Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԿԱԿԱՆ ԱԷԿ-Ի N 2 ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԱՀԱԳՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԿԱԿԱՆ ԱԷԿ-Ի N 2 ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ...

 

 

040.0857.211200

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«21» դեկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 դեկտեմբերի 2000 թվականի N 857

 

i

ՀԱՅԿԱԿԱՆ ԱԷԿ-Ի N 2 ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԻՈՆԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ներմուծման և արտահանման ոչ տարիֆային կարգավորման մասին» N 124 որոշման 8-րդ կետի և Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի շահագործման անվտանգության բարձրացման` Եվրոպական միության «ՏԱՍԻՍ» (TACIS) ծրագրի («1-ին կոնտուրից 2-րդ կոնտուր արտահոսքի որոշումն ազոտ-16-ի միջոցով») շրջանակներում իրականացվող աշխատանքների համար անհրաժեշտ իոնացնող ճառագայթման աղբյուրները` Հայաստանի Հանրապետություն ներմուծելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Հայկական ԱԷԿ» փակ բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետություն ներմուծել գամմա ճառագայթման աղբյուրներ` կոբալտ-60, ակտիվությունը` 39,1 կԲկ` 1 հատ, ցեզիում-137, ակտիվությունը` 40 կԲկ` 1 հատ, կյուրի-247+ածխածին-13, ակտիվությունը` 5,92 ԳԲկ` 1 հատ:

2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել գամմա ճառագայթման աղբյուրների ստացման և փոխադրման անվտանգությունը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից Հայկական ԱԷԿ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի դեկտեմբերի 21-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.12.2000
N 857
Որոշում