030.0767.291200
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Ա. Խ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով արդարադատության խորհրդի 2000 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի դատավորի թափուր տեղի համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ներկայացրած թեկնածության վերաբերյալ» եզրակացությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 11-րդ և 95 հոդվածի առաջին մասի 3-րդ կետերով` որոշում եմ.
1. Աիդա Խաչատուրի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
29 դեկտեմբերի 2000 թ.
ՆՀ-767