040.0874.261200
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«26» դեկտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 դեկտեմբերի 2000 թվականի N 874
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԼԻՆՍԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ «ՄՇԱԿՈՒՅԹ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ, «ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ ԵՎ «ԱՂԵՏԻ ԳՈՏԻ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ենթակայության Լինսի հիմնադրամի «Մշակույթ» ծրագրի իրականացման գրասենյակ, «Ճանապարհաշինություն» ծրագրի իրականացման գրասենյակ և «Աղետի գոտի» ծրագրի իրականացման գրասենյակ պետական հիմնարկների կողմից ձեռք բերված տրանսպորտային միջոցների, սարքերի և սարքավորումների դիմաց վճարված ավելացված արժեքի հարկի գումարները հատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 10750974 դրամ, այդ թվում`
ա) Լինսի հիմնադրամի «Մշակույթ» ծրագրի իրականացման գրասենյակ պետական հիմնարկին` 3191888 դրամ.
բ) Լինսի հիմնադրամի «Ճանապարհաշինություն» ծրագրի իրականացման գրասենյակ պետական հիմնարկին` 3851990 դրամ.
գ) Լինսի հիմնադրամի «Աղետի գոտի» ծրագրի իրականացման գրասենյակ պետական հիմնարկին` 3707096 դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի դեկտեմբերի 26-ից: