Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՏԱՎՈՐ Ս...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 մայիսի 2022 թվականի N 774-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ԲՈՂՈՔՆԵՐԻ, ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ԿԱԶՄՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԳՅՈՒՏԵՐԻ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ, ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ, ԳՅՈՒՏԻ ՀԱՅՏԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ՀԱՅՏԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳՐՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ, ԳՅՈՒՏԵՐԻ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԴՐԱՆՑՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԵՐԸ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ՔԱՂՎԱԾՔԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԵՋ ՆՇՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԳՅՈՒՏԻ ԿԱՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՖՐԱՆՉԱՅԶԻՆԳԸ), ԴՐԱՆՑ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ, ԳՅՈՒՏԻ ԿԱՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ԱՐՏՈՆԱԳՐԱՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(14-րդ մաս)

 

Ձև N 4

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր

սեփականության գրասենյակ (Երևան 0010, Հանրապետության հրապարակ,

Կառավարական տուն 3)

 

ԴԻՄՈՒՄ

 

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ (ՖՐԱՆՉԱՅԶԻՆԳԻ)

 

[] փոփոխությունը գրանցելու մասին [] չեղյալ ճանաչումը գրանցելու մասին

 

.____________________.

|                    |

|                    |

|                    |

.____________________.

 

1. Դիմում

Իրավատերը (իրավատերերը) և օգտագործողը (օգտագործողները) սույնով խնդրում են գրանցել դիմումում նշված գյուտի (գյուտերի)`

[] Լիցենզիայի (ֆրանչայզինգի) փոփոխությունը, [] Լիցենզիայի (ֆրանչայզինգի) դադարեցումը

2. Սույն դիմումին վերաբերող գրանցումը (գրանցումները)`

2.1. գրանցման (գրանցումների) համարը (համարները)* ______________

3. Արտոնագրատեր (լիցենզատու)

3.1. արտոնագրատիրոջ անվանումը. _____________

3.2. գտնվելու վայրը (բնակության վայրը), երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն ____________________

3.3. [] արտոնագրատերը մի քանիսն են (արտոնագրատերերի մասին տվյալները, ըստ 3.1-ին և 3.2-րդ կետերի, տրվում են լրացուցիչ թերթի վրա):

4. Արտոնագրատիրոջ ներկայացուցիչը`

4.1. անունը, ազգանունը կամ ընկերության անվանումը _________________

4.2. գտնվելու վայրը (բնակության վայրը), երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն ____________________

4.3. [] արտոնագրատերերի ներկայացուցիչները մի քանիսն են (արտոնագրատերերի ներկայացուցիչների մասին տվյալները, ըստ 4.1-ին և 4.2-րդ կետերի, տրվում են լրացուցիչ թերթի վրա):

5. Օգտագործող (լիցենզառու)`

5.1. Օգտագործողի (լիցենզառուի) անվանումը __________________

5.2. գտնվելու վայրը (բնակության վայրը), երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն _______________

5.3. [] օգտագործողները (լիցենզառուները) մի քանիսն են (օգտագործողների (լիցենզառուների) մասին տվյալները, ըստ 5.1-ին և 5.2-րդ կետերի, տրվում են լրացուցիչ թերթի վրա):

6. Օգտագործողի (լիցենզառուի) ներկայացուցիչը`

6.1. անունը, ազգանունը կամ ընկերության անվանումը _______________

6.2. գտնվելու վայրը (բնակության վայրը), երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն _________________

6.3. [] օգտագործողների (լիցենզառուների) ներկայացուցիչները մի քանիսն են (օգտագործողների (լիցենզառուների) ներկայացուցիչների մասին տվյալները, ըստ 6.1-ին և 6.2-րդ կետերի, տրվում են լրացուցիչ թերթի վրա):

7. Նամակագրության հասցեն _______________

8. [] Լիցենզիայի (ֆրանչայզինգի) փոփոխությունը վերաբերում է ծավալին

8.1. [] փոփոխության բնույթը և ծավալը նշված են կից ներկայացված` լիցենզիայի (ֆրանչայզինգի) փոփոխությունը հաստատող փաստաթղթում

9. [] Լիցենզիայի (ֆրանչայզինգի) փոփոխությունը վերաբերում է կողմերի` անվան, ազգանվան, անվանման, հասցեին. __________________

10. [] Լիցենզիայի (ֆրանչայզինգի) տարածքը փոփոխվել է, լիցենզիա (ֆրանչայզինգը) վերաբերում է հետևյալ տարածքին _________________

11. [] Լիցենզիայի (ֆրանչայզինգի) փոփոխությունը վերաբերում է գործողության ժամկետին

11.1. [] փոփոխված լիցենզիա (ֆրանչայզինգը) տրված է _______ ից մինչև ________________ ժամանակահատվածի համար

11.2. [] փոփոխված լիցենզիա (ֆրանչայզինգը) գործում է մինչև արտոնագրի գործողության ժամկետի ավարտը

12. [] Լիցենզիայի (ֆրանչայզինգի) չեղյալ հայտարարելը

12.1 [] չեղյալ է հայտարարվում ամբողջությամբ

12.2 [] չեղյալ հայտարարումը վերաբերում է ծավալի մի մասին

[] չեղյալ հայտարարվելու բնույթը և ծավալը նշված են կից ներկայացված` չեղյալ հայտարարումը հաստատող փաստաթղթում

13. Ստորագրություններ

13.1. [] իրավատեր [] իրավատիրոջ ներկայացուցիչ

13.1.1. դիմումն ստորագրող ֆիզիկական անձը`

________________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը)

13.1.2. ստորագրություն

_______________ _____________

(թվականը)

14. Տուրքեր

14.1. վճարված է ___________ դրամ պետական տուրք [] անդորրագիրը կցվում է

14.2. վճարման ձևը __________

15. [] Կցվող լրացուցիչ թերթերի ընդհանուր թիվը _____________

 

______________________________________________

*շարունակությունը տրված է լրացուցիչ թերթի վրա:

 

________________________________________________

1-) եթե դիմումն ստորագրում են մեկից ավելի անձինք, ապա 13.1-ին և 13.2-րդ կետերի տվյալները ներկայացնել լրացուցիչ թերթի վրա:

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության

2022 թվականի մայիսի 26-ի

N 774-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԳՅՈՒՏԻ ԿԱՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ԱՐՏՈՆԱԳՐԱՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են գրանցված գյուտերի կամ արդյունաբերական դիզայնի արտոնագրատիրոջ իրավունքների փոխանցումը (այսուհետ` իրավունքների փոխանցում) գրանցելու մասին դիմումները լրացնելու, ներկայացնելու և քննարկելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում օգտագործված են «Արտոնագրերի մասին» և «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքով (այսուհետ` Օրենքներ) սահմանված հասկացությունները:

3. Օրենքների համաձայն արտոնագրատերն իր իրավունքներն ամբողջությամբ կամ մասնակիորեն կարող է պայմանագրով կամ համապարփակ իրավահաջորդությամբ փոխանցել այլ անձի:

4. Իրավունքների փոխանցման գրանցումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակը (այսուհետ` Գրասենյակ): Գրասենյակի կողմից գրանցման ենթակա են գյուտերի, արդյունաբերական դիզայնների պետական գրանցամատյանում գրանցված, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի ուժով պահպանվող գյուտերի, արդյունաբերական դիզայնների արտոնագրատերերի իրավունքների փոխանցումը:

5. Գյուտի կամ արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքների փոխանցման գրանցումն իրականացվում է պատշաճ ձևով տպագիր լրացված և ներկայացված դիմումի հիման վրա` համաձայն սույն կարգով սահմանված N 1 ձևի:

6. Իրավունքի փոխանցման դիմումը պետք է վերաբերի մեկ պայմանագրի:

7. Իրավունքի փոխանցման մասին պայմանագրի գրանցման մասին դիմումը լրացվում է հետևյալ ձևով`

1) 2.1-ին կետում նշվում են գյուտի, արդյունաբերական դիզայնի պետական գրանցման համարը (համարները), որոնց համար խնդրարկվում է գրանցել իրավունքի փոխանցումը.

2) 3.1-ին կետում լրացվում է արտոնագրատիրոջ անունը, ազգանունը կամ անվանումը.

3) 3.2-րդ կետում լրացվում է արտոնագրատիրոջ գտնվելու վայրը (բնակության վայրը), երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, ֆաքսը և էլեկտրոնային փոստի հասցեն.

4) 3.3-րդ կետի վանդակը նշվում է, եթե գյուտի կամ արդյունաբերական դիզայնի իրավատերերը մեկից ավելի են: Այս դեպքում լրացուցիչ թերթի վրա ներկայացվում են նրանց տվյալները` համաձայն 3.1-ին և 3.2-րդ կետերի.

5) 4.1-ին և 4.2-րդ կետերում համապատասխանաբար լրացվում են արտոնագրատիրոջ ներկայացուցչի անունը, ազգանունը կամ անվանումը, գտնվելու վայրը (բնակության վայրը), երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, ֆաքսը և էլեկտրոնային փոստի հասցեն, եթե դիմումը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով:

6) 4.3-րդ կետի վանդակը նշվում է, եթե գյուտի կամ արդյունաբերական դիզայնի իրավատերերը մեկից ավելի են, և նրանցից յուրաքանչյուրին կամ մի քանիսին ներկայացնում են իրենց ներկայացուցիչները: Այս դեպքում լրացուցիչ թերթի վրա ներկայացվում են իրավատերերի ներկայացուցիչների տվյալները` համաձայն 4.1-ին և 4.2-րդ կետերի.

7) 5.1-5.2-րդ կետերում լրացվում են իրավունքները ստացողի տվյալները` սույն կետի 2-րդ, 3-րդ ենթակետերին համանման ձևով.

8) 5.3-րդ կետի վանդակը նշվում է, եթե իրավունքները ստացողները մեկից ավելի են և լրացուցիչ թերթի վրա ներկայացվում են նրանց տվյալները` համաձայն 4-րդ կետի.

9) 6.1-6.3-րդ կետերում լրացվում են իրավունքները ստացողի ներկայացուցչի տվյալները` սույն կետի 5-րդ և 6-րդ ենթակետերին համանման ձևով.

10) 7-րդ կետում նշվում են նամակագրություն վարելու և դիմումի քննարկման ընթացքում դիմումն ստորագրող իրավասու անձի հետ անմիջական կապ հաստատելու վերաբերյալ անհրաժեշտ տվյալները` փոստային հասցեն, հեռախոսահամարը, ֆաքսը և էլեկտրոնային փոստի հասցեն.

11) 8-րդ կետում լրացվում է փոխանցվող իրավունքների ծավալը.

12) 8.1.-րդ կետը լրացվում է, եթե իրավունքները փոխանցվում են գյուտի կամ արդյունաբերական դիզայնի ամբողջ ծավալով.

13) 8.2.-րդ կետը լրացվում է, եթե իրավունքները փոխանցվում են մասնակի` գյուտի դեպքում անկախ կետերով որոշվող ծավալով` պայմանով, որ դրանք կարող են լինել առանձին արտոնագրի առարկա, իսկ արդյունաբերական դիզայնի դեպքում` տարբերակների կամ համալիր իրի որոշ բաղադրիչների ծավալով.

14) 9-րդ կետում համապատասխան վանդակը նշելու միջոցով նշվում է պայմանագրի կցված լինելը.

15) 10.1-րդ կետում նշվում է դիմումն ստորագրող անձի ով լինելը.

16) 10.2-րդ կետում լրացվում են դիմումն ստորագրող ֆիզիկական անձի անունը կամ անվան սկզբնատառը, ազգանունը և պաշտոնը.

17) 10.2.1-ին կետում դրվում է դիմումն ստորագրող ֆիզիկական անձի ստորագրությունը և նշվում ստորագրման թվականը.

18) 11.1-ին կետում լրացվում է վճարված պետական տուրքի չափը` թվերով: Վանդակը նշվում է, և դիմումին կցվում է վճարումը հավաստող փաստաթուղթը: Օրենքով պետական տուրքի վճարման վերահսկման այլ մեխանիզմ (վճարման անդորրագիր ներկայացնելը բացառող) ամրագրելու դեպքում 11.1-ին կետի վանդակը չպետք է նշվի, և վճարումը հավաստող փաստաթուղթը չպետք է կցվի.

19) 11.2-րդ կետում նշվում է վճարման ձևը, օրինակ` բանկային անկանխիկ փոխանցում.

20) 12-րդ կետում նշվում և լրացվում է կից ներկայացվող լրացուցիչ թերթերի ընդհանուր թիվը, եթե դրանք կան:

8. Դիմումը կարող է գրասենյակ ներկայացվել առձեռն կամ փոստով, որին կցվում են`

1) իրավունքի փոխանցման պայմանագիրը, ստորագրված արտոնագրատիրոջ և իրավունքը ստացողի կողմից` առանց ջնջումների, կարված և համարակալված էջերով, կամ իրավահաջորդության դեպքում` իրավունքի փոխանցումը հավաստող փաստաթուղթը.

2) օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը.

3) իրավունքի փոխանցման պայմանագրի գրանցման համար օրենքով սահմանված պետական տուրքը նվազեցված դրույքաչափով վճարման դեպքում` արտոնագրատիրոջ և իրավունքը ստացողի կողմից տրված տեղեկանքներ աշխատողների թվաքանակի վերաբերյալ:

4) մեկից ավելի արտոնագրատերերի առկայության դեպքում` մյուս արտոնագրատերերի համաձայնությունը իրավունքի փոխանցման պայմանագիր կնքելու համար կամ արտոնագրատերերի միջև կնքված պայմանագիրը, որով հավաստվում է իրավունքի փոխանցման պայմանագիր կնքելու իր իրավունքը.

5) լիազորությունները հաստատող փաստաթուղթը, եթե դիմումը ներկայացված է իրավատիրոջ կամ ստացողի ներկայացուցչի միջոցով:

9. Դիմումին կարող է կցվել նաև արտոնագիրը (երը):

10. Օտարերկրյա անձինք իրավունքների փոխանցման պայմանագրի գրանցման հետ կապված գործերը վարում են Հայաստանի Հանրապետությունում հիմնական բնակության կամ գտնվելու վայր ունեցող իրենց ներկայացուցչի կամ գրասենյակում գրանցված արտոնագրային հավատարմատարի միջոցով:

11. Դիմումը ներկայացվում է հայերեն: Դիմումին կցվող փաստաթղթերը կարող են ներկայացվել այլ լեզվով: Այս դեպքում տվյալ փաստաթղթին կցվում է դրա հայերեն պատշաճ և ճշգրիտ թարգմանությունը:

12. Դիմումն ստանալուց հետո ստուգվում է դիմումի և դրան կից ներկայացված նյութերի համապատասխանությունը սույն կարգի 4-10-րդ կետերով սահմանված պահանջներին:

13. Եթե պարզվում է, որ ներկայացված նյութերը չեն համապատասխանում սույն կարգի 4-7-րդ և 9-10-րդ կետերով սահմանված պահանջներին, ապա հինգ աշխատանքային օրվա ընթացքում հարցում է կատարվում դիմումը ներկայացնողին` հարցումն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում բացակայող կամ ճշգրտված նյութերը ներկայացնելու առաջարկությամբ:

14. Եթե պարզվում է, որ դիմումով ներկայացված նյութերը կամ տվյալները չեն համապատասխանում գրանցամատյանում առկա տվյալներին, ապա հինգ աշխատանքային օրվա ընթացքում հարցում է արվում դիմումը ներկայացնողին` ներկայացված նյութերը կամ տվյալները համապատասխանեցնել գրանցամատյանում առկա տվյալներին, կամ գրանցամատյանում կատարել համապատասխան փոփոխությունները և ներկայացնել ճշգրտված նյութերը կամ տվյալները` հարցումն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում ներկայացնելու առաջարկությամբ:

15. Սույն կարգի 13-րդ և 14-րդ կետերում նշված ժամկետում պահանջված նյութերը չներկայացնելու դեպքում դիմումը քննարկման չի ընդունվում, և դիմումին կից ներկայացված փաստաթղթերը` պետական տուրքի վճարման անդորրագիրը, իրավունքի փոխանցման պայմանագիրը և լիազորագիրը, եթե այն առկա է, վերադարձվում են: Այս դեպքում կից ներկայացված նյութերի պատճենները, պայմանագրի պատճենը կամ պատճեններից մեկը պահվում են գործի նյութերում:

16. Դիմումը և դրան կից ներկայացված նյութերը, սույն կարգի 4-7-րդ և 9-10-րդ կետերով սահմանված պահանջներին համապատասխանելու դեպքում, փաստաթղթերն ստանալու օրվանից յոթ աշխատանքային օրվա ընթացքում իրականացվում է փորձաքննություն և սահմանված պահանջները բավարարելու դեպքում ընդունվում է որոշում իրավունքների փոխանցումը գրանցելու մասին: Հակառակ դեպքում ընդունվում է որոշում իրավունքների փոխանցումը գրանցելու մասին դիմումը մերժելու վերաբերյալ:

17. Գրասենյակը սույն կարգի համաձայն կատարված հարցումները, ընդունված որոշումները ուղարկում է դիմողին նրա կողմից փաստաթուղթը ներկայացվելու համար ընտրված սկզբնական եղանակով կամ իր կողմից հետագայում ընտրված եղանակներից մեկով` փոստով կամ կապի միջոցների օգտագործմամբ, կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում` դիմողի նշած էլեկտրոնային փոստի միջոցով), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով: Դիմողը սույն կարգի համաձայն ստացած հարցումների պատասխանները կարող է ներկայացնել գրասենյակ` իր նախընտրած եղանակով` փոստով կամ կապի միջոցների օգտագործմամբ, կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում` էլեկտրոնային փոստի միջոցով), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով, իսկ բնօրինակ փաստաթղթեր ներկայացնելու պահանջի դեպքում` միայն առձեռն կամ փոստով:

18. Եթե պարզվում է, որ դիմումին կից ներկայացվել է պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ էլեկտրոնային վճարման հանձնարարականը, ապա գործակալությունը գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով հավաստիանում է պետական տուրքի վճարման մասին: Եթե օրենքով սահմանված պետական տուրքի վճարման վերաբերյալ տվյալը չի հայտնաբերվում համապատասխան համակարգում, ապա դիմողին հինգ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է ծանուցում անդորրագրի բնօրինակը կամ տվյալ վճարման իսկության վերաբերյալ ապացույցները եռամսյա ժամկետում ներկայացնելու վերաբերյալ առաջարկությամբ:

19. Երեք ամսվա ընթացքում պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը չներկայացվելու կամ տվյալ վճարման իսկության մասին համապատասխան համակարգի միջոցով չհավաստիանալու դեպքում` գրասենյակի կողմից կայացվում է մերժման մասին որոշում, ինչի մասին դիմողը երեք աշխատանքային օրվա ընթացքում ծանուցվում է 17-րդ կետով սահմանված կարգով:

20. Գրանցված իրավունքի փոխանցումը հաստատող փաստաթղթի բնօրինակը պահպանվում է գործերում:

21. Սույն կարգին համապատասխան գրանցված պայմանագրերը ուժի մեջ են մտնում համապատասխան պետական գրանցամատյանում դրանց գրանցման օրվանից:

22. Սույն կարգի համաձայն դիմումների քննարկումը և պայմանագրերի գրանցման հետ կապված աշխատանքներն իրականացնում է գրասենյակի պետական գրանցամատյանների բաժինը:

23. Պայմանագիրը գրանցվում է պայմանագրերի պետական գրանցամատյանում, որտեղ նշվում են` դիմումի ստացման թվականը, պայմանագրի գրանցման թվականը, պայմանագրի գրանցման համարը, վճարված պետական տուրքի չափը, արտոնագրի(երի) համարը (ները), պայմանագրի կողմերի անունները, ազգանունները (անվանումները), բնակության կամ գտնվելու վայրի հասցեն և երկրի կոդը, այլ նշումներ և տվյալներ, որոնք վերաբերում են պայմանագրի առանձնահատկություններին: Պայմանագրի վերաբերյալ գրառում է կատարվում նաև գյուտերի կամ արդյունաբերական դիզայնների պետական գրանցամատյաններում:

24. Իրավունքների մասնակի փոխանցման դեպքում գրանցումների մասին տվյալները մուտքագրվում է պետական գրանցամատյան` պահպանելով սկզբնական հայտի բոլոր տվյալները, բացառությամբ փոխանցվող իրավունքների ծավալի վերաբերյալ տվյալների, որը որոշվում է ըստ դիմումի 8-րդ կետի կամ լրացուցիչ թերթի վրա նշվածների: Այս դեպքում իրավունքների փոխանցված մասով կատարվում է նոր գրանցում` ստանալով նոր հերթական համար և տրվում է նոր արտոնագիր:

25. Եթե արտոնագիրը դիմումին կից չի ներկայացվել, ապա արտոնագրատիրոջը կամ նրա ներկայացուցչին հանձնվում կամ փոստով ուղարկվում է պետական գրանցամատյանից համապատասխան քաղվածք:

 

Ձև N 1

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր

սեփականության գրասենյակ (Երևան 0010, Հանրապետության հրապարակ,

Կառավարական տուն 3)

 

ԴԻՄՈՒՄ

 

ԳՐԱՆՑՎԱԾ ԳՅՈՒՏԵՐԻ ԿԱՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

.____________________.

|                    |

|                    |

|                    |

.____________________.

 

1. Դիմում իրավունքների փոխանցման մասին

Սույնով խնդրարկվում է գրանցել դիմումում նշված գյուտերի (արդյունաբերական դիզայնների) նկատմամբ իրավունքների փոխանցումը:

2. Սույն դիմումին վերաբերող գրանցումը (գրանցումները)

2.1. գրանցման (գրանցումների) համարը (համարները) * ________________

3. Արտոնագրատեր

3.1. անունը, ազգանունը կամ ընկերության անվանումը`_________________

3.2. գտնվելու վայրը (բնակության վայրը), երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն` _________________

3.3. [] արտոնագրատերերը մեկից ավելի են (արտոնագրատերերի մասին տվյալները, ըստ 3.1-ին և 3.2-րդ կետերի, տրվում են լրացուցիչ թերթի վրա):

4. Արտոնագրատիրոջ (արտոնագրատերերի) ներկայացուցիչը

4.1. անունը, ազգանունը կամ ընկերության անվանումը` ___________________

4.2. գտնվելու վայրը (բնակության վայրը), երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն)` __________________

4.3. [] արտոնագրատերերի ներկայացուցիչները մեկից ավելի են (արտոնագրատերերի ներկայացուցիչների մասին տվյալները, ըստ 4.1-ին և 4.2-րդ կետերի, տրվում են լրացուցիչ թերթի վրա):

5. Իրավունքներն ստացողը

5.1. անունը, ազգանունը կամ ընկերության անվանումը`__________________________

5.2. գտնվելու վայրը (բնակության վայրը), երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն`__________________

5.3. [] իրավունքներն ստացողները մեկից ավելի են (իրավունքներն ստացողների մասին տվյալները, ըստ 5.1-ին և 5.2-րդ կետերի, տրվում են լրացուցիչ թե վրա):

6. Իրավունքներն ստացողի ներկայացուցիչը

6.1. անունը, ազգանունը կամ ընկերության անվանումը` _________________

6.2. գտնվելու վայրը (բնակության վայրը), երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն` __________________

6.3. [] իրավունքներն ստացողների ներկայացուցիչները մեկից ավելի են (իրավունքներն ստացողների ներկայացուցիչների մասին տվյալները, ըստ 6.1-ին և 6.2-րդ կետերի, տրվում են լրացուցիչ թերթի վրա):

7. Նամակագրության հասցեն` ____________________

8. Իրավունքները փոխանցվում են մասնակի (նշվում է փոխանցման ծավալը)`

8.1. [] ամբողջությամբ

8.2. [] մասնակի` ___________________

9. [] Իրավունքների փոխանցումը հավաստող փաստաթուղթը կցվում է:

10. Ստորագրություններ (1-)

10.1. դիմումն ստորագրող իրավասու անձը`

[] արտոնագրատեր [] արտոնագրատիրոջ ներկայացուցիչ

[] իրավունքներն ստացող [] իրավունքներն ստացողի ներկայացուցիչ

10.2. դիմումն ստորագրող ֆիզիկական անձը`

_______________________________________________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը)

10.2.1. ստորագրություն _______________ _________ (թվականը)

11. Տուրքեր

11.1. վճարված է __________ դրամ պետական տուրք [] անդորրագիրը կցվում է

11.2. վճարման ձևը ______________

12. [] Կցվող լրացուցիչ թերթերի ընդհանուր թիվը ________________

________________________________________________

*) Շարունակությունը տրված է լրացուցիչ թերթի վրա:

 

1-) Եթե դիմումն ստորագրում են մեկից ավելի անձինք, ապա` 10.1.-ին, 10.2.-րդ և 10.2.1.-ին կետերում նշված տվյալները ներկայացնել լրացուցիչ թերթի վրա:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 30 մայիսի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.05.2022
N 774-Ն
Որոշում