Սեղմել Esc փակելու համար:
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 դեկտեմբերի 2022 թվականի N 1528-Ա

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի ապրիլի 27-ի N 434-Ա որոշման 4-րդ կետը`

1. Ստեղծել տնտեսական քաղաքականության խորհրդի բնականոն գործունեությանն աջակցող աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել աշխատանքային խմբի գործունեության ընթացակարգը` համաձայն N 2 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. դեկտեմբերի 24

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

2022 թ. դեկտեմբերի 24-ի

N 1528-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

    Գ. Խաչատրյան       - ՀՀ էկոնոմիկայի նախարարության տնտեսական

                         հետազոտությունների կենտրոնի տնօրեն

 

    Գ. Պետրոսյան       - ՀՀ ֆինանսների նախարարության մակրոտնտեսական

                         քաղաքականության վարչության հարկաբյուջետային և

                         դրամավարկային քաղաքականությունների կոորդինացման

                         բաժնի պետ

 

    Հ. Ավետիսյան       - ՀՀ կենտրոնական բանկի մակրոտնտեսական դեպարտամենտի

                         դրամավարկային քաղաքականության վարչության պետ

                         (համաձայնությամբ)

        

    Ա. Շահինյան        - «Տնտեսական հեռանկարների կենտրոն» հիմնադրամի

                         խորհրդի նախագահի օգնական (համաձայնությամբ)

 

    Ա. Հովսեփյան       - ՀՀ էկոնոմիկայի նախարարության տնտեսական

                         հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2022 թ. դեկտեմբերի 24-ի

N 1528-Ա որոշման

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

1. Սույն ընթացակարգը կարգավորում է աշխատանքային խմբի աշխատանքների կազմակերպման և գործունեության հետ կապված հարաբերությունները:

2. Աշխատանքային խումբն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն ընթացակարգով:

3. Աշխատանքային խումբը ձևավորվում է տնտեսական քաղաքականության խորհրդի (այսուհետ` խորհուրդ) աշխատանքների արդյունավետության ապահովման, ինչպես նաև խորհրդի գործունեության համար խորհրդի կողմից հայցվող տեղեկատվության, առկա վերլուծական նյութերի և փաստաթղթերի համակարգման, ամբողջացման և վերամշակման նպատակով:

4. Աշխատանքային խումբը «Տնտեսական հեռանկարների կենտրոն» հիմնադրամի (այսուհետ` հիմնադրամ) հետ համատեղ կատարում է խորհրդի կողմից հայցվող տեղեկատվության վերամշակում, որից հետո հիմնադրամը տեղեկատվությունը տրամադրում է խորհրդի անդամներին, ինչպես նաև խորհրդի նախագահ ՀՀ վարչապետին:

5. Աշխատանքային խմբի գործունեությունը համակարգվում է հիմնադրամի խորհրդի նախագահ Արթուր Ջավադյանի կողմից:

6. Խորհրդի անդամներն իրենց գործունեության իրականացման նպատակով առանձին դեպքերում կարող են դիմել հիմնադրամին` այլ անհրաժեշտ տեղեկատվություն, առկա վերլուծական նյութեր կամ այլ փաստաթղթեր (այսուհետ` հայցվող տեղեկատվություն) ստանալու նպատակով:

7. Հիմնադրամը դիմում է աշխատանքային խմբին` հայցվող տեղեկատվությունը ստանալու նպատակով:

8. Աշխատանքային խումբը հնարավորինս սեղմ ժամկետներում հիմնադրամին է տրամադրում հայցվող տեղեկատվությունը:

9. Իր գործառույթներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով` աշխատանքային խումբը կարող է իր յուրաքանչյուր առանձին գործառույթի իրականացումը պատվիրակել իր կազմից ընտրված անձի կամ անձանց, ովքեր պատասխանատու կլինեն պատվիրակված գործառույթի պատշաճ իրականացման համար:

10. Իր գործառույթների շրջանակներում աշխատանքային խումբը կարող է դիմել Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին և այլ կազմակերպություններին` անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու նպատակով:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
24.12.2022
N 1528-Ա
Որոշում