Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԿԻՑ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԿԻՑ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

041.0849.221200

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 դեկտեմբերի 2000 թվականի N 849

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԿԻՑ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստը 2001 թվականի հունվարի 8-10-ը Երևանում անցկացնելու կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` հյուրերին (11 մարդ) տեղավորել Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տանը և ապահովել նրանց սնունդը:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տանը տեղադրել համաժամանակյա թարգմանության սարքավորումներ և ապահովել թարգմանչական աշխատանքների իրականացումը:

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ատոմային էներգետիկայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության պետական հսկողության վարչությանը` մինչև 2000 թվականի դեկտեմբերի 23-ը նախապատրաստել Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստի անցկացման հետ կապված փաստաթղթերն ու տեղեկանքները և դրանք ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի քարտուղարին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել պատվիրակության անդամների ընդունումն ու ճանապարհումը (անվճար) պաշտոնական պատվիրակությունների սրահում:

5. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստը Երևանում անցկացնելու հետ կապված ծախսերը` 16580.0 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2000 և 2001 թվականների պետական բյուջեներով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին (2000 թվականին` 3200.0 հազ. դրամ, իսկ 2001 թվականին` 13380.0 հազ. դրամ)` համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ներկայացրած հաշվետվությունների:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
22.12.2000
N 849
Որոշում