ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ
ՀՐԱՄԱՆ ՈՐՈՇՈՒՄ
12 դեկտեմբերի 2022 թվականի 22 դեկտեմբերի 2022 թվականի
N 98-Ն N 454-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի N 26-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 243-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 7-րդ և 37-րդ հոդվածի 1-ին մասերով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի հունիսի 7-ի և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի 2013 թվականի հունիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետարանների ենթակայության առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների ու հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի հայտարարության տեքստի և մրցույթի հավակնորդներին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» N 26-Ն և N 243-Ն համատեղ հրամանը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ Ա. ՍԱՀԱԿՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը` 10 հունվարի 2023 թվական: