ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
22 դեկտեմբերի 2022 թվականի թիվ 10-Ն
««ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ), «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐՈՒՄ ՄԱՏՈՒՑՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել`
1) «Ծառայությունների միջազգային առևտրի մասին» Ձև 1-Միջազգային ծառայություն (եռամսյակային) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի.
2) «Ծառայությունների միջազգային առևտրի մասին» Ձև 1-Միջազգային ծառայություն (եռամսյակային) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի.
3) «Միջազգային երթուղիներում մատուցված տրանսպորտային ծառայությունների մասին» Ձև 1-Միջազգային տրանսպորտ (եռամսյակային) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 3-ի.
4) «Միջազգային երթուղիներում մատուցված տրանսպորտային ծառայությունների մասին» Ձև 1-Միջազգային տրանսպորտ (եռամսյակային) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը` համաձայն հավելված 4-ի:
2. Ուժը կորցրած ճանաչել`
i
1) Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 9-ի ««Կապի և այլ միջազգային ծառայությունների մասին» Ձև թիվ 1-Ծառայություններ (կապ) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և կազմելու վերաբերյալ ցուցումները հաստատելու մասին» N 139-Ն որոշումը.
i
2) Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 9-ի ««Հանգստի, մշակութային և մարզական միջոցառումների կազմակերպման գծով ծառայությունների ներմուծման և արտահանման մասին» Ձև թիվ 13-Ծառայություն (փոստային-եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և կազմելու վերաբերյալ ցուցումները հաստատելու մասին» N 140-Ն որոշումը.
i
3) Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2013 թվականի օգոստոսի 7-ի ««Միջազգային երթուղիներում մատուցված տրանսպորտային ծառայությունների մասին» Ձև 1-Միջազգային տրանսպորտ (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 9-ի թիվ 138-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 08-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՆԱԽԱԳԱՀ Ս. ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2022 թվականի դեկտեմբերի 22-ի
թիվ 10-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2022 թվականի դեկտեմբերի 22-ի
թիվ 10-Ն որոշման
ՀՐԱՀԱՆԳ
«ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
Հավելված N 3
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2022 թվականի դեկտեմբերի 22-ի
թիվ 10-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐՈՒՄ ՄԱՏՈՒՑՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հավելված N 4
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2022 թվականի դեկտեմբերի 22-ի
թիվ 10-Ն որոշման
ՀՐԱՀԱՆԳ
«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐՈՒՄ ՄԱՏՈՒՑՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը` 23 դեկտեմբերի 2022 թվական: