ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
 
ՍԱՄՎԵԼ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՀԱՏՈՒԿ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԿՈՐՊՈՒՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ 
ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի.
Սամվել ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ազատել Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից:
 
    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ                 Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
 
2023թ. փետրվարի 1
Երևան
ՆՀ-49-Ա