Սեղմել Esc փակելու համար:
ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 դեկտեմբերի 2022 թվականի N 1993-Ա

 

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 305-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում հաշվառված` քաղաք Երևան, Նոր Նորք, Մոլդովական փողոց, 29/1 և Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան, Ուսանողական թաղամաս 4/1 հասցեներում բնակվող քաղաքացիներին օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները` համաձայն հավելվածի, համապատասխանաբար սեփականության իրավունքով և ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով` հավասար բաժիններով, հողամասը` ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով` համապատասխան բաժնեմասերով:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և սահմանված կարգի համաձայն նվիրատվությամբ տրամադրվող բնակելի տարածքները որպես առանձին գույքային միավոր առանձնացնելուց (անհրաժեշտության դեպքում) հետո ապահովել սույն որոշման հավելվածով նշված բնակելի տարածքների նվիրատվությունը:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին` օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված հատակագիծը (ցանկով նշված մակերեսների տարբերություններ առաջանալու դեպքում հիմք ընդունել նշված հասցեների` սահմանված կարգով գրանցված համապատասխան վկայականի հատակագծի մակերեսը` մինչև 3% թույլատրելի շեղումով) հավելվածում նշված բնակիչների կողմից ներկայացվելուց հետո, վերջիններիս հետ մեկ տարվա ընթացքում կնքել նվիրատվության պայմանագրեր` դրանցում նախատեսելով, որ պայմանագրերի նոտարական վավերացման և պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման նվիրառու բնակիչների միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. դեկտեմբերի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2022 թվականի դեկտեմբերի 22-ի

N 1993-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

 

.___________________________________________________________________

|NN |Բնակելի տարածքի|Բնակիչների |Անձնագրային  |Մակերեսը|Սկզբնական  |

|ը/կ|անվանումը և    |ազգանունը, |տվյալները    |(քմ)    |արժեքը     |

|   |հասցեն         |անունը,    |             |        |(դրամ)     |

|   |               |հայրանունը |             |        |           |

|   |               |           |             |        |           |

|   |               |           |             |        |           |

|___|_______________|___________|_____________|________|___________|

|1. |Քաղ. Երևան,    |Հայրապետովա|AS0275288,   |16.9    |125,093.8  |

|   |Նոր-Նորք,      |Վարդուհի   |տրված        |        |           |

|   |Մոլդովական փող.|Գարեգինի   |11.07.2018 թ.|        |           |

|   |29/1           |           |005-ի կողմից |        |           |

|   |հանրակացարան,  |           |             |        |           |

|   |բնակարան 425   |           |             |        |           |

|   |               |           |             |        |           |

|___|_______________|___________|_____________|________|___________|

|2. |Կոտայքի մարզ,  |Քլիջյան    |AS0480289,   |17.6    |185,762.02 |

|   |քաղ. Աբովյան,  |Նարեկ      |տրված        |        |           |

|   |Ուսանողական    |Հարությունի|11.01.2019 թ.|        |           |

|   |թաղամաս, 4/1   |           |019-ի կողմից |        |           |

|   |հանրակացարան   |           |             |        |           |

|   |(էներգետիկական |           |             |        |           |

|   |քոլեջի         |           |             |        |           |

|   |հանրակացարան), |           |             |        |           |

|   |բնակարան 214   |           |             |        |           |

|___|_______________|___________|_____________|________|___________|

|3. |Կոտայքի մարզ,  |Քլիջյան    |AU0313588,   |19.3    |203,704.94 |

|   |քաղ. Աբովյան,  |Հարություն |տրված        |        |           |

|   |Ուսանողական    |Հովհաննեսի |11.06.2021 թ.|        |           |

|   |թաղամաս, 4/1   |Պետրոսյան  |019-ի կողմից |        |           |

|   |հանրակացարան   |Սուսաննա   |AR0510076,   |        |           |

|   |(էներգետիկական |Իսկանդարի  |տրված        |        |           |

|   |քոլեջի         |           |14.11.2017 թ.|        |           |

|   |հանրակացարան), |           |019-ի կողմից |        |           |

|   |201 սենյակ     |           |             |        |           |

.___________________________________________________________________

 

.____ _____________________________.

|NN | |Սեփականության |Հողամասը     |

|ը/կ| |իրավունքով կամ|             |

|   | |ընդհանուր     |             |

|   | |սեփականության |             |

|   | |իրավունքով    |             |

|   | |տրվող         |             |

|___| |______________|_____________|

|1. | |սեփականության |ընդհանուր    |

|   | |իրավունքով    |բաժնային     |

|   | |              |սեփականության|

|   | |              |իրավունքով`  |

|   | |              |հավասար      |

|   | |              |բաժիններով   |

|   | |              |             |

|___| |______________|_____________|

|2. | |սեփականության |ընդհանուր    |

|   | |իրավունքով    |բաժնային     |

|   | |              |սեփականության|

|   | |              |իրավունքով`  |

|   | |              |հավասար      |

|   | |              |բաժիններով   |

|   | |              |             |

|   | |              |             |

|   | |              |             |

|___| |______________|_____________|

|3. | |ընդհանուր     |ընդհանուր    |

|   | |բաժնային      |բաժնային     |

|   | |սեփականության |սեփականության|

|   | |իրավունքով,   |իրավունքով`  |

|   | |հավասար       |հավասար      |

|   | |բաժիններով    |բաժիններով   |

|   | |              |             |

|   | |              |             |

|   | |              |             |

.____ _____________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.12.2022
N 1993-Ա
Որոշում