Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 20...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 դեկտեմբերի 2022 թվականի N 129-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ և 16-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 6-րդ, 14-րդ հոդվածների դրույթներով, «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի 9-րդ և 10-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` Մեղրի համայնքի ավագանին

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում 2023 թվականի տեղական տուրքերի տեսակները` համաձայն հավելված 1-ի:

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում 2023 թվականի տեղական տուրքերի դրույքաչափերը` համաձայն հավելված 2-ի:

3. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում 2023 թվականի տեղական վճարների տեսակները` համաձայն հավելված 3-ի:

4. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում 2023 թվականի տեղական վճարների դրույքաչափերը` համաձայն հավելված 4-ի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է 2023 թվականի հունվարի 1-ից:

 

    Կողմ-8                    Դեմ-0           Ձեռնպահ-2

 

    ԱԴԱՄՅԱՆ ՍՈՆԱ                                ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԱՐՏՈՒՇ

    ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ                         ՄԻՆԱՍՅԱՆ ՇԱՀԵՆ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐՏՈՒՐ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ԶԱՔԱՐՅԱՆ ԲԱԳՐԱՏ

ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ՆԱՐԵԿ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐԵՎԻԿ

ՎԱՆԵՍՅԱՆ ԱՆԺԵԼԱ

 

    ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       Բ. ԶԱՔԱՐՅԱՆ

 

2022 թվականի դեկտեմբերի 27

ք. Մեղրի

 

Հավելված 1

ՀՀ Սյունիքի մարզի

Մեղրի համայնքի ավագանու

2022 թվականի դեկտեմբերի 27-ի

N 129-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում սահմանվում են տեղական տուրքերի հետևյալ տեսակները`

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար.

2. համայնքի վարչական տարածքում գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար.

3. համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` քանդման թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար.

4. համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվության համար.

1) համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում սեղմված բնական գազի վաճառքի թույլտվության համար.

2) համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի թույլտվության համար.

5. համայնքի վարչական տարածքում գտնվող խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար.

6. համայնքի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առք ու վաճառք իրականացնելու թույլտվության համար.

7. օրենքով նախատեսված դեպքերում համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների կամ ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար.

8. իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար.

9. համայնքի վարչական տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար.

10. համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման (համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կանոններին համապատասխան)` տնտեսավարողի գործունեության համար առանձնացված յուրաքանչյուր վայրում հանրային սննդի կազմակերպման և իրականացման թույլտվության համար.

11. քաղաքային բնակավայրերում ավագանու որոշմամբ, սահմանված կարգին համապատասխան, տնային կենդանիներ պահելու թույլտվության համար.

12. ավագանու սահմանած կարգին ու պայմաններին համապատասխան` համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, բացառությամբ բնակավայրերի սահմաններից դուրս գտնվող պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների.

13. համայնքների կամ համայնքների կազմում ընդգրկված բնակավայրերի խորհրդանիշները (զինանշանը, անվանումը) որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվություն տրամադրելու համար.

14. համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների` միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար.

15. համայնքի վարչական տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման թույլտվության համար.

16. համայնքի վարչական տարածքում մասնավոր գերեզմանատան կազմակերպման և շահագործման թույլտվության համար.

17. համայնքի վարչական տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվության համար:

18. համայնքի տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլտվության համար:

 

Հավելված 2

ՀՀ Սյունիքի մարզի

Մեղրի համայնքի ավագանու

2022 թվականի դեկտեմբերի 27-ի

N 129-Ն որոշման

 

2023 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|Տեղական տուրքերի անվանումը                     |Ավագանու կողմից  |

|   |                                               |սահմանված դրույ- |

|   |                                               |քաչափը /ՀՀ դրամ/ |

|___|_______________________________________________|_________________|

|1. |Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահման-|                 |

|   |ված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական    |                 |

|   |նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարած-|                 |

|   |քում նոր շենքերի, շինությունների և  ոչ հիմնական|                 |

|   |շինությունների շինարարության (տեղադրման)       |                 |

|   |(բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենս-  |                 |

|   |դրությամբ սահմանված շինարարության թույլտվու-   |                 |

|   |թյուն չպահանջող դեպքերի) թույլտվության համար`  |                 |

|___|_______________________________________________|_________________|

|   |1) Հիմնական շենքերի և  շինությունների համար`   |15000            |

|   |մինչև  300 քառակուսի մետր ընդհանուր մակերես    |(տասնհինգ հազար) |

|   |ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգոր- |                 |

|   |ծական (ամառանոցային) տների, ինչպես նաև  մինչև  |                 |

|   |200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող   |                 |

|   |հասարակական և  արտադրական նշանակության շենքերի |                 |

|   |և  շինությունների համար                        |                 |

|___|_______________________________________________|_________________|

|   |2) սույն կետի 1-ին ենթակետով չնախատեսված       |                 |

|   |շենքերի և  շինությունների համար                |                 |

|___|_______________________________________________|_________________|

|   |ա. 200-ից մինչև  500 քառակուսի մետր ընդհանուր  |30000            |

|   |մակերես ունեցող շենքերի և  շինությունների համար|(երեսուն հազար)  |

|___|_______________________________________________|_________________|

|   |բ. 500-ից մինչև  1000 քառակուսի մետր ընդհանուր |50000            |

|   |մակերես ունեցող շենքերի և  շինությունների համար|(հիսուն հազար)   |

|___|_______________________________________________|_________________|

|   |գ. 1000-ից մինչև  3000 քառակուսի մետր ընդհանուր|50000            |

|   |մակերես ունեցող շենքերի և  շինությունների համար|(հիսուն հազար)   |

|___|_______________________________________________|_________________|

|   |դ. 3000-ից և  ավելի քառակուսի մետր ընդհանուր   |100000           |

|   |մակերես ունեցող շենքերի և  շինությունների համար|(մեկ հարյուր     |

|   |                                               |հազար)           |

|___|_______________________________________________|_________________|

|   |3) Ոչ հիմնական շենքերի և  շինությունների համար`|3000             |

|   |ա. մինչև  20 քառակուսի մետր ընդհանուր մակերես  |(երեք հազար)     |

|   |ունեցող շենքերի և  շինությունների համար        |                 |

|___|_______________________________________________|_________________|

|   |բ. 20 և  ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես|5000             |

|   |ունեցող շենքերի և  շինությունների համար        |(հինգ հազար)     |

|_____________________________________________________________________|

|1-ին գոտու համար (Մեղրի և  Ագարակ քաղաքներ, Մ-2 միջպետական ավտոմոբի- |

|լային ճանապարհի հարակից տարածք) կիրառել դրույքաչափի նկատմամբ 1       |

|գործակից                                                             |

|                                                                     |

|2-րդ, 3-րդ, 4-րդ գոտիների համար (Կարճևան,  Լեհվազ, Շվանիձոր, Ալվանք, |

|Վարդանիձոր, Թխկուտ, Այգեձոր, Լիճք, Տաշտուն, Նռնաձոր, Կուրիս,         |

|Գուդեմնիս, Վահրավար գյուղեր) կիրառել դրույքաչափի նկատմամբ 0,3        |

|գործակից                                                             |

|_____________________________________________________________________|

|2. |Համայնքի վարչական տարածքում գոյություն ունեցող |                 |

|   |շենքերի և  շինությունների վերակառուցման, վերա- |                 |

|   |կանգնման, ուժեղացման, արդիականացման և  բարեկարգ|                 |

|   |ման աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրա-|                 |

|   |պետության օրենսդրությամբ սահմանված շինարարու-  |                 |

|   |թյան թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտ-|                 |

|   |վության համար, եթե սահմանված կարգով հաստատված  |                 |

|   |ճարտարապետաշինարարական նախագծով`               |                 |

|___|_______________________________________________|_________________|

|   |1) չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույց-|3000             |

|   |ների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ   |(երեք հազար)     |

|   |կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով  |                 |

|   |օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ       |                 |

|   |շենքերի գործառական նշանակության փոփոխություն   |                 |

|___|_______________________________________________|_________________|

|   |2) բացի շենքերի և  շինությունների վերակառուց-  |                 |

|   |ման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման|                 |

|   |աշխատանքներից, նախատեսվում է նաև  կցակառույց-  |                 |

|   |ների, վերնակառույցների, շենքի տրամաչափային     |                 |

|   |չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում`   |                 |

|   |ստորգետնյա) հետևանքով  օբյեկտի ընդհանուր       |                 |

|   |մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական      |                 |

|   |նշանակության փոփոխություն, և,  բացի սույն կետի |                 |

|   |1)-ին ենթակետով սահմանված դրույքաչափից, կիրառ- |                 |

|   |վում են նաև  նոր շինարարության համար սույն     |                 |

|   |հավելվածի 1-ին կետի 1)-ին ենթակետով սահմանված  |                 |

|   |նորմերը և  դրույքաչափերը` շենքերի և  շինություն|                 |

|   |ների ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի  |                 |

|   |գործառական նշանակության փոփոխության մասով      |                 |

|___|_______________________________________________|_________________|

|   |3) նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակա-|                 |

|   |ռույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող  |                 |

|   |այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) շինարա-|                 |

|   |րություն կամ շենքերի գործառական նշանակության   |                 |

|   |փոփոխություն, ապա, «Տեղական տուրքերի և         |                 |

|   |վճարների մասին» օրենքի իմաստով, այն համարվում է|                 |

|   |նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են  |                 |

|   |նոր շինարարության համար սույն հավելվածի 1-ին   |                 |

|   |կետի 1)-ին ենթակետով սահմանված նորմերը և       |                 |

|   |դրույքաչափերը.                                 |                 |

|___|_______________________________________________|_________________|

|3. |Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինու-    |5000             |

|   |թյունների և  քաղաքաշինական այլ օբյեկտների      |(հինգ հազար)     |

|   |քանդման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության |                 |

|   |օրենսդրությամբ սահմանված քանդման թույլտվություն|                 |

|   |չպահանջվող դեպքերի) թույլտվության համար`       |                 |

|___|_______________________________________________|_________________|

|4. |համայնքի վարչական տարածքում օրենքով և  այլ     |200000           |

|   |իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող|(երկու հարյուր   |

|   |լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկ վառե-  |հազար)           |

|   |լիքի վաճառքի թույլտվության համար` օրացուցային  |                 |

|   |տարվա համար`                                   |                 |

|___|_______________________________________________|_________________|

|4.1|համայնքի վարչական տարածքում օրենքով և  այլ իրա-|200000           |

|   |վական ակտերով սահմանված պահանջները բավարարող   |(երկու հարյուր   |

|   |լցավորման յուրաքանչյուր կայանում սեղմված բնական|հազար)           |

|   |գազի վաճառքի թույլտվության համար` օրացուցային  |                 |

|   |տարվա համար`                                   |                 |

|___|_______________________________________________|_________________|

|4.2|համայնքի վարչական տարածքում օրենքով և  այլ     |200000           |

|   |իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող|(երկու հարյուր   |

|   |լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկացված   |հազար)           |

|   |նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի      |                 |

|   |թույլտվության համար` օրացուցային տարվա համար`  |                 |

|___|_______________________________________________|_________________|

|5. |համայնքի վարչական տարածքում գտնվող խանութ-     |60000            |

|   |ներում, կրպակներում, հեղուկ վառելիքի կամ       |(վաթսուն հազար)  |

|   |սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ    |                 |

|   |ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի  կետերում,|                 |

|   |ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական|                 |

|   |սպասարկման և  նորոգման ծառայության օբյեկտներում|                 |

|   |տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր      |                 |

|   |վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլ-   |                 |

|   |տվության համար` օրացուցային տարվա համար`       |                 |

|___|_______________________________________________|_________________|

|6. |Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած|100000           |

|   |ցանկում ընդգրկված սահմանամերձ և  բարձրլեռնային |(հարյուր հազար)  |

|   |բնակավայրերի տարածքում օրենքով և  այլ իրավական |                 |

|   |ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավոր- |                 |

|   |ման յուրաքանչյուր կայանում հեղուկ վառելիքի     |                 |

|   |վաճառքի թույլտվության համար` օրացուցային տարվա |                 |

|   |համար`                                         |                 |

|___|_______________________________________________|_________________|

|7. |Համայնքի վարչական տարածքում թանկարժեք մետաղ-   |50000            |

|   |ներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ|(հիսուն հազար)   |

|   |առք ու վաճառք իրականացնելու թույլտվության      |                 |

|   |համար` օրացուցային տարվա համար`                |                 |

|___|_______________________________________________|_________________|

|8. |1) Համայնքի վարչական տարածքում ոգելից և  ալկո- |                 |

|   |հոլային խմիչքների վաճառքի թույլտվության համար` |                 |

|   |յուրաքանչյուր եռամսյակի համար`                 |                 |

|___|_______________________________________________|_________________|

|   |ա. մինչև  26 քառակուսի մետր ընդհանուր մակերես  |8000             |

|   |ունեցող հիմնական և  ոչ հիմնական շինությունների |(ութ հազար)      |

|   |ներսում վաճառքի կազմակերպման դեպքում.          |                 |

|___|_______________________________________________|_________________|

|   |բ. 26-ից մինչև  50 քառակուսի մետր ընդհանուր    | 13000           |

|   |մակերես ունեցող հիմնական և  ոչ հիմնական շինու- | (տասներեք հազար)|

|   |թյունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում.|                 |

|___|_______________________________________________|_________________|

|   |գ. 50-ից մինչև  100 քառակուսի մետր ընդհանուր   | 20000           |

|   |մակերես ունեցող հիմնական և  ոչ հիմնական        | (քսան հազար)    |

|   |շինությունների ներսում վաճառքի կազմակերպման    |                 |

|   |դեպքում.                                       |                 |

|___|_______________________________________________|_________________|

|   |դ. 100-ից մինչև  200 քառակուսի մետր ընդհանուր  | 25000           |

|   |մակերես ունեցող հիմնական և  ոչ հիմնական շինու- | (քսանհինգ հազար)|

|   |թյունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում.|                 |

|___|_______________________________________________|_________________|

|   |ե. 200-ից մինչև  500 քառակուսի մետր ընդհանուր  | 30000           |

|   |մակերես ունեցող հիմնական և  ոչ հիմնական շինու- | (երեսուն հազար) |

|   |թյունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում.|                 |

|___|_______________________________________________|_________________|

|   |զ. 500 և  ավելի քառակուսի մետր ընդհանուր       | 50000           |

|   |մակերես ունեցող հիմնական և  ոչ հիմնական շինու- | (հիսուն հազար)  |

|   |թյունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում.|                 |

|_____________________________________________________________________|

|1-ին գոտու համար (Մեղրի և  Ագարակ քաղաքներ, Մեղրիի մաքսատան          |

|հարևանությամբ  գործող խանութներ, Մ-2 միջպետական ավտոմոբիլային        |

|ճանապարհի հարակից տարածք) կիրառել դրույքաչափի նկատմամբ 1 գործակից    |

|2-րդ գոտու համար (Կարճևան  և  Լեհվազ գյուղեր) կիրառել դրույքաչափի    |

|նկատմամբ 0,75 գործակից 3-րդ գոտու համար (Շվանիձոր, Ալվանք,           |

|Վարդանիձոր, Թխկուտ և  Այգեձոր գյուղեր) կիրառել դրույքաչափի նկատմամբ  |

|0,5 գործակից 4-րդ գոտու համար (Լիճք, Տաշտուն, Նռնաձոր, Կուրիս,       |

|Գուդեմնիս, Վահրավար գյուղեր) կիրառել դրույքաչափի նկատմամբ 0,3        |

|գործակից                                                             |

|_____________________________________________________________________|

|   |2) օրենքով սահմանված սահմանափակումներին համապա-|                 |

|   |տասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախո-  |                 |

|   |տային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախո-|                 |

|   |տային արտադրատեսակների նմանակների վաճառքի      |                 |

|   |թույլտվության համար` յուրաքանչյուր եռամսյակի   |                 |

|   |համար`                                         |                 |

|___|_______________________________________________|_________________|

|   |ա. մինչև  26 քառակուսի մետր ընդհանուր մակերես  |6000             |

|   |ունեցող հիմնական և  ոչ հիմնական շինությունների |(վեց հազար)      |

|   |ներսում վաճառքի կազմակերպման դեպքում.          |                 |

|___|_______________________________________________|_________________|

|   |բ. 26-ից մինչև  50 քառակուսի մետր ընդհանուր    |12000            |

|   |մակերես ունեցող հիմնական և  ոչ հիմնական        |(տասներկու հազար)|

|   |շինությունների ներսում վաճառքի կազմակերպման    |                 |

|   |դեպքում.                                       |                 |

|___|_______________________________________________|_________________|

|   |գ. 50-ից մինչև  100 քառակուսի մետր ընդհանուր   |15000            |

|   |մակերես ունեցող հիմնական և  ոչ հիմնական        |(տասնհինգ հազար) |

|   |շինությունների ներսում վաճառքի կազմակերպման    |                 |

|   |դեպքում.                                       |                 |

|___|_______________________________________________|_________________|

|   |դ. 100-ից մինչև  200 քառակուսի մետր ընդհանուր  |25000            |

|   |մակերես ունեցող հիմնական և  ոչ հիմնական        |(քսանհինգ հազար) |

|   |շինությունների ներսում վաճառքի կազմակերպման    |                 |

|   |դեպքում.                                       |                 |

|___|_______________________________________________|_________________|

|   |ե. 200-ից մինչև  500 քառակուսի մետր ընդհանուր  |40000            |

|   |մակերես ունեցող հիմնական և  ոչ հիմնական        |(քառասուն հազար) |

|   |շինությունների ներսում վաճառքի կազմակերպման    |                 |

|   |դեպքում                                        |                 |

|___|_______________________________________________|_________________|

|   |զ. 500 և  ավելի քառակուսի մետր ընդհանուր       |50000            |

|   |մակերես ունեցող հիմնական և  ոչ հիմնական        |(հիսուն հազար)   |

|   |շինությունների ներսում վաճառքի կազմակերպման    |                 |

|   |դեպքում                                        |                 |

|_____________________________________________________________________|

|1-ին գոտու համար (Մեղրի և  Ագարակ քաղաքներ, Մեղրիի մաքսատան հարևա-   |

|նությամբ գործող խանութներ, Մ-2 միջպետական ավտոմոբիլային ճանապարհի    |

|հարակից տարածք) կիրառել դրույքաչափի նկատմամբ 1 գործակից 2-րդ գոտու   |

|համար (Կարճևան  և  Լեհվազ գյուղեր) կիրառել դրույքաչափի նկատմամբ 0,75 |

|գործակից 3-րդ գոտու համար (Շվանիձոր, Ալվանք, Վարդանիձոր, Թխկուտ և    |

|Այգեձոր գյուղեր) կիրառել դրույքաչափի նկատմամբ 0,5 գործակից 4-րդ գոտու|

|համար (Լիճք, Տաշտուն, Նռնաձոր, Կուրիս, Գուդեմնիս, Վահրավար գյուղեր)  |

|կիրառել դրույքաչափի նկատմամբ 0,3 գործակից                            |

|_____________________________________________________________________|

|8. |Իրավաբանական անձանց և  անհատ ձեռնարկատերերին   |350              |

|   |համայնքի վարչական տարածքում «Առևտրի  և  ծառա-  |(երեք հարյուր    |

|   |յությունների մասին» օրենքով սահմանված` բացօթյա |հիսուն)          |

|   |առևտրի  կազմակերպման թույլտվության համար`      |                 |

|   |յուրաքանչյուր օրվա համար, մեկ քառակուսի մետրի  |                 |

|   |համար`                                         |                 |

|___|_______________________________________________|_________________|

|9. |Համայնքի վարչական տարածքում առևտրի,  հանրային  |                 |

|   |սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և  վիճակա-   |                 |

|   |խաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և  |                 |

|   |բաղնիքներին (սաունաներին) ժամը 24.00-ից հետո   |                 |

|   |աշխատելու թույլտվության համար` օրացուցային     |                 |

|   |տարվա համար`                                   |                 |

|___|_______________________________________________|_________________|

|   |1) առևտրի  օբյեկտների համար                    |40000            |

|   |                                               |(քառասուն հազար) |

|___|_______________________________________________|_________________|

|   |2) հանրային սննդի և  զվարճանքի օբյեկտների համար|100000           |

|   |                                               |(մեկ հարյուր     |

|   |                                               |հազար)           |

|___|_______________________________________________|_________________|

|   |3) բաղնիքների (սաունաների) համար               |200000           |

|   |                                               |(երկու հարյուր   |

|   |                                               |հազար)           |

|___|_______________________________________________|_________________|

|   |4) խաղատների կազմակերպման համար                |700000           |

|   |                                               |(յոթ հարյուր     |

|   |                                               |հազար)           |

|___|_______________________________________________|_________________|

|   |5) շահումներով խաղերի կազմակերպման համար       |350000           |

|   |                                               |(երեք հարյուր    |

|   |                                               |հիսուն հազար)    |

|___|_______________________________________________|_________________|

|   |6) վիճակախաղերի կազմակերպման համար             |150000           |

|   |                                               |(մեկ հարյուր     |

|   |                                               |հիսուն հազար)    |

|___|_______________________________________________|_________________|

|10.|համայնքի վարչական տարածքում հանրային սննդի     |                 |

|   |կազմակերպման և  իրականացման (համայնքի ավագանու |                 |

|   |որոշմամբ սահմանված կանոններին համապատասխան)`   |                 |

|   |տնտեսավարողի գործունեության համար առանձնացված  |                 |

|   |յուրաքանչյուր վայրում հանրային սննդի կազմա-    |                 |

|   |կերպման և  իրականացման թույլտվության համար     |                 |

|   |տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար   |                 |

|___|_______________________________________________|_________________|

|   |1) հիմնական շինությունների ներսում`            |                 |

|___|_______________________________________________|_________________|

|   |ա. մինչև  26 քառակուսի մետր ընդհանուր մակերես  |4000             |

|   |ունեցող հանրային սննդի օբյեկտի համար           |(չորս հազար)     |

|___|_______________________________________________|_________________|

|   |բ. 26-ից մինչև  50 քառակուսի մետր ընդհանուր    |8000             |

|   |մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար   |(ութ հազար)      |

|___|_______________________________________________|_________________|

|   |գ. 50-ից մինչև  100 քառակուսի մետր ընդհանուր   |12000            |

|   |մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար   |(տասներկու հազար)|

|___|_______________________________________________|_________________|

|   |դ. 100-ից մինչև  200 քառակուսի մետր ընդհանուր  |16000            |

|   |մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար   |(տասնվեց հազար)  |

|___|_______________________________________________|_________________|

|   |ե. 200-ից մինչև  500 քառակուսի մետր ընդհանուր  |21000            |

|   |մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար   |(քսանմեկ հազար)  |

|___|_______________________________________________|_________________|

|   |զ. 500 և  ավելի քառակուսի մետր ընդհանուր       |31000            |

|   |մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար   |(երեսունմեկ      |

|   |                                               |հազար)           |

|___|_______________________________________________|_________________|

|   |2) ոչ հիմնական շինությունների ներսում`         |                 |

|___|_______________________________________________|_________________|

|   |ա. մինչև  26 քառակուսի մետր ընդհանուր մակերես  |1000             |

|   |ունեցող հանրային սննդի օբյեկտի համար           |(մեկ հազար)      |

|___|_______________________________________________|_________________|

|   |բ. 26-ից մինչև  50 քառակուսի մետր ընդհանուր    |2000             |

|   |մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար   |(երկու հազար)    |

|___|_______________________________________________|_________________|

|   |գ. 50-ից մինչև  100 քառակուսի մետր ընդհանուր   |4000             |

|   |մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար   |(չորս հազար)     |

|___|_______________________________________________|_________________|

|   |դ. 100-ից մինչև  200 քառակուսի մետր ընդհանուր  |6000             |

|   |մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար   |(վեց հազար)      |

|___|_______________________________________________|_________________|

|   |ե. 200-ից մինչև  500 քառակուսի մետր ընդհանուր  |10000            |

|   |մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար   |(տասը հազար)     |

|___|_______________________________________________|_________________|

|   |զ. 500 և  ավելի քառակուսի մետր ընդհանուր       |16000            |

|   |մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար   |(տասնվեց հազար)  |

|_____________________________________________________________________|

|1-ին գոտու համար (Մեղրի և  Ագարակ քաղաքներ, Մեղրիի մաքսատան հարևա-   |

|նությամբ գործող խանութներ, Մ-2 միջպետական ավտոմոբիլային ճանապարհի    |

|հարակից տարածք) կիրառել դրույքաչափի նկատմամբ 1 գործակից              |

|2-րդ գոտու համար (Կարճևան  և  Լեհվազ գյուղեր) կիրառել դրույքաչափի    |

|նկատմամբ 0,75 գործակից                                               |

|3-րդ գոտու համար (Շվանիձոր, Ալվանք, Վարդանիձոր, Թխկուտ և  Այգեձոր    |

|գյուղեր) կիրառել դրույքաչափի նկատմամբ 0,5 գործակից                   |

|4-րդ գոտու համար (Լիճք, Տաշտուն, Նռնաձոր, Կուրիս, Գուդեմնիս, Վահրավար|

|գյուղեր) կիրառել դրույքաչափի նկատմամբ 0,3 գործակից                   |

|_____________________________________________________________________|

|11.|Համայնքի քաղաքային բնակավայրերում տնային       |5000             |

|   |կենդանիներ պահելու թույլտվության համար` օրացու-|(հինգ հազար)     |

|   |ցային տարվա համար                              |                 |

|___|_______________________________________________|_________________|

|12.|Ավագանու սահմանած կարգին ու պայմաններին համապա-|                 |

|   |տասխան` համայնքի վարչական տարածքում արտաքին    |                 |

|   |գովազդ տեղադրելու թույլտվության համար, բացառու-|                 |

|   |թյամբ միջպետական ու հանրապետական նշանակության  |                 |

|   |ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և |                 |

|   |պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների    |                 |

|   |թույլտվությունների, յուրաքանչյուր ամիս մեկ     |                 |

|   |քառակուսի մետրի համար`                         |                 |

|___|_______________________________________________|_________________|

|   |1) ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև   |2000             |

|   |20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին  |(երկու հազար)    |

|   |գովազդի համար                                  |                 |

|___|_______________________________________________|_________________|

|   |2) թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը  |3500             |

|   |20 և  ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող|(երեք հազար հինգ |

|   |արտաքին գովազդի համար                          |հարյուր)         |

|___|_______________________________________________|_________________|

|   |3) սոցիալական գովազդի համար                    |0                |

|___|_______________________________________________|_________________|

|   |4) այլ արտաքին գովազդի համար                   |1500             |

|   |                                               |(մեկ հազար հինգ  |

|   |                                               |հարյուր)         |

|___|_______________________________________________|_________________|

|   |5) դատարկ գովազդային վահանակների համար         |375              |

|   |                                               |(երեք հարյուր    |

|   |                                               |յոթանասունհինգ)  |

|___|_______________________________________________|_________________|

|   |6) եթե արտաքին գովազդ տարածող գովազդակիրը տեղա-|150              |

|   |բաշխել և  տարածել է իր կազմակերպության գովազդը`|(մեկ հարյուր     |

|   |համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ |հիսուն)          |

|   |տեղադրելու թույլտվության համար                 |                 |

|___|_______________________________________________|_________________|

|13.|Մեղրի համայնքի կամ համայնքի կազմում ընդգրկված  |100000           |

|   |բնակավայրերի խորհրդանիշերը (զինանշան,          |(մեկ հարյուր     |

|   |անվանում), որպես օրենքով գրանցված ապրանքային   |հազար)           |

|   |նշան, ապրանքների արտադրության, աշխատանքների    |                 |

|   |կատարման, ծառայությունների մատուցման գործընթաց-|                 |

|   |ներում, ինչպես նաև  ֆիրմային անվանումներում    |                 |

|   |օգտագործելու թույլտվություն տրամադրելու համար` |                 |

|   |օրացուցային տարվա համար`                       |                 |

|___|_______________________________________________|_________________|

|14.|Համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու    |10000            |

|   |(բացառությամբ երթուղային տաքսիների` միկրոավտո- |(տասը հազար)     |

|   |բուսների) ծառայություն իրականացնելու թույլտվու-|                 |

|   |թյան համար` օրացուցային տարում յուրաքանչյուր   |                 |

|   |մեքենայի համար`                                |                 |

|___|_______________________________________________|_________________|

|15.|Համայնքի վարչական տարածքում քաղաքացիական հոգե- |500000           |

|   |հանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություն|(հինգ հարյուր    |

|   |ների իրականացման և  (կամ) մատուցման թույլտվու- |հազար)           |

|   |թյան համար` օրացուցային տարվա համար`           |                 |

|_____________________________________________________________________|

|1-ին գոտու համար (Մեղրի և  Ագարակ քաղաքներ, Մեղրիի մաքսատան          |

|հարևանության  տարածք, Մ-2 միջպետական ավտոմոբիլային ճանապարհի հարակից |

|տարածք) կիրառել դրույքաչափի նկատմամբ 0,5 գործակից                    |

|2-րդ, 3-րդ և  4-րդ գոտու համար (Կարճևան  և  Լեհվազ, Շվանիձոր, Ալվանք,|

|Վարդանիձոր, Թխկուտ, Այգեձոր, Վահրավար, Կուրիս, Գուդեմնիս, Լիճք,      |

|Տաշտուն և  Նռնաձոր գյուղեր) կիրառել դրույքաչափի նկատմամբ 0,3 գործակից|

|_____________________________________________________________________|

|16.|Համայնքի վարչական տարածքում մասնավոր գերեզմա-  |                 |

|   |նատան շահագործման թույլտվության համար` օրացու- |                 |

|   |ցային տարվա համար`                             |                 |

|___|_______________________________________________|_________________|

|   |1) 3 հա-ից մինչև  5 հա մակերես ունեցող գերեզմա-|2500000          |

|   |նատների համար                                  |(երկու միլիոն    |

|   |                                               |հինգ հարյուր     |

|   |                                               |հազար)           |

|___|_______________________________________________|_________________|

|   |2) 5 հա-ից մինչև  7 հա մակերես ունեցող գերեզմա-|5000000          |

|   |նատների համար                                  |(հինգ միլիոն)    |

|___|_______________________________________________|_________________|

|   |3) 7 հա-ից մինչև  10 հա մակերես ունեցող գերեզ- |7000000          |

|   |մանատների համար                                |(յոթ միլիոն)     |

|___|_______________________________________________|_________________|

|   |4) 10 հա-ից ավել մակերես ունեցող գերեզմանատների|10000000         |

|   |համար                                          |(տասը միլիոն)    |

|_____________________________________________________________________|

|1-ին գոտու համար (Մեղրի և  Ագարակ քաղաքներ, Մեղրիի մաքսատան          |

|հարևանության  տարածք, խանութներ Մ-2 միջպետական ավտոմոբիլային ճանա-   |

|պարհի հարակից տարածք) կիրառել դրույքաչափի նկատմամբ 0,5 գործակից 2-րդ,|

|3-րդ և  4-րդ գոտիների համար (Կարճևան  և  Լեհվազ, Շվանիձոր, Ալվանք,   |

|Վարդանիձոր, Թխկուտ, Այգեձոր, Վահրավար, Կուրիս, Գուդեմնիս, Լիճք,      |

|Տաշտուն և  Նռնաձոր գյուղեր) կիրառել դրույքաչափի նկատմամբ 0,3 գործակից|

|_____________________________________________________________________|

|17.|Համայնքի վարչական տարածքում տեխնիկական և       |50000            |

|   |հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու|(հիսուն հազար)   |

|   |թույլտվության համար` օրացուցային տարվա համար`  |                 |

|___|_______________________________________________|_________________|

|18.|Համայնքի տարածքում սահմանափակման ենթակա ծառայու|                 |

|   |թյան օբյեկտի գործունեության թույլտվության      |                 |

|   |համար`                                         |                 |

|___|_______________________________________________|_________________|

|   |1) կարաոկեի, դիսկոտեկի, բաղնիքի, սաունայի և    |20000            |

|   |շոգեբաղնիքի համար` օրացուցային տարվա համար`    |(քսան հազար)     |

|___|_______________________________________________|_________________|

|   |2) հեստապարային ակումբի համար` օրացուցային     |300000           |

|   |տարվա համար`                                   |(երեք հարյուր    |

|   |                                               |հազար)           |

|___|_______________________________________________|_________________|

|19.|Համայնքի տարածքում հանրային սննդի ծառայություն |                 |

|   |մատուցող անձանց` տվյալ օբյեկտին հարակից ընդ-   |                 |

|   |հանուր օգտագործման տարածքներում ամառային       |                 |

|   |(մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) և       |                 |

|   |ձմեռային (նոյեմբերի 1-ից ապրիլի 30-ը ներառյալ) |                 |

|   |սեզոններին հանրային սննդի ծառայության կազմա-   |                 |

|   |կերպման թույլտվության համար` մեկ քառակուսի     |                 |

|   |մետրի համար 10 (տասը հազար)                    |                 |

|   |1-ին գոտու համար (Մեղրի և  Ագարակ քաղաքներ,    |                 |

|   |Մեղրիի մաքսատան հարևանության  տարածք, Մ-2      |                 |

|   |միջպետական ավտոմոբիլային ճանապարհի հարակից     |                 |

|   |տարածք) կիրառել դրույքաչափի նկատմամբ 0,5       |                 |

|   |գործակից 2-րդ, 3-րդ և  4-րդ գոտու համար        |                 |

|   |(Կարճևան  և  Լեհվազ, Շվանիձոր, Ալվանք, Վարդանի-|                 |

|   |ձոր, Թխկուտ, Այգեձոր, Վահրավար, Կուրիս, Գուդեմ-|                 |

|   |նիս, Լիճք, Տաշտուն և  Նռնաձոր գյուղեր) կիրառել |                 |

|   |դրույքաչափի նկատմամբ 0,3 գործակից              |                 |

._____________________________________________________________________.

 

Հավելված 3

ՀՀ Սյունիքի մարզի

Մեղրի համայնքի ավագանու

2022 թվականի դեկտեմբերի 27-ի

N 129-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում սահմանվում է տեղական վճարների հետևյալ տեսակները`

1. Համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար.

2. Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված` շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար.

3. Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար.

4. Համայնքի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում անհրաժեշտ փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար.

5. Համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար.

6. Համայնքի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար.

7. Համայնքի կողմից աղբահանության վճար վճարողների համար աղբահանության աշխատանքները կազմակերպելու համար.

8. Համայնքի կողմից իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման, ինչպես նաև աղբահանության վճար վճարողներին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի ինքնուրույն հավաքման և փոխադրման թույլտվության համար.

9. համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման համար.

10. Համայնքային ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար.

11. Համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական, նկարչական և արվեստի դպրոցներ և այլն) ծառայություններից օգտվողների համար.

12. Համայնքի վարչական տարածքում, սակայն համայնքի բնակավայրերից դուրս գտնվող` ավագանու որոշմամբ հանրային հանգստի վայր սահմանված և համայնքի կողմից կամ համայնքի պատվերով որպես հանրային հանգստի վայր կահավորված տարածքում ընտանեկան կամ գործնական միջոցառումներ անցկացնելու համար.

13. Համայնքային սեփականություն հանդիսացող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և համայնքային ենթակայության թանգարանների մուտքի համար.

14. Համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում (բացառությամբ բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների) ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար.

15. Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար.

16. Համայնքը սպասարկող անասնաբույժի ծառայություններից օգտվելու համար:

17. Համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի հասցեի տրամադրման համար:

 

Հավելված 4

ՀՀ Սյունիքի մարզի

Մեղրի համայնքի ավագանու

2022 թվականի դեկտեմբերի 27-ի

N 129-Ն որոշման

 

2023 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

1. Համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար` 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ.

2. Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար`

քաղաքային բնակավայրերում ֆիզիկական անձանց համար` 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ.

գյուղական բնակավայրերում ֆիզիկական անձանց համար` 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ.

իրավաբանական անձանց համար` 30000 (երեսուն հազար) ՀՀ դրամ.

3. Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար.

քաղաքային բնակավայրերում ֆիզիկական անձանց համար` 30000 (երեսուն հազար) ՀՀ դրամ.

գյուղական բնակավայրերում ֆիզիկական անձանց համար` 10000 (տասը հազար) ՀՀ դրամ.

իրավաբանական անձանց համար` 50000 (հիսուն հազար) ՀՀ դրամ.

4. Համայնքի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում անհրաժեշտ փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար`

ոչ գյուղ նշանակության հողերի համար` 60000 (վաթսուն հազար) ՀՀ դրամ.

գյուղ նշանակության հողերի համար` 40000 (քառասուն հազար) ՀՀ դրամ.

5. Համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար` 10000 (տասը հազար) ՀՀ դրամ.

6. Համայնքի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար` 1000 (մեկ հազար) ՀՀ դրամ.

7. Համայնքում աղբահանության դիմաց գանձվող տեղական վճարի դրույքաչափերը` համաձայն հավելված 4. 1-ի.

8. Համայնքի կողմից իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման, ինչպես նաև աղբահանության վճար վճարողներին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի ինքնուրույն հավաքման և փոխադրման թույլտվության համար`

1) ըստ ծավալի` մեկ խորանարդ մետր աղբի համար` 3000 (երեք հազար) ՀՀ դրամ, կամ

2) ըստ զանգվածի` մեկ տոննա աղբի համար` 10000 (տասը հազար) ՀՀ դրամ:

9. Շինարարական և խոշոր եզրաչափի աղբի աղբահանությունը կազմակերպվում է համայնքի կողմից, միայն այն ժամանակ, երբ ֆիզիկական կամ իրավաբանական անձը համայնքի հետ կնքում է աղբահանության համար այլ տեխնիկաներ տրամադրելու պայմանագիր:

10. Համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման համար` համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումար` մեկ քառակուսի մետրի համար` 20 (քսան) ՀՀ դրամ.

11. Համայնքային ենթակայության մանկապարտեզների ծառայություններից օգտվողների համար` համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումար` մեկ ամսվա համար 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ և համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում չունեցող օգտվողների համար` (բացառությամբ ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերում ծառայող զինծառայողների, ՀՀ կառավարությանը առընթեր ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության համակարգերում ծառայողների երեխաների) 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ:

12. Համայնքի ենթակայության «ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ «ԱՐԵՎԻՔ» ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայություններից օգտվողների համար` համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումար մեկ ամսվա համար ըստ բաժինների`

1) Դաշնամուրային բաժին` 3000 (երեք հազար) ՀՀ դրամ

2) Վոկալ բաժին` 3000 (երեք հազար) ՀՀ դրամ

3) Լարային բաժին` 3000 (երեք հազար) ՀՀ դրամ

4) Ազգային նվագարանների բաժին` 0 (զրո) ՀՀ դրամ

5) Կիրառական արվեստի բաժին` 3000 (երեք հազար) ՀՀ դրամ

6) Գեղանկարչության բաժին` 3000 (երեք հազար) ՀՀ դրամ

7) Փողային բաժին` 3000 (երեք հազար) ՀՀ դրամ

8) Պարային բաժին` 4000 (չորս հազար) ՀՀ դրամ:

13. Համայնքի ենթակայության «ՄԵՂՐԻԻ ՄԱՐԶԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայություններից օգտվողների համար` համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումար մեկ ամսվա համար ըստ բաժինների`

1) Դերասանի վարպետություն` 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ

2) Պար (ժողովրդական, ժամանակակից)` 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ

3) Ձեռագործություն` 3000 (երեք հազար) ՀՀ դրամ

4) Կար ու ձև` 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ

5) Տիկնիկագործություն` 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ

6) Գորգագործություն` 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ

7) Նկարչություն` 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ

8) Կավագործություն` 7000 (յոթ հազար) ՀՀ դրամ

9) Օտար լեզուներ` 10000 (տասը հազար) ՀՀ դրամ

14. Համայնքի վարչական տարածքում, սակայն համայնքի բնակավայրերից դուրս գտնվող` ավագանու որոշմամբ հանրային հանգստի վայր սահմանված և համայնքի կողմից կամ համայնքի պատվերով որպես հանրային հանգստի վայր կահավորված տարածքում ընտանեկան կամ գործնական միջոցառումներ անցկացնելու համար` համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար` 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ.

15. Համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում (բացառությամբ բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների) ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար` յուրաքանչյուր 1 ժամվա համար` 200 (երկու հարյուր) ՀՀ դրամ, յուրաքանչյուր 1 օրվա համար` 1000 (մեկ հազար) ՀՀ դրամ, 1 շաբաթվա համար` 3000 (երեք հազար) ՀՀ դրամ, 1 ամսվա համար` 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ, 1 տարվա համար` 24000 (քսանչորս հազար) ՀՀ դրամ.

16. Համայնքային սեփականություն հանդիսացող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և համայնքային ենթակայության թանգարանների մուտքի համար վճար` 0 (զրո) ՀՀ դրամ.

17. Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար` մեկ փաստաթղթի համար փոխհատուցման վճար` 1 000 (մեկ հազար) ՀՀ դրամ.

18. Համայնքն սպասարկող անասնաբույժի ծառայություններից դիմաց տեղական վճարի դրույքաչափ` համաձայն հավելված 4.2-ի:

19. Համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի հասցեի տրամադրման համար համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար`

1) ֆիզիկական անձանց սեփականություն համարվող հողամասերի, բազմաբնակարան շենքերի բնակարանների ու բնակելի տների համար`

ա. Ագարակ և Մեղրի քաղաքներում` 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ.

բ. Լեհվազ և Կարճևան գյուղերում` 1000 (մեկ հազար) ՀՀ դրամ.

գ. Մեղրի համայնքի մնացած գյուղական բնակավայրերում` 500 (հինգ հարյուր) ՀՀ դրամ:

2) Ֆիզիկական անձանց սեփականություն համարվող ոչ բնակելի շինությունների համար`

ա. Ագարակ և Մեղրի քաղաքներում` 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ.

բ. Լեհվազ և Կարճևան գյուղերում` 1000 (մեկ հազար) ՀՀ դրամ.

գ. Մեղրի համայնքի մնացած գյուղական բնակավայրերում` 500 (հինգ հարյուր) դրամ:

3) Իրավաբանական անձանց սեփականություն համարվող անշարժ գույքի համար` 20000 (քսան հազար) ՀՀ դրամ:

20. Բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ կենցաղային թափոնների համար աղբահանության վճարը սահմանել`

1) ըստ հաշվառված անձանց քանակի` համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող և (կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար` ամսական 400 (չորս հարյուր) ՀՀ դրամ,

2) ըստ բնակելի շինության կամ բնակարանի ընդհանուր մակերեսի` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 20 (քսան) ՀՀ դրամ:

21. Ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում, այդ թվում` հասարակական և արտադրական շենքերում և (կամ) շինություններում աղբահանության վճարը սահմանել ըստ շինության ընդհանուր մակերեսի հետևյալ դրույքաչափերով.

1) Առևտրի (այդ թվում` շուկաների), հանրային սննդի և բնակչության սպասարկման այլ ծառայություններ իրականացնող շինությունների մասով մեկ քառակուսի մետր մակերեսի համար`

ա. մթերային խանութներ, հանրախանութներ, տաղավարներ, կրպակներ, վաճառասեղաններ, հասարակական սննդի օբյեկտներ, գեղեցկության սրահներ` 100 (մեկ հարյուր) ՀՀ դրամ,

բ. շինանյութի, տնտեսական ապրանքների խանութներ, սուպերմարկետներ, գյուղմթերքի շուկաներ, բանջարեղենի, մսամթերքի և ծաղկի խանութներ, դեղատներ, ավտոարհեստանոցներ, բենզալցակայաններ, գազալցակայաններ, ավտոլվացման կետեր, կենցաղային, հեռուստառադիո և համակարգչային տեխնիկայի վերանորոգման խանութ - սրահներ, կարի արհեստանոցներ, քիմիական մաքրման սրահներ և լվացքատներ` 60 (վաթսուն) ՀՀ դրամ,

2) Հյուրանոցների և հյուրանոցային տնտեսության ծառայություններ, ինչպես նաև այլ գործունեություն իրականացնող հասարակական շինությունների մասով մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 50 (հիսուն) ՀՀ դրամ,

3) Արտադրական, արդյունաբերական և գրասենյակային նշանակության շինությունների մասով մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 15 (տասնհինգ) ՀՀ դրամ,

4) Կրթական, մշակութային, առողջապահական, սպորտային, գիտահետազոտական և նմանատիպ այլ հասարակական շինությունների մասով մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 15 (տասնհինգ) ՀՀ դրամ,

5) Շինություններում, որտեղ իրականացվում է մեկից ավելի առանձնացված տնտեսական գործունեություն, աղբահանության վճարն ամբողջությամբ հաշվարկել տնտեսական գործունեության համար սահմանված առավել բարձր դրույքաչափով:

22. Ոչ կենցաղային աղբի համար աղբահանության վճարը սահմանել`

1) ըստ ծավալի` մեկ խորանարդ մետր աղբի համար` 3000 (երեք հազար) ՀՀ դրամ, կամ ըստ զանգվածի` մեկ տոննա աղբի համար` 10000 (տասը հազար) ՀՀ դրամ:

23. Համայնքային անասնաբույժի կողմից մատուցվող վճարովի անասնաբուժական ծառայություններ`

1) Կենդանիների հիվանդությունների բուժման, կանխարգելման հարցերով խորհրդատվություն` 750 (յոթ հարյուր հիսուն)

2) Ծննդօգնություն`

ա) թեթև միջամտություն` 1500 (մեկ հազար հինգ հարյուր)

բ) ծանր միջամտություն` 12000 (տասներկու հազար)

3) Վարակիչ հիվանդությունների նկատմամբ կենդանիների իմունականխարգելիչ պատվաստումներ և արյունառում կամ այլ նմուշառում` կախված կենդանու տեսակից (բացառությամբ` «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» պետական ծրագրում ընդգրկված հակաանասնահամաճարակային միջոցառումների)

ա) Մանր կենդանի` 150 (մեկ հարյուր հիսուն)

բ) Խոշոր կենդանի` 350 (երեք հարյուր հիսուն)

4) Կենդանիների արտաքին և ներքին մակաբույծների դեմ պայքար` 600 (վեց հարյուր)

5) Ախտահանություն` յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի համար` 250 (երկու հարյուր հիսուն)

6) Միջատազերծում` (դեզինսեկցիա) յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի համար` 150 (մեկ հարյուր հիսուն)

7) Կրծողների ոչնչացում` (դեռատիզացիա) յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի համար` 200 (երկու հարյուր)

8) Արհեստական սերմնավորում` 6000 (վեց հազար)

9) Կենդանու հերձում`

ա) մանր կենդանի` 1000 (մեկ հազար)

բ) խոշոր կենդանի` 3000 (երեք հազար)

10) Կենդանու բուժում` կախված հիվանդության տեսակից` յուրաքանչյուր այցելությունը`

ա) մանր կենդանի` 1000 (մեկ հազար)

բ) խոշոր կենդանի` 2000 (երկու հազար)

11) Կենդանիների նախասպանդային զննում

ա) մանր կենդանի` 1000 (մեկ հազար)

բ) խոշոր կենդանի` 2000 (երկու հազար)

12) Կենդանիների հետսպանդային զննում`

ա) մանր կենդանի` 1000 (մեկ հազար)

բ) խոշոր կենդանի` 2000 (երկու հազար)

 

Պաշտոնական հրապարակման օրը` 3 հունվարի 2023 թվական:

 

 

pin
Մեղրի համայնք
27.12.2022
N 129-Ն
Որոշում