Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (1-ԻՆ ՄԱՍ)

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 դեկտեմբերի 2022 թվականի N 1550-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-Ին մաս)

 

Համաձայն «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3.1-ին մասի և 21-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ մասերի`

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի աշխատակազմի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի աշխատակազմի կանոնադրությունը` համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի աշխատակազմի կանոնադրությունը` համաձայն N 3 հավելվածի.

4) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կանոնադրությունը` համաձայն N 4 հավելվածի.

5) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի աշխատակազմի կանոնադրությունը` համաձայն N 5 հավելվածի.

6) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի աշխատակազմի կանոնադրությունը` համաձայն N 6 հավելվածի.

7) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի աշխատակազմի կանոնադրությունը` համաձայն N 7 հավելվածի.

8) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի աշխատակազմի կանոնադրությունը` համաձայն N 8 հավելվածի.

9) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի կանոնադրությունը` համաձայն N 9 հավելվածի.

10) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի աշխատակազմի կանոնադրությունը` համաձայն N 10 հավելվածի:

2. Մարզպետների աշխատակազմերի կառուցվածքում`

1) Քաղաքաշինության վարչությունը և Հողաշինության-հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչությունը միաձուլել` ստեղծելով քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչություն.

2) Առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը և Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը միաձուլել` ստեղծելով առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչություն.

3) Քարտուղարությունը, Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը և Անձնակազմի կառավարման բաժինը միաձուլել` ստեղծելով անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչություն, իսկ Սյունիքի մարզպետարանի Քարտուղարությունը և Անձնակազմի կառավարման բաժինը միաձուլել` ստեղծելով անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչություն.

4) Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչությունն անվանափոխել տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչություն.

5) Գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունն անվանափոխել գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչություն.

6) Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչությունն անվանափոխել ֆինանսական վարչություն.

7) Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժինն անվանափոխել զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժին, իսկ Սյունիքի մարզպետարանի Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժինն անվանափոխել զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժին:

3. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո օրենքով սահմանված կարգով և մեկամսյա ժամկետում ապահովել «մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը հաշվառումից հանելու և «մարզպետի աշխատակազմ» մարմինը հաշվառելու գործընթացը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից երկու ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. դեկտեմբերի

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

2022 թվականի դեկտեմբերի 29-ի

N 1550-Լ որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետը (այսուհետ` մարզպետ) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի աշխատակազմի (այսուհետ` մարզպետի աշխատակազմ), մարզային ենթակայության կազմակերպությունների, ինչպես նաև պետական կառավարման համակարգի մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեությունը համակարգելու միջոցով մարզում իրագործում է Կառավարության տարածքային քաղաքականությունը:

2. Մարզպետի աշխատակազմի ստեղծման, վերակազմակերպման, կառուցվածքային փոփոխության և նրա գործունեության դադարեցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

3. Մարզպետի աշխատակազմն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և այլ օրենքների, իրավական այլ ակտերի և սույն կանոնադրության հիման վրա:

4. Մարզպետի աշխատակազմի անվանումն է`

1) հայերեն` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի աշխատակազմ.

2) ռուսերեն` Ապպարատ Մարզպետա Արագածոտնա Րեսպուբլիկի Արմենիյա.

3) անգլերեն` Staff of Aragatsotn Marzpet of tհe Republic of Armenia.

4) ֆրանսերեն` Personnel du Marzpet d'Aragatsotn de la Republique d'Armenie:

5. Մարզպետի աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք և ձևաթղթեր: Մարզպետի աշխատակազմը կարող է ունենալ խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

6. Մարզպետի աշխատակազմի կառուցվածքում ընդգրկվում են մարզպետի, մարզպետի տեղակալների, գլխավոր քարտուղարի, մարզպետի խորհրդականների, մարզպետի օգնականների, մարզպետի տեղակալների օգնականների պաշտոնները, կառուցվածքային ստորաբաժանումները:

7. Մարզպետի աշխատակազմին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է վերապահվել պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի կառավարման իրավասություն:

8. Մարզպետի աշխատակազմի ենթակայությանը կարող են հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:

9. Մարզպետի աշխատակազմի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Վարդգես Պետրոսյան 4:

 

2. ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

10. Մարզպետի աշխատակազմի գործունեության նպատակներն են`

1) մարզի զարգացման ռազմավարությամբ ամրագրված նպատակների իրականացումը.

2) մարզպետի աշխատակազմի և մարզի համայնքապետարանների արդյունավետ գործունեության և համագործակցության ապահովումը.

3) տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման միասնական տեղեկատվական համակարգի կազմակերպման, շահագործման ու զարգացման գործընթացներում անհրաժեշտ մասնակցության ապահովումը.

4) մարզի և համայնքների համաչափ զարգացման նախադրյալների ձևավորմանը նպաստելը.

5) մարզպետի աշխատակազմի, մարզային ենթակայության կազմակերպությունների, ինչպես նաև պետական կառավարման համակարգի մարմինների տարածքային ստորաբաժանումների միջև համագործակցության և գործողությունների փոխհամաձայնեցվածության ապահովումը:

11. Մարզպետի աշխատակազմի գործունեության խնդիրներն են`

1) մարզի զարգացման ռազմավարության շրջանակներում մշակված գործունեության ծրագրերի իրագործման ապահովումը.

2) տեղական ինքնակառավարման ոլորտին առնչվող խնդիրների բացահայտումը և դրանց կարգավորման ուղղությամբ առաջարկությունների մշակումը և ներկայացումը.

3) մարզպետի աշխատակազմի, մարզային ենթակայության կազմակերպությունների, ինչպես նաև պետական կառավարման համակարգի մարմինների տարածքային ստորաբաժանումների միջև համագործակցության և գործողությունների փոխհամաձայնեցվածության վերաբերյալ առկա խնդիրների բացահայտումը և դրանց վերացման ապահովումը.

4) մարզի և համայնքների համաչափ զարգացմանն ուղղված նորարարական և ներդրումային ծրագրերի մշակմանն աջակցելը.

5) համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ պետություն-համայնք համագործակցության արդյունավետության ապահովումը.

6) մարզի տարածքում տնտեսական ակտիվությունը խթանելու, տեղական և օտարերկրյա ներդրումների ներգրավման համար անհրաժեշտ տեղեկատվական հենքի ձևավորման աշխատանքների ապահովումը:

12. Մարզպետի աշխատակազմի գործառույթներն են`

1) սահմանված կարգով Կառավարության տարածքային քաղաքականությանը, ինչպես նաև մարզի սոցիալ-տնտեսական վիճակին վերաբերող անհրաժեշտ տեղեկատվություն է տրամադրում տարածքային կառավարման ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմնին (այսուհետ` լիազորված մարմին).

2) քննարկում է մարզպետի աշխատակազմի, ինչպես նաև մարզի համայնքապետարանների գործունեությանը վերաբերող` քաղաքացիների նամակները (դիմումները և բողոքները).

3) մշակում է իրավական և մասնագիտական հսկողության ամենամյա աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ է ներկայացնում լիազորված մարմին` ծրագրերում չընդգրկված լրացուցիչ միջոցառումների վերաբերյալ համաձայնություն ստանալու համար.

4) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով իրականացնում է իրավական և մասնագիտական հսկողություն.

5) հասարակայնության հետ կապերի կազմակերպում ու իրականացում.

6) սահմանված կարգով համագործակցում է այլ պետությունների վարչատարածքային միավորների և միջազգային կազմակերպությունների հետ.

7) մշակում է համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված առաջարկություններ և աջակցում է դրանց իրագործման աշխատանքներին.

8) իր իրավասությունների սահմաններում աջակցում է մարզում համայնք-մասնավոր, պետություն-մասնավոր, պետություն-համայնք-մասնավոր գործընկերության արդյունավետ մեխանիզմների ներդրմանը.

9) իր իրավասությունների սահմաններում մասնակցում է բնության և շրջակա միջավայրի պահպանության պետական ծրագրերի, այդ թվում` կլիմայի փոփոխության ազդեցությունների նվազեցման ու հարմարվողականության ծրագրերի մշակմանը և ապահովում դրանց իրականացումը մարզի տարածքում.

10) իր իրավասության սահմաններում մասնակցում է մարզի բնակավայրերում աղետների ռիսկի կառավարմանն (նվազեցում, արձագանքում, հետևանքների վերացում, հետաղետային վերականգնում) ուղղված միջոցառումների իրականացմանը.

11) մշակում և զարգացման ռազմավարություններում ներառում է աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված ծրագրեր, կազմակերպում և համակարգում է դրանց իրականացումը.

12) համագործակցելով արտակարգ իրավիճակների ոլորտի պետական կառավարման լիազորված մարմնի հետ` կազմակերպում և ապահովում է մարզի տարածքում արտակարգ իրավիճակներում գործելու բազմակողմանի ուսուցողական ծրագրերի ներդրումը, աջակցում է ուսումնավարժանքների կազմակերպմանը.

13) ապահովում է պաշտպանության բնագավառում մարզպետին և մարզպետի աշխատակազմին օրենքով վերապահված լիազորությունների իրականացումը.

14) կազմակերպում և ղեկավարում է մարզի տարածքում քաղաքացիական պաշտպանության, բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը.

15) մշակում է մարզի ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված առաջարկություններ և աջակցում է դրանց իրագործման աշխատանքներին.

16) մարզում աղբահանության կառավարման մոդելների, օպերատորների ներգրավման, աղբավայրերի շահագործման վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում լիազորված մարմին.

17) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով մարզպետին վերապահված լիազորությունների շրջանակներում այլ գործառույթներ.

18) մասնակցում է զբաղվածության պետական ծրագրերի իրականացման աշխատանքներին.

19) իր իրավասությունների սահմաններում նպաստում է սոցիալական աջակցության ոլորտի ծրագրերի արդյունավետ իրականացմանը «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ձևավորված համակարգող խորհուրդների միջոցով:

 

3. ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

 

13. Մարզպետի աշխատակազմի համակարգումն իրականացնում է տարածքային կառավարման ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմինը (այսուհետ` լիազորված մարմինը):

14. Հայաստանի Հանրապետության վարչապետը`

1) հաստատում է մարզպետի աշխատակազմի կանոնադրությունը, կառուցվածքը և կատարում կանոնադրության և կառուցվածքային փոփոխություններ.

2) սահմանում է մարզպետի աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունները.

3) հաստատում է մարզպետի աշխատակազմի տարեկան հաշվեկշիռը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

4) վերահսկողություն է իրականացնում մարզպետի աշխատակազմին ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ:

15. Լիազորված մարմինը`

1) մարզպետների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով` համակարգում է մարզպետների ընթացիկ գործունեությունը, ինչպես նաև պետական կառավարման համակարգի այլ մարմինների հետ վերջիններիս աշխատանքները.

2) քննարկում և համադրում է, տարածքների համաչափ զարգացումն ապահովելու նպատակով, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով և այլ միջոցներով նախատեսվող ծրագրերը.

3) իրավական հսկողություն է իրականացնում մարզպետների ընդունած որոշումների նկատմամբ և անհրաժեշտության դեպքում դրանք ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում վարչապետին.

4) իրականացնում է մարզպետի աշխատակազմի գործունեության վերահսկողությունը.

5) լսում է մարզպետի աշխատակազմի գործունեության մասին հաշվետվությունները, քննում է գործունեության ստուգման արդյունքները.

6) մշակում է տարածքային զարգացման ռազմավարությունն ու դրա իրականացմանն ուղղված ծրագրերը.

7) իրականացնում է իրավական հսկողություն համայնքի ղեկավարի սեփական և պետության կողմից պատվիրակված լիազորությունների ու համայնքի ավագանու լիազորությունների իրականացման նկատմամբ, ինչպես նաև գրավոր համաձայնություն է տալիս մասնագիտական հսկողության մարմինների կողմից իրականացվող մասնագիտական և իրավական հսկողությանը.

8) մարզպետից սահմանված կարգով ստանում է Կառավարության տարածքային քաղաքականությանը վերաբերող անհրաժեշտ տեղեկատվությունը:

17. Մարզպետը ղեկավարում է մարզպետի աշխատակազմի գործունեությունը:

18. Մարզպետին անմիջական հաշվետու են մարզպետի տեղակալները, գլխավոր քարտուղարը, մարզպետի աշխատակազմի ենթակայությանը հանձնված կազմակերպությունների ղեկավարները, մարզպետի խորհրդականները, օգնականները և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

19. Մարզպետը`

1) ապահովում է մարզում պաշտպանության ոլորտում Կառավարության քաղաքականության իրագործումը.

2) սահմանված կարգով լիազորված մարմնի միջոցով Կառավարության և վարչապետի քննարկմանն է ներկայացնում նրանց իրավասությանը վերապահված հարցերը.

3) պետական կառավարման համակարգի մարմինների տարածքային ստորաբաժանումներից, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններից ստանում է տարածքային համաչափ զարգացմանն ուղղված պետական քաղաքականության իրականացման գործընթացներին առնչվող տեղեկատվություն և նյութեր.

4) լիազորված մարմին է ներկայացնում առաջարկություններ տարածքային համաչափ զարգացմանն ուղղված պետական քաղաքականության իրականացման ուղղությամբ.

5) համագործակցում է պետական կառավարման համակարգի այլ մարմինների հետ և քննարկման է ներկայացնում նրանց իրավասության շրջանակում մարզին առնչվող հարցերը.

6) սահմանված կարգով նախապատրաստում և լիազորված մարմնի միջոցով առաջարկություններ է ներկայացնում Կառավարություն` մարզում պետական կառավարման իրականացման համար պետական բյուջեից անհրաժեշտ ամենամյա հատկացումների վերաբերյալ.

7) սահմանված կարգով մասնակցում է պետական բյուջեի նախագծի, ինչպես նաև Կառավարության տարածքային քաղաքականության մշակման աշխատանքներին.

8) ամենամյա հաշվետվություններ է ներկայացնում Կառավարություն` իր գործունեության և մարզի ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի մասին, ընթացիկ հաշվետվություններ է ներկայացնում լիազորված մարմնին, ինչպես նաև ապահովում է հաշվետվությունների հրապարակայնացումը զանգվածային լրատվական միջոցներով.

9) պարտադիր քննության է առնում պետական կառավարման համակարգի մարմինների կողմից մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և դրանց ղեկավարների աշխատանքի վերաբերյալ առաջարկությունները և սահմանված ժամկետում այդ մարմիններին տեղեկացնում ձեռնարկված միջոցների մասին.

10) միջոցներ է ձեռնարկում մարզի տարածքում պետական սեփականության պահպանության և արդյունավետ օգտագործման ուղղությամբ.

11) սահմանված կարգով տեղեկատվություն է տրամադրում համապատասխան պետական կառավարման համակարգի մարմնին` իր կողմից տվյալ բնագավառում Կառավարության տարածքային քաղաքականության իրագործման վերաբերյալ.

12) իր իրավասության սահմաններում միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների իրավունքները և ազատությունները ապահովելու ուղղությամբ.

13) իրեն վերապահված լիազորությունների սահմաններում մասնակցում է համապատասխան բնագավառում Կառավարության լիազորած պետական կառավարման համակարգի մարմնին վերապահված լիազորությունների իրականացմանն ուղղված աշխատանքների կազմակերպմանը` վերջինիս դիմելու դեպքում.

14) բնակչությանը ներգրավում է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման, տարերային և տեխնածին աղետների հետևանքների վերացման աշխատանքներին.

15) հաստատում և գործողության մեջ է դնում մարզի քաղաքացիական պաշտպանության, խաղաղ ժամանակից պատերազմականի փոխադրելու պլանները.

16) առանձին բնագավառների, գործառույթների և դրանք ապահովող կառուցվածքային ստորաբաժանումների, մարզպետի աշխատակազմի ենթակայությանը հանձնված կազմակերպությունների և հիմնարկների գործունեության համակարգումը կարող է վերապահել իրեն, ինչպես նաև մարզպետի տեղակալներին` բացառությամբ սույն կետի 17-րդ ենթակետով նախատեսված դեպքի.

17) գլխավոր քարտուղարին է վերապահում մարզպետի աշխատակազմի լիազորությունների իրականացման կազմակերպական, անձնակազմի կառավարման, ֆինանսատնտեսական գործառույթների իրականացման և քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակցության գործառույթների և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության համակարգումը.

18) հաստատում է մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունը.

19) հաստատում է մարզպետի աշխատակազմի հաստիքացուցակը.

20) հանձնարարականներ և ցուցումներ է տալիս մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների, մարզպետի աշխատակազմի ենթակայությանը հանձնված կազմակերպությունների և հիմնարկների ղեկավարներին, իր տեղակալներին և գլխավոր քարտուղարին.

21) պատասխանատու է մարմնի առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

22) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

23) իրականացնում է մարզպետի աշխատակազմի ենթակայությանը հանձնված կազմակերպությունների և հիմնարկների կառավարումը.

24) օրենքով նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է մարզպետի աշխատակազմի համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

25) հաստատում է ներքին կարգապահական կանոնները.

26) օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, մարզում Կառավարության տարածքային քաղաքականությունն արդյունավետ իրագործելու նպատակով, կարող է ձևավորել իրեն կից գործող խորհրդակցական մարմիններ.

27) «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան` իրականացնում է վարչական վարույթ.

28) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գլխավոր քարտուղարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները.

29) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իր տեղակալների, գլխավոր քարտուղարի հանձնարարականները.

30) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում մարզպետի աշխատակազմի ենթակայությանը հանձնված կազմակերպությունների ղեկավարների կամ կոլեգիալ կառավարման մարմինների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները, ցուցումները, հանձնարարականները.

31) լսում է կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակայությանը հանձնված կազմակերպությունների հաշվետվությունները, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

32) կատարում է պարտականությունների բաշխում իր տեղակալների, խորհրդականների, օգնականների միջև.

33) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

20. Մարզպետն ընդունում է որոշումներ:

21. Մարզպետին կից, որպես խորհրդակցական մարմին, գործում է մարզի խորհուրդը, որի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ:

22. Մարզպետի բացակայության դեպքում նրան փոխարինում է առաջին տեղակալը, իսկ առաջին տեղակալի պաշտոն նախատեսված չլինելու կամ առաջին տեղակալի բացակայության դեպքում` մարզպետի տեղակալի առավել երկար ստաժ ունեցող տեղակալը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

23. Մարզպետի տեղակալը (տեղակալները)`

1) գործում է մարզպետից պատվիրակված լիազորությունների ուժով և համակարգում է աշխատանքները (գործունեությունը)` իրեն հանձնարարված բնագավառներում.

2) իր համակարգման լիազորությունների շրջանակներում փոխանցում է մարզպետի հանձնարարականները, ապահովում է կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակայությանը հանձնված կազմակերպությունների կողմից մարզպետի հանձնարարականների կատարումը, իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն` արդյունքների մասին տեղեկացնելով մարզպետին.

3) իր համակարգման լիազորությունների շրջանակներում ստանում է գլխավոր քարտուղարի աջակցությունը, համագործակցում է այլ պետական մարմինների և կազմակերպությունների հետ.

4) իր համակարգման լիազորությունների շրջանակներում մարզպետին ներկայացնում է առաջարկություններ.

5) իրականացնում է մարզպետի այլ ցուցումներ և հանձնարարականներ:

24. Մարզպետի տեղակալներն օրենքով նախատեսված դեպքերում կարող են ունենալ օգնականներ: Մարզպետի տեղակալների օգնականներն անմիջական հաշվետու են մարզպետի տեղակալներին:

25. Մարզպետի աշխատակազմը գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, ինչպես նաև քաղաքացիաիրավական այլ պարտականություններ ձեռք է բերում և իրականացնում է գլխավոր քարտուղարի միջոցով:

26. Գլխավոր քարտուղարը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատու է մարզպետի աշխատակազմի լիազորությունների իրականացման կազմակերպական, անձնակազմի կառավարման, ֆինանսատնտեսական գործառույթների իրականացման և քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակցության համար:

27. Գլխավոր քարտուղարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված վնասի համար:

28. Գլխավոր քարտուղարը`

1) առանց լիազորագրի «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, կնքում է գործարքներ, իր իրավասությանը վերապահված հարցերով տալիս է լիազորագրեր.

2) օրենքով, այլ իրավական ակտերով և կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է մարզպետի աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

3) օրենքով նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է մարզպետի աշխատակազմի համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

4) մարզպետին ներկայացնում է մարզպետի աշխատակազմի տարեկան հաշվեկշիռը.

5) մարզպետին ներկայացնում է առաջարկություններ` մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպական հարցերի վերաբերյալ.

6) մարզպետին ներկայացնում է աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության հաշվետվությունները և մյուս ստորաբաժանումների մասով` իր իրավասության շրջանակներին վերաբերող տեղեկատվություն, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև հաշվետվություն.

7) իր համակարգման լիազորությունների շրջանակներում համագործակցում է մարզպետի տեղակալների, այլ մարմինների և կազմակերպությունների հետ.

8) իր համակարգման լիազորությունների շրջանակներում մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներին, ենթակա մարմիններին, կազմակերպություններին փոխանցում է մարզպետի հանձնարարականները կամ իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն` արդյունքների մասին տեղեկացնելով մարզպետին.

9) անհրաժեշտության դեպքում կնքում է կառուցվածքային ստորաբաժանումների կողմից պատրաստված, ինչպես նաև իր, մարզպետի և մարզպետի տեղակալների անունից պատրաստված փաստաթղթերը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

10) օրենքով նախատեսված դեպքերում ընդունում է անհատական հրամաններ, տալիս հանձնարարականներ:

29. Գլխավոր քարտուղարի բացակայության ժամանակ պարտականություններն իրականացնում է վերջինիս պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինող անձը:

 

4. ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

 

30. Մարզպետի աշխատակազմի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են`

1) քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչություն.

2) առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչություն.

3) տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչություն.

4) կրթության, մշակույթի և սպորտի վարչություն.

5) զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժին.

6) գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչություն.

7) զորահավաքային նախապատրաստության բաժին:

31. Մարզպետի աշխատակազմի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են`

1) ֆինանսական վարչություն.

2) անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչություն.

3) իրավաբանական բաժին:

 

5. ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ

 

32. Մարզպետի աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

33. Մարզպետի աշխատակազմի գույքը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` մարզպետի աշխատակազմին տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից:

34. Մարզպետի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը որոշում է Կառավարությունը:

35. Մարզպետի աշխատակազմը տիրապետում, օգտագործում, իսկ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում նաև տնօրինում է իրեն հանձնված գույքը:

36. Մարզպետի աշխատակազմի կարիքների համար գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Գնումների գործընթացը համակարգում է գլխավոր քարտուղարը:

 

6. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

37. Մարզպետի աշխատակազմը վարում է հաշվապահական հաշվառում և օրենքով սահմանված կարգով ներկայացնում հաշվապահական հաշվետվություններ:

38. Մարզպետի աշխատակազմի ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել վերստուգման` օրենքով սահմանված կարգով և դեպքերում:

39. Մարզպետի աշխատակազմի ֆինանսական գործառնություններն իրականացվում են գանձապետական համակարգի միջոցով:

40. Մարզպետի աշխատակազմի կողմից հաշվապահական հաշվառում վարելը և հաշվետվություններ ներկայացնելը համակարգում և ապահովում է գլխավոր քարտուղարը:

41. Ֆինանսական գործառնությունների իրականացման համար պատասխանատու է գլխավոր քարտուղարը, որը հանդիսանում է նաև գլխավոր ֆինանսիստը և իրականացնում է «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիազորությունները:

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2022 թվականի դեկտեմբերի 29-ի

N 1550-Լ որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետը (այսուհետ` մարզպետ) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի աշխատակազմի (այսուհետ` մարզպետի աշխատակազմ), մարզային ենթակայության կազմակերպությունների, ինչպես նաև պետական կառավարման համակարգի մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեությունը համակարգելու միջոցով մարզում իրագործում է Կառավարության տարածքային քաղաքականությունը:

2. Մարզպետի աշխատակազմի ստեղծման, վերակազմակերպման, կառուցվածքային փոփոխության և նրա գործունեության դադարեցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

3. Մարզպետի աշխատակազմն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և այլ օրենքների, իրավական այլ ակտերի և սույն կանոնադրության հիման վրա:

4. Մարզպետի աշխատակազմի անվանումն է`

1) հայերեն` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի աշխատակազմ.

2) ռուսերեն` Ապպարատ Մարզպետա Արարատա Րեսպուբլիկի Արմենիյա.

3) անգլերեն` Staff of Ararat Marzpet of tհe Republic of Armenia.

4) ֆրանսերեն` Personnel du Marzpet d'Ararat de la Republique d'Armenie:

5. Մարզպետի աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք և ձևաթղթեր: Մարզպետի աշխատակազմը կարող է ունենալ խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

6. Մարզպետի աշխատակազմի կառուցվածքում ընդգրկվում են մարզպետի, մարզպետի տեղակալների, գլխավոր քարտուղարի, մարզպետի խորհրդականների, մարզպետի օգնականների, մարզպետի տեղակալների օգնականների պաշտոնները, կառուցվածքային ստորաբաժանումները:

7. Մարզպետի աշխատակազմին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է վերապահվել պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի կառավարման իրավասություն:

8. Մարզպետի աշխատակազմի ենթակայությանը կարող են հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:

9. Մարզպետի աշխատակազմի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, Արարատի մարզ, 0701, ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փողոց 60:

 

2. ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

10. Մարզպետի աշխատակազմի գործունեության նպատակներն են`

1) մարզի զարգացման ռազմավարությամբ ամրագրված նպատակների իրականացումը.

2) մարզպետի աշխատակազմի և մարզի համայնքապետարանների արդյունավետ գործունեության և համագործակցության ապահովումը.

3) տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման միասնական տեղեկատվական համակարգի կազմակերպման, շահագործման ու զարգացման գործընթացներում անհրաժեշտ մասնակցության ապահովումը.

4) մարզի և համայնքների համաչափ զարգացման նախադրյալների ձևավորմանը նպաստելը.

5) մարզպետի աշխատակազմի, մարզային ենթակայության կազմակերպությունների, ինչպես նաև պետական կառավարման համակարգի մարմինների տարածքային ստորաբաժանումների միջև համագործակցության և գործողությունների փոխհամաձայնեցվածության ապահովումը:

11. Մարզպետի աշխատակազմի գործունեության խնդիրներն են`

1) մարզի զարգացման ռազմավարության շրջանակներում մշակված գործունեության ծրագրերի իրագործման ապահովումը.

2) տեղական ինքնակառավարման ոլորտին առնչվող խնդիրների բացահայտումը և դրանց կարգավորման ուղղությամբ առաջարկությունների մշակումը և ներկայացումը.

3) մարզպետի աշխատակազմի, մարզային ենթակայության կազմակերպությունների, ինչպես նաև պետական կառավարման համակարգի մարմինների տարածքային ստորաբաժանումների միջև համագործակցության և գործողությունների փոխհամաձայնեցվածության վերաբերյալ առկա խնդիրների բացահայտումը և դրանց վերացման ապահովումը.

4) մարզի և համայնքների համաչափ զարգացմանն ուղղված նորարարական և ներդրումային ծրագրերի մշակմանն աջակցելը.

5) համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ պետություն-համայնք համագործակցության արդյունավետության ապահովումը.

6) մարզի տարածքում տնտեսական ակտիվությունը խթանելու, տեղական և օտարերկրյա ներդրումների ներգրավման համար անհրաժեշտ տեղեկատվական հենքի ձևավորման աշխատանքների ապահովումը:

12. Մարզպետի աշխատակազմի գործառույթներն են`

1) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականությանը, ինչպես նաև մարզի սոցիալ-տնտեսական վիճակին վերաբերող անհրաժեշտ տեղեկատվություն է տրամադրում տարածքային կառավարման ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմնին (այսուհետ` լիազորված մարմին).

2) քննարկում է մարզպետի աշխատակազմի, ինչպես նաև մարզի համայնքապետարանների գործունեությանը վերաբերող` քաղաքացիների նամակները (դիմումները և բողոքները).

3) մշակում է իրավական և մասնագիտական հսկողության ամենամյա աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ է ներկայացնում լիազորված մարմին` ծրագրերում չընդգրկված լրացուցիչ միջոցառումների վերաբերյալ համաձայնություն ստանալու համար.

4) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով իրականացնում է իրավական և մասնագիտական հսկողություն.

5) հասարակայնության հետ կապերի կազմակերպում ու իրականացում.

6) սահմանված կարգով համագործակցում է այլ պետությունների վարչատարածքային միավորների և միջազգային կազմակերպությունների հետ.

7) մշակում է համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված առաջարկություններ և աջակցում է դրանց իրագործման աշխատանքներին.

8) իր իրավասությունների սահմաններում աջակցում է մարզում համայնք-մասնավոր, պետություն-մասնավոր, պետություն-համայնք-մասնավոր գործընկերության արդյունավետ մեխանիզմների ներդրմանը.

9) իր իրավասությունների սահմաններում մասնակցում է բնության և շրջակա միջավայրի պահպանության պետական ծրագրերի, այդ թվում` կլիմայի փոփոխության ազդեցությունների նվազեցման ու հարմարվողականության ծրագրերի մշակմանը և ապահովում դրանց իրականացումը մարզի տարածքում.

10) իր իրավասության սահմաններում մասնակցում է մարզի բնակավայրերում աղետների ռիսկի կառավարմանն (նվազեցում, արձագանքում, հետևանքների վերացում, հետաղետային վերականգնում) ուղղված միջոցառումների իրականացմանը.

11) մշակում և զարգացման ռազմավարություններում ներառում է աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված ծրագրեր, կազմակերպում և համակարգում է դրանց իրականացումը.

12) համագործակցելով արտակարգ իրավիճակների ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի հետ` կազմակերպում և ապահովում է մարզի տարածքում արտակարգ իրավիճակներում գործելու բազմակողմանի ուսուցողական ծրագրերի ներդրումը, աջակցում է ուսումնավարժանքների կազմակերպմանը.

13) ապահովում է պաշտպանության բնագավառում մարզպետին և մարզպետի աշխատակազմին օրենքով վերապահված լիազորությունների իրականացումը.

14) կազմակերպում և ղեկավարում է մարզի տարածքում քաղաքացիական պաշտպանության, բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը.

15) մշակում է մարզի ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված առաջարկություններ և աջակցում է դրանց իրագործման աշխատանքներին.

16) մարզում աղբահանության կառավարման մոդելների, օպերատորների ներգրավման, աղբավայրերի շահագործման վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում լիազորված մարմին.

17) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով մարզպետին վերապահված լիազորությունների շրջանակներում այլ գործառույթներ.

18) մասնակցում է զբաղվածության պետական ծրագրերի իրականացման աշխատանքներին.

19) իր իրավասությունների սահմաններում նպաստում է սոցիալական աջակցության ոլորտի ծրագրերի արդյունավետ իրականացմանը «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ձևավորված համակարգող խորհուրդների միջոցով:

 

3. ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

 

13. Մարզպետի աշխատակազմի համակարգումն իրականացնում է տարածքային կառավարման ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմինը (այսուհետ` լիազորված մարմինը):

14. Հայաստանի Հանրապետության վարչապետը`

1) հաստատում է մարզպետի աշխատակազմի կանոնադրությունը, կառուցվածքը և կատարում կանոնադրության և կառուցվածքային փոփոխություններ.

2) սահմանում է մարզպետի աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունները.

3) հաստատում է մարզպետի աշխատակազմի տարեկան հաշվեկշիռը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

4) վերահսկողություն է իրականացնում մարզպետի աշխատակազմին ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ:

15. Լիազորված մարմինը`

1) մարզպետների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով` համակարգում է մարզպետների ընթացիկ գործունեությունը, ինչպես նաև պետական կառավարման համակարգի այլ մարմինների հետ վերջիններիս աշխատանքները.

2) քննարկում և համադրում է, տարածքների համաչափ զարգացումն ապահովելու նպատակով, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով և այլ միջոցներով նախատեսվող ծրագրերը.

3) իրավական հսկողություն է իրականացնում մարզպետների ընդունած որոշումների նկատմամբ և անհրաժեշտության դեպքում դրանք ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում վարչապետին.

4) իրականացնում է մարզպետի աշխատակազմի գործունեության վերահսկողությունը.

5) լսում է մարզպետի աշխատակազմի գործունեության մասին հաշվետվությունները, քննում է գործունեության ստուգման արդյունքները.

6) մշակում է տարածքային զարգացման ռազմավարությունն ու դրա իրականացմանն ուղղված ծրագրերը.

7) իրականացնում է իրավական հսկողություն համայնքի ղեկավարի սեփական և պետության կողմից պատվիրակված լիազորությունների ու համայնքի ավագանու լիազորությունների իրականացման նկատմամբ, ինչպես նաև գրավոր համաձայնություն է տալիս մասնագիտական հսկողության մարմինների կողմից իրականացվող մասնագիտական և իրավական հսկողությանը.

8) մարզպետից սահմանված կարգով ստանում է Կառավարության տարածքային քաղաքականությանը վերաբերող անհրաժեշտ տեղեկատվությունը:

17. Մարզպետը ղեկավարում է մարզպետի աշխատակազմի գործունեությունը:

18. Մարզպետին անմիջական հաշվետու են մարզպետի տեղակալները, գլխավոր քարտուղարը, մարզպետի աշխատակազմի ենթակայությանը հանձնված կազմակերպությունների ղեկավարները, մարզպետի խորհրդականները, օգնականները և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

19. Մարզպետը`

1) ապահովում է մարզում պաշտպանության ոլորտում Կառավարության քաղաքականության իրագործումը.

2) սահմանված կարգով լիազորված մարմնի միջոցով Կառավարության և վարչապետի քննարկմանն է ներկայացնում նրանց իրավասությանը վերապահված հարցերը.

3) պետական կառավարման համակարգի մարմինների տարածքային ստորաբաժանումներից, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններից ստանում է տարածքային համաչափ զարգացմանն ուղղված պետական քաղաքականության իրականացման գործընթացներին առնչվող տեղեկատվություն և նյութեր.

4) լիազորված մարմին է ներկայացնում առաջարկություններ տարածքային համաչափ զարգացմանն ուղղված պետական քաղաքականության իրականացման ուղղությամբ.

5) համագործակցում է պետական կառավարման համակարգի այլ մարմինների հետ և քննարկման է ներկայացնում նրանց իրավասության շրջանակում մարզին առնչվող հարցերը.

6) սահմանված կարգով նախապատրաստում և լիազորված մարմնի միջոցով առաջարկություններ է ներկայացնում Կառավարություն` մարզում պետական կառավարման իրականացման համար պետական բյուջեից անհրաժեշտ ամենամյա հատկացումների վերաբերյալ.

7) սահմանված կարգով մասնակցում է պետական բյուջեի նախագծի, ինչպես նաև Կառավարության տարածքային քաղաքականության մշակման աշխատանքներին.

8) ամենամյա հաշվետվություններ է ներկայացնում Կառավարություն` իր գործունեության և մարզի ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի մասին, ընթացիկ հաշվետվություններ է ներկայացնում լիազորված մարմնին, ինչպես նաև ապահովում է հաշվետվությունների հրապարակայնացումը զանգվածային լրատվական միջոցներով.

9) պարտադիր քննության է առնում պետական կառավարման համակարգի մարմինների կողմից մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և դրանց ղեկավարների աշխատանքի վերաբերյալ առաջարկությունները և սահմանված ժամկետում այդ մարմիններին տեղեկացնում ձեռնարկված միջոցների մասին.

10) միջոցներ է ձեռնարկում մարզի տարածքում պետական սեփականության պահպանության և արդյունավետ օգտագործման ուղղությամբ.

11) սահմանված կարգով տեղեկատվություն է տրամադրում համապատասխան պետական կառավարման համակարգի մարմնին` իր կողմից տվյալ բնագավառում Կառավարության տարածքային քաղաքականության իրագործման վերաբերյալ.

12) իր իրավասության սահմաններում միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների իրավունքները և ազատությունները ապահովելու ուղղությամբ.

13) իրեն վերապահված լիազորությունների սահմաններում մասնակցում է համապատասխան բնագավառում Կառավարության լիազորած պետական կառավարման համակարգի մարմնին վերապահված լիազորությունների իրականացմանն ուղղված աշխատանքների կազմակերպմանը` վերջինիս դիմելու դեպքում.

14) բնակչությանը ներգրավում է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման, տարերային և տեխնածին աղետների հետևանքների վերացման աշխատանքներին.

15) հաստատում և գործողության մեջ է դնում մարզի քաղաքացիական պաշտպանության, խաղաղ ժամանակից պատերազմականի փոխադրելու պլանները.

16) առանձին բնագավառների, գործառույթների և դրանք ապահովող կառուցվածքային ստորաբաժանումների, մարզպետի աշխատակազմի ենթակայությանը հանձնված կազմակերպությունների և հիմնարկների գործունեության համակարգումը կարող է վերապահել իրեն, ինչպես նաև մարզպետի տեղակալներին` բացառությամբ սույն կետի 17-րդ ենթակետով նախատեսված դեպքի.

17) գլխավոր քարտուղարին է վերապահում մարզպետի աշխատակազմի լիազորությունների իրականացման կազմակերպական, անձնակազմի կառավարման, ֆինանսատնտեսական գործառույթների իրականացման և քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակցության գործառույթների և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության համակարգումը.

18) հաստատում է մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունը.

19) հաստատում է մարզպետի աշխատակազմի հաստիքացուցակը.

20) հանձնարարականներ և ցուցումներ է տալիս մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների, մարզպետի աշխատակազմի ենթակայությանը հանձնված կազմակերպությունների և հիմնարկների ղեկավարներին, իր տեղակալներին և գլխավոր քարտուղարին.

21) պատասխանատու է մարմնի առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

22) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

23) իրականացնում է մարզպետի աշխատակազմի ենթակայությանը հանձնված կազմակերպությունների և հիմնարկների կառավարումը.

24) օրենքով նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է մարզպետի աշխատակազմի համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

25) հաստատում է ներքին կարգապահական կանոնները.

26) օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, մարզում Կառավարության տարածքային քաղաքականությունն արդյունավետ իրագործելու նպատակով, կարող է ձևավորել իրեն կից գործող խորհրդակցական մարմիններ:

27) «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան` իրականացնում է վարչական վարույթ.

28) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գլխավոր քարտուղարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները.

29) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իր տեղակալների, գլխավոր քարտուղարի հանձնարարականները.

30) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում մարզպետի աշխատակազմի ենթակայությանը հանձնված կազմակերպությունների ղեկավարների կամ կոլեգիալ կառավարման մարմինների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները, ցուցումները, հանձնարարականները.

31) լսում է կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակայությանը հանձնված կազմակերպությունների հաշվետվությունները, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

32) կատարում է պարտականությունների բաշխում իր տեղակալների, խորհրդականների, օգնականների միջև.

33) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

20. Մարզպետն ընդունում է որոշումներ:

21. Մարզպետին կից, որպես խորհրդակցական մարմին, գործում է մարզի խորհուրդը, որի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ:

22. Մարզպետի բացակայության դեպքում նրան փոխարինում է առաջին տեղակալը, իսկ առաջին տեղակալի պաշտոն նախատեսված չլինելու կամ առաջին տեղակալի բացակայության դեպքում` մարզպետի տեղակալի առավել երկար ստաժ ունեցող տեղակալը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

23. Մարզպետի տեղակալը (տեղակալները)`

1) գործում է մարզպետից պատվիրակված լիազորությունների ուժով և համակարգում է աշխատանքները (գործունեությունը)` իրեն հանձնարարված բնագավառներում.

2) իր համակարգման լիազորությունների շրջանակներում փոխանցում է մարզպետի հանձնարարականները, ապահովում է կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակայությանը հանձնված կազմակերպությունների կողմից մարզպետի հանձնարարականների կատարումը, իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն` արդյունքների մասին տեղեկացնելով մարզպետին.

3) իր համակարգման լիազորությունների շրջանակներում ստանում է գլխավոր քարտուղարի աջակցությունը, համագործակցում է այլ պետական մարմինների և կազմակերպությունների հետ.

4) իր համակարգման լիազորությունների շրջանակներում մարզպետին ներկայացնում է առաջարկություններ.

5) իրականացնում է մարզպետի այլ ցուցումներ և հանձնարարականներ:

24. Մարզպետի տեղակալներն օրենքով նախատեսված դեպքերում կարող են ունենալ օգնականներ: Մարզպետի տեղակալների օգնականներն անմիջական հաշվետու են մարզպետի տեղակալներին:

25. Մարզպետի աշխատակազմը գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, ինչպես նաև քաղաքացիաիրավական այլ պարտականություններ ձեռք է բերում և իրականացնում է գլխավոր քարտուղարի միջոցով:

26. Գլխավոր քարտուղարը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատու է մարզպետի աշխատակազմի լիազորությունների իրականացման կազմակերպական, անձնակազմի կառավարման, ֆինանսատնտեսական գործառույթների իրականացման և քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակցության համար:

27. Գլխավոր քարտուղարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված վնասի համար:

28. Գլխավոր քարտուղարը`

1) առանց լիազորագրի «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, կնքում է գործարքներ, իր իրավասությանը վերապահված հարցերով տալիս է լիազորագրեր.

2) օրենքով, այլ իրավական ակտերով և կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է մարզպետի աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

3) օրենքով նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է մարզպետի աշխատակազմի համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

4) մարզպետին ներկայացնում է մարզպետի աշխատակազմի տարեկան հաշվեկշիռը.

5) մարզպետին ներկայացնում է առաջարկություններ` մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպական հարցերի վերաբերյալ.

6) մարզպետին ներկայացնում է աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության հաշվետվությունները և մյուս ստորաբաժանումների մասով` իր իրավասության շրջանակներին վերաբերող տեղեկատվություն, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև հաշվետվություն.

7) իր համակարգման լիազորությունների շրջանակներում համագործակցում է մարզպետի տեղակալների, այլ մարմինների և կազմակերպությունների հետ.

8) իր համակարգման լիազորությունների շրջանակներում մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներին, ենթակա մարմիններին, կազմակերպություններին փոխանցում է մարզպետի հանձնարարականները կամ իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն` արդյունքների մասին տեղեկացնելով մարզպետին.

9) անհրաժեշտության դեպքում կնքում է կառուցվածքային ստորաբաժանումների կողմից պատրաստված, ինչպես նաև իր, մարզպետի և մարզպետի տեղակալների անունից պատրաստված փաստաթղթերը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

10) օրենքով նախատեսված դեպքերում ընդունում է անհատական հրամաններ, տալիս հանձնարարականներ:

29. Գլխավոր քարտուղարի բացակայության ժամանակ պարտականություններն իրականացնում է վերջինիս պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինող անձը:

 

4. ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

 

30. Մարզպետի աշխատակազմի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են`

1) քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչություն.

2) առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչություն.

3) տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչություն.

4) կրթության, մշակույթի և սպորտի վարչություն.

5) զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժին.

6) գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչություն.

7) զորահավաքային նախապատրաստության բաժին:

31. Մարզպետի աշխատակազմի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են`

1) ֆինանսական վարչություն.

2) անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչություն.

3) իրավաբանական բաժին:

 

5. ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ

 

32. Մարզպետի աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

33. Մարզպետի աշխատակազմի գույքը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` մարզպետի աշխատակազմին տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից:

34. Մարզպետի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը որոշում է Կառավարությունը:

35. Մարզպետի աշխատակազմը տիրապետում, օգտագործում, իսկ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում նաև տնօրինում է իրեն հանձնված գույքը:

36. Մարզպետի աշխատակազմի կարիքների համար գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Գնումների գործընթացը համակարգում է գլխավոր քարտուղարը:

 

6. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

37. Մարզպետի աշխատակազմը վարում է հաշվապահական հաշվառում և օրենքով սահմանված կարգով ներկայացնում հաշվապահական հաշվետվություններ:

38. Մարզպետի աշխատակազմի ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել վերստուգման` օրենքով սահմանված կարգով և դեպքերում:

39. Մարզպետի աշխատակազմի ֆինանսական գործառնություններն իրականացվում են գանձապետական համակարգի միջոցով:

40. Մարզպետի աշխատակազմի կողմից հաշվապահական հաշվառում վարելը և հաշվետվություններ ներկայացնելը համակարգում և ապահովում է գլխավոր քարտուղարը:

41. Ֆինանսական գործառնությունների իրականացման համար պատասխանատու է գլխավոր քարտուղարը, որը հանդիսանում է նաև գլխավոր ֆինանսիստը և իրականացնում է «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիազորությունները:

 

Հավելված N 3

ՀՀ վարչապետի

2022 թվականի դեկտեմբերի 29-ի

N 1550-Լ որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետը (այսուհետ` մարզպետ) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի աշխատակազմի (այսուհետ` մարզպետի աշխատակազմ), մարզային ենթակայության կազմակերպությունների, ինչպես նաև պետական կառավարման համակարգի մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեությունը համակարգելու միջոցով մարզում իրագործում է Կառավարության տարածքային քաղաքականությունը:

2. Մարզպետի աշխատակազմի ստեղծման, վերակազմակերպման, կառուցվածքային փոփոխության և նրա գործունեության դադարեցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

3. Մարզպետի աշխատակազմն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և այլ օրենքների, իրավական այլ ակտերի և սույն կանոնադրության հիման վրա:

4. Մարզպետի աշխատակազմի անվանումն է`

1) հայերեն` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի աշխատակազմ.

2) ռուսերեն` Ապպարատ Մարզպետա Արմավիրա Րեսպուբլիկի Արմենիյա.

3) անգլերեն` Staff of Armavir Marzpet of tհe Republic of Armenia.

4) ֆրանսերեն` Personnel du Marzpet d'Armavir de la Republique d'Armenie:

5. Մարզպետի աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք և ձևաթղթեր: Մարզպետի աշխատակազմը կարող է ունենալ խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

6. Մարզպետի աշխատակազմի կառուցվածքում ընդգրկվում են մարզպետի, մարզպետի տեղակալների, գլխավոր քարտուղարի, մարզպետի խորհրդականների, մարզպետի օգնականների, մարզպետի տեղակալների օգնականների պաշտոնները, կառուցվածքային ստորաբաժանումները:

7. Մարզպետի աշխատակազմին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է վերապահվել պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի կառավարման իրավասություն:

8. Մարզպետի աշխատակազմի ենթակայությանը կարող են հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:

9. Մարզպետի աշխատակազմի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, ք. Արմավիր, Աբովյան 71:

 

2. ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

10. Մարզպետի աշխատակազմի գործունեության նպատակներն են`

1) մարզի զարգացման ռազմավարությամբ ամրագրված նպատակների իրականացումը.

2) մարզպետի աշխատակազմի և մարզի համայնքապետարանների արդյունավետ գործունեության և համագործակցության ապահովումը.

3) տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման միասնական տեղեկատվական համակարգի կազմակերպման, շահագործման ու զարգացման գործընթացներում անհրաժեշտ մասնակցության ապահովումը.

4) մարզի և համայնքների համաչափ զարգացման նախադրյալների ձևավորմանը նպաստելը.

5) մարզպետի աշխատակազմի, մարզային ենթակայության կազմակերպությունների, ինչպես նաև պետական կառավարման համակարգի մարմինների տարածքային ստորաբաժանումների միջև համագործակցության և գործողությունների փոխհամաձայնեցվածության ապահովումը:

11. Մարզպետի աշխատակազմի գործունեության խնդիրներն են`

1) մարզի զարգացման ռազմավարության շրջանակներում մշակված գործունեության ծրագրերի իրագործման ապահովումը.

2) տեղական ինքնակառավարման ոլորտին առնչվող խնդիրների բացահայտումը և դրանց կարգավորման ուղղությամբ առաջարկությունների մշակումը և ներկայացումը.

3) մարզպետի աշխատակազմի, մարզային ենթակայության կազմակերպությունների, ինչպես նաև պետական կառավարման համակարգի մարմինների տարածքային ստորաբաժանումների միջև համագործակցության և գործողությունների փոխհամաձայնեցվածության վերաբերյալ առկա խնդիրների բացահայտումը և դրանց վերացման ապահովումը.

4) մարզի և համայնքների համաչափ զարգացմանն ուղղված նորարարական և ներդրումային ծրագրերի մշակմանն աջակցելը.

5) համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ պետություն-համայնք համագործակցության արդյունավետության ապահովումը.

6) մարզի տարածքում տնտեսական ակտիվությունը խթանելու, տեղական և օտարերկրյա ներդրումների ներգրավման համար անհրաժեշտ տեղեկատվական հենքի ձևավորման աշխատանքների ապահովումը:

12. Մարզպետի աշխատակազմի գործառույթներն են`

1) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականությանը, ինչպես նաև մարզի սոցիալ-տնտեսական վիճակին վերաբերող անհրաժեշտ տեղեկատվություն է տրամադրում տարածքային կառավարման ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմնին (այսուհետ` լիազորված մարմին).

2) քննարկում է մարզպետի աշխատակազմի, ինչպես նաև մարզի համայնքապետարանների գործունեությանը վերաբերող` քաղաքացիների նամակները (դիմումները և բողոքները).

3) մշակում է իրավական և մասնագիտական հսկողության ամենամյա աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ է ներկայացնում լիազորված մարմին` ծրագրերում չընդգրկված լրացուցիչ միջոցառումների վերաբերյալ համաձայնություն ստանալու համար.

4) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով իրականացնում է իրավական և մասնագիտական հսկողություն.

5) հասարակայնության հետ կապերի կազմակերպում ու իրականացում.

6) սահմանված կարգով համագործակցում է այլ պետությունների վարչատարածքային միավորների և միջազգային կազմակերպությունների հետ.

7) մշակում է համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված առաջարկություններ և աջակցում է դրանց իրագործման աշխատանքներին.

8) իր իրավասությունների սահմաններում աջակցում է մարզում համայնք-մասնավոր, պետություն-մասնավոր, պետություն-համայնք-մասնավոր գործընկերության արդյունավետ մեխանիզմների ներդրմանը.

9) իր իրավասությունների սահմաններում մասնակցում է բնության և շրջակա միջավայրի պահպանության պետական ծրագրերի, այդ թվում` կլիմայի փոփոխության ազդեցությունների նվազեցման ու հարմարվողականության ծրագրերի մշակմանը և ապահովում դրանց իրականացումը մարզի տարածքում.

10) իր իրավասության սահմաններում մասնակցում է մարզի բնակավայրերում աղետների ռիսկի կառավարմանն (նվազեցում, արձագանքում, հետևանքների վերացում, հետաղետային վերականգնում) ուղղված միջոցառումների իրականացմանը.

11) մշակում և զարգացման ռազմավարություններում ներառում է աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված ծրագրեր, կազմակերպում և համակարգում է դրանց իրականացումը.

12) համագործակցելով արտակարգ իրավիճակների ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի հետ կազմակերպում և ապահովում է մարզի տարածքում արտակարգ իրավիճակներում գործելու բազմակողմանի ուսուցողական ծրագրերի ներդրումը, աջակցում է ուսումնավարժանքների կազմակերպմանը.

13) ապահովում է պաշտպանության բնագավառում մարզպետին և մարզպետի աշխատակազմին օրենքով վերապահված լիազորությունների իրականացումը.

14) կազմակերպում և ղեկավարում է մարզի տարածքում քաղաքացիական պաշտպանության, բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը.

15) մշակում է մարզի ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված առաջարկություններ և աջակցում է դրանց իրագործման աշխատանքներին.

16) մարզում աղբահանության կառավարման մոդելների, օպերատորների ներգրավման, աղբավայրերի շահագործման վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում լիազորված մարմին.

17) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով մարզպետին վերապահված լիազորությունների շրջանակներում այլ գործառույթներ.

18) մասնակցում է զբաղվածության պետական ծրագրերի իրականացման աշխատանքներին.

19) իր իրավասությունների սահմաններում նպաստում է սոցիալական աջակցության ոլորտի ծրագրերի արդյունավետ իրականացմանը «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ձևավորված համակարգող խորհուրդների միջոցով:

 

3. ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

 

13. Մարզպետի աշխատակազմի համակարգումն իրականացնում է տարածքային կառավարման ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմինը (այսուհետ` լիազորված մարմինը):

14. Հայաստանի Հանրապետության վարչապետը`

1) հաստատում է մարզպետի աշխատակազմի կանոնադրությունը, կառուցվածքը և կատարում կանոնադրության և կառուցվածքային փոփոխություններ.

2) սահմանում է մարզպետի աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունները.

3) հաստատում է մարզպետի աշխատակազմի տարեկան հաշվեկշիռը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

4) վերահսկողություն է իրականացնում մարզպետի աշխատակազմին ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ:

15. Լիազորված մարմինը`

1) մարզպետների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով` համակարգում է մարզպետների ընթացիկ գործունեությունը, ինչպես նաև պետական կառավարման համակարգի այլ մարմինների հետ վերջիններիս աշխատանքները.

2) քննարկում և համադրում է, տարածքների համաչափ զարգացումն ապահովելու նպատակով, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով և այլ միջոցներով նախատեսվող ծրագրերը.

3) իրավական հսկողություն է իրականացնում մարզպետների ընդունած որոշումների նկատմամբ և անհրաժեշտության դեպքում դրանք ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում վարչապետին.

4) իրականացնում է մարզպետի աշխատակազմի գործունեության վերահսկողությունը.

5) լսում է մարզպետի աշխատակազմի գործունեության մասին հաշվետվությունները, քննում է գործունեության ստուգման արդյունքները.

6) մշակում է տարածքային զարգացման ռազմավարությունն ու դրա իրականացմանն ուղղված ծրագրերը.

7) իրականացնում է իրավական հսկողություն համայնքի ղեկավարի սեփական և պետության կողմից պատվիրակված լիազորությունների ու համայնքի ավագանու լիազորությունների իրականացման նկատմամբ, ինչպես նաև գրավոր համաձայնություն է տալիս մասնագիտական հսկողության մարմինների կողմից իրականացվող մասնագիտական և իրավական հսկողությանը.

8) մարզպետից սահմանված կարգով ստանում է Կառավարության տարածքային քաղաքականությանը վերաբերող անհրաժեշտ տեղեկատվությունը:

 

--------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ Վարչապետ
29.12.2022
N 1550-Լ
Որոշում