Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ «ՏՎՅԱԼ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ «ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ» ՀՀ ԱՆԴԱ ...

 

 

050.0310.051200

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 դեկտեմբերի 2000 թվականի թիվ 310

 

ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ «ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հոկտեմբերի 18-ի «Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների տարածման ընդհանուր ստանդարտին Հայաստանի Հանրապետության անդամագրվելու նախապատրաստական միջոցառումների մասին» թիվ 648 որոշումը և Արժույթի միջազգային հիմնադրամի վիճակագրության վարչության պատվիրակության հետ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 11-ը Երևանում իրականացված աշխատանքները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության դեպարտամենտի ներկայացրած «Արժույթի միջազգային հիմնադրամի «Տվյալների տարածման ընդհանուր համակարգին» (GDDS) Հայաստանի Հանրապետության անդամակցությունն ապահովելու նպատակով իրականացվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ» հաշվետվությանը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ԱՄՀ-Ի «ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ» (GDDS) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Ներածություն

 

«Տվյալների տարածման ընդհանուր համակարգի» (GDDS) ներդրումը ԱՄՀ-ի կողմից նախատեսվում էր իրականացնել երկու փուլով:

Առաջին փուլը համակարգի հետ երկրների ծանոթացումը և ներկայացումն է, որն արդեն կարելի է ավարտված համարել:

Երկրորդ փուլը համակարգի անմիջական ներդրման գործընթացի կազմակերպումն է, որի շրջանակներում ԱՄՀ վիճակագրական վարչությունը նախատեսում է տեխնիկական օժանդակություն տրամադրել համապատասխան երկրներին:

Համակարգին անդամակցել ցանկացող երկրները պետք է իրականացնեն հետևյալ գործողությունները.

1. Ընդունել համակարգի սկզբունքները որպես երկրի վիճակագրության զարգացման և բարելավման ընթացակարգ և անդամակցելու խնդրանքով դիմել ԱՄՀ վիճակագրության վարչությանը:

2. Ընտրել և ներկայացնել համակարգի (GDDS-ի) գծով երկրի կոորդինատորին (համակարգողին):

3. Նախապատրաստել և ներկայացնել վիճակագրության հավաքագրման, մշակման մեթոդաբանության և հասարակության ներկայացման գոյություն ունեցող մեխանիզմները և դրանց կատարելագործման կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագրերը:

 

2. Անդամակցության նպատակով մինչև 2000 թ. երրորդ եռամսյակն

իրականացված աշխատանքները

 

1999 թ. հուլիսին Վիեննայում կազմակերպված համակարգին վերաբերող սեմինարին Հայաստանի պատվիրակության մասնակցությունից հետո սկսեցին իրականացվել անդամակցության համար անհրաժեշտ միջոցառումները:

ՀՀ վարչապետի 1999 թ. հոկտեմբերի 18-ի «Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների տարածման ընդհանուր համակարգին Հայաստանի Հանրապետության անդամակցելու նախապատրաստական միջոցառումների մասին» թիվ 648 որոշմամբ ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության առաջին փոխնախարար Ա. Չիլինգարյանը նշանակվեց համակարգին անդամագրվելու հարցերով համակարգող և հանձնարարվեց ՀՀ անդամակցության հարցով պաշտոնապես դիմել ԱՄՀ վիճակագրության վարչությանը: ԿԲ կողմից համակարգի պատասխանատու առաջադրվեց դրամավարկային քաղաքականության դեպարտամենտի վիճակագրության վարչության պետ Ա. Հարությունյանը: Համակարգին անդամակցության համար դիմում ներկայացվեց 1999 թ. նոյեմբերի 8-ին ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարար Ս. Մնացականյանի` ԱՄՀ-ի վիճակագրության վարչության տնօրեն տիկին Քերըլ Քարսընին ուղղված նամակով, որտեղ մանրամասնորեն նկարագրվում էր արդեն կատարված աշխատանքների ընթացքը: Նոյեմբերի 11-ին պատասխան նամակում տիկին Քարսընը ողջունել է համակարգին անդամակցելու Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունը:

Ընդհանուր առմամբ, 1999 թվականին ավարտվեց Հայաստանի Հանրապետության` GDDS-ին անդամակցելու նախապատրաստական փուլը: 2000 թվականին արդեն սկսվեց անդամակցության գործառնական փուլը:

 

3. Անդամակցության նպատակով 2000 թ. երրորդ եռամսյակի ընթացքում

իրականացված աշխատանքները

 

Այսպիսով, 2000 թվականին սկսել է իրականացվել համակարգին (GDDS) անդամակցության գործառնական փուլը:

Նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` օգոստոսի 31-ից սեպտեմբերի 11-ը Հայաստան այցելեց ԱՄՀ-ի վիճակագրության վարչության հանձնախումբը, որի հիմնական նպատակը անդամակցության համար անհրաժեշտ վերջին` երրորդ փուլի աշխատանքների կազմակերպումն էր: Համակարգի շրջանակում հանձնախմբի խնդիրը Հայաստանի տնտեսության առանձին հատվածների վիճակագրության կազմման սկզբունքների ուսումնասիրումը և մեթատվյալների 1*) տեսքով համապատասխան հաշվետվության կազմումն էր: Մինչև հանձնախմբի ժամանումը, ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ ազգային վիճակագրական ծառայության միջոցով ԱՄՀ-ից ստացել էր ՀՀ ֆինանսական համակարգի փորձնական մեթատվյալների աղյուսակների ձևերը, որտեղ պետք է նշվեին բանկային և ֆինանսական վիճակագրության կազմման, մշակման և տարածման սկզբունքները` առկա հիմնախնդիրներով, զարգացման ուղղություններով և վերջին տարիների ձեռքբերումներով: Այս մեթատվյալները ԿԲ վիճակագրության վարչությունում մանրամասնորեն ուսումնասիրվեցին, և առաջադրված բոլոր հարցերին տրվեցին ամբողջական պատասխաններ: Համապատասխան աղյուսակները լրացվեցին ռուսերեն և անգլերեն: Մեթատվյալների աղյուսակները տրամադրվեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը: Այսպիսով, հանձնախմբի ժամանման պահին նրա անդամների համար արդեն պատրաստ էին բոլոր անհրաժեշտ նյութերը:

 

-------------------

1*) Վիճակագրության կազմման սկզբունքների և մեթոդների նկարագրությունը:

 

Կենտրոնական բանկի հետ աշխատանքներն իրականացնում էին հանձնախմբի ղեկավար Կանդիդա Անդրադեն և անդամ Նատալյա Իվանիկը: Վերջինս պատասխանատու էր տնտեսության ֆինանսական և արտաքին հատվածների վիճակագրության համար:

ԿԲ-ի մասով մեթատվյալների աղյուսակներն ընդգրկում էին հետևյալ բաժինները.

- Դրամական զանգված և վարկային ագրեգատներ

- Կենտրոնական բանկի ագրեգատներ

- Տոկոսադրույքներ

- Փոխարժեք

- Միջազգային պահուստներ

Աղյուսակները մանրամասնորեն ուսումնասիրելով` առաքելության անդամներն իրենց գոհունակությունն արտահայտեցին Հայաստանում բանկային և ֆինանսական վիճակագրության ներկա մակարդակի վերաբերյալ` շեշտելով, որ տնտեսության ֆինանսական հատվածի մասով Հայաստանը պատրաստ է նույնիսկ ԱՄՀ-ի վիճակագրական մյուս, ավելի բարդ համակարգին` «Տվյալների տարածման հատուկ ստանդարտին» միանալու համար:

Հանձնախմբի անդամները ԿԲ-ում քննարկեցին նաև վճարային հաշվեկշռի ֆինանսական հաշվում արտացոլվող` ԿԲ-ից և առևտրային բանկերից հավաքագրվող տեղեկատվության ընդգրկունությունն ու պարբերականությունը, այն հաշվետվական ձևերը, որոնց օգնությամբ կատարվում է նշված տեղեկատվության հավաքագրումը:

ԿԲ վիճակագրության մշակումը հիմնականում իրականացվում է միջազգային ստանդարտներով ընդունված սկզբունքներին համապատասխան, իսկ առկա որոշ խնդիրները կապված են Հայաստանի ֆինանսական շուկաների ներկայիս վիճակի հետ: Բացի նշված խնդիրներից, ԿԲ դրամավարկային և բանկային վիճակագրության բաժնի մասնագետները առաքելության անդամների ուշադրությանը ներկայացրին այն հիմնական խնդիրները, որոնք պետք է լուծվեն մոտակա տարիներին:

1. ՀՀ ֆինանսական համակարգի ամփոփ հաշվեկշռի կազմումը: ԱՄՀ-ի հանձնախմբին ներկայացվեցին այս ուղղությամբ առկա հիմնախնդիրները, որոնց պատճառով ներկայումս նման վիճակագրություն հնարավոր չէ կազմել:

2. Ֆինանսական շուկայի տոկոսադրույքների օրական ցուցանիշների կազմում և տարածում: Այս խնդրի լուծումը կապված է Հայաստանի ֆինանսական շուկաների զարգացման հետ:

3. Հայաստանի պաշտոնական պահուստների հաշվառումն իրականացնել հաշվեգրման սկզբունքով: Նման ձևով հաշվառման իրականացումը դժվար չէ, սակայն դրամավարկային քաղաքականության պահանջներից ելնելով` պաշտոնական պահուստները դեռևս կանխիկ ձևով են հաշվառվում:

ԿԲ-ի կողմից ընդգծվեցին ֆինանսական վիճակագրության այն ոլորտները, որտեղ ԱՄՀ-ի տեխնիկական օգնության կարիք է զգացվում: Դրանք հիմնականում կապված են ֆինանսական շուկայում առաջացող նոր գործիքների հաշվառման հետ: Հայաստանի ֆինանսական շուկաների զարգացման պայմաններում այս խնդիրը մեծ կարևորություն է ստանում:

Առաքելության վերջում ԱՄՀ-ի հանձնախմբի ներկայացուցիչը խնդրեց լրացնել «Կենտրոնական բանկի վիճակագրական ցուցանիշների որակի գնահատման հարցաշարը», որի նպատակը դրամավարկային և բանկային վիճակագրության հավաքագրման և մշակման գործընթացների որակի գնահատումն է: Ներկայացուցիչը տեղեկացրեց նաև, որ հարցաշարը դեռևս նոր է կազմված և լրամշակման կարիք ունի: Հարցաշարն անդրադառնում է այնպիսի հարցերի, ինչպիսիք են` վիճակագրություն իրականացնող ստորաբաժանման անկախությունը, օգտագործվող վիճակագրական մեթոդոլոգիաների հրապարակայնությունը, տվյալների աղբյուրները և հավաքագրման մեթոդները, տվյալների վերանայման գործընթացը, դասակարգման, սեկտորիզացիայի, հաշվառման սկզբունքները և այլն:

Այսպիսով, ՀՀ կենտրոնական բանկի վիճակագրության վարչությունում կատարված քննարկումների արդյունքում ԱՄՀ-ի առաքելության ներկայացուցիչներն ընդգծեցին Հայաստանի ֆինանսական հատվածի վիճակագրության բարձր մակարդակը և ԿԲ-ի լրիվ պատրաստվածությունը` միանալու համակարգին: Առաքելության անդամի կարծիքով, ԿԲ-ի կողմից կազմված մեթատվյալների աղյուսակները, ըստ էության, պատրաստ են և միայն որոշ լեզվական խմբագրումների կարիք են զգում:

 

4. Անդամակցության հետագա ընթացքը

 

Առաքելության ղեկավարի կարծիքով, համակարգին Հայաստանի Հանրապետության անդամակցության հարցը պետք է լուծվի մոտակա մեկ-երկու ամիսների ընթացքում, մեթատվյալների աղյուսակները վերջնական տեսքի բերելուց հետո:

Առաքելության վերադարձից հետո նրա անդամները մեզ տեղյակ պահեցին, որ մեթատվյալների վերջնական տեսքը մոտ ժամանակահատվածում պաշտոնապես կուղարկվի ՀՀ-ի համակարգին անդամակցության գծով պատասխանատու պարոն Ա. Չիլինգարյանին` վերջնական ուսումնասիրման և հաստատման նպատակով: Ըստ առաքելության ղեկավար տիկին Անդրադեից ստացված տեղեկության` ներկայումս որոշ պարզաբանումներ է մնում կատարել միայն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության մեթատվյալների մասով:

ՀՀ վիճակագրության համար պատասխանատու մարմինների կողմից մեթատվյալները վերջնական հավանության արժանանալու դեպքում ՀՀ անդամակցության գործընթացը կավարտվի, և Ինտերնետի ԱՄՀ-ի «Տնային էջում» կտեղադրվեն Հայաստանի մեթատվյալները: Հետագայում, ըստ համակարգի ընդունված սկզբունքի, համապատասխան աղյուսակները ենթակա են ճշգրտման առնվազն տարին մեկ անգամ:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
05.12.2000
N 310
Որոշում