Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի N ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 դեկտեմբերի 2022 թվականի N 536-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի N 95-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

113. 10 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող Բաժանորդների դեպքում Մատակարարը և Բաժանորդը (պատասխանատու անձը) Հաշվարկային ամսվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմում են մատակարարված Բնական գազի քանակի մասին երկկողմ ակտ: Այն դեպքում, երբ Բաժանորդը (պատասխանատու անձը) չի մասնակցում Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի (գրանցված ծախսի) գրանցմանը և սույն կետում նշված ակտի կազմմանը, ապա Մատակարարը կարող է ակտը կազմել միակողմանի, որը հիմք է հաշվարկային (վճարման) փաստաթուղթ ներկայացնելու համար: Բաժանորդի գրավոր դիմումի դեպքում` մատակարարված Բնական գազի քանակի մասին երկկողմ ակտ կարող է չկազմվել:

114. Հաշվարկային ամսում, երբ Առևտրային հաշվառքի սարքն աշխատել է իր չափման տիրույթից (Qmin-Qmax) դուրս, Բաժանորդին մատակարարված Բնական գազի քանակությունը հաշվարկվում է` եթե չափումը կատարվել է չափման տիրույթի ստորին սահմանից (Qmin) ցածր և չափման տիրույթի վերին սահմանից (Qmax) բարձր, ապա ծախսն ընդունվում է Մատակարարի և Բաժանորդի փոխադարձ համաձայնությամբ ընդունված տոկոսին հավասար, որը ամրագրվում է Բաժանորդի էլեկտրոնային հաշվառման քարտում: Ճնշման անկման սկզբունքով աշխատող Առևտրային հաշվառքի սարքերի դեպքում նվազագույն` Qmin և առավելագույն` Qmax մեծությունները որոշվում են հաշվարկային եղանակով` համաձայն չափումների մեթոդիկաների: Այլ սկզբունքով աշխատող Առևտրային հաշվառքի սարքերի համար նվազագույն` Qmin և առավելագույն` Qmax մեծությունները որոշվում են Առևտրային հաշվառքի սարքի անձնագրային տվյալների հիման վրա` համաձայն համապատասխանության սերտիֆիկատի:

115. Մատակարարը պարտավոր է

1) մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը, հանրապետական սփռման առնվազն մեկ հեռուստաընկերության միջոցով` երկու անգամ, ժամը 18:00-ից 20:00-ն և 20:00-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածներում, հայտարարել նախորդ Հաշվարկային ամսում Բաժանորդներին մատակարարված (վերահաշվարկված) Բնական գազի քանակի և Գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման համար մատուցված ծառայության արժեքի վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրելու օրը.

2) մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ն իր հետ Պայմանագիր կնքած Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, փոստային բաժանմունքների սպասարկման կետերում տեղադրել տեղեկատվություն` նախորդ Հաշվարկային ամսում Բաժանորդներին մատակարարված (վերահաշվարկված) գազի քանակի և արժեքի Գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման համար մատուցված ծառայության արժեքի մասին:

116. Նախորդ Հաշվարկային ամսում մատակարարված Բնական գազի դիմաց Բաժանորդներին ներկայացվող հաշվարկային (վճարման) փաստաթղթում ապահովել հետևյալ տեղեկատվության առկայությունը` Բաժանորդի անունը, ազգանունը, կազմակերպության դեպքում` կազմակերպության անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը, հասցեն, հաշվառման քարտի համարը, Հաշվարկային ամիսը, Առևտրային հաշվառքի սարքի նախորդ և վերջին ցուցմունքները և դրանց գրանցման օրերը, Հաշվարկային ամսում մատակարարված Բնական գազի քանակը (արտահայտված խորանարդ մետրերով), սակագինը և արժեքը (արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով` ներառյալ ավելացված արժեքի հարկը), առկա կանխավճարի չափը, նախորդ տարվա նույն ամսում մատակարարված Բնական գազի քանակը (արտահայտված խորանարդ մետրերով) պարտքի մնացորդը Հաշվարկային ամսվա սկզբին և վերջին (արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով` ներառյալ ավելացված արժեքի հարկը) և վճարման ամսաթիվը:

117. Բաժանորդի գրավոր դիմումի դեպքում, դիմումը ստանալուն հաջորդող Հաշվարկային ամսվանից սկսած` Մատակարարը յուրաքանչյուր ամիս, ԳՄՕԿ-ի 115-րդ կետով սահմանված ժամկետում փոստով` գրավոր կամ էլեկտրոնային փոստով ծանուցում է նախորդ Հաշվարկային ամսում մատակարարված Բնական գազի քանակի և արժեքի, հաշվարկման ընթացքում օգտագործված բոլոր ցուցանիշների մասին: Ծանուցումը փոստով առաքելու համար վճարում է Բաժանորդը, իսկ էլեկտրոնային փոստով` իրականացվում է անվճար: Փոստային առաքման վճարը ներառվում է հաշվարկային (վճարման) փաստաթղթում առանձին տողով:

118. Բաժանորդը մատակարարված (վերահաշվարկած) Բնական գազի և Գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման համար մատուցված ծառայության արժեքը պարտավոր է վճարել ԳՄՕԿ-ով սահմանված կարգով և ժամկետներում Մատակարարի կողմից հաշվարկային (վճարման) փաստաթուղթ ներկայացնելուց կամ տեղեկացված լինելուց հետո 7 օրվա ընթացքում:

119. Պայմանագիրը մեկից ավելի Սահմանազատման կետերի համար կնքելու դեպքում`

1) Մատակարարն իրավունք ունի կազմել և ներկայացնել մեկ միասնական վճարման փաստաթուղթ բոլոր Սահմանազատման կետերի համար, ներկայացնելով առանձին տեղեկատվություն յուրաքանչյուր Սահմանազատման կետում մատակարարված Բնական գազի քանակի և վճարման ենթակա գումարի մասին.

2) Բաժանորդն իրավունք ունի կատարել վճարում մեկ միասնական փաստաթղթի հիման վրա ներկայացնելով առանձին տեղեկատվություն յուրաքանչյուր Սահմանազատման կետում սպառված Բնական գազի քանակի և վճարված գումարի մասին:

120. Բաժանորդի կողմից վճարում չկատարելու դեպքում` եթե վերջինս ներկայացրել է Մատակարարի համար ընդունելի պայմաններով վճարման երաշխիքներ կամ նրա հետ կազմել է պարտքի մարման ժամանակացույց, ապա Մատակարարը չպետք է դադարեցնի Բաժանորդի գազամատակարարումը: Եթե Բաժանորդը պարտքը չի մարում ըստ ժամանակացույցի, ապա Մատակարարն իրավունք ունի դադարեցնել նրա գազամատակարարումը` ԳՄՕԿ-ի 139-րդ կետով սահմանված կարգով նախազգուշացնելուց հետո:

121. Բաժանորդը մատակարարված (վերահաշվարկած) Բնական գազի և Գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման համար մատուցված ծառայության արժեքի դիմաց հաշվարկային (վճարման) փաստաթղթում սխալ հայտնաբերելու դեպքում գրավոր դիմում է Մատակարարին սխալն ուղղելու պահանջով: Մատակարարը Բաժանորդի դիմումն ստանալու օրվանից` 5, իսկ լրացուցիչ ուսումնասիրությունների անհրաժեշտության դեպքում` 10 աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է քննարկել Բաժանորդի դիմումը և արդյունքների մասին գրավոր տեղեկացնել Բաժանորդին:

122. Մատակարարը հաշվարկային (վճարման) փաստաթղթում սխալ հայտնաբերելու դեպքում գրավոր տեղեկացնում է Բաժանորդին:

123. Եթե Մատակարարը հաստատում է հաշվարկային (վճարման) փաստաթղթում Բաժանորդի կողմից հայտնաբերած սխալի փաստը կամ սխալը հայտնաբերվում է իր կողմից, ապա ուղղումը հաշվի է առնվում ընթացիկ ամսվա համար ներկայացվելիք հաշվարկային (վճարման) փաստաթղթում:

124. Հաշվարկային (վճարման) փաստաթղթի վերաբերյալ տարաձայնությունների դեպքում Մատակարարը չպետք է դադարեցնի Բաժանորդի գազամատակարարումը, եթե վերջինս վճարել է մատակարարված Բնական գազի` իր կողմից չվիճարկվող մասի արժեքը: Բաժանորդը պետք է հիմնավորի իր կողմից սպառված Բնական գազի վիճարկվող մասի արժեքը` հիմնավորումները գրավոր ներկայացնելով Մատակարարին:

125. Մատակարարը Կազմակերպություն-բաժանորդների կողմից վճարման համար սահմանված ժամկետի խախտման դեպքում իրավունք ունի խախտմանը հաջորդող 12 ամիսների ընթացքում տվյալ խախտումը կրկնվելու դեպքում վերջին խախտման վերացմանը հաջորդող 3 ամիսների ընթացքում պահանջել վճարելու կանխավճար կամ ներկայացնել իր համար ընդունելի վճարման այլ երաշխիք, որի մեծությունը չպետք է գերազանցի Կազմակերպություն-բաժանորդների նախորդ տարում օգտագործած Բնական գազի ծախս ունեցած ամիսների միջին ամսական արժեքի 50 տոկոսը: Կազմակերպություն-բաժանորդների կողմից առաջին խախտմանը հաջորդող 12 ամիսների ընթացքում տվյալ խախտումը երրորդ անգամ կրկնվելու դեպքում Մատակարարն իրավունք ունի վերջին խախտման վերացմանը հաջորդող 6 ամիսների ընթացքում պահանջել վճարելու կանխավճար կամ ներկայացնել Մատակարարի համար ընդունելի վճարման այլ երաշխիք, որի մեծությունը չպետք է գերազանցի վերջին խախտմանը նախորդող 12 ամիսների ընթացքում Կազմակերպություն-բաժանորդների սպառած Բնական գազի առավելագույն ծախս ունեցած ամսվա արժեքը:

126. Մատակարարը իրավունք ունի ավտոմոբիլային գազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) և նախորդ օրացուցային տարվա ընթացքում ավելի քան երկու Հաշվարկային ամիս 10 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող ոչ Կենցաղային սպառում ունեցող բաժանորդի Գազասպառման համակարգի տեղակայման տարածքը վարձակալած կամ սեփականության իրավունքից տարբերվող իրավունքով օգտագործող ոչ Կենցաղային սպառում ունեցող բաժանորդի պահանջել հաշվարկային ամսվա ընթացքում վճարելու կանխավճար` արդեն իսկ մատակարարված Բնական գազի արժեքի չափով, սակայն ոչ ավելի հաճախ, քան 10 օրը մեկ անգամ:

127. Մատակարարն իրավունք չունի, բացառությամբ ԳՄՕԿ-ի 125-րդ և 126-րդ կետերում սահմանված դեպքերի, Բնական գազի մատակարարման համար Բաժանորդից պահանջել վճարել կանխավճար կամ ներկայացնել վճարման այլ երաշխիքներ:

128. Մատակարարվող Բնական գազի սակագինը սահմանում է Հանձնաժողովը: Հանձնաժողովի կողմից Բնական գազի սակագնի փոփոխման դեպքում սահմանված նոր սակագինն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի սահմանած ժամկետում: Հաշվարկային ամսում Բաժանորդին մատակարարված Բնական գազի դիմաց վճարման ենթակա գումարը որոշվում է Հանձնաժողովի կողմից սահմանված համապատասխան սակագնի և մատակարարված Բնական գազի քանակության արտադրյալով:

 

ԳԼՈՒԽ 14
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՔԻ ՍԱՐՔԻ ԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿ ԵՎ ՎՃԱՐՈՒՄ

 

129. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում կատարվում է Բաժանորդին մատակարարված Բնական գազի քանակի և արժեքի վերահաշվարկ: Վերահաշվարկված Բնական գազի արժեքը որոշվում է վերահաշվարկված Բնական գազի քանակի ու վերահաշվարկման ժամանակահատվածում տվյալ Բաժանորդի սպառողական խմբին համապատասխան սակագնի արտադրյալով: Սույն կետը չի սահմանափակում Մատակարարի կամ Բաժանորդի իրավունքը` Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մյուս կողմից պահանջելու պատճառած վնասի հատուցում:

130. Մատակարարը պարտավոր է Բնական գազի արժեքի վերահաշվարկին առնչվող ողջ տեղեկատվությունը գրավոր ներկայացնել Բաժանորդին` ԳՄՕԿ-ի 105-րդ կետի սահմանված ժամկետում: Եթե Բաժանորդը չի համաձայնում վերահաշվարկվի արդյունքին, ապա Մատակարարի կողմից Բնական գազի արժեքի վերահաշվարկին առնչվող տեղեկատվությունն ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում Բաժանորդը Մատակարարին է ներկայացնում վերջինիս կատարած վերահաշվարկի հետ կապված իր գրավոր առարկությունները` համապատասխան հիմնավորումներով: Մատակարարը պարտավոր է Բաժանորդի գրավոր առարկություններն ստանալուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում, քննարկել դրանք և արդյունքների մասին գրավոր տեղեկացնել Բաժանորդին` պարզաբանելով վերահաշվարկի արդյունքի վիճելի դրույթները և դրանց հիմքերը: Մատակարարն իր կատարած վերահաշվարկում անճշտություններ հայտնաբերելու դեպքում պարտավոր է ճշգրտել վերահաշվարկված Բնական գազի արժեքը: Մատակարարը վերահաշվարկված (ճշգրտված) Բնական գազի արժեքը հաշվի է առնում (նվազեցնում կամ ավելացնում) վերահաշվարկի կատարմանը հաջորդող Հաշվարկային ամսվա համար Բաժանորդին ներկայացվող հաշվարկային (վճարման) փաստաթղթում: Մատակարարի և Բաժանորդի համատեղ քննարկումների արդյունքում տարաձայնությունների առկայության դեպքում Բաժանորդը վերահաշվարկի կատարմանը հաջորդող Հաշվարկային ամսվա ընթացքում վճարման ենթակա Բնական գազի արժեքի հետ վճարում է վերահաշվարկված Բնական գազի արժեքի` իր կողմից չվիճարկվող մասի համար: Այդ դեպքում Մատակարարն իրավունք չունի դադարեցնել Բաժանորդի գազամատակարարումը` մինչև վեճը Հանձնաժողովում լուծելը: Սույն կետը չի սահմանափակում կողմերի իրավունքը` վեճը լուծելու դատական կարգով: Վեճի վերջնական լուծումից հետո Մատակարարը վերահաշվարկված (վեճի արդյունքում որոշված) Բնական գազի արժեքը հաշվի է առնում (նվազեցնում կամ ավելացնում) վեճի լուծման ամսվա համար Բաժանորդին ներկայացվող հաշվարկային (վճարման) փաստաթղթում: Եթե Բաժանորդը սույն կետում սահմանված ժամկետում վերահաշվարկի արդյունքի մասին Մատակարարին գրավոր առարկություններ չի ներկայացնում, ապա Մատակարարը վերահաշվարկված Բնական գազի արժեքը հաշվի է առնում վերահաշվարկի կատարմանը հաջորդող Հաշվարկային ամսվա ընթացքում Բաժանորդին ներկայացվող հաշվարկային (վճարման) փաստաթղթում:

131. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ առկա է Վերստուգիչ հաշվառքի սարք, Բաժանորդին մատակարարված Բնական գազի քանակի վերահաշվարկը կատարվում է համաձայն Վերստուգիչ հաշվառքի սարքի ցուցմունքի` Առևտրային հաշվառքի սարքի վերջին ցուցմունքի գրանցման օրվանից մինչև Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածի համար: Վերահաշվարկված Բնական գազի քանակն ընդունվում է հավասար Վերստուգիչ և Առևտրային հաշվառքի սարքերով հաշվառված Բնական գազի քանակի տարբերությանը: Եթե Մատակարարը և Բաժանորդը Առևտրային հաշվառքի սարքի վերջին ցուցմունքի գրանցման օրը չեն գրանցել Վերստուգիչ հաշվառքի սարքի ցուցմունքը, Բաժանորդին մատակարարված Բնական գազի քանակի վերահաշվարկ չի իրականացվում:

132. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ առկա չէ Վերստուգիչ հաշվառքի սարք, Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ Առևտրային հաշվառքի սարքի խախտումը պայմանավորված է եղել Առևտրային հաշվառքի սարքի առանձին դետալների այնպիսի խափանումներով կամ վնասվածքներով, որոնք չէին կարող պայմանավորված լինել որևէ անձի ներգործությամբ, միևնույն ժամանակ հնարավոր է եղել որոշել Առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի սխալանքի թույլատրելի տիրույթը գերազանցող չափը (արտահայտված տոկոսով), ապա.

1) Կենցաղային սպառում ունեցող Բաժանորդների համար վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով`

 

ԱՏ(օր1) Ս%

 

Վ(գք)= ՆՄ(օծ) _____________ ,

100

 

որտեղ`

Վ(գք)-ն Առևտրային հաշվառքի սարքի խախտման ժամանակահատվածի համար վերահաշվարկված Բնական գազի քանակն է (խորանարդ մետր).

ՆՄ(օծ)-ն Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցմանը նախորդող տարվա եղանակային նույն ժամանակաշրջանի (ձմեռ, գարուն, ամառ, աշուն)` ծախս ունեցած ամիսների միջին օրական ծախսն է, իսկ եթե այդ ժամանակահատվածում Բաժանորդը ծախս չի ունեցել, ապա Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցմանը նախորդող ծախս ունեցած ամսվա միջին օրական ծախսն է.

ԱՏ(օր1)-ը Առևտրային հաշվառքի սարքի նախավերջին ցուցմունքի գրանցման պահից մինչև Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածն է` արտահայտված օրերով, (իսկ եթե այդ ժամկետը պակաս է 1 օրից, ապա` ժամերով) որը 40 օրը գերազանցելու դեպքում ընդունվում է հավասար 40-ի` եթե խախտումը հայտնաբերվել է Մատակարարի կողմից, ինչը սակայն չի սահմանափակում Մատակարարի իրավունքը համապատասխան հիմնավորումների առկայության դեպքում կիրառել ավելի կարճ ժամկետ և 60 օրը գերազանցելու դեպքում ընդունվում է հավասար 60-ի` եթե Առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի սխալանքի թույլատրելի տիրույթը գերազանցող չափը (արտահայտված տոկոսով) դրական է.

Ս%-ը Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացության մեջ նշված Առևտրային հաշվառքի սարքի չափման սխալանքի թույլատրելի տիրույթը գերազանցող տոկոսային մեծությունն է.

2) ոչ Կենցաղային սպառում ունեցող բաժանորդի համար վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով`

 

ԱՏ(օր2) Ս%

Վ(գք) = Մ(օծ) _________ ,

100 +- Ս%

 

որտեղ`

ԱՏ(օր2)-ը Առևտրային հաշվառքի սարքի վերջին ցուցմունքի գրանցման օրվանից մինչև Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածն է` արտահայտված օրերով, (իսկ եթե այդ ժամկետը պակաս է 1 օրից, ապա` ժամերով) որը 30 օրը գերազանցելու դեպքում ընդունվում է հավասար 30-ի, ինչը սակայն չի սահմանափակում Մատակարարի իրավունքը համապատասխան հիմնավորումների առկայության դեպքում կիրառել ավելի կարճ ժամկետ.

Մ(օծ)-ն Բաժանորդի միջին օրական ծախսն է, որը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

Հ(գք1)

Մ(օծ) = ______ ,

Տ(օր)

 

որտեղ`

Հ(գք1)-ն Առևտրային հաշվառքի սարքի վերջին ցուցմունքի գրանցման օրվանից մինչև Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրը Առևտրային հաշվառքի սարքով հաշվառված Բնական գազի ծախսն է (խորանարդ մետր), իսկ եթե նշված ամսում ծախս չի գրանցվել, ապա ծախս ունեցած վերջին Հաշվարկային ամսում Առևտրային հաշվառքի սարքով հաշվառված Բնական գազի ծախսն է (խորանարդ մետր).

Տ(օր)-ը Առևտրային հաշվառքի սարքի վերջին ցուցմունքի գրանցման օրվանից մինչև Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրը ընկած ժամանակահատվածն է` արտահայտված օրերով, իսկ եթե նշված ժամանակահատվածում ծախս չի գրանցվել, ապա ծախս ունեցած վերջին Հաշվարկային ամսում ծախս ունեցած օրերի քանակը:

133. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ առկա չէ Վերստուգիչ հաշվառքի սարք, Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ Առևտրային հաշվառքի սարքի խախտումը պայմանավորված է եղել Առևտրային հաշվառքի սարքի առանձին դետալների այնպիսի խափանումներով կամ վնասվածքներով, որոնք չէին կարող պայմանավորված լինել որևէ անձի ներգործությամբ, միևնույն ժամանակ Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացության համաձայն հնարավոր չէ որոշել Առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի սխալանքի թույլատրելի տիրույթը գերազանցող չափը (արտահայտված տոկոսով), կամ Առևտրային հաշվառքի սարքը ծախս չի գրանցում ապա`

1) եթե Առևտրային հաշվառքի սարքը համալրված չէ էլեկտրոնային ճշտիչով կամ Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ փաստվել է էլեկտրոնային ճշտիչի կամ դրա առանձին դետալների աշխատանքի այնպիսի խափանումը, որի հետևանքով հնարավոր չէ արտածել սույն կետի, բե ենթակետի բանաձևում նշված ցուցանիշների ճշգրիտ արժեքները, ապա վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով`

 

Վ(գք) = ՆՄ(օծ) . ԱՏ(օր2)-Հ(գք2),

 

որտեղ`

Հ(գք2)-ը Առևտրային հաշվառքի սարքի վերջին ցուցմունքի գրանցման օրվանից մինչև Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն Առևտրային հաշվառքի սարքով հաշվառված Բնական գազի ծախսն է (խորանարդ մետր).

2) էլեկտրոնային ճշտիչով համալրված Առևտրային հաշվառքի սարքի դեպքում, եթե ճշտիչի հիշողությունից հնարավոր է արտածել սույն ենթակետի բանաձևում նշված ցուցանիշների ճշգրիտ արժեքները, վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով`

 

Վ(գք) = ԱՏ(օր3) . Մ(ՕԾԷճ)-Հ(գք3),

 

որտեղ`

ԱՏ(օր3)-ը Առևտրային հաշվառքի սարքի խափանման օրվանից մինչև Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածն է` արտահայտված օրերով, (իսկ եթե այդ ժամկետը պակաս է 1 օրից, ապա` ժամերով) որը 40 օրը գերազանցելու դեպքում ընդունվում է հավասար 40-ի.

Մ(ՕԾԷճ)-ն Առևտրային հաշվառքի սարքի խափանմանը նախորդող վերջին ցուցմունքի գրանցման օրվանից մինչև Առևտրային հաշվառքի սարքի խափանման օրն ընկած ժամանակահատվածում Բաժանորդի միջին օրական ծախսն է (խորանարդ մետր).

Հ(գք3)-ը Առևտրային հաշվառքի սարքի խափանման օրվանից մինչև Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրը Առևտրային հաշվառքի սարքով հաշվառված Բնական գազի ծախսն է (խորանարդ մետր), իսկ եթե Առևտրային հաշվառքի սարքի խափանման օրվանից մինչև Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածը գերազանցում է 40 օրը, ապա Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրվան նախորդող 40 օրերի ընթացքում Առևտրային հաշվառքի սարքով հաշվառված Բնական գազի ծախսն է (խորանարդ մետր): Վերահաշվարկի արդյունքում, երբ ստացվում է բացասական արժեք, ապա վճարման ենթակա գումարը ընդունվում է զրո:

134. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ առկա չէ Վերստուգիչ հաշվառքի սարք, Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ փաստվել է, որ բացակայում են կամ կեղծված են, կամ վնասված են Առևտրային հաշվառքի սարքի կնիքները, կամ Առևտրային հաշվառքի սարքի խախտումը պայմանավորված է եղել Առևտրային հաշվառքի սարքի առանձին դետալների այնպիսի խափանումներով կամ վնասվածքներով կամ բացակայությամբ, որոնք կարող էին պայմանավորված լինել միայն որևէ անձի ներգործությամբ և արձանագրված խախտումը կարող էր հանգեցնել Առևտրային հաշվառքի սարքով փաստացի մատակարարված Բնական գազի քանակից պակաս քանակի գրանցման և Բաժանորդի ծախսած Բնական գազի քանակի սխալ հաշվառման, ապա`

1) Կենցաղային սպառում ունեցող Բաժանորդների համար վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով`

 

Վ(գք) = ԱՏ(օր2) Ժ(միջ) 0.5Q(max)-Հ(գք2),

 

որտեղ`

Ժ(միջ)-ը Բաժանորդի ծախսի միջին օրական ժամերի քանակն է, որն ընդունվում է հավասար 8 ժամի.

Q(max)-ը տվյալ Առևտրային հաշվառքի սարքի ժամային առավելագույն անձնագրային թողունակությունն է.

2) ոչ Կենցաղային սպառում ունեցող բաժանորդի համար վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով`

 

Վ(գք) = ԱՏ(օր2) Ժ(էճ) Գ(էճ) 0.5Q(max)-Հ(գք1),

 

որտեղ`

Ժ(էճ) -ն Առևտրային հաշվառքի սարքի վերջին ցուցմունքի գրանցման օրվանից մինչև Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածում Բաժանորդի ծախս ունեցած ժամերի միջին օրական քանակն է, որը որոշվում է Առևտրային հաշվառքի սարքի էլեկտրոնային ճշտիչի հիշողության մեջ արտացոլված տվյալների հիման վրա: Առևտրային հաշվառքի սարքի էլեկտրոնային ճշտիչի վնասման դեպքում Ժէճ մեծությունն ընդունվում է հավասար 12-ի.

Գ(էճ) -ն Առևտրային հաշվառքի սարքի վերջին ցուցմունքի գրանցման օրվանից մինչև Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածում Բնական գազի ճնշումը և ջերմաստիճանը հաշվի առնող գործակիցն է, որը որոշվում է Առևտրային հաշվառքի սարքի էլեկտրոնային ճշտիչի հիշողության մեջ արտացոլված տվյալների հիման վրա: Առևտրային հաշվառքի սարքի էլեկտրոնային ճշտիչի բացակայության կամ վնասման դեպքում Գէճ մեծությունը որոշվում է հաշվարկային եղանակով` «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքով սահմանված պետական չափագիտական հսկողության և վերահսկողության ենթակա ոլորտներում կիրառվող չափումների կատարման մեթոդիկաների համաձայն.

Եթե Մատակարարի կողմից մինչև Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրը, ԳՄՕԿ-ով սահմանված կարգով դադարեցված է եղել Բաժանորդի գազամատակարարումը, ապա սույն կանոնների 132, 133 և 134 կետերի համաձայն կատարվող վերահաշվարկներում որպես Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օր պետք է ընդունել գազամատակարարման դադարեցման օրը:

135. Եթե Առևտրային հաշվառքի սարքի խախտումն արտաքին միջամտության հետևանք է և Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ փաստվել է, որ արձանագրված խախտումը կարող էր հանգեցնել Առևտրային հաշվառքի սարքով փաստացի մատակարարված Բնական գազի քանակից պակաս քանակի գրանցման, և դա Առևտրային հաշվառքի սարքի խախտման առաջին դեպքն է վերջին երկու տարիների ընթացքում, Մատակարարն իրավունք ունի Բաժանորդից պահանջել վճարելու տույժ` վերահաշվարկված Բնական գազի արժեքի չափով: Բաժանորդի կողմից Մատակարարի տույժ վճարելու պահանջին համաձայնելու դեպքում Մատակարարը հաշվարկված տույժը հաշվի է առնում վերահաշվարկի կատարմանը հաջորդող Հաշվարկային ամսվա համար Բաժանորդին ներկայացվող հաշվարկային (վճարման) փաստաթղթում: Բաժանորդի կողմից Մատակարարի տույժ վճարելու պահանջին չհամաձայնելու դեպքում Մատակարարը վեճը լուծում է դատական կարգով: Մատակարարն իրավունք չունի տույժի չվճարման համար դադարեցնել Բաժանորդի գազամատակարարումը մինչև վեճի վերջնական լուծումը: Նույն Բաժանորդի մոտ երկու տարվա ընթացքում Առևտրային հաշվառքի սարքի 1-ից ավելի խախտում հայտնաբերելու դեպքում, երբ Առևտրային հաշվառքի սարքի խախտումն արտաքին միջամտության հետևանք է և Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ փաստվել է, որ արձանագրված խախտումը կարող էր հանգեցնել Առևտրային հաշվառքի սարքով փաստացի մատակարարված Բնական գազի քանակից պակաս քանակի գրանցման, ապա Մատակարարն իրավունք ունի վերահաշվարկված Բնական գազի արժեքի կրկնապատիկի չափով հաշվարկելու տույժ և այն հաշվի առնել վերահաշվարկի կատարմանը հաջորդող Հաշվարկային ամսվա համար Բաժանորդին ներկայացվող հաշվարկային (վճարման) փաստաթղթում: Այդ դեպքում Մատակարարն իրավունք ունի դադարեցնել Բաժանորդի գազամատակարարումը` հաշվարկած տույժը` ԳՄՕԿ-ի 118-րդ կետով սահմանված կարգով չվճարելու համար: Մատակարարի հաշվարկած տույժին չհամաձայնելու դեպքում Բաժանորդը վեճը լուծում է դատական կարգով:

136. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ փաստվել է, որ դա պայմանավորված է Մատակարարի գործողություններով, ապա Մատակարարը Բաժանորդին վճարում է տույժ` Հաշվարկային ամսվա համար ներկայացվելիք հաշվարկային (վճարման) փաստաթղթում ձևակերպելով կանխավճար վերահաշվարկված Բնական գազի արժեքի կրկնապատիկի չափով:

137. Բոլոր այն դեպքերում, երբ ԳՄՕԿ-ի 104-րդ կետի համաձայն Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման արձանագրություն չի կազմվել, և Բաժանորդը չի համաձայնել Բնական գազի վերահաշվարկված քանակի դիմաց վճարման ենթակա գումարը վճարելու պահանջին, Մատակարարը վեճը լուծում է դատական կարգով` մինչև վեճի վերջնական լուծումը չդադարեցնելով Բաժանորդի գազամատակարարումը:

 

ԲԱԺԻՆ V
ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ

 

ԳԼՈՒԽ 15
ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ (ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ) ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

 

138. Մատակարարն իրավունք ունի դադարեցնել (սահմանափակել) Բաժանորդի գազամատակարարումը`

1) ԳՄՕԿ-ով սահմանված կարգով և ժամկետներում մատակարարված (վերահաշվարկված) Բնական գազի արժեքի, Բնակիչ-բաժանորդների և բազմաբնակարան շենքում գտնվող կազմակերպությունների դեպքում` նաև Գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման մատուցված ծառայության համար չվճարելու դեպքում.

2) ԳՄՕԿ-ի 186-րդ կետով սահմանված կարգով կնքված գազօգտագործող սարքավորման Բնական գազի մուտքային գծի փականի կնիքի բացակայության դեպքում.

3) եթե Բնակիչ-բաժանորդը կամ բազմաբնակարան շենքում գտնվող կազմակերպությունը մեկ տարուց ավելի Բնական գազ չի սպառել, և այդ ընթացքում վերջինիս Գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկում չի իրականացվել.

4) Բնակիչ-բաժանորդի կամ բազմաբնակարան շենքում գտնվող կազմակերպության Գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության մատուցման նպատակով Մատակարարի (լիազորված անձի) ներկայացուցչի մուտքը Բաժանորդի Գազասպառման համակարգի տեղակայման տարածք չապահովելու դեպքում.

5) Բնական գազի համակարգում պլանային աշխատանքների, վթարների (վթարային իրավիճակների) կամ Միացումների դեպքում.

6) Առևտրային հաշվառքի սարքի ստուգաչափման (փոխարինման) դեպքում.

7) ԳՄՕԿ-ի 91-րդ կետով սահմանված Հաշվառքի սարքի հետ կապված գործողությունների կատարման համար Բաժանորդի կողմից Մատակարարի ներկայացուցչին իր տարածք մուտքի իրավունք չտրամադրելու դեպքում,

8) օրենքով, այլ նորմատիվ իրավական ակտերով և Պայմանագրով սահմանված դեպքերում.

9) Բաժանորդի կողմից ԳՄՕԿ-ի 107-րդ կետով սահմանված պարտավորությունները չկատարելու դեպքում:

139. ԳՄՕԿ-ի 138-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքում, Մատակարարն իրավունք ունի դադարեցնել Բաժանորդի գազամատակարարումը` առնվազն 3 օր առաջ հեռուստատեսությամբ և պաշտոնական կայքով կամ ԳՄՕԿ-ով նախատեսված ծանուցման պատշաճ ձևերից որևէ մեկով ծանուցելով Բաժանորդին: Ծանուցումը հեռուստատեսությամբ կատարվում է հանրապետական սփռման առնվազն 1 հեռուստաընկերության միջոցով առնվազն 2-ական անգամ` 18:00-ից 20:00-ն և 20:00-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածներում:

140. ԳՄՕԿ-ի 138-րդ կետի 2-րդ և 7-րդ ենթակետերով նախատեսված դեպքում Մատակարարն իրավունք ունի անմիջապես դադարեցնել Բաժանորդի գազամատակարարումը:

141. ԳՄՕԿ-ի 138-րդ կետի 3-րդ, 4-րդ և 9-րդ ենթակետերում նախատեսված դեպքերում, նախքան գազամատակարարման դադարեցումը, Մատակարարը պարտավոր է այդ մասին պատշաճ ձևով ծանուցել Բաժանորդին:

142. ԳՄՕԿ-ի 138-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված դեպքում` Մատակարարն իրավունք ունի դադարեցնել Բաժանորդի գազամատակարարումը ԳՄՕԿ-ի 16-րդ գլխով սահմանված կարգով:

143. ԳՄՕԿ-ի 138-րդ կետի 6-րդ ենթակետով նախատեսված դեպքում Մատակարարն իրավունք ունի դադարեցնել Բաժանորդի գազամատակարարումը` ԳՄՕԿ-ի 102-րդ կետով սահմանված կարգով ծանուցելով Բաժանորդին:

144. Դադարեցված գազամատակարարումը Բաժանորդի կողմից ինքնակամ վերականգնելու դեպքում Մատակարարը իրավունք ունի դադարեցնելու գազամատակարարումը եռակցման միջոցով և գազամատակարարումը վերսկսելու դեպքում Մատակարարի կատարած ծախսը (որի խոշորացված նախահաշիվները տեղադրվում են Մատակարարի պաշտոնական կայքում) փոխհատուցում է Բաժանորդը:

145. Մատակարարը պարտավոր է դադարեցնել Բաժանորդի գազամատակարարումը`

1) Բաժանորդի կողմից գրավոր պահանջի և առաջարկվող ժամկետի ներկայացման դեպքում.

2) ԳՄՕԿ-ի 179-րդ կետի 3-րդ ենթակետի և 186-րդ կետի համաձայն սահմանված կարգով կնքված գազօգտագործվող սարքավորման Բնական գազի մուտքային գծի փականի կնիքը Բաժանորդի կողմից ինքնակամ հանելու, կամ խցափակված գազօգտագործվող սարքավորման սնուցումը Բաժանորդի կողմից ինքնակամ վերականգնելու դեպքում, կամ նախագծային շեղումով գազօգտագործվող սարքավորում միացնելու դեպքում.

3) Գազասպառման համակարգում Բաժանորդի կողմից կատարված այնպիսի ինքնակամ փոփոխությունների դեպքում, որոնք Մատակարարի գնահատմամբ վտանգ են ներկայացնում մարդկանց առողջությանը, կյանքին կամ գույքին.

4) Գազասպառման համակարգի տեղակայման տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունք ունեցող անձի գրավոր պահանջի և առաջարկվող ժամկետի ներկայացման դեպքում, եթե Բաժանորդը չունի ԳՄՕԿ-ով պահանջվող տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իր իրավունքները հավաստող փաստաթուղթ` նախապես տեղեկացնելով Բաժանորդին, բացառությամբ ԳՄՕԿ-ի 148-րդ կետով նախատեսված դեպքի.

5) Օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված դեպքերում:

146. ԳՄՕԿ-ի 145-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքում` գազամատակարարման դադարեցումը Բաժանորդի նախընտրած եղանակով (կնքման կամ եռակցման միջոցով) կատարվում է 2 աշխատանքային օրվա ընթացքում, եթե դիմումում ավելի ուշ ժամկետ նշված չէ:

147. ԳՄՕԿ-ի 145-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում Մատակարարն անմիջապես դադարեցնում է Բաժանորդի գազամատակարարումը:

148. Գազասպառման համակարգի տեղակայման տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունքի վերաբերյալ վեճի առկայության դեպքում 145-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն գազամատակարարման դադարեցման հարցը լուծվում է վեճը օրենսդրությամբ սահմանված կարգով լուծելուց հետո: Այն պարագայում, երբ վեճը ծագել է կամ այդ մասին Մատակարարը տեղեկացել է ԳՄՕԿ-ի 145-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն գազամատակարարման դադարեցումից հետո, Մատակարարը գազամատակարարումը վերականգնում է վեճի մասին տեղեկանալու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում:

149. ԳՄՕԿ-ի 138-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն Բաժանորդի գազամատակարարման դադարեցման դեպքում այն ենթակա է վերականգնման Մատակարարի կողմից ոչ ուշ, քան.

1) նույն օրը` մինչև ժամը 18:00-ն, եթե Բաժանորդը պարտքի վճարումը հավաստող փաստաթուղթը Մատակարարին է ներկայացրել աշխատանքային օրերին մինչև ժամը 14:00-ն, կամ Մատակարարը նույն ժամկետում այլ աղբյուրներից ստացել է հավաստի տեղեկություն, որ Բաժանորդը կատարել է պարտքի վճարումը.

2) հաջորդ օրը` մինչև ժամը 13:00-ն, եթե Բաժանորդը պարտքի վճարումը հավաստող փաստաթուղթը Մատակարարին է ներկայացրել աշխատանքային օրերին` ժամը 14:00-ից հետո, կամ Մատակարարը նույն ժամկետում այլ աղբյուրներից ստացել է հավաստի տեղեկություն, որ Բաժանորդը կատարել է պարտքի վճարումը.

3) պարտքի մարման մասին տեղեկանալու պահից հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ավել քան 24 ժամվա ընթացքում, եթե Բաժանորդը պարտքի վճարումը հավաստող փաստաթուղթը Մատակարարին է ներկայացրել ոչ աշխատանքային օրերին կամ Մատակարարը նույն ժամկետում այլ աղբյուրներից ստացել է հավաստի տեղեկություն, որ Բաժանորդը կատարել է պարտքի վճարումը:

150. ԳՄՕԿ-ի 138-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով և 145-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքերում` Մատակարարը, գազամատակարարումը վերականգնելու վերաբերյալ Բաժանորդի դիմումն ստանալուց հետո հնարավորինս սեղմ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան 36 ժամվա ընթացքում, կազմակերպում է Գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության մատուցումը և իր հաշվին վերսկսում գազամատակարարումը:

151. ԳՄՕԿ-ի 138-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված դեպքում` Մատակարարը Բաժանորդի գազամատակարարումը վերականգնում է ԳՄՕԿ-ի 159-րդ կետով սահմանված ժամկետում:

152. ԳՄՕԿ-ի 138-րդ կետի 6-րդ ենթակետով նախատեսված դեպքում` Մատակարարը Բաժանորդի գազամատակարարումը վերականգնում է ԳՄՕԿ-ի 109-րդ կետով սահմանված ժամկետում:

153. ԳՄՕԿ-ի 138-րդ կետի 7-րդ ենթակետով նախատեսված դեպքում` Մատակարարը Բաժանորդի գազամատակարարումը վերականգնում է, երբ Բաժանորդը Մատակարարին իր տարածք մուտքի իրավունք է տրամադրում:

154. ԳՄՕԿ-ի 138-րդ կետի 9-րդ ենթակետով նախատեսված դեպքում` Մատակարարը Բաժանորդի գազամատակարարումը վերականգնում է 36 ժամվա ընթացքում, երբ Բաժանորդը ԳՄՕԿ-ի 107-րդ կետի համաձայն վճարել է Առևտրային հաշվառքի սարքի ստուգաչափման հետ կապված ծախսերը և պատշաճ ձևով տեղեկացրել Մատակարարին:

155. ԳՄՕԿ-ի 145-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում Մատակարարը հնարավորինս սեղմ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան 36 ժամվա ընթացքում վերականգնում է գազամատակարարումը` Բաժանորդի Գազասպառման համակարգը տեխնիկական և նորմատիվ իրավական ակտերի պահանջների համապատասխանեցվելուց հետո:

156. Այն դեպքում, երբ Բաժանորդի սեփականությունը հանդիսացող գազատարի միջոցով գազամատակարարում է ստանում այլ Բաժանորդ (կամ Բաժանորդներ), ապա Բաժանորդի սեփականությունը հանդիսացող գազատարի միջոցով գազամատակարարման դադարեցման դեպքում այլ Բաժանորդի (կամ Բաժանորդների) գազամատակարարումը նույնպես ընդհատվում է:

 

ԳԼՈՒԽ 16
ԲԱԺԱՆՈՐԴԻ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ՊԼԱՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԹԱՐՆԵՐԻ (ՎԹԱՐԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ) ԴԵՊՔՈՒՄ

 

157. Մատակարարը պարտավոր է Բաժանորդների գազամատակարարման պլանային դադարեցումների և վերականգնման ժամկետների մասին իր պաշտոնական կայքում հրապարակել տեղեկատվություն դրանց իրականացման օրվանից առնվազն 7 օր առաջ: Մատակարարը պարտավոր է նաև գազամատակարարման դադարեցումից երկու օր առաջ հանրապետական սփռման առնվազն մեկ հեռուստաընկերության միջոցով երկու անգամ` առաջինը` 18:00-ից 20:00-ն, իսկ երկրորդը` 20:00-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածում, ինչպես նաև Պայմանագրում բջջային հեռախոսահամարի առկայության և Բաժանորդի ցանկության դեպքում էլեկտրոնային հաղորդակցության միջոցով (SMS) Բաժանորդներին տեղեկացնել պլանային դադարեցումների և վերականգնման ժամկետների մասին: Մատակարարը Բաժանորդի գազամատակարարման պլանային ընդհատումների և վերականգնման ժամկետների մասին իր պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվությունը պահպանում է վեց ամիս ժամկետով: Սույն կետով չի սահմանափակվում Մատակարարի իրավունքը` պլանային դադարեցումների և վերականգնման ժամկետների մասին Բաժանորդին լրացուցիչ իրազեկել նաև ԳՄՕԿ-ով նախատեսված ծանուցման այլ եղանակներով:

158. Մատակարարը պարտավոր է վթարային դադարեցման օրվա, սկզբի ժամի և գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամի մասին (եթե այն դեռ չի վերացվել) հնարավորինս սեղմ ժամկետում հեռուստատեսությամբ կամ ԳՄՕԿ-ով նախատեսված ծանուցման այլ եղանակներով իրազեկել Բաժանորդներին:

159. Մատակարարը պարտավոր է նվազագույնի հասցնել յուրաքանչյուր Բաժանորդի գազամատակարարման դադարեցումների թիվը և դադարեցման տևողությունը, ընդ որում, դադարեցումների թիվը օրացուցային տարվա ընթացքում չպետք է գերազանցի 4 անգամը, բացառությամբ ֆորս մաժորի և նոր Բաժանորդների Միացման դեպքերի, իսկ յուրաքանչյուր դադարեցման առավելագույն տևողությունը` 36 ժամը, բացառությամբ, եթե դադարեցումը ֆորս մաժորի հետևանք է, կամ եթե Գազամատակարարման ցանցի պլանավորված առանցքային հանգույցների հիմնանորոգման լայնածավալ աշխատանքներ են, որոնց իրականացումը և ժամկետները նախապես համաձայնեցված են եղել Հանձնաժողովի հետ: Ձմեռային ժամանակահատվածում (նոյեմբերի 1-ից մինչև մարտի 15-ը) Բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը չպետք է դադարեցվի Գազամատակարարման ցանցում պլանային աշխատանքներ կատարելու պատճառով: Ջերմային էլեկտրակայանների և տեխնոլոգիական անընդհատ ցիկլ ունեցող Բաժանորդների համար այդ ցուցանիշները կարող են սահմանվել Պայմանագրով` չգերազանցելով սույն կետում սահմանված արժեքները:

 

ԲԱԺԻՆ VI
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԸ

 

ԳԼՈՒԽ 17
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԸ

 

160. Յուրաքանչյուր Բաժանորդ պետք է ունենա հաշվառման քարտ, որը պարունակում է հետևյալը.

1) Բաժանորդի հետ կնքած Պայմանագիրը.

2) Հաշվառքի սարքի, դրա ապահավաքակցման, ստուգաչափման, փոխարինման, տեղակայման, Մատակարարի կողմից կատարված վերահաշվարկի վերաբերյալ տեղեկությունը.

3) Կազմակերպություն-բաժանորդի Հաշվառման և Սահմանազատման կետերի մասին տեղեկությունը.

4) Բաժանորդի Բնական գազի ամսական ծախսերի, վճարումների, Մատակարարի կողմից վճարված տույժերի, Բնակիչ-բաժանորդների և բազմաբնակարան շենքում գտնվող կազմակերպությունների մասով նաև Գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման մատուցված ծառայության դիմաց հաշվարկված գումարների և վճարումների վերաբերյալ տեղեկությունները:

161. Մատակարարը Բաժանորդի հաշվառման քարտում պարունակվող տեղեկությանը հասանելիությունն ապահովում է այդ Բաժանորդի հետ Պայմանագրի գործողության ողջ ընթացքում, այնուհետև այն արխիվացնում է և պահպանում` Պայմանագրի լուծման պահից առնվազն 10 տարի ժամկետով:

162. Բաժանորդի դիմելու դեպքում Մատակարարը վերջինիս տրամադրում է հաշվառման քարտում պարունակվող տեղեկությունների փաստաթղթային օրինակը, որի դեպքում փաստաթղթերի տպագրման արժեքը վճարում է Բաժանորդը:

163. Հաշվառման քարտում սխալի հայտնաբերման դեպքում Բաժանորդը և Մատակարարն առաջնորդվում են հաշվարկային փաստաթղթում սխալի ուղղման վերաբերյալ ԳՄՕԿ-ով սահմանված ընթացակարգով:

164. Բաժանորդի պահանջով վերջինիս տրամադրվում է հաշվառման քարտ մուտքի իրավունք:

165. Մատակարարը պարտավոր է ունենալ հեռախոսակապ, որի միջոցով Բաժանորդին նախապես տեղեկացնելով հեռախոսազանգի ձայնագրման մասին` տրամադրում է տեղեկություն կամ պարզաբանում.

1) Պայմանագրի կնքման ընթացակարգի և անհրաժեշտ փաստաթղթերի.

2) գազամատակարարման դադարեցումների պատճառների և վերականգնման ժամկետների.

3) Բնական գազի մատակարարման քանակի, սակագնի և արժեքի, ինչպես նաև վճարման ժամկետների և դրանց խախտման հետևանքների.

4) Մատակարարի կամ Բաժանորդի կողմից տույժերի վճարման դեպքերի.

5) Բաժանորդների կողմից բողոքների և դիմումների ներկայացման և Մատակարարի կողմից դրանց պատասխանելու կարգի կամ.

6) իր կողմից մատուցվող ծառայությունների հետ կապված այլ հարցերի վերաբերյալ:

166. Մատակարարը պարտավոր է ունենալ մշտական գործող հեռախոսակապով շուրջօրյա վթարային-կարգավարական ծառայություն` վթարային կանչերը, դրանց արձագանքելու ժամանակը և կատարված աշխատանքները համապատասխան գրանցամատյաններում գրանցելու և վթարները վերացնելու համար: Վթարային-կարգավարական ծառայության հեռախոսահամարի մասին Մատակարարը պարտավոր է ոչ պակաս, քան տարին երկու անգամ տեղեկացնել զանգվածային լրատվամիջոցներով:

167. Մատակարարը գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերում, տարածքային տեղամասերում, ծառայություններում և պաշտոնական կայքում տեղադրում է Պայմանագրի օրինակելի ձևը, ինչպես նաև հասանելի է դարձնում ԳՄՕԿ-ի 165-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված տեղեկությունները:

168. Մատակարարը պարտավոր է գործարկել համակարգ, որը հնարավորություն կտա իր պաշտոնական կայքի միջոցով Բաժանորդից կամ Դիմող անձից ընդունել դիմում: Մատակարարը պարտավոր է իր պաշտոնական կայքի միջոցով հնարավորություն ընձեռել Բաժանորդին` անվճար, էլեկտրոնային եղանակով ծանոթանալ ԳՄՕԿ-ի 115-րդ կետի 2-րդ ենթակետում նշված տեղեկատվությանը` առնվազն վերջին մեկ տարվա համար: Նշված համակարգը պետք է երաշխավորի Բաժանորդի անհատական տվյալների գաղտնիությունը: Մատակարարը պարտավոր է մինչև յուրաքանչյուր ամսվա հինգերորդ աշխատանքային օրը իր պաշտոնական կայքում հրապարակել նախորդ ամսում մատակարարված Բնական գազի ջերմատվության միջին ցուցանիշները` ըստ տասնօրյակների:

 

ԳԼՈՒԽ 18
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ (ԴԻՄՈՂ ԱՆՁԱՆՑ) ԴԻՄՈՒՄՆԵՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԵԼԸ

 

169. Մատակարարը Բաժանորդի կամ Դիմող անձի գրավոր դիմումին տալիս է գրավոր պատասխան, բանավոր դիմումին` բանավոր պատասխան, իսկ էլեկտրոնային փոստով ստացված դիմումին պատասխանը տրվում է էլեկտրոնային փոստի միջոցով` դիմումը ստանալուց հետո (բացառությամբ` բանավորի) 10 աշխատանքային օրվա ընթացքում, եթե ԳՄՕԿ-ով այլ ժամկետ նախատեսված չէ: Բանավոր հարցման պատասխանը տրվում է բանավոր` հարցումից հետո անմիջապես կամ հնարավորինս սեղմ ժամկետում:

170. Մատակարարը պարտավոր է Բաժանորդի դիմումին տալ սպառիչ պատասխան:

 

ԲԱԺԻՆ VII
ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ

 

ԳԼՈՒԽ 19
ԿԱՆՈՆՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՏՈՒՅԺԵՐԸ

 

171. Մատակարարը Բաժանորդին (Դիմող անձին) վճարում է տույժ`

1) Գազամատակարարման դադարեցման և դրա վերականգնման` ԳՄՕԿ-ով սահմանված ընթացակարգերի կամ ժամկետների յուրաքանչյուր խախտման համար.

2) Առևտրային հաշվառքի սարքի տեղակայման և փոխարինման` ԳՄՕԿ-ով սահմանված ընթացակարգի կամ ժամկետների յուրաքանչյուր խախտման համար.

3) Առևտրային հաշվառքի սարքի ստուգաչափման` ԳՄՕԿ-ով սահմանված ընթացակարգի կամ ժամկետների յուրաքանչյուր խախտման համար.

4) Միացմանը և Պայմանագրերին առնչվող` ԳՄՕԿ-ով նախատեսված ընթացակարգերի և ժամկետների յուրաքանչյուր խախտման համար.

5) ԳՄՕԿ-ով սահմանված ծանուցումների (տեղեկացումների) և փաստաթղթերի հանձնման կարգի կամ ժամկետների յուրաքանչյուր խախտման համար, եթե այն չի պարունակում սույն կետի այլ ենթակետերով սահմանված խախտման դեպք.

6) հաշվարկային (վճարման) փաստաթղթում Բաժանորդի փաստացի սպառած Բնական գազի քանակից ավել քանակ նշելու փաստի հաստատման համար.

7) հաշվարկային (վճարման) փաստաթղթում սխալի ուղղման` ԳՄՕԿ-ով սահմանված ընթացակարգի կամ ժամկետի յուրաքանչյուր խախտման համար.

8) սպառված Բնական գազի վերահաշվարկման` ԳՄՕԿ-ով սահմանված ընթացակարգի կամ ժամկետի յուրաքանչյուր խախտման համար.

9) Պայմանագրի կնքման, փոփոխման, լուծման ԳՄՕԿ-ով սահմանված ընթացակարգի կամ ժամկետի յուրաքանչյուր խախտման համար.

10) Բաժանորդի դիմում-բողոքին պատասխանելու համար ԳՄՕԿ-ով սահմանված ընթացակարգի կամ ժամկետի յուրաքանչյուր խախտման համար:

172. ԳՄՕԿ-ի 171-րդ կետով նախատեսված դեպքերում Մատակարարը վճարում է տույժ`

1) Բաժանորդի դեպքում` սպառված Բնական գազի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2500 դրամը, իսկ Բաժանորդի` Բնական գազի սպառում չունենալու դեպքում` 2500 դրամի չափով.

2) Դիմող անձի դեպքում` 2500 դրամի չափով, բացառությամբ ԳՄՕԿ-ի 57-րդ կետի խախտման, որի դեպքում Մատակարարը Դիմող անձին վճարում է տույժ կետանցի յուրաքանչյուր օրվա համար Միացման վճարի 0,5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան Միացման վճարի ընդհանուր գումարը:

173. Հաշվարկված տույժը Մատակարարը հաշվի է առնում`

1) Բաժանորդի դեպքում` վերջինիս ընթացիկ ամսում ծախսած Բնական գազի համար ներկայացվելիք հաշվարկային (վճարման) փաստաթղթում: Հաշվարկված տույժը հաշվարկային (վճարման) փաստաթղթում նշվում է առանձին տողով և նվազեցվում է մատակարարված Բնական գազի արժեքից.

2) Դիմող անձի դեպքում` Պայմանագրի կնքմանը հաջորդող ամսում` սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված կարգով, իսկ բազմաբնակարան շենքի կառուցապատող կամ Բաժանորդ չդարձած Դիմող անձի դեպքում` մինչև խախտմանը հաջորդող ամսվա ավարտը` վերջինիս նախընտրած և օրենսդրությամբ սահմանված ձևով` կանխիկ կամ անկանխիկ փոխանցումով:

174. Մատակարարը սույն գլխում նշված խախտումների համար տույժ չի վճարում, եթե դրանք հետևանք են ֆորս մաժորի:

175. Բաժանորդի սպառած Բնական գազի միջին ամսական արժեքն ընդունվում է հավասար` սույն գլխում նշված խախտման հայտնաբերմանը նախորդող 12 օրացուցային ամիսներին Բաժանորդի սպառած Բնական գազի արժեքի և նույն ժամանակահատվածում ծախս ունեցած ամիսների քանակի քանորդին, իսկ եթե այդ ժամանակահատվածում ծախս չի ունեցել, ապա խախտման հայտնաբերմանը նախորդող ծախս ունեցած Հաշվարկային ամսում սպառած Բնական գազի արժեքին:

 

ԳԼՈՒԽ 20
ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ

 

176. Մատակարարը պարտավոր է կատարել Բնակիչ-բաժանորդների և բազմաբնակարան շենքում գտնվող կազմակերպությունների Գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման (այսուհետ` տեխնիկական սպասարկում) աշխատանքները` համաձայն տեխնիկական և նորմատիվ իրավական ակտերի պահանջների:

177. Տեխնիկական սպասարկման ծառայության մատուցումը ներառում է`

1) գազատար խողովակների, փականների և գազօգտագործող սարքավորումների արտաքին զննումը, զոդակարերի, պարուրակային միացումների կիպության ստուգումը, իսկ Բնական գազի արտահոսքի առկայության դեպքում` դրա վերացումը.

2) գազօգտագործող սարքավորումների ծխատար խողովակների հավաքակցման, ծխատար ուղուն միացման, օդափոխության և այրման համար անհրաժեշտ օդաքանակի ներհոսքի համար նախատեսված բացվածքների զննումը, ծխաօդատար ուղիներում քարշի ստուգումը, որի բացակայության (խաթարված լինելու) դեպքում` ծխաօդատար ուղիների մաքրումը (ծխաօդատարի մաքրումն ընդգրկում է այն բոլոր աշխատանքները, որոնք անհրաժեշտ է կատարել ծխաօդատարի քարշն ապահովելու համար, այն է` մաքրել ծխաօդատարը մեխանիկական եղանակով (ծանրոցի օգնությամբ), ինչպես նաև ցանկացած արգելքի վերացումը, բացառությամբ այն դեպքերի, որոնք կապված են ծխաօդատարի կառուցվածքային ամբողջականության խաթարման հետ).

3) ծխաօդատար ուղիների նորոգման, վերականգնման կամ վերակառուցման, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգերով նախատեսված աշխատանքները` բացառությամբ սույն կետի 2-րդ ենթակետով սահմանվածի, իրականացվում են ծխաօդատար ուղիների սեփականատիրոջ միջոցների հաշվին.

4) գազօգտագործող սարքավորումների աշխատանքի ստուգումը` գործարկված վիճակում: Անհրաժեշտության դեպքում բաց այրման խցով գազօգտագործող սարքավորումների այրման պրոցեսի կարգավորումը.

5) Գազասպառման համակարգի անվտանգ օգտագործման վերաբերյալ սպասարկման պահին տարածքում ներկա գտնվող Բաժանորդի կամ նրա ներկայացուցիչների հրահանգավորումը.

6) այրվող գազերի ազդանշանային սարքերի և ինքնաշխատ վթարային անջատիչ կափույրի աշխատունակության ստուգումը:

178. Գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության մատուցման իրականացումը հավաստվում է Գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման վերաբերյալ ակտով: Ակտը կազմվում է երկու օրինակից` մեկական Մատակարարի և Բաժանորդի համար: Ակտը ստորագրում են Մատակարարի (լիազորված անձի) ներկայացուցիչը և Բաժանորդը կամ նրա ներկայացուցիչը (տվյալ բնակության վայրում ապրող չափահաս քաղաքացի):

179. Մատակարարը պարտավոր է`

1) տարեկան առնվազն 2 անգամ Բաժանորդին մատուցել տեխնիկական սպասարկման ծառայություն.

2) ԳՄՕԿ-ի 177-րդ կետով նշված Գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցումն իրականացնել առնվազն մեկ անգամ` հոկտեմբերի 1-ից մինչև ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում (1-ին հաշվարկային կիսամյակ) և առնվազն մեկ անգամ ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում (2-րդ հաշվարկային կիսամյակ), սակայն ոչ շուտ, քան 4 ամիսը մեկ անգամ պարբերականությամբ.

3) ստուգել գազօգտագործող սարքավորումների միացման համապատասխանությունը Գազասպառման համակարգի նախագծին և տեխնիկական կանոնակարգերի պահանջներին: Խախտումներ հայտնաբերելու դեպքում խցափակել գազօգտագործող սարքավորումները, կնքել և կազմել դրանց շահագործումն արգելող արձանագրություն.

4) Պատշաճ ձևով Բաժանորդին կամ նրա ներկայացուցչին տեղեկացնել տեխնիկական սպասարկման ծառայության մատուցման ժամկետների մասին:

180. Տեխնիկական սպասարկման ծառայության վճարը սահմանում է Հանձնաժողովը, որի վճարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ԳՄՕԿ-ի 13-րդ գլխով:

181. Մատակարարի կողմից Գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայություն մատուցելու պարտավորությունը խախտելու դեպքում Բաժանորդը այդ մասով տեխնիկական սպասարկման ծառայության վճար չի վճարում:

182. Գազասպառման համակարգի յուրաքանչյուր տեխնիկական սպասարկման համար Բաժանորդը վճարում է Հանձնաժողովի կողմից սահմանված տարեկան վճարի 50 տոկոսը` Գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության յուրաքանչյուր մատուցման ամսվան հաջորդող Հաշվարկային ամսում:

183. Մատակարարը տեխնիկական սպասարկման աշխատանքները կարող է կատարել անձամբ կամ պայմանագրով հանձնարարել Հանձնաժողովի հետ համաձայնեցված չափորոշիչներով ընտրված այլ սպասարկող անձի: Այդ դեպքում`

1) Բաժանորդի կողմից տեխնիկական սպասարկման պայմանների խախտման համար Բաժանորդի նկատմամբ պատասխանատվության կիրառման իրավունքը Մատակարարը չի փոխանցում սպասարկող անձին.

2) Մատակարարի և սպասարկող անձի փոխհարաբերությունները (այդ թվում` սպասարկող անձի պատասխանատվությունը) կանոնակարգվում են նրանց միջև կնքված պայմանագրով.

3) Բաժանորդի առջև Մատակարարի պատասխանատվությունը պայմանագրով չի փոխանցվում սպասարկող անձին:

184. Գազասպառման համակարգի անվտանգության ապահովման համար Մատակարարը պարտավոր է`

1) տեխնիկական սպասարկման աշխատանքներ իրականացնելու նպատակով անձամբ (կամ կարող է պայմանագրով հանձնարարել սպասարկող անձին) իրականացնել Գազասպառման համակարգի, այդ թվում` օդածխատար ուղիների ԳՄՕԿ-ի 177-րդ կետով սահմանված համալիր սպասարկում, Գազասպառման համակարգի վթարների օպերատիվ վերացում և վերականգնում.

2) Գազասպառման համակարգի թողարկումից առաջ և Պայմանագրով սահմանված պարբերականությամբ և ծավալներով հրահանգավորել բնակիչներին և բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպություններին գազօգտագործող սարքավորման անվտանգ շահագործման վերաբերյալ, ինչպես նաև կատարել Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերով սահմանված տեխնիկական սպասարկման աշխատանքները.

3) հրապարակել հուշաթերթիկներ և անվճար տրամադրել Բաժանորդներին` գործընթացը կրկնելով առնվազն երեք տարին մեկ անգամ.

4) զանգվածային լրատվամիջոցներով տարին առնվազն երկու անգամ Բաժանորդներին իրազեկել գազի անվտանգ օգտագործման կանոնների մասին.

5) սպասարկող անձի առկայության դեպքում պարբերաբար ուսումնասիրություններ իրականացնել սպասարկող անձի կատարած աշխատանքների վերաբերյալ և արդյունքների մասին տեղեկացնել Հանձնաժողովին:

185. Բաժանորդը (Բնակիչ-բաժանորդ կամ բազմաբնակարան շենքում գտնվող կազմակերպություն) Գազասպառման համակարգ ներառող տարածքը այլ անձի տիրապետմանն ու օգտագործմանը հանձնելու, ինչպես նաև օտարելու դեպքում պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել Մատակարարին` Պայմանագիրը լուծելու, վերջնահաշվարկ կատարելու և տարածքն օգտագործողին հրահանգավորելու համար:

186. Մատակարարը պարտավոր է Բաժանորդի (Բնակիչ-բաժանորդ կամ բազմաբնակարան շենքում գտնվող կազմակերպություն) դիմումի հիման վրա փակել և կնքել Գազամատակարարման ցանցին միացված, սակայն օգտագործման մեջ չգտնվող, ինչպես նաև բացակա գազօգտագործող սարքավորման Բնական գազի մուտքային գծի փականները և դրա վերաբերյալ կազմել համապատասխան ակտ: Բաժանորդի դիմումի համաձայն կնքված գազօգտագործող սարքավորումը համարվում է աշխատանքի մեջ չգտնվող: Բաժանորդն իրավունք չունի առանց Մատակարարին տեղյակ պահելու հանել վերջինիս կնիքները:

 

ԲԱԺԻՆ VII
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 21
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

187. ԳՄՕԿ-ի 77-րդ կետը ուժի մեջ մտնում է 2024 թվականի ապրիլի 1-ից, իսկ մինչ այդ ԳՄՕԿ-ի 160-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը Մատակարարը վարում է թղթային տարբերակով:

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2022 թվականի դեկտեմբերի 14-ի

N 536-Ն որոշմամբ հաստատված

բնական գազի մատակարարման և

օգտագործման կանոնների

 

ՄԻԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N ___

 

    ___________________                          ______________ 20 թվական

(կնքման վայրը)

 

Մատակարարը` ________________________________________________________

(կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը)

ի դեմս _______________________________________________________________,

(անունը, ազգանունը, պաշտոնը, լիազորված լինելու դեպքում`

լիազորագրի տվյալները)

 

որը գործում է ____________________________________հիման վրա, մի կողմից,

(գործունեությունը կարգավորող

փաստաթղթի անվանումը)

և Դիմող անձը`___________________________________________________,

(անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները,

իրավաբանական անձի դեպքում` անվանումը, ներկայացուցչի

անունը, ազգանունը, պաշտոնը, լիազորված լինելու դեպքում`

լիազորագրի տվյալները)

մյուս կողմից, համատեղ կոչվելով Կողմեր, ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» օրենքով, այլ օրենքներով, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) հաստատած` բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններով (այսուհետ` ԳՄՕԿ), սույն պայմանագրով և այլ իրավական ակտերով, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն պայմանագրի համաձայն Մատակարարը միացնում է Դիմող անձի ____________________________________________ հասցեում գտնվող նոր կառուցվող կամ վերակառուցվող ____________________________________________________

նշանակության           (կենցաղային/ոչ կենցաղային)

գազասպառման համակարգը (այսուհետ` գազասպառման համակարգ) գազամատակարարման ցանցին (այսուհետ` Միացում), իսկ Դիմող անձը` վճարում է Միացման դիմաց:

 

2. ՄԻԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄԻԱՑՄԱՆ ՎՃԱՐԸ

 

2. Մատակարարը Միացումն ապահովում է սույն պայմանագրի կնքման պահից սկսած ________ աշխատանքային օրվա ընթացքում (որը չի կարող գերազանցել ԳՄՕԿ-ով սահմանված ժամկետը):

3. Միացման աշխատանքների ավարտից հետո Մատակարարը ԳՄՕԿ-ով սահմանված կարգով ծանուցում է Դիմող անձին` ներկայացնելով Դիմող անձի գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացման վճարի (այսուհետ` Միացման վճար) ճշգրտված մասի վերաբերյալ տեղեկատվությունը:

4. Միացման վճարը կազմում է ________________դրամ, որից կանխավճարը` __________ դրամ ներառյալ ԱԱՀ` համաձայն սույն պայմանագրի N 1 հավելվածի:

5. Միացման վճարը ենթակա է ճշգրտման` ելնելով Միացման աշխատանքների համար անհրաժեշտ փաստացի կատարված աշխատանքների արժեքից:

6. Ճշգրտված Միացման վճարի և վճարված կանխավճարի դրական տարբերությունը Դիմող անձի կողմից ենթակա է վճարման մինչև գազամատակարարման պայմանագրի կնքման նպատակով Մատակարարին դիմելը, իսկ բացասական տարբերությունը Մատակարարի կողմից ենթակա է վերադարձման Դիմող անձին` սույն պայմանագրի 3-րդ կետում նշված ծանուցման պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում` վերջինիս նախընտրած (կանխիկ կամ անկանխիկ) ձևով:

 

3. ԿՈՂՄԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

7. Կողմերը ղեկավարվում են «Էներգետիկայի մասին» օրենքով, այլ օրենքներով, ԳՄՕԿ-ով, սույն պայմանագրով և այլ իրավական ակտերով:

8. Սույն պայմանագրի համաձայն Կողմերն ունեն այն բոլոր իրավունքները և պարտականությունները, որոնք նախատեսված են ԳՄՕԿ-ով:

 

4. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

9. Կողմերը պայմանագրային պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվություն են կրում օրենքով, ԳՄՕԿ-ով և սույն պայմանագրով սահմանված կարգով և դեպքերում:

10. Կողմը պայմանագրային պարտավորությունների խախտման համար պատասխանատվություն չի կրում, եթե այն հետևանք է ֆորս մաժորի: Ֆորս մաժոր համարվող դեպքերը, ինչպես նաև դրանց կիրառման կարգը, սահմանվում է ԳՄՕԿ-ով:

 

5. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

11. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է մինչև սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման ավարտը:

12. Պայմանագիրը լուծվում է ԳՄՕԿ-ով նախատեսված դեպքերում և կարգով:

13. Հանձնաժողովի կողմից Միացման պայմանագրի նոր օրինակելի ձև հաստատվելու կամ դրանում փոփոխություններ կամ լրացումներ կատարվելու դեպքում Հանձնաժողովի համապատասխան իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից սույն պայմանագիրը համարվում է նոր կամ փոփոխված ձևին համապատասխան կնքված կամ փոփոխված:

14. Սույն պայմանագրում կողմերի փոխադարձ համաձայնությամբ, այդ թվում` ԳՄՕԿ-ով նախատեսված դեպքում, փոփոխություններ կարող են կատարվել գրավոր, պայմանով, որ չեն հակասում սույն պայմանագրին, ԳՄՕԿ-ին, Հանձնաժողովի ընդունած և այլ իրավական ակտերին:

15. Սույն պայմանագրի փոփոխումը կամ դադարումը կողմերին չի ազատում մինչ այդ պայմանագրով ստանձնած և չկատարված պարտավորությունների կատարումից:

 

6. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

16. Սույն պայմանագրում հասկացություններն ունեն «Էներգետիկայի մասին» օրենքով և ԳՄՕԿ-ով սահմանված նշանակությունը, եթե այլ բան ուղղակիորեն նախատեսված չէ սույն պայմանագրով:

17. Կողմերի միջև առաջացող բոլոր վեճերը (տարաձայնությունները) կարգավորվում են բանակցությունների միջոցով:

18. Վեճը (տարաձայնությունը) կողմերի համաձայնությամբ չկարգավորվելու դեպքում կողմերից յուրաքանչյուրը կարող է դիմել Հանձնաժողով` վերջինիս իրավասությունների շրջանակում վիճարկվող հարցերը լուծելու խնդրանքով կամ վեճի լուծումը հանձնել իրավասու դատարան, եթե կողմերի համաձայնությամբ չի որոշվել գործը հանձնել արբիտրաժի լուծմանը:

19. Սույն պայմանագիրը կնքված է հավասար իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից, մեկական` յուրաքանչյուր կողմի համար:

 

7. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

20. Սույն պայմանագրի անբաժանելի մասը կազմող հավելվածներն են.

1) միացման վճարի մասին N 1 հավելվածը:

 

8. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

    Մատակարար`                              Դիմող անձ`

    Գտնվելու վայրը`                         _____________________________

    ___________________________________     Գտնվելու վայրը (բնակության

                                                           վայրը) `

    Հեռախոս __________________________      ___________________________

    Էլ. փոստ ___________________________    Ծանուցման հասցեն`

    ՀՎՀՀ______________________________      _______________________________

    Միացման վճարի հ/հ__________________     Էլ. փոստ ______________________

    Բանկ ______________________________     Հեռախոս________________________

    Գործունեության լիցենզիա N               ՀՎՀՀ (իրավաբանական անձի դեպքում

    __________________________________      _______________________________

    (ստորագրություն, անուն, ազգանուն)       Բանկ__________________________

    Կ.Տ.                                    Հ/հ____________________________

    (առկայության դեպքում)                   _______________________________

                                            (ստորագրություն, անուն,

                                            ազգանուն)

 

Հավելված N 1

Միացման պայմանագրի

 

ՄԻԱՑՄԱՆ ՎՃԱՐ

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ     |Աշխատանքի         |Չափի  |Քանակը|Միավորի արժեքը|Ընդամենը    |

|        |անվանումը         |միավոր|      |(հազար դրամ)  |(հազար դրամ)|

|________|__________________|______|______|______________|____________|

| 1      |                  |      |      |              |            |

|________|__________________|______|______|______________|____________|

| 2      |                  |      |      |              |            |

|________|__________________|______|______|______________|____________|

|Ընդամենը|                  |      |      |              |            |

._____________________________________________________________________.

 

1. Միացման վճարի չափը կազմում է ----- դրամ (ներառյալ ԱԱՀ-ն), որից կանխավճարի չափն է ------- դրամ (ներառյալ ԱԱՀ-ն):

2. Միացման վճարի չափը ենթակա է ճշգրտման` ԳՄՕԿ-ով և պայմանագրով սահմանված կարգով:

 

    ՄԱՏԱԿԱՐԱՐ                              ԴԻՄՈՂ ԱՆՁ

    __________                             __________ «:

                                

Պաշտոնական հրապարակման օրը` 23 դեկտեմբերի 2022 թվական:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
14.12.2022
N 536-Ն
Որոշում