով, Գրասենյակի գյուտերի հայտերի գործավարության ընթացիկ հիմնապաշարից գրանցման ենթակա գյուտերը ծրագրով դասավորվում են ըստ Միջազգային արտոնագրային դասակարգման և ստանում են հերթական համարներ` սկսած գրանցամատյանում վերջինը գրանցված գյուտին տրված արտոնագրի համարին հաջորդող համարից:
13. Եթե հեղինակի (համահեղինակների) մասին տեղեկություններն օրենքի համաձայն պաշտոնական տեղեկագրում չեն հրապարակվում, ապա գրանցամատյանում համապատասխան ազգանուն(ներ)ից հետո կատարվում է «չի հրապարակվում» գրառումը:
14. Բաց լիցենզիա տալու մասին դիմում ստանալու, ինչպես նաև բաց լիցենզիա տալու մասին դիմումը հետ կանչելու վերաբերյալ դիմում ստանալու դեպքում, եթե դիմումին կցված է համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը, համապատասխան գրառում է կատարվում գրանցամատյանի տվյալ արտոնագրի էջում, և այդ մասին տեղեկություն է հրապարակվում Գրասենյակի պաշտոնական տեղեկագրում, ինչի մասին ծանուցվում է արտոնագրատերը: Եթե դիմումը ներկայացվել է առանց համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագրի, կամ վճարված տուրքը չի համապատասխանում սահմանված չափին, ապա արտոնագրատիրոջը հարցում է ուղարկվում համապատասխան չափով տուրքի վճարման անդորրագիրը եռամսյա ժամկետում ներկայացնելու առաջարկությամբ: Պահանջված անդորրագիրը եռամսյա ժամկետում չներկայացնելու դեպքում դիմումը համարվում է չներկայացված:
15. Գրանցամատյանի վարման ընթացքում պետական գրանցամատյանների բաժինը գրանցամատյան է մուտքագրում հետևյալ տեղեկությունները`
1) պետական գրանցամատյանում տեղ գտած ակնհայտ և տեխնիկական սխալներն ուղղելու մասին.
2) Գյուտը պետական գրանցամատյանից հանելու մասին`
ա. գյուտի գրանցումն ամբողջությամբ անվավեր ճանաչելու մասին,
բ. արտոնագրատիրոջ դիմումի համաձայն արտոնագրով տրված իրավունքները ամբողջությամբ դադարեցնելու մասին.
գ. արտոնագիրը գործողության մեջ պահելու համար տարեկան տուրքը սահմանված ժամկետում չվճարելու պատճառով արտոնագրով տրված իրավունքները դադարեցնելու մասին.
դ. արտոնագրի ժամկետը լրանալու մասին.
3) գյուտի գրանցումը մասնակիորեն անվավեր ճանաչելու կամ դադարեցնելու մասին.
4) արտոնագրատիրոջ կողմից արտոնագիրն ուժի մեջ պահելու համար տարեկան տուրքերը վճարելու և իրավունքների տրամադրման ժամկետը ամբողջությամբ կամ մասնակիորեն երկարաձգելու մասին.
5) արտոնագրի գործողությունը վերականգնելու մասին.
6) գյուտի նկատմամբ իրավունքների փոխանցման մասին գրանցված պայմանագրի մասին.
7) գրանցված լիցենզային (ենթալիցենզային) պայմանագրի մասին.
8) գրանցված ֆրանչայզինգի պայմանագրի մասին.
9) գրանցված լիցենզային կամ ֆրանչայզինգի պայմանագրում կատարված փոփոխությունների մասին.
10) գրանցված լիցենզային կամ ֆրանչայզինգի պայմանագիրը չեղյալ հայտարարելու մասին.
11) բաց լիցենզիայի մասին հայտարարություն հրապարակելու մասին.
12) արտոնագրատիրոջ անվան, ազգանվան, հայրանվան, անվանման, և(կամ) բնակության (կամ գտնվելու վայրի) հասցեի փոփոխության, արտոնագրատիրոջ ներկայացուցչի անվան, ազգանվան, հայրանվան, անվանման, և(կամ) բնակության (կամ գտնվելու վայրի) հասցեի փոփոխության, մասին.
13) ներկայացուցչի փոփոխության կամ նոր ներկայացուցիչ նշանակելու մասին.
14) արտոնագրի կրկնակ տալու մասին.
15) այլ փոփոխությունների մասին:
16. Սույն կարգի 15-րդ կետին համապատասխան գրանցամատյանում կատարված փոփոխությունների մասին տեղեկությունները հրապարակվում են Գրասենյակի պաշտոնական տեղեկագրում կամ կայքէջում:
17. Ըստ սույն կարգի 15-րդ կետում նշված գործողությունների, գյուտերի պետական գրանցամատյանում գրառումները կատարվում են հետևյալ տեքստերով`
1) գրանցամատյանում տեղ գտած ակնհայտ և տեխնիկական սխալներն ուղղելու դեպքում`
ա. «Ուղղված է ակնհայտ (տեխնիկական) սխալը (նշվում է ճիշտ գրառումը).
Հիմքը` (նշվում է համապատասխան հիմքը և դրա ստացման թվականը). Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:»:
2) գյուտը պետական գրանցամատյանից հանելու դեպքում` «Գյուտը հանվել է պետական գրանցամատյանից____________________ թվականից,
հիմքը`
ա. դատարանի վճռի հիման վրա արտոնագիրն ամբողջովին անվավեր է ճանաչվել (նշվում է դատական գործի համարը, վճռի թվականը, ուժի մեջ մտնելու թվականը), կամ`
բ. չի վճարվել տարեկան պետական տուրքը, կամ`
գ. արտոնագրատիրոջ _____________ թվականի դիմումը, կամ դ. լրացել է արտոնագրի գործողության ժամկետը:
Գրառումը կատարող անձի անունը, ազգանունը և գրառման թվականը: Հրապարակված է` պաշտոնական տեղեկագիր N, թվականը:».
3) արտոնագիրը մասնակիորեն անվավեր ճանաչվելու կամ դադարեցվելու դեպքում`
ա. «Արտոնագիրը մասնակիորեն անվավեր է ճանաչվել (նշվում է դադարեցման ծավալը):
Հիմքը` դատարանի վճիռը (նշվում է դատական գործի համարը, վճռի թվականը, ուժի մեջ մտնելու թվականը):
Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:
Հրապարակված է` պաշտոնական տեղեկագիր N, թվականը», կամ`
բ. «Արտոնագրով տրված իրավունքները մասնակիորեն (նշվում է դադարեցման ծավալը) դադարեցվել են (թվականը):
Հիմքը` արտոնագրատիրոջ (ստացման թվականը) դիմումը:
Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը: Հրապարակված է` պաշտոնական տեղեկագիր N, թվականը:».
4) արտոնագրատիրոջ կողմից տարեկան տուրքերը վճարելու և իրավունքների պահպանության ժամկետը ամբողջությամբ կամ մասնակիորեն երկարաձգելու դեպքում`
ա. «Արտոնագիրը գործում է մինչև (թվականը), կամ`
Արտոնագիրը (նշվում է երկարաձգված ծավալը) գործում է մինչև (թվականը): Հիմքը` (ստացման թվականը) դիմումը (գրությունը):
Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը: Հրապարակված է` պաշտոնական տեղեկագիր N, թվականը:».
5) արտոնագրի գործողությունը վերականգնելու դեպքում`
«Արտոնագրի գործողությունը վերականգնվել է (թվականից): Հիմքը` (ստացման թվականը) դիմումը:
Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը: Հրապարակված է` պաշտոնական տեղեկագիր N, թվականը:».
6) գյուտի նկատմամբ իրավունքների փոխանցման մասին պայմանագիրը գրանցելու դեպքում`
«Արտոնագրատերը (անունը, ազգանունը, անվանումը) և բնակության կամ գտնվելու վայրի հասցեն) գյուտի նկատմամբ իրավունքները ամբողջությամբ կամ մասնակի (նշվում է փոխանցվող ծավալը) փոխանցել է պայմանագրով (գրանց. N, թվականը):
Նոր արտոնագրատեր` (անունը, ազգանունը, անվանումը) և բնակության կամ գտնվելու վայրի հասցեն):
Հիմքը` պայմանագիրը գրանցելու մասին որոշում, N, (առաքման կամ հանձնելու թվականը, ստացողի տվյալները):
Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը: Հրապարակված է` պաշտոնական տեղեկագիր N, թվականը:».
7) լիցենզիան (ենթալիցենզիան) ամբողջությամբ կամ մասնակի գրանցելու դեպքում`
«Լիցենզիան (ենթալիցենզիան) (գրանց. N, թվականը) գործում է մինչև (թվականը), կամ` Լիցենզիան (ենթալիցենզիան) (նշվում է ծավալը) (գրանց. N, թվականը) գործում է մինչև
(թվականը):
Լիցենզառու (ենթալիցենզառու) (անունը, ազգանունը կամ անվանումը և բնակության կամ գտնվելու վայրի հասցեն):
Լիցենզիայի տեսակը` բացառիկ (հասարակ, հարկադիր):
Հիմքը` լիցենզիան գրանցելու մասին որոշում կամ դատարանի որոշում, ծանուցագիր N, (առաքելու կամ հանձնելու թվականը, ստացողի տվյալները):
Գրառումը կատարող անձի անունը, ազգանունը և գրառման թվականը: Հրապարակված է` պաշտոնական տեղեկագիր N, թվականը:».
8) ֆրանչայզինգի պայմանագիրը գրանցելու դեպքում`
«Ֆրանչայզինգը (ենթալիցենզիան) (գրանց. N, թվականը) գործում է մինչև (թվականը):
Լիցենզառու (ենթալիցենզառու) (անունը, ազգանունը կամ անվանումը և բնակության կամ գտնվելու վայրի հասցեն):
Լիցենզիայի տեսակը` բացառիկ (հասարակ):
Հիմքը` լիցենզիան գրանցելու մասին որոշում, ծանուցագիր (առաքելու կամ հանձնելու թվականը, ստացողի տվյալները):
Գրառումը կատարող անձի անունը, ազգանունը և գրառման թվականը, Հրապարակված է` պաշտոնական տեղեկագիր N, թվականը:».
9) լիցենզիայում (ենթալիցենզիայում) կամ ֆրանչայզինգի պայմանագրում կատարված փոփոխությունները գրանցելու դեպքում`
«Փոփոխություն (գրանց. N, թվականը), (լիցենզիայի, ենթալիցենզիայի կամ ֆրանչայզինգի (գրանց. N, թվականը) պայմանագրում:
Պայմանագրի գործողությունը երկարաձգված է մինչև (թվականը):
Հիմքը` փոփոխության (ների) գրանցման մասին որոշում (գրանց. N, թվականը), ծանուցագիր N, (առաքելու կամ հանձնելու թվականը, ստացողի տվյալները):
Գրառումը կատարող անձի անունը, ազգանունը և գրառման թվականը, Հրապարակված է` պաշտոնական տեղեկագիր N, թվականը:».
10) լիցենզիան կամ ֆրանչայզինգի պայմանագիրը չեղյալ հայտարարելու դեպքում`
«Լիցենզիայի, ենթալիցենզիայի կամ ֆրանչայզինգի (գրանց. N, թվականը) պայմանագիրը չեղյալ է հայտարարվել (թվականից),
Հիմքը` (ստացման թվականը) դիմումը (կողմերի համատեղ ստորագրած փաստաթուղթը, դատարանի վճիռը և այլն),
Գրառումը կատարող անձի անունը, ազգանունը և գրառման թվականը, Հրապարակված է` պաշտոնական տեղեկագիր N, թվականը:».
11) բաց լիցենզիայի մասին հայտարարություն հրապարակելու դեպքում`
«Հրապարակվել է բաց լիցենզիա տալու (հետ կանչելու) մասին հայտարարություն (թվականը)»:
Հիմքը` (ստացման թվականը) դիմումը:
Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը: Հրապարակված է` պաշտոնական տեղեկագիր N, թվականը:».
12) արտոնագրատիրոջ անվան, ազգանվան, հայրանվան, անվանման և(կամ) բնակության (գտնվելու վայրի) հասցեի փոփոխության դեպքում`
«Արտոնագրատիրոջ անունը, ազգանունը, անվանումը և (կամ) բնակության (գտնվելու) վայրը փոփոխվել է` (նշվում է նոր արտոնագրատիրոջ անունը, ազգանունը, անվանումը, բնակության կամ գտնվելու վայրի հասցեն):
Հիմքը` (ստացման թվականը) դիմումը:
Գրառումը կատարող անձի անունը, ազգանունը և գրառման թվականը:».
13) ներկայացուցչի փոփոխության կամ նոր ներկայացուցչի նշանակման դեպքում`
«Ներկայացուցիչը (անունը, ազգանունը, անվանումը), բնակության կամ գտնվելու վայրի հասցեն փոխվել է (նշվում է նոր անունը, ազգանունը, անվանումը), բնակության կամ գտնվելու վայրի հասցեն), կամ`
նշանակվել է նոր ներկայացուցիչ (անունը, ազգանունը կամ անվանումը և բնակության կամ գտնվելու վայրի հասցեն):
Հիմքը` (ստացման թվականը) դիմումը,
Գրառումը կատարող անձի անունը, ազգանունը և գրառման թվականը:»,
14) արտոնագրի կրկնակ տալու դեպքում`
«Տրված է կրկնակ (թվականը):
Հիմքը` (ստացման թվականը) դիմումը:
Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:»:
18. Եթե կատարված են «Արտոնագրերի մասին» օրենքի 68-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պայմանները, պետական գրանցամատյանների բաժինը արտոնագրատիրոջը տալիս է լրացուցիչ պահպանության վկայագիր` համաձայն սույն կարգով սահմանված Ձև 4-ի և դրա մասին տեղեկությունները գրանցում է գյուտերի պետական գրանցամատյանում:
3. ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԱՐՏՈՆԱԳՐՈՎ ՊԱՀՊԱՆՎՈՂ ԳՅՈՒՏԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՈՒՄԸ
19. Ըստ արտոնագրերի հերթական համարների, որոնք ըստ էության կարճաժամկետ արտոնագրով պահպանվող գյուտերի (այսուհետ` սույն գլխում` գյուտեր) գրանցման համարներն են, գյուտերի մատենագիտական տվյալների նույնականացման միջազգային կոդերի ՄՍՀԿ ST.9 ստանդարտին համապատասխան, Գրասենյակի գյուտերի ընթացիկ հիմնապաշարից գործավարության ծրագրով գրանցամատյան են տեղափոխվում հետևյալ մատենագիտական տվյալները`
1) (11) արտոնագրի համարը.
2) (13) փաստաթղթի (արտոնագրի) տեսակի կոդը.
3) (21) հայտի գրանցման համարը.
4) (22) հայտի գրանցման (ներկայացման) թվականը.
5) (31) առաջնային հայտի համարը.
6) (32) առաջնային հայտի ներկայացման թվականը.
7) (33) առաջնային հայտի ներկայացման երկրի կոդը.
8) (45) արտոնագրի մասին տեղեկությունների հրապարակման թվականը.
9) (51) միջազգային արտոնագրային դասակարգման ցուցիչը.
10) (54) գյուտի անվանումը.
11) (57) հավակնության սահմանումը.
12) (62) ավելի վաղ ներկայացված հայտի համարը և ներկայացման թվականը, որից զատվել է հայտը.
13) (65) հայտին վերաբերող ավելի վաղ հրապարակված արտոնագրային փաստաթղթի համարը.
14) (71) տեղեկություններ հայտատու(ներ)ի մասին (անունը, ազգանունը, անվանումը), հասցեն, երկրի կոդը).
15) (72) տեղեկություններ հեղինակ(ներ)ի մասին (անունը, ազգանունը, հասցեն, երկրի կոդը).
16) (73) տեղեկություններ արտոնագրատիրոջ մասին (անունը, ազգանունը, անվանումը), հասցեն, երկրի կոդը).
17) (74) տեղեկություններ արտոնագրային հավատարմատարի մասին, եթե այն նշված է դիմումում.
18) (85) միջազգային հայտն ազգային փուլ փոխադրելու թվականը.
19) (86) միջազգային հայտի համարն ու ներկայացման թվականը.
20) (87) միջազգային հայտի հրապարակման համարն ու թվականը.
21) (98) նամակագրության հասցեն:
20. «Արտոնագրերի մասին» օրենքի համաձայն արտոնագիր տալու մասին որոշման հիման վրա արտոնագիր տալու համար «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարման դեպքում Գրասենյակը գյուտը գրանցում է համապատասխան պետական գրանցամատյանում և տալիս է արտոնագիր: Գյուտը պետական գրանցամատյանում գրանցելու և արտոնագիր տալու համար համար Գրասենյակի պետական գրանցամատյանների բաժինը իրականացնում է հետևյալ գործողությունները`
1) որոշում է արտոնագրի համարը.
2) գրանցում (ներմուծվում) են գյուտի մատենագիտական տվյալները.
3) որպես արտոնագրի հրապարակման թվական նշում է այն պաշտոնական տեղեկագրի հրապարակման թվականը, որի մեջ զետեղված են տվյալ գյուտի արտոնագրի մասին տեղեկությունները.
4) պատրաստում (լրացնում) է արտոնագիրը և այն հանձնում (առաքում) է արտոնագրատիրոջը կամ նրա ներկայացուցչին.
5) լրացվում են արտոնագրի տրման (առաքման) մասին տեղեկությունները (թվականը և ստացողի կամ հասցեատիրոջ անունը, ազգանունը, անվանումը, առաքման տվյալները):
21. Տեղեկությունների հրապարակումից հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, Գրասենյակն արտոնագրատիրոջը կամ նրա ներկայացուցչին հանձնում է (անհրաժեշտության դեպքում` ուղարկում է փոստով) արտոնագիրը:
22. Գրանցման ենթակա գյուտերի արտոնագրերի համարները որոշելու և դրանց մասին տեղեկությունները Գրասենյակի պաշտոնական տեղեկագրի հերթական համարում հրապարակելու նպատակով, Գրասենյակի գյուտերի հայտերի գործավարության ընթացիկ հիմնապաշարից գրանցման ենթակա գյուտերը ծրագրով դասավորվում են ըստ Միջազգային արտոնագրային դասակարգման և ստանում են հերթական համարներ` սկսած գրանցամատյանում վերջինը գրանցված գյուտին տրված արտոնագրի համարին հաջորդող համարից:
23. Եթե հեղինակի (համահեղինակների) մասին տեղեկություններն օրենքի համաձայն պաշտոնական տեղեկագրում չեն հրապարակվում, ապա գրանցամատյանում համապատասխան ազգանուն(ներ)ից հետո կատարվում է «չի հրապարակվում» գրառումը:
24. Բաց լիցենզիա տալու մասին դիմում ստանալու, ինչպես նաև բաց լիցենզիա տալու մասին դիմումը հետ կանչելու վերաբերյալ դիմում ստանալու դեպքում, եթե դիմումին կցված է համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը, համապատասխան գրառում է կատարվում գրանցամատյանի տվյալ արտոնագրի էջում, և այդ մասին տեղեկություն է հրապարակվում Գրասենյակի պաշտոնական տեղեկագրում, ինչի մասին ծանուցվում է արտոնագրատերը: Եթե դիմումը ներկայացվել է առանց համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագրի, կամ վճարված տուրքը չի համապատասխանում սահմանված չափին, ապա արտոնագրատիրոջը հարցում է ուղարկվում համապատասխան չափով տուրքի վճարման անդորրագիրը եռամսյա ժամկետում ներկայացնելու առաջարկությամբ: Պահանջված անդորրագիրը եռամսյա ժամկետում չներկայացնելու դեպքում` դիմումը համարվում է չներկայացված:
25. Գրանցամատյանի վարման ընթացքում պետական գրանցամատյանների բաժինը գրանցամատյան է մուտքագրում սույն կարգի 15-րդ կետով սահմանված տեղեկությունները:
26. Սույն կարգի 15-րդ կետին համապատասխան գրանցամատյանում կատարված փոփոխությունների մասին տեղեկությունները հրապարակվում են Գրասենյակի պաշտոնական տեղեկագրում կամ կայքէջում:
27. Ըստ սույն կարգի 15-րդ կետում նշված գործողությունների, գրանցամատյանում գրառումները կատարվում են սույն կարգի 17-րդ կետով սահմանված տեքստերով:
----------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում