Սեղմել Esc փակելու համար:
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 դեկտեմբերի 2022 թվականի N 1492-Ա

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 21-րդ նիստին մասնակցելու նպատակով 2022 թվականի դեկտեմբերի 21-23-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների` Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել`

1) Մհեր Գրիգորյանինը և Արման Ղազարյանինը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, և Ռուզաննա Վարդանյանինն ու Անի Բաբայանինը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Լենա Նանուշյանինը, Գևորգ Մանթաշյանինը, Արմեն Սիմոնյանինը, Նարեկ Տերյանինը, Հակոբ Վարդանյանինը և Արթուր Մարտիրոսյանինը` Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Մնացական Սաֆարյանինը և Մարիետա Ստեփանյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին.

4) Սասուն Սիմոնյանինը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Ստեփան Մաչյանի գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաշվետվություն Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին:

(որոշումը փոփ. 21.12.2022 թիվ 1510-Ա որոշում)

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. դեկտեմբերի 19

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2022 թվականի դեկտեմբերի 21-ի

N 1492-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Մ. Գրիգորյան       - ՀՀ փոխվարչապետ (22.12.2022 թ.-24.12.2022 թ.)

 

    Լ. Նանուշյան       - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ

                         (22.12.2022 թ.-24.12.2022 թ.)

 

    Գ. Մանթաշյան       - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի

                         առաջին տեղակալ

 

    Մ. Սաֆարյան        - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

                         (22.12.2022 թ.-24.12.2022 թ.)

 

    Ն. Տերյան          - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 

    Ա. Մարտիրոսյան     - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և  սպորտի

                         նախարարի տեղակալ (22.12.2022 թ.-24.12.2022 թ.)

 

    Ա.  Սիմոնյան       - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                         նախարարի տեղակալ

 

    Հ. Վարդանյան       - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                         նախարարի տեղակալ

 

    Ս. Մաչյան          - Երևանի  քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

 

    Ռ.  Վարդանյան      - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական

 

    Ա. Բաբայան         - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական

 

    Ա. Ղազարյան        - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի

                         պատասխանատու (22.12.2022 թ.-24.12.2022 թ.)

 

    Ս.  Սիմոնյան       - ՀՀ պաշտպանության նախարարության իրավաբանական

                         վարչության պետ

 

    Մ. Ստեփանյան         - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրասիական

                         տարածաշրջանի վարչության Ռուսաստանի բաժնի վարիչի

                         պարտականությունները կատարող

 

 

pin
ՀՀ Վարչապետ
19.12.2022
N 1492-Ա
Որոշում