Սեղմել Esc փակելու համար:
ԼԻՆՍԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ Գ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԼԻՆՍԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻՆ ՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0856.271200

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 դեկտեմբերի 2000 թվականի N 856

 

ԼԻՆՍԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻՆ ՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

i

ա) նախարարության տնօրինության` Երևանի Փավստոս Բուզանդի N 1/3 հասցեում գտնվող շենքի 5-րդ հարկից 97 քառ. մ, 149 քառ. մ և 6-րդ հարկից 202 քառ. մ տարածքներ անհատույց օգտագործման հանձնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` համապատասխանաբար Լինսի հիմնադրամի «Աղետի գոտի», «Մշակույթ» և «Ճանապարհաշինություն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկներին տրամադրելու համար:

(ա կետը խմբ. 29.01.01 թիվ 65 որոշում)

բ) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ ապահովել նշված տարածքների սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, անհատույց օգտագործման պայմանագրերի կնքումը և գույքային իրավունքի պետական գրանցումը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
27.12.2000
N 856
Որոշում