Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆԻ «ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂԻ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆԻ «ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂԻ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՎՈՐ ՕՊԵՐԱՏՈՐ` ...

 

 

040.0854.191200

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«19» դեկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 դեկտեմբերի 2000 թվականի N 854

 

i

ԵՐԵՎԱՆԻ «ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂԻ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՎՈՐ ՕՊԵՐԱՏՈՐ` ԻՏԱԼԱԿԱՆ «ԷՅ ՍԻ Ի ԷՅ ԵՎ ՔԱՄՓԸՆԻ ԱՐՄԻՆԻԸՆ ՅՈՒԹԻԼԻԹԻ ՍՔԱՐԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՆՈՒՅՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻ ԽՈՒՄԲ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՒ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻՆ ԻՐԱԶԵԿ ԼԻՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

2000 թվականի փետրվարի 14-ին Երևանում կնքված Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում ջրամատակարարման և կոյուղու ծառայությունների մատուցման կառավարման պայմանագրին, որով իտալական «Էյ Սի Ի Էյ և Քամփընի Արմինիըն Յութիլիթի Սքարլ» ընկերությունը, որպես մասնավոր օպերատոր, ստանձնել է Երևանի «Ջրմուղ-կոյուղի» պետական փակ բաժնետիրական ընկերության շահագործման, կառավարման և պահպանման գործառույթները, ու «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 և 20 հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Իտալական «Էյ Սի Ի Էյ և Քամփընի Արմինիըն Յութիլիթի Սքարլ» ընկերությանը, որպես Երևանի «Ջրմուղ-կոյուղի» պետական փակ բաժնետիրական ընկերության մասնավոր օպերատոր, և նույն ընկերության աշխատողներ` օտարերկրյա քաղաքացիներ Ռիչարդ Վոլքլինգին, Ջեյմս Արտուր Վոտկինսին, Անդրեա Սալերային և Ալբերիկո Պալիային պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների օգտագործմամբ համատեղ աշխատանքներ կատարելու նպատակով, բացառության կարգով, տալ պետական և ծառայողական գաղտնիք հանդիսացող Երևանի ջրամատակարարման բաշխիչ ցանցերի քարտեզներին ու գաղտնի նյութերին (ցանկը կցվում է) և աշխատանքներին իրազեկ լինելու իրավունք:

2. Երևանի քաղաքապետին`

ա) Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում ջրամատակարարման և կոյուղու ծառայությունների մատուցման կառավարման պայմանագրով նախատեսված մասնավոր օպերատորի կողմից գաղտնիության պահպանման, գաղտնի տեղեկատվության չհրապարակման պարտավորությունների կատարման նպատակով իտալական «Էյ Սի Ի Էյ և Քամփընի Արմինիըն Յութիլիթի Սքարլ» ընկերության հետ սահմանված կարգով կնքել պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների օգտագործմամբ համատեղ աշխատանքների իրականացման պայմանագիր` սահմանելով կողմերի իրավասությունները և պարտականությունները.

բ) «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 և 18 հոդվածների ու կողմերի միջև կնքված պայմանագրի դրույթներին համապատասխան` համատեղ աշխատանքների իրականացման ընթացքում ապահովել ծառայողական գաղտնիքի պաշտպանության նկատմամբ վերահսկողությունը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` սահմանված կարգով Երևանի «Ջրմուղ-կոյուղի» պետական փակ բաժնետիրական ընկերության մասնավոր օպերատոր` իտալական «Էյ Սի Ի Էյ և Քամփընի Արմինիըն Յութիլիթի Սքարլ» ընկերությանը տրամադրել Երևան քաղաքի 1:2000 և 1:10000 մասշտաբների տեղագրական քարտեզները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի դեկտեմբերի 19-ից:

 

ՑԱՆԿ

 

Երևանի «Ջրմուղ-կոյուղի» պետական փակ բաժնետիրական

ընկերության մասնավոր օպերատոր` իտալական «Էյ Սի Ի Էյ

և Քամփընի Արմինիըն Յութիլիթի Սքարլ» ընկերությանը և

նույն ընկերության մի խումբ աշխատողների տրամադրվելիք`

Երևանի ջրամատակարարման բաշխիչ ցանցերի քարտեզների

ու գաղտնի նյութերի

 

1. Երևան քաղաքի քարտեզը` 1:2000 և 1:10000 մասշտաբի, նիշերով (առանց իրական կոորդինատային համակարգի)

2. Երևան քաղաքի ջրաղբյուրների և ջրամբարների տեղաբաշխման, նիշերի և դեբիտի, Երևան ջուր բերող ջրատարների հետագծերի և երկայնական կտրվածքների վերաբերյալ նյութերը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.12.2000
N 854
Որոշում