Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ,
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

5 դեկտեմբերի 2022 թվականի N 76-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 26.18-րդ կետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Սահմանել պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ատեստավորման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

 

Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

2022 թ. դեկտեմբերի 5-ի

N 76-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են պետական հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետ` ուսումնական հաստատություն) տնօրենի (այսուհետ` տնօրեն) ատեստավորման հետ կապված հարաբերությունները:

2. Ատեստավորումն ուսումնական հաստատությունում տնօրենի զբաղեցրած պաշտոնին համապատասխանության որոշման գործընթացն է:

3. Տնօրենի ատեստավորումն իրականացվում է «Հանրակրթության մասին» օրենքով (այսուհետ` օրենք), սույն կարգով և այլ իրավական ակտերով սահմանված կարգերով:

4. Տնօրենի ատեստավորման գործընթացն իրականացվում է պարզ ընթացակարգով` դպրոցի զարգացման ծրագրի կատարման արդյունքների հիման վրա` փաստաթղթային եղանակով:

 

2. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

5. Տնօրենի մասնագիտական կարողությունները տնօրենի գիտելիքների, աշխատանքային գործունեության, պատասխանատվության շրջանակն է, որը նպաստում է հաստատության զարգացման ծրագրի պահանջների արդյունավետ կատարմանը:

6. Տնօրենի մասնագիտական կարողություններին ներկայացվող պահանջները բաժանվում են երեք խմբի.

1) կառավարչական գիտելիքներ.

2) մասնագիտական գործունեության ձևեր.

3) կառավարչական հմտություններ:

7. Կառավարչական գիտելիքներն են`

1) օրենսդրության իմացություն.

2) կառավարման և ղեկավարման տեսությունների իմացություն.

3) սովորողին ցուցաբերվող աջակցության ռազմավարությունների և մեթոդների իմացություն.

4) ինքնազարգացման և մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացման, որակավորման բարձրացմանն ուղղված ռազմավարությունների և մեթոդների իմացություն:

8. Մասնագիտական գործունեության ձևերն են`

1) ուսումնական հաստատության զարգացման և ուսումնական տարվա աշխատանքների պլանավորում.

2) ներդպրոցական վերահսկողություն.

3) ռեսուրսների և ժամանակի կառավարում.

4) տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների (այսուհետ` ՏՀՏ) ինտեգրում.

5) մասնագիտական զարգացման համար պատասխանատվության ստանձնում.

6) կրթական քաղաքականությունների, միջազգային փորձի իմացություն և նորարարությունների ներդնում ու տեղայնացում.

7) մասնագիտական բարեվարքության և ժողովրդավարական արժեքների իմացություն և պահպանում:

9. Կառավարչական հմտություններն են`

1) կառավարչական գիտելիքների զարգացում.

ա. տնօրենը տիրապետում է հանրակրթության պետական չափորոշիչը.

բ. տնօրենը տիրապետում է առարկայական չափորոշիչներին և ծրագրերին.

գ. տնօրենը տիրապետում է ուսումնական հաստատության կառավարման և ղեկավարման տեսություններին.

դ. տնօրենը կարող է առանձնացնել ուսումնական հաստատության կառավարման հիմնական բաղադրիչները.

ե. տնօրենը կարող է գնահատել ուսումնական հաստատության զարգացման համար առանձնացված բաղադրիչների անհրաժեշտության մակարդակը:

2) ուսումնական հաստատության զարգացման և ուսումնական տարվա աշխատանքների պլանավորում.

ա. տնօրենը տիրապետում է ուսումնական հաստատության զարգացման ծրագրին ներկայացվող պահանջներին.

բ. տնօրենը կարողանում է մշակել ուսումնական հաստատության զարգացման ծրագիրը.

գ. տնօրենը կարողանում է կազմել ուսումնական տարվա ուսումնական աշխատանքների աշխատանքային պլանը զարգացման ծրագրի, հանրակրթության պետական չափորոշչի, առարկայի չափորոշչի, առարկայի ծրագրի պահանջներին, ուսումնական պլանով առարկային հատկացված ժամաքանակին և գնահատման մեթոդաբանությանը համապատասխան.

3) ներդպրոցական վերահսկողություն.

ա. տնօրենը կարողանում է իրականացնել ներդպրոցական վերահսկողություն, մշտադիտարկել բոլոր մանկավարժական աշխատողների աշխատանքը, գնահատել նրանց աշխատանքի արդյունավետությունը.

բ. տնօրենը կարողանում է ընտրել և կիրառել վերահսկողության արդյունավետ մեթոդներ, այդ թվում` օգտագործել ՏՀՏ գործիքներ` ըստ անհրաժեշտության.

գ. տնօրենը կարողանում է կառավարել կրթական միջավայրը, բոլոր սովորողների համար ապահովել ուսումնառության հավասար պայմաններ.

դ. տնօրենը կարողանում է մշտադիտարկել բոլոր մանկավարժական աշխատողների աշխատանքը.

4) ռեսուրսների և ժամանակի կառավարում.

ա. տնօրենը, աշխատանքի բնույթին համապատասխան, կարողանում է օգտագործել կառավարչական և կրթական ռեսուրսները.

բ. տնօրենը կարողանում է արդյունավետ պլանավորել և օգտագործել աշխատաժամանակը:

5) ՏՀՏ ինտեգրում.

ա. տնօրենը կարողանում է ընտրել կառավարման այնպիսի ռազմավարություններ, որոնց համար նպատակահարմար է կիրառել ՏՀՏ.

բ. տնօրենը կարողանում է իրականացնել հեռավար և համակցված կառավարում` ըստ անհրաժեշտության.

գ. տնօրենը կարողանում է ՏՀՏ կիրառմամբ պլանավորված աշխատանքի իրականացումը և հաշվետվողականությունը դարձնել ավելի մատչելի.

դ. տնօրենը կարողանում է իրականացնել ներդպրոցական վերահսկողություն` ՏՀՏ գործիքներով.

6) մասնագիտական զարգացման համար պատասխանատվության ստանձնում.

ա. տնօրենը կարողանում է օբյեկտիվորեն գնահատել իր և ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացման կարիքները.

բ. տնօրենն ապահովում է ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների մասնակցությունը մասնագիտական զարգացմանը նպաստող առկա և հեռավար դասընթացներին, վերապատրաստումներին նրանց կարիքների համապատասխան.

գ. տնօրենը կարողանում է կիրառել դասընթացների և վերապատրաստումների ընթացքում ձեռք բերած գիտելիքները.

7) կրթական քաղաքականության իմացություն և մասնակցություն.

ա. տնօրենն իր աշխատանքն ու մասնագիտական գործունեությունն իրականացնում է հանրակրթության բնագավառի օրենսդրության պահանջներին համապատասխան.

բ. տնօրենը մասնակցում է կրթական քաղաքականության վերաբերյալ քննարկումներին.

գ. տնօրենը գործող կրթական քաղաքականության բարելավման նպատակով ներկայացնում է առաջարկություններ.

8) մասնագիտական բարեվարքություն և ժողովրդավարական արժեքներ.

ա. տնօրենը կազմակերպում է իր աշխատանքը` մասնագիտական բարեվարքության կանոններին համապատասխան.

բ. տնօրենը կարողանում է ստեղծել առողջ բարոյահոգեբանական, փոխադարձ հարգանքի մթնոլորտ, աջակցում է գործընկերներին, ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողներին, սովորողներին և նրանց ծնողներին (օրինական ներկայացուցիչներին).

գ. տնօրենն ունի վերլուծական և քննադատական մտածողություն.

դ. տնօրենը կարողանում է կողմնորոշվել և որոշումներ կայացնել` ըստ իրավիճակի.

ե. տնօրենը նպաստում է ժողովրդավարության և արդարության արժևորմանը.

 

3. ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

10. Ուսումնական հաստատության տնօրենի ատեստավորման գործընթացն իրականացվում է հետևյալ փաստաթղթերի հիման վրա.

1) ուսումնական հաստատության զարգացման ծրագիր,

2) ուսումնական հաստատության ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլաններ, տնօրենի վերջին նշանակումից հետո` պաշտոնավարման բոլոր տարիների համար,

3) ուսումնական հաստատության ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանով նախատեսված ներդպրոցական վերահսկողության արդյունքների վերլուծություն` տնօրենի վերջին նշանակումից հետո` պաշտոնավարման բոլոր տարիների համար,

4) զարգացման ծրագրի կատարման ամենամյա հաշվետվություններ և կառավարման խորհրդի կողմից տրված եզրակացություններ,

5) դպրոցում իրականացված ստուգումների, արտաքին գնահատումների, մշտադիտարկումների արդյունքների մասին տեղեկություններ,

6) դպրոցում իրականացված լրացուցիչ ու այլընտրանքային ծրագրերի արդյունքների մասին տեղեկություններ:

11. Ատեստավորվող տնօրենի կողմից ներկայացված փաստաթղթերը գնահատվում են ըստ զարգացման ծրագրի բաղադրիչների.

1) հաստատության գործունեություն.

2) իրավիճակի վերլուծություն.

3) նպատակների և խնդիրների սահմանում.

4) սահմանված նպատակների և խնդիրների իրականացումն ապահովող գործողությունների և միջոցառումների ժամանակացույց.

5) պատասխանատուներ.

6) արդյունքների գնահատման չափանիշներ.

7) ռիսկեր.

8) գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ միջոցներ և նյութատեխնիկական պարագաներ:

12. Յուրաքանչյուր բաղադրիչի գնահատման համար սահմանվում է 4 վարկանիշ.

1) Արդյունավետ - 9-10 միավոր

2) Զարգացնող - 7-8 միավոր

3) Բավարար - 4-6 միավոր

4) Ոչ արդյունավետ - 0-3 միավոր

13. «Արդյունավետ» է գնահատվում տնօրենի աշխատանքը, եթե սույն կարգի 17-րդ կետով սահմանված` զարգացման ծրագրի բոլոր բաղադրիչների հանրագումարի նվազագույնը 70%-ը գնահատվել է «Արդյունավետ»:

14. «Զարգացնող» է գնահատվում տնօրենի աշխատանքը, եթե սույն կարգի 17-րդ կետով սահմանված` զարգացման ծրագրի բոլոր բաղադրիչների հանրագումարի նվազագույնը 70%-ը գնահատվել է «Զարգացնող»:

15. «Բավարար» է գնահատվում տնօրենի աշխատանքը, եթե սույն կարգի 17-րդ կետով սահմանված` զարգացման ծրագրի բոլոր բաղադրիչների հանրագումարի նվազագույնը 70%-ը գնահատվել է «Բավարար», սակայն արդյունքների էական բարելավման կարիք կա, որի դեպքում տնօրենին կարող է առաջարկվել բարելավել մասնագիտական կարողությունները` մասնակցելով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ` նախարարություն) կողմից երաշխավորված` տնօրենի մասնագիտական զարգացման դասընթացների: Տնօրենին առաջարկվում է իրականացնել նախարարության կողմից մշակված բովանդակությամբ և ժամանակացույցով բարելավման ծրագիր:

16. «Ոչ արդյունավետ» է գնահատվում տնօրենի աշխատանքը, եթե սույն կարգի 17-րդ կետով սահմանված` զարգացման ծրագրի բոլոր բաղադրիչների հանրագումարի նվազագույնը 50%-ը գնահատվել է «Ոչ արդյունավետ», որը հիմք է սույն կարգի 27-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված եզրակացություն ընդունելու համար:

17. Հաստատության զարգացման ծրագրի գնահատման սանդղակներն` ըստ զարգացման ծրագրի բաղադրիչների.

 

1) Ուսումնական հաստատության գործունեությունը.

 

._________________________________________________________________________.

|  |Այս բաժինը ընդգրկում է       |Արդյու-|Զարգացնող|Բավարար|Ոչ ար-|Հիմնա- |

|  |տեղեկատվություն հաստատության |նավետ  |(7-8)    |(4-6)  |դյու- |վորում |

|  |գործունեության` սովորողների  |(9-10) |         |       |նավետ |       |

|  |կրթական կարիքներին, պետության|       |         |       |(0-3) |       |

|  |կրթական քաղաքականությանը և   |       |         |       |      |       |

|  |առկա մարդկային և  նյութա-    |       |         |       |      |       |

|  |տեխնիկական ռեսուրսներին      |       |         |       |      |       |

|  |համապատասխանության մասին:    |       |         |       |      |       |

|__|_____________________________|_______|_________|_______|______|_______|

|ա.|Նկարագրում է, թե զարգացման   |       |         |       |      |       |

|  |ծրագրով սահմանված որ կրթական |       |         |       |      |       |

|  |կարիքներն են բարելավվել:     |       |         |       |      |       |

|__|_____________________________|_______|_________|_______|______|_______|

|բ.|Ինչպե՞ս է զարգացման ծրագիրը  |       |         |       |      |       |

|  |համապատասխանել և  աշխատանքի  |       |         |       |      |       |

|  |ընթացքում համապատասխանեցվել  |       |         |       |      |       |

|  |պետության կրթական քաղաքակա-  |       |         |       |      |       |

|  |նության միտումներին,         |       |         |       |      |       |

|  |համայնքի, շահառու խմբերի     |       |         |       |      |       |

|  |կարիքներին ու հնարավորու-    |       |         |       |      |       |

|  |թյուններին:                  |       |         |       |      |       |

|__|_____________________________|_______|_________|_______|______|_______|

|գ.|Ինչպե՞ս է զարգացման ծրագիրը  |       |         |       |      |       |

|  |համապատասխանել հաստատության  |       |         |       |      |       |

|  |ենթակառուցվածքների հնարավորու|       |         |       |      |       |

|  |թյուններին, մարդկային ռեսուրս|       |         |       |      |       |

|  |ներին և  ներուժին:           |       |         |       |      |       |

|__|_____________________________|_______|_________|_______|______|_______|

|դ.|Ընդամենը միավորներ           |       |         |       |      |       |

|__|_____________________________|_______|_________|_______|______|_______|

|ե.|Միջին թվաբանական միավորը     |       |         |       |      |       |

._________________________________________________________________________.

 

2) Իրավիճակի վերլուծություն.

 

._________________________________________________________________________.

|  |Այս բաժնում դիտարկվում է     |Արդյու-|Զարգացնող|Բավարար|Ոչ ար-|Հիմնա- |

|  |ուսումնական հաստատության     |նավետ  |(7-8)    |(4-6)  |դյու- |վորում |

|  |շենքային պայմանների,         |(9-10) |         |       |նավետ |       |

|  |նյութատեխնիկական բազայի,     |       |         |       |(0-3) |       |

|  |օգտագործվող տեխնոլոգիաների,  |       |         |       |      |       |

|  |կիրառվող նորարարությունների, |       |         |       |      |       |

|  |համայնքի, կրթության կառավար- |       |         |       |      |       |

|  |ման մարմինների, շահառու      |       |         |       |      |       |

|  |կազմակերպությունների         |       |         |       |      |       |

|  |համագործակցության հաստատու-  |       |         |       |      |       |

|  |թյան կառավարման և  խորհրդակ- |       |         |       |      |       |

|  |ցական մարմինների, ուսումնական|       |         |       |      |       |

|  |միջավայրի, մանկավարժական     |       |         |       |      |       |

|  |համակազմի մասնագիտական որակ- |       |         |       |      |       |

|  |ների, սովորողների կրթության  |       |         |       |      |       |

|  |որակի բարելավմանն ուղղված`   |       |         |       |      |       |

|  |ծրագրով նախատեսված միջոցառում|       |         |       |      |       |

|  |ների արդյունավետությունը:    |       |         |       |      |       |

|__|_____________________________|_______|_________|_______|______|_______|

|ա.|Զարգացման ծրագրով նկարագրված |       |         |       |      |       |

|  |հաստատության շենքային պայման-|       |         |       |      |       |

|  |ները բարելավվել են և         |       |         |       |      |       |

|  |օգտագործվել են արդյունավետ:  |       |         |       |      |       |

|__|_____________________________|_______|_________|_______|______|_______|

|բ.|Հաստատության նյութատեխնիկական|       |         |       |      |       |

|  |բազան համալրվել է ծրագրով    |       |         |       |      |       |

|  |նախատեսված չափով:            |       |         |       |      |       |

|__|_____________________________|_______|_________|_______|______|_______|

|գ.|Հաստատության խորհրդի և       |       |         |       |      |       |

|  |տնօրենի համագործակցությունն  |       |         |       |      |       |

|  |արդյունավետ է եղել:          |       |         |       |      |       |

|__|_____________________________|_______|_________|_______|______|_______|

|դ.|Հաստատության համագործակցու-  |       |         |       |      |       |

|  |թյունը համայնքի, կրթության   |       |         |       |      |       |

|  |կառավարման մարմինների,       |       |         |       |      |       |

|  |շահառու կազմակերպությունների |       |         |       |      |       |

|  |հետ արդյունավետ է եղել:      |       |         |       |      |       |

|__|_____________________________|_______|_________|_______|______|_______|

|ե.|Հաստատության ուսումնական     |       |         |       |      |       |

|  |միջավայրը հարմարեցվել է սովո-|       |         |       |      |       |

|  |րողների որակյալ ուսուցմանը և |       |         |       |      |       |

|  |ուսումնառության կազմակերպմանը|       |         |       |      |       |

|__|_____________________________|_______|_________|_______|______|_______|

|զ.|Ուսումնական հաստատությունն   |       |         |       |      |       |

|  |իրականացրել է մանկավարժական  |       |         |       |      |       |

|  |համակազմի` զարգացման ծրագրով |       |         |       |      |       |

|  |նախատեսված մասնագիտական      |       |         |       |      |       |

|  |որակների զարգացումն ապահովող |       |         |       |      |       |

|  |միջոցառումներ:               |       |         |       |      |       |

|__|_____________________________|_______|_________|_______|______|_______|

|է.|Հաստատությունում կրթության   |       |         |       |      |       |

|  |որակը ապահովվել է չափորոշ-   |       |         |       |      |       |

|  |չային պահանջներին համապա-    |       |         |       |      |       |

|  |տասխան:                      |       |         |       |      |       |

|__|_____________________________|_______|_________|_______|______|_______|

|ը.|Հաստատության կողմից օգտագործ-|       |         |       |      |       |

|  |վող տեխնոլոգիաները և         |       |         |       |      |       |

|  |նորարարությունները արդյու-   |       |         |       |      |       |

|  |նավետ են կիրառվել:           |       |         |       |      |       |

|__|_____________________________|_______|_________|_______|______|_______|

|թ.|Ընդամենը միավորներ           |       |         |       |      |       |

|__|_____________________________|_______|_________|_______|______|_______|

|ժ.|Միջին թվաբանական միավորը     |       |         |       |      |       |

._________________________________________________________________________.

 

3) Նպատակների և խնդիրների սահմանում.

 

._________________________________________________________________________.

|   |Այս բաժինն ընդգրկում է       |Արդյու-|Զարգացնող|Բավարար|Ոչ ար-|Հիմնա-|

|   |տեղեկատվություն հաստատության |նավետ  |(7-8)    |(4-6)  |դյու- |վորում|

|   |գործունեության նպատակների,   |(9-10) |         |       |նավետ |      |

|   |խնդիրների իրականացման համար  |       |         |       |(0-3) |      |

|   |սահմանված համապատասխան       |       |         |       |      |      |

|   |գործողությունների և          |       |         |       |      |      |

|   |ակնկալվող արդյունքների,      |       |         |       |      |      |

|   |պատասխանատուների (կատարող-   |       |         |       |      |      |

|   |ների), ժամկետների և          |       |         |       |      |      |

|   |իրականացման համար անհրաժեշտ  |       |         |       |      |      |

|   |նյութատեխնիկական և  ֆինանսա- |       |         |       |      |      |

|   |կան միջոցների մասին:         |       |         |       |      |      |

|___|_____________________________|_______|_________|_______|______|______|

|ա. |Խնդրի իրականացման համար      |       |         |       |      |      |

|   |սահմանված համապատասխան       |       |         |       |      |      |

|   |գործողությունները բխում են   |       |         |       |      |      |

|   |զարգացման ծրագրի նպատակներից:|       |         |       |      |      |

|___|_____________________________|_______|_________|_______|______|______|

|բ. |Զարգացման ծրագրի հիման վրա   |       |         |       |      |      |

|   |կազմված տարեկան աշխատանքային |       |         |       |      |      |

|   |պլանի նպատակներից բխող       |       |         |       |      |      |

|   |աշխատանքների կատարողականները |       |         |       |      |      |

|   |փոխհամաձայնեցված են խորհրդի  |       |         |       |      |      |

|   |հետ:                         |       |         |       |      |      |

|___|_____________________________|_______|_________|_______|______|______|

|գ. |Զարգացման ծրագրի իրականացման |       |         |       |      |      |

|   |համար տարեկան աշխատանքային   |       |         |       |      |      |

|   |պլանով սահմանված համապատասխան|       |         |       |      |      |

|   |գործողությունները կատարված   |       |         |       |      |      |

|   |են, ակնկալվող արդյունքները   |       |         |       |      |      |

|   |ապահովված են, դրանց պատասխա- |       |         |       |      |      |

|   |նատուները (կատարողները)      |       |         |       |      |      |

|   |կատարել են իրենց պարտականու- |       |         |       |      |      |

|   |թյունները, պահպանվել են      |       |         |       |      |      |

|   |ժամկետները և  իրականացման    |       |         |       |      |      |

|   |համար անհրաժեշտ ֆինանսական և |       |         |       |      |      |

|   |(կամ) նյութատեխնիկական միջոց-|       |         |       |      |      |

|   |ները ծախսվել են նպատակային:  |       |         |       |      |      |

|___|_____________________________|_______|_________|_______|______|______|

|դ. |Կատարված գործողություններն   |       |         |       |      |      |

|   |իրականացվել են ժամանակին և   |       |         |       |      |      |

|   |ապահովել են տվյալ խնդրի      |       |         |       |      |      |

|   |լուծումը:                    |       |         |       |      |      |

|___|_____________________________|_______|_________|_______|______|______|

|ե. |Մշակվել և  իրականացվել են    |       |         |       |      |      |

|   |աշխատանքային ծրագրեր, որոնք  |       |         |       |      |      |

|   |նպաստել են նպատակներին       |       |         |       |      |      |

|   |հասնելուն:                   |       |         |       |      |      |

|___|_____________________________|_______|_________|_______|______|______|

|զ. |Գնահատվել է աշխատանքային     |       |         |       |      |      |

|   |ծրագրերի իրականացման արդյուն-|       |         |       |      |      |

|   |քում ապահովված առաջընթացը, և |       |         |       |      |      |

|   |վերանայվել է զարգացման       |       |         |       |      |      |

|   |ծրագիրը:                     |       |         |       |      |      |

|___|_____________________________|_______|_________|_______|______|______|

|է. |Ստացված արդյունքները արտահայտ|       |         |       |      |      |

|   |ված են կոնկրետ ցուցանիշներով |       |         |       |      |      |

|   |(թվեր, տոկոսներ, բնութագրիչ- |       |         |       |      |      |

|   |ներ) և  միանշանակ ընկալելի են|       |         |       |      |      |

|   |գործողությունն իրականացրած   |       |         |       |      |      |

|   |պատասխանատուների, կատարողների|       |         |       |      |      |

|   |և  շահառուների համար:        |       |         |       |      |      |

|___|_____________________________|_______|_________|_______|______|______|

|ը. |Աշխատանքի ընթացքում տնօրենի  |       |         |       |      |      |

|   |հավաքած տվյալների հիման վրա  |       |         |       |      |      |

|   |բացահայտվել են առկա խնդիր-   |       |         |       |      |      |

|   |ները, գնահատվել է դպրոցի     |       |         |       |      |      |

|   |կառուցվածքից բխող աշխատանքի  |       |         |       |      |      |

|   |արդյունավետությունը և        |       |         |       |      |      |

|   |աշխատանքներն արդյունավետ     |       |         |       |      |      |

|   |կազմակերպելու համար աշխատա-  |       |         |       |      |      |

|   |կազմը վերապատրաստվել է:      |       |         |       |      |      |

|___|_____________________________|_______|_________|_______|______|______|

|թ. |Իրականացված աշխատանքները     |       |         |       |      |      |

|   |նպաստել են զարգացման ծրագրի  |       |         |       |      |      |

|   |շարունակական և  կայուն       |       |         |       |      |      |

|   |բարելավմանը:                 |       |         |       |      |      |

|___|_____________________________|_______|_________|_______|______|______|

|ժ. |Ընդամենը միավորներ           |       |         |       |      |      |

|___|_____________________________|_______|_________|_______|______|______|

|ժա.|Միջին թվաբանական միավորը     |       |         |       |      |      |

._________________________________________________________________________.

 

4) Սահմանված նպատակների և խնդիրների իրականացումն ապահովող

գործողությունների և միջոցառումների ժամանակացույց.

 

._________________________________________________________________________.

|   |Այս բաժինն ընդգրկում է       |Արդյու-|Զարգացնող|Բավարար|Ոչ ար-|Հիմնա-|

|   |տեղեկատվություն` ծրագրում,   |նավետ  |(7-8)    |(4-6)  |դյու- |վորում|

|   |ըստ ոլորտների, սահմանված     |(9-10) |         |       |նավետ |      |

|   |նպատակների և  խնդիրների համար|       |         |       |(0-3) |      |

|   |մշակված համապատասխան գործողու|       |         |       |      |      |

|   |թյունների, ներկայացվող       |       |         |       |      |      |

|   |կատարողների և  ժամանակացույցի|       |         |       |      |      |

|   |մասին: Ընդգրկում է նաև       |       |         |       |      |      |

|   |տեղեկատվություն հաստատության |       |         |       |      |      |

|   |գործունեության տարեկան       |       |         |       |      |      |

|   |աշխատանքային ծրագրի մշակման  |       |         |       |      |      |

|   |մասին, հնարավորություն է     |       |         |       |      |      |

|   |ապահովում տարեկան աշխատան-   |       |         |       |      |      |

|   |քային ծրագրի պարբերաբար      |       |         |       |      |      |

|   |վերանայման համար:            |       |         |       |      |      |

|___|_____________________________|_______|_________|_______|______|______|

|ա. |Տնօրենը մշակել է ուսումնական |       |         |       |      |      |

|   |հաստատության տեսլականը և     |       |         |       |      |      |

|   |առաքելությունը` համագործակ-  |       |         |       |      |      |

|   |ցելով մանկավարժական          |       |         |       |      |      |

|   |աշխատողների հետ:             |       |         |       |      |      |

|___|_____________________________|_______|_________|_______|______|______|

|բ. |Տնօրենը խթանել է համագործակ- |       |         |       |      |      |

|   |ցության, վստահության,        |       |         |       |      |      |

|   |սովորելու և  մեծ ակնկալիքների|       |         |       |      |      |

|   |մշակույթ մանկավարժական       |       |         |       |      |      |

|   |աշխատողների և  սովորողների   |       |         |       |      |      |

|   |մոտ:                         |       |         |       |      |      |

|___|_____________________________|_______|_________|_______|______|______|

|գ. |Տնօրենը մշակել է զարգացման   |       |         |       |      |      |

|   |ծրագրի նպատակներին և  խնդիր- |       |         |       |      |      |

|   |ներին համահունչ ուսումնական  |       |         |       |      |      |

|   |պլան:                        |       |         |       |      |      |

|___|_____________________________|_______|_________|_______|______|______|

|դ. |Տնօրենն ստեղծել է անհատակա-  |       |         |       |      |      |

|   |նացված և  մոտիվացնող ուսում- |       |         |       |      |      |

|   |նական միջավայր` բոլոր        |       |         |       |      |      |

|   |սովորողների համար:           |       |         |       |      |      |

|___|_____________________________|_______|_________|_______|______|______|

|ե. |Տնօրենը հավաքել և  վերլուծել |       |         |       |      |      |

|   |է կրթական միջավայրին վերա-   |       |         |       |      |      |

|   |բերող տվյալներ և  տեղեկատ-   |       |         |       |      |      |

|   |վություն:                    |       |         |       |      |      |

|___|_____________________________|_______|_________|_______|______|______|

|զ. |Տնօրենն իրականացրել է ծնողա- |       |         |       |      |      |

|   |կան համայնքի մշակութային,    |       |         |       |      |      |

|   |սոցիալական և  մտավոր ներուժի |       |         |       |      |      |

|   |գնահատում, միջոցառումներ է   |       |         |       |      |      |

|   |կազմակերպել դրանց զարգացման  |       |         |       |      |      |

|   |համար և  օգտագործել դրանք`   |       |         |       |      |      |

|   |զարգացման ծրագրի նպատակներին |       |         |       |      |      |

|   |հասնելու համար:              |       |         |       |      |      |

|___|_____________________________|_______|_________|_______|______|______|

|է. |Տնօրենն ստեղծել է արդյունավետ|       |         |       |      |      |

|   |հարաբերություններ սովորողների|       |         |       |      |      |

|   |ընտանիքների հետ:             |       |         |       |      |      |

|___|_____________________________|_______|_________|_______|______|______|

|ը. |Տնօրենն ստեղծել է արդյունավետ|       |         |       |      |      |

|   |հարաբերություններ համայնքի   |       |         |       |      |      |

|   |գործընկերների հետ:           |       |         |       |      |      |

|___|_____________________________|_______|_________|_______|______|______|

|թ. |Տնօրենը մշակել է սովորողի    |       |         |       |      |      |

|   |ակադեմիական և  սոցիալական    |       |         |       |      |      |

|   |հմտությունների զարգացման     |       |         |       |      |      |

|   |հաջողությունները նկարագրող   |       |         |       |      |      |

|   |հաշվետվողականության համակարգ |       |         |       |      |      |

|   |և  ապահովել է դրա լրացումը   |       |         |       |      |      |

|   |բոլոր սովորողների համար:     |       |         |       |      |      |

|___|_____________________________|_______|_________|_______|______|______|

|ժ. |Տնօրենը սահմանել է սովորող-  |       |         |       |      |      |

|   |ների և  ուսումնական հաստատու-|       |         |       |      |      |

|   |թյան մանկավարժական աշխատողներ|       |         |       |      |      |

|   |համար ինքնագնահատման, ռեֆլեք-|       |         |       |      |      |

|   |սիայի, թափանցիկության և      |       |         |       |      |      |

|   |էթիկական վարքագծի համապարփակ |       |         |       |      |      |

|   |սկզբունքներ և  աշխատանքները  |       |         |       |      |      |

|   |կազմակերպել է դրանց          |       |         |       |      |      |

|   |համապատասխան:                |       |         |       |      |      |

|___|_____________________________|_______|_________|_______|______|______|

|ժա.|Տնօրենն աշխատանքի ընթացքում  |       |         |       |      |      |

|   |պահպանել է ժողովրդավարության,|       |         |       |      |      |

|   |արդարության և  բազմազանության|       |         |       |      |      |

|   |արժեքները:                   |       |         |       |      |      |

|___|_____________________________|_______|_________|_______|______|______|

|ժբ.|Տնօրենը դիտարկել և  գնահատել |       |         |       |      |      |

|   |է որոշումների կայացման       |       |         |       |      |      |

|   |հնարավոր իրավական հետևանք-   |       |         |       |      |      |

|   |ները և  աշխատանքի ընթացքում  |       |         |       |      |      |

|   |առաջնորդվել է դրանցով:       |       |         |       |      |      |

|___|_____________________________|_______|_________|_______|______|______|

|ժգ.|Տնօրենն աշխատանքի ընթացքում  |       |         |       |      |      |

|   |խթանել է սոցիալական արդարու- |       |         |       |      |      |

|   |թյունը:                      |       |         |       |      |      |

|___|_____________________________|_______|_________|_______|______|______|

|ժդ.|Տնօրենն իր իրավասությունների |       |         |       |      |      |

|   |շրջանակում մասնակցել է       |       |         |       |      |      |

|   |համայնքային, մարզային և      |       |         |       |      |      |

|   |հանրապետության մակարդակում   |       |         |       |      |      |

|   |կրթությանը վերաբերող որոշում-|       |         |       |      |      |

|   |ների կայացմանը:              |       |         |       |      |      |

|___|_____________________________|_______|_________|_______|______|______|

|ժե.|Տնօրենը գնահատել, վերլուծել  |       |         |       |      |      |

|   |և  կանխատեսել է առաջնորդու-  |       |         |       |      |      |

|   |թյան ռազմավարությունների     |       |         |       |      |      |

|   |զարգացման միտումներն ու      |       |         |       |      |      |

|   |նախաձեռնությունները` դրանք   |       |         |       |      |      |

|   |դպրոցի աշխատանքին հարմարեց-  |       |         |       |      |      |

|   |նելու նպատակով:              |       |         |       |      |      |

|___|_____________________________|_______|_________|_______|______|______|

|ժզ.|Տնօրենը վերահսկել է տրված    |       |         |       |      |      |

|   |հրամանների, ցուցումների,     |       |         |       |      |      |

|   |հրահանգների կատարումը:       |       |         |       |      |      |

|___|_____________________________|_______|_________|_______|______|______|

|ժէ.|Տնօրենը մշակել է գնահատման և |       |         |       |      |      |

|   |հաշվետվողականության համա-    |       |         |       |      |      |

|   |կարգեր` աշխատողների աշխատանքի|       |         |       |      |      |

|   |որակը և  սովորողների առաջա-  |       |         |       |      |      |

|   |դիմությունը վերահսկելու      |       |         |       |      |      |

|   |համար:                       |       |         |       |      |      |

|___|_____________________________|_______|_________|_______|______|______|

|ժը.|Տնօրենը զարգացրել է անձնա-   |       |         |       |      |      |

|   |կազմի ուսուցողական և         |       |         |       |      |      |

|   |առաջնորդական կարողություն-   |       |         |       |      |      |

|   |ները:                        |       |         |       |      |      |

|___|_____________________________|_______|_________|_______|______|______|

|ժթ.|Տնօրենն ապահովել է, որ       |       |         |       |      |      |

|   |ուսուցչի և  վարչական անձնա-  |       |         |       |      |      |

|   |կազմի աշխատանքն ուղղված լինի |       |         |       |      |      |

|   |որակյալ ուսուցմանը և  սովորող|       |         |       |      |      |

|   |ների ուսման արդյունավետության|       |         |       |      |      |

|   |բարձրացմանը:                 |       |         |       |      |      |

|___|_____________________________|_______|_________|_______|______|______|

|ի. |Տնօրենը խթանել է համապատասխան|       |         |       |      |      |

|   |տեխնոլոգիաների կիրառումը`    |       |         |       |      |      |

|   |ուսուցման և  դաստիարակության |       |         |       |      |      |

|   |արդյունավետությունը բարձրաց- |       |         |       |      |      |

|   |նելու նպատակով:              |       |         |       |      |      |

|___|_____________________________|_______|_________|_______|______|______|

|իա.|Տնօրենը դիտարկել և  գնահատել |       |         |       |      |      |

|   |է ուսումնական պլանով և  առար-|       |         |       |      |      |

|   |կայական ծրագրերով հատկացված  |       |         |       |      |      |

|   |ժամաքանակների արդյունավետու- |       |         |       |      |      |

|   |թյունը սովորողների ուսումնա- |       |         |       |      |      |

|   |ռության արդյունքների վրա:    |       |         |       |      |      |

|___|_____________________________|_______|_________|_______|______|______|

|իբ.|Տնօրենն իրականացրել է աշխա-  |       |         |       |      |      |

|   |տանքներ ուսումնական հաստատու-|       |         |       |      |      |

|   |թյան աշխատողների խրախուսման  |       |         |       |      |      |

|   |և  սովորողների անվտանգության |       |         |       |      |      |

|   |բարելավման ուղղություններով: |       |         |       |      |      |

|___|_____________________________|_______|_________|_______|______|______|

|իգ.|Տնօրենն ըստ ոլորտների        |       |         |       |      |      |

|   |ապահովել է զարգացման ծրագրում|       |         |       |      |      |

|   |սահմանված նպատակներից և      |       |         |       |      |      |

|   |խնդիրներից բխող գործողություն|       |         |       |      |      |

|   |ների իրականացումը` ժամանակա- |       |         |       |      |      |

|   |ցույցին համապատասխան:        |       |         |       |      |      |

|___|_____________________________|_______|_________|_______|______|______|

|իդ.|Զարգացման ծրագիրը տնօրենի    |       |         |       |      |      |

|   |կողմից պարբերաբար վերանայվել |       |         |       |      |      |

|   |է, կատարվել են փոփոխություն- |       |         |       |      |      |

|   |ներ, որոնք ներկայացվել են    |       |         |       |      |      |

|   |հաստատության խորհրդի քննարկ- |       |         |       |      |      |

|   |մանը:                        |       |         |       |      |      |

|___|_____________________________|_______|_________|_______|______|______|

|իե.|Ընդամենը միավորներ           |       |         |       |      |      |

|___|_____________________________|_______|_________|_______|______|______|

|իզ.|Միջին թվաբանական միավորը     |       |         |       |      |      |

._________________________________________________________________________.

 

5) Ուսումնական հաստատության զարգացման ծրագրի

կատարման պատասխանատուներ.

 

._________________________________________________________________________.

|   |Այս բաժինը ընդգրկում է տեղե- |Արդյու-|Զարգացնող|Բավարար|Ոչ ար-|Հիմնա-|

|   |կատվություն` ուսումնական     |նավետ  |(7-8)    |(4-6)  |դյու- |վորում|

|   |հաստատության ծրագրի կատարման |(9-10) |         |       |նավետ |      |

|   |պատասխանատուների մասին:      |       |         |       |(0-3) |      |

|___|_____________________________|_______|_________|_______|______|______|

|ա. |Զարգացման ծրագրի յուրաքան-   |       |         |       |      |      |

|   |չյուր բաղադրիչի կատարման     |       |         |       |      |      |

|   |համար նախատեսված են առանձին  |       |         |       |      |      |

|   |պատասխանատուներ:             |       |         |       |      |      |

|___|_____________________________|_______|_________|_______|______|______|

|բ. |Զարգացման ծրագրի յուրաքան-   |       |         |       |      |      |

|   |չյուր բաղադրիչի կատարման     |       |         |       |      |      |

|   |պատասխանատուներն իմացել են   |       |         |       |      |      |

|   |ինչպես իրենց պատասխանատվու-  |       |         |       |      |      |

|   |թյանը հանձնված բաղադրիչի,    |       |         |       |      |      |

|   |այնպես էլ ամբողջ ծրագրի      |       |         |       |      |      |

|   |նպատակները, խնդիրները և      |       |         |       |      |      |

|   |իրականացվող գործողություն-   |       |         |       |      |      |

|   |ները, դրանց կատարման ռիսկերը:|       |         |       |      |      |

|___|_____________________________|_______|_________|_______|______|______|

|գ. |Պատասխանատուները զարգացման   |       |         |       |      |      |

|   |ծրագրի իրականացման ուղղու-   |       |         |       |      |      |

|   |թյուններով իրենց կատարած     |       |         |       |      |      |

|   |տարեկան աշխատանքների մասին   |       |         |       |      |      |

|   |ներկայացրել են հաշվետվություն|       |         |       |      |      |

|   |ներ ուսումնական հաստատության |       |         |       |      |      |

|   |տնօրինությանը, մանկավարժական |       |         |       |      |      |

|   |խորհրդի և  կառավարման խորհրդի|       |         |       |      |      |

|   |նիստերին: Առկա են արձանագրու-|       |         |       |      |      |

|   |թյունները:                   |       |         |       |      |      |

|___|_____________________________|_______|_________|_______|______|______|

|դ. |Տնօրենը վերահսկել և  գնահատել|       |         |       |      |      |

|   |է զարգացման ծրագրի յուրաքան- |       |         |       |      |      |

|   |չյուր բաղադրիչի կատարման     |       |         |       |      |      |

|   |պատասխանատուների` զարգացման  |       |         |       |      |      |

|   |ծրագրի նպատակին ուղղված      |       |         |       |      |      |

|   |համապարփակ գործողությունների |       |         |       |      |      |

|   |ամբողջությունը:              |       |         |       |      |      |

|___|_____________________________|_______|_________|_______|______|______|

|ե. |Ընդամենը միավորներ           |       |         |       |      |      |

|___|_____________________________|_______|_________|_______|______|______|

|զ. |Միջին թվաբանական միավորը     |       |         |       |      |      |

._________________________________________________________________________.

 

6) Ուսումնական հաստատության զարգացման ծրագրի կատարման արդյունքների

գնահատման չափանիշներ.

 

._________________________________________________________________________.

|   |Այս բաժինը ընդգրկում է տեղե- |Արդյու-|Զարգացնող|Բավարար|Ոչ ար-|Հիմնա-|

|   |կատվություն` ուսումնական     |նավետ  |(7-8)    |(4-6)  |դյու- |վորում|

|   |հաստատության զարգացման ծրագրի|(9-10) |         |       |նավետ |      |

|   |գնահատման չափանիշների և      |       |         |       |(0-3) |      |

|   |ակնկալվող արդյունքներին      |       |         |       |      |      |

|   |հասնելու մասին:              |       |         |       |      |      |

|___|_____________________________|_______|_________|_______|______|______|

|ա. |Սահմանված են յուրաքանչյուր   |       |         |       |      |      |

|   |գործողության առանձնահատկու-  |       |         |       |      |      |

|   |թյունից բխող գնահատման       |       |         |       |      |      |

|   |չափանիշները:                 |       |         |       |      |      |

|___|_____________________________|_______|_________|_______|______|______|

|բ. |Գնահատման չափանիշների միջոցով|       |         |       |      |      |

|   |հնարավոր է չափել ակնկալվող   |       |         |       |      |      |

|   |արդյունքները:                |       |         |       |      |      |

|___|_____________________________|_______|_________|_______|______|______|

|գ. |Ընդամենը միավորներ           |       |         |       |      |      |

|___|_____________________________|_______|_________|_______|______|______|

|դ. |Միջին թվաբանական միավորը     |       |         |       |      |      |

._________________________________________________________________________.

 

7) Ուսումնական հաստատության զարգացման ծրագրի իրականացման ռիսկեր.

 

._________________________________________________________________________.

|   |Այս բաժինն ընդգրկում է տեղե- |Արդյու-|Զարգացնող|Բավարար|Ոչ ար-|Հիմնա-|

|   |կատվություն` ուսումնական     |նավետ  |(7-8)    |(4-6)  |դյու  |վորում|

|   |հաստատության զարգացման ծրագրի|(9-10) |         |       |նավետ |      |

|   |նպատակի և  դրանից բխող խնդիր-|       |         |       |(0-3) |      |

|   |ների իրականացման հնարավոր    |       |         |       |      |      |

|   |ռիսկերի և  դրանք մեղմացնող   |       |         |       |      |      |

|   |կամ չեզոքացնող գործողություն-|       |         |       |      |      |

|   |ների մասին:                  |       |         |       |      |      |

|___|_____________________________|_______|_________|_______|______|______|

|ա. |Իրականացված աշխատանքների     |       |         |       |      |      |

|   |ընթացքում հաշվի են առնվել    |       |         |       |      |      |

|   |նպատակի, խնդիրների, դրանց    |       |         |       |      |      |

|   |լուծմանն ուղղված յուրաքան-   |       |         |       |      |      |

|   |չյուր գործողությունից բխող   |       |         |       |      |      |

|   |խնդիրների իրականացման        |       |         |       |      |      |

|   |հնարավոր ռիսկերը:            |       |         |       |      |      |

|___|_____________________________|_______|_________|_______|______|______|

|բ. |Իրականացված աշխատանքների     |       |         |       |      |      |

|   |ընթացքում կատարվել են        |       |         |       |      |      |

|   |հնարավոր ռիսկերը մեղմացնող   |       |         |       |      |      |

|   |կամ չեզոքացնող գործողու-     |       |         |       |      |      |

|   |թյուններ:                    |       |         |       |      |      |

|___|_____________________________|_______|_________|_______|______|______|

|գ. |Ընդամենը միավորներ           |       |         |       |      |      |

|___|_____________________________|_______|_________|_______|______|______|

|դ. |Միջին թվաբանական միավորը     |       |         |       |      |      |

._________________________________________________________________________.

 

8) Ուսումնական հաստատության զարգացման ծրագրի իրականացման համար

անհրաժեշտ միջոցներ և նյութատեխնիկական պարագաներ

 

._________________________________________________________________________.

|   |Այս բաժինն ընդգրկում է տեղե- |Արդյու-|Զարգացնող|Բավարար|Ոչ ար-|Հիմնա-|

|   |կատվություն` ուսումնական     |նավետ  |(7-8)    |(4-6)  |դյու  |վորում|

|   |հաստատության զարգացման ծրագրի|(9-10) |         |       |նավետ |      |

|   |գործողությունների իրականացման|       |         |       |(0-3) |      |

|   |և  ակնկալվող արդյունքների    |       |         |       |      |      |

|   |ապահովման համար պահանջվող    |       |         |       |      |      |

|   |անհրաժեշտ միջոցների և        |       |         |       |      |      |

|   |նյութատեխնիկական պարագաների  |       |         |       |      |      |

|   |մասին:                       |       |         |       |      |      |

|___|_____________________________|_______|_________|_______|______|______|

|ա. |Յուրաքանչյուր գործողության   |       |         |       |      |      |

|   |իրականացման և  ակնկալվող     |       |         |       |      |      |

|   |արդյունքների լիարժեք ապահով- |       |         |       |      |      |

|   |ման համար պահանջվող անհրաժեշտ|       |         |       |      |      |

|   |միջոցները և  նյութատեխնիկական|       |         |       |      |      |

|   |պարագաները եղել են բավարար և |       |         |       |      |      |

|   |կիրառվել են նպատակային:      |       |         |       |      |      |

|___|_____________________________|_______|_________|_______|______|______|

|բ. |Տնօրենը ձեռք է բերել, հատկաց-|       |         |       |      |      |

|   |րել, հավասարաչափ և  արդյունա |       |         |       |      |      |

|   |վետ օգտագործել է մարդկային,  |       |         |       |      |      |

|   |բյուջետային և  տեխնոլոգիական |       |         |       |      |      |

|   |ռեսուրսները:                 |       |         |       |      |      |

|___|_____________________________|_______|_________|_______|______|______|

|գ. |Ընդամենը միավորներ           |       |         |       |      |      |

|___|_____________________________|_______|_________|_______|______|______|

|դ. |Միջին թվաբանական միավորը     |       |         |       |      |      |

._________________________________________________________________________.

 

9) Ուսումնական հաստատության զարգացման ծրագրի իրականացման

վերահսկողության մեխանիզմներ.

 

._________________________________________________________________________.

|   |Այս բաժինն ընդգրկում է տեղե- |Արդյու-|Զարգացնող|Բավարար|Ոչ ար-|Հիմնա-|

|   |կատվություն` ծրագրի իրականաց-|նավետ  |(7-8)    |(4-6)  |դյու  |վորում|

|   |ման վերահսկողության մեխանիզմ-|(9-10) |         |       |նավետ |      |

|   |ների, ապահովման մակարդակի,   |       |         |       |(0-3) |      |

|   |հաշվետվությունների ձևերի     |       |         |       |      |      |

|   |հիման վրա իրականացված վերահս-|       |         |       |      |      |

|   |կողության ու ժամանակացույցի, |       |         |       |      |      |

|   |վերահսկողություն իրականացնող-|       |         |       |      |      |

|   |ների մասին:                  |       |         |       |      |      |

|___|_____________________________|_______|_________|_______|______|______|

|ա. |Յուրաքանչյուր գործողություն  |       |         |       |      |      |

|   |վերահսկվել է` զարգացման      |       |         |       |      |      |

|   |ծրագրով նախատեսված մեխանիզմ- |       |         |       |      |      |

|   |ներին համապատասխան:          |       |         |       |      |      |

|___|_____________________________|_______|_________|_______|______|______|

|բ. |Յուրաքանչյուր գործողության   |       |         |       |      |      |

|   |համար տրվել են հաշվետվություն|       |         |       |      |      |

|   |ներ զարգացման ծրագրի պահանջ- |       |         |       |      |      |

|   |ներին համապատասխան` ըստ      |       |         |       |      |      |

|   |սահմանված ձևերի  ու ժամանա-  |       |         |       |      |      |

|   |կացույցի:                    |       |         |       |      |      |

|___|_____________________________|_______|_________|_______|______|______|

|գ. |Յուրաքանչյուր գործողություն  |       |         |       |      |      |

|   |գնահատվել է հաշվետվություն-  |       |         |       |      |      |

|   |ների հիման վրա:              |       |         |       |      |      |

|___|_____________________________|_______|_________|_______|______|______|

|դ. |Ընդամենը միավորներ           |       |         |       |      |      |

|___|_____________________________|_______|_________|_______|______|______|

|ե. |Միջին թվաբանական միավորը     |       |         |       |      |      |

._________________________________________________________________________.

 

4. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

18. Ուսումնական հաստատության տնօրենի հերթական ատեստավորումն անցկացվում է յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ:

19. Ուսումնական հաստատության տնօրենի ատեստավորումն իրականացվում է տնօրենի նշանակման կարգով սահմանված մասնագիտական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) և փորձաքննություն իրականացնող կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) կողմից:

20. Տնօրենը, պաշտոնավարման ժամկետը լրանալու օրվանից հաշված` առավելագույնը 65, բայց ոչ պակաս, քան 60 աշխատանքային օր առաջ կրթության կառավարման տեղեկատվական համակարգում իր անձնական գործում կատարում է «ենթակա է ատեստավորման» նշում և ներբեռնում սույն կարգի 10-րդ կետով նախատեսված փաստաթղթերը, որոնք համակարգում պահվում են մինչև տնօրենի հաջորդ ատեստավորումը:

21. Տնօրենը սույն կարգի 20-րդ կետով սահմանված ժամկետում նշում չկատարելու դեպքում չի մասնակցում ատեստավորմանը, և աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալուց հետո դադարեցվում են նրա լիազորությունները:

22. Տնօրենի կողմից սույն կարգի 20-րդ կետով սահմանված ժամկետում նշումը կատարվելուց հետո Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, մարզպետարանի, Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` լիազոր մարմին) համապատասխան ստորաբաժանումը 3 աշխատանքային օրվա ընթացքում կրթության կառավարման տեղեկատվական համակարգից վերբեռնում է ատեստավորման ենթակա տնօրենի անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը և տրամադրում է հանձնաժողովի նախագահին:

23. Հանձնաժողովը տնօրենի փաստաթղթերի փաթեթը ստանալուց հետո` 1 աշխատանքային օրվա ընթացքում, ներկայացնում է փորձաքննության:

24. Կազմակերպությունն առավելագույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է տնօրենի կողմից ներկայացված փաստաթղթերը և գնահատում դրանք` սույն կարգով սահմանված գնահատման մեթոդաբանությանը համապատասխան:

25. Հանձնաժողովը լիազոր մարմնի կողմից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում նկատված անորոշությունների կամ վիճահարույց հարցերի առկայության դեպքում ատեստավորվող տնօրենին, ըստ անհրաժեշտության նաև` համապատասխան ուսումնական հաստատության պատասխանատու աշխատակցին լիազոր մարմնի միջոցով հրավիրում է դրանց քննարկմանը:

26. Լիազոր մարմինն ատեստավորումից առնվազն 5 աշխատանքային օր առաջ ուսումնական հաստատության ատեստավորվող տնօրենին առձեռն, փոստով կամ պաշտոնական էլեկտրոնային փոստով (առկայության դեպքում) տեղեկացնում է ատեստավորման օրվա, ժամի և վայրի մասին:

27. Յուրաքանչյուր տնօրենի վերաբերյալ ատեստավորման հանձնաժողովն անհատական քվեարկության միջոցով, ձայների մեծամասնությամբ, ընդունում է հետևյալ եզրակացություններից մեկը.

1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

2) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

28. Ատեստավորվող տնօրենը և լիազոր մարմնի ներկայացուցիչը կարող են ներկա գտնվել տվյալ տնօրենի զբաղեցրած պաշտոնին համապատասխանության մասին հարցի քննարկմանը` դիտորդի կարգավիճակով:

29. Հանձնաժողովի կողմից ընդունված` «համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին» եզրակացության դեպքում` տնօրենի աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալու օրվանից հաշված` 3 աշխատանքային օրվա ընթացքում, լիազորված մարմինը տնօրենի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան հավակնորդի 65 տարին լրանալը:

30. Հանձնաժողովի կողմից ընդունված «չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին» եզրակացության դեպքում տնօրենի աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալուց հետո նրա լիազորությունները դադարեցվում են, և նոր պայմանագիր չի կնքվում:

 

5. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄ

 

31. Ատեստավորման ավարտից հետո հանձնաժողովն ամփոփում է արդյունքները և յուրաքանչյուր տնօրենի համար կազմում է ատեստավորման ամփոփաթերթ` համաձայն Ձև 1-ի:

32. Ատեստավորման ամփոփաթերթը ստորագրում են ատեստավորման հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և անդամները:

33. Ատեստավորման հանձնաժողովի անդամն ատեստավորման արդյունքներին համաձայն չլինելու դեպքում կարող է ներկայացնել հատուկ կարծիք, որը կցվում է համապատասխան ատեստավորման թերթին:

34. Ատեստավորման հանձնաժողովն իր եզրակացությունը հիմնավորումներով 2 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է ատեստավորվող տնօրենին, ինչպես նաև համապատասխան լիազոր մարմնին:

35. Ատեստավորման արդյունքներն անվավեր են ճանաչվում տնօրենի կամ լիազոր մարմնի կողմից ատեստավորման անցկացման կարգի վերաբերյալ ՀՀ կրթության տեսչական մարմին (այսուհետ` տեսչական մարմին) ուղղված գրավոր բողոքի ուսումնասիրության համար տեսչական մարմնի ղեկավարի հրամանով ձևավորված հանձնաժողովի (այսուհետ` բողոքարկման հանձնաժողով) եզրակացության հիման վրա կամ դատական կարգով:

36. Սույն կարգի 35-րդ կետով նախատեսված գրավոր բողոքը տեսչական մարմին կարող է ներկայացվել հանձնաժողովի եզրակացությունն ընդունվելուց և սույն կարգի 34-րդ կետով սահմանված ժամկետից հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում: Սույն կետով նախատեսված ժամկետից հետո ներկայացված բողոքը ենթակա չէ քննարկման, և բողոքի ստացման օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվում է` նշելով բողոքը վերադարձնելու պատճառը:

37. Բողոքարկման հանձնաժողովը ձևավորվում է բողոքը տեսչական մարմին մուտքագրվելուց հետո` 7 աշխատանքային օրվա ընթացքում, որում ընդգրկվում է տեսչական մարմնի 3 մասնագետ:

38. Բողոքարկման հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե ներկա են բոլոր 3 անդամները, որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` ձայների մեծամասնությամբ:

39. Բողոքարկման հանձնաժողովի նիստերն անհրաժեշտության դեպքում կարող են անցկացվել նաև հեռավար եղանակով:

40. Բողոքարկման հանձնաժողովի գրավոր եզրակացությունը ստորագրվում է բոլոր անդամների կողմից: Եզրակացության հետ համաձայն չլինելու դեպքում բողոքարկման հանձնաժողովի անդամը ներկայացնում է հատուկ կարծիք, որը ներկայացվում է եզրակացության հետ միասին: Բողոքարկման հանձնաժողովը կարող է արդյունքներն անվավեր ճանաչելու մասին եզրակացություն ներկայացնել, եթե գործընթացն իրականացնելու ընթացքում չեն պահպանվել սույն կարգով սահմանված պահանջները: Բողոքարկման հանձնաժողովն իր ուսումնասիրության արդյունքների մասին գրավոր եզրակացությունը հանձնաժողովի ձևավորումից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, ներկայացնում է լիազորված մարմնի ղեկավարին և բողոք ներկայացրած տնօրենին:

41. Լիազորված մարմնի ղեկավարը ատեստավորման արդյունքներն անվավեր ճանաչելու հիմքերի բացակայության վերաբերյալ բողոքարկման հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո, սույն կարգի 29-րդ կետի պահանջներին համապատասխան, տնօրենի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր:

 

Ձև-1

 

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՄՓՈՓԱԹԵՐԹ

 

Ազգանուն, անուն, հայրանուն ___________________________________

Ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը _______________________________

Ատեստավորման արդյունքը _______________________________________

Քվեարկությանը մասնակցել է հանձնաժողովի _______________________ անդամ, որից կողմ է քվեարկել ___________________անդամ:

Ատեստավորման հանձնաժողովի եզրակացությունը.

___________________________________________________________________________

/համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին, չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին/

 

Հանձնաժողովի նախագահ`  ______________/_____________________________/

Հանձնաժողովի քարտուղար` _____________ /_____________________________/

Հանձնաժողովի անդամներ` ______________/_____________________________/

_____________ /_____________________________/

_____________ /_____________________________/

_____________ /_____________________________/

_____________ /_____________________________/

 

Ատեստավորման ամսաթիվ` «______»________________ 20 թ.

 

Ատեստավորման ամփոփաթերթի հետ ծանոթացա`

___________________________________________________________________________

                      (անուն, ազգանուն, ստորագրություն)

 

Պաշտոնական հրապարակման օրը` 6 դեկտեմբերի 2022 թվական:

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
05.12.2022
N 76-Ն
Հրաման