040.0832.161200
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«16» դեկտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 դեկտեմբերի 2000 թվականի N 832
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության մարզերում առևտրի և սպասարկման գործունեությունը բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Շիրառսպաս», «Լոռառսպաս», «Կոտայքառսպաս», «Գեղառսպաս», «Արմավիրառսպաս», «Վաղարշապատառսպաս», «Արարատառսպաս», «Արագածոտնառսպաս», «Սյունիքառսպաս», «Տավուշառսպաս» և «Վայոցձորառսպաս» փակ բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի տնօրինման, ինչպես նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 5-րդ կետով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետներին:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի մարզպետներին` ձեռնարկել միջոցներ «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» փակ բաժնետիրական ընկերության և սույն որոշման 1-ին կետում նշված բաժնետիրական ընկերությունների միջև ռեեստրի վարման պայմանագրեր կնքելու և այդ ընկերությունների արժեթղթերի ռեեստրի վարումը «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» փակ բաժնետիրական ընկերության միջոցով իրականացնելու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի դեկտեմբերի 16-ից: