Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ Ռ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-5-Ո-11

2023թ.

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ՌԱԶՄԻԿ ՄԱՐԻԿՅԱՆԻ, ԱՐՄԵՆ ՇԻՐՈՅԱՆԻ, ԱՐՄԵՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԵՎ ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆԻ` ՌԵԶԵՐՎԱՅԻՆ ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՓԱՍՏՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հիմք ընդունելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահի պաշտոնակատարի` 17.01.2023թ. թիվ ԴԴԱ-8Ե-11395 և 18.01.2023թ. թիվ ԴԴԱ-8Ե-12394 գրությունները և ղեկավարվելով ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-575-Ն սահմանադրական օրենքի 36-րդ հոդվածի 8-րդ և 11-րդ մասերով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Արձանագրել, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորներ Ռազմիկ Մարիկյանը, Արմեն Շիրոյանը, Արմեն Պողոսյանը և Գևորգ Պողոսյանը 2023 թվականի հունվարի 18-ից ձեռք են բերել ռեզերվային դատավորի կարգավիճակ:

2. Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում առկա չեն համապատասխան մասնագիտացման ռեզերվային դատավորներ` արձանագրել, որ 2023 թվականի հունվարի 18-ից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում առկա է դատավորի պաշտոնի թվով 4 (չորս) թափուր տեղ:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                        Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

2023թ. հունվարի 18

ք. Երևան

 

Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 18 հունվարի 2023 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
18.01.2023
N ԲԴԽ-5-Ո-11
Որոշում