050.0324.261200
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
26 դեկտեմբերի 2000 թվականի թիվ 324
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԻ ԵՎ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՓՈՓՈԽՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2001 թվականի ծախսերի նախահաշվի կրճատման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների առաջարկությունները և ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2000 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 312 որոշման` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2001 թվականի ծախսերի նախահաշվի վարչական ծախսերը 1,732,075 հազար դրամ գումարի չափով` նախատեսված 1,964,726 հազար դրամի փոխարեն:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2001 թվականի ծախսերի նախահաշվի գործառնական ծախսերը 8,260,015 հազար դրամ գումարի չափով:
3. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2001 թվականի ծախսերի նախահաշվի և կապիտալ ներդրումների ծրագրի փոփոխված տարբերակը:
4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման վարչությանը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2001 թվականի ծախսերի նախահաշվի և կապիտալ ներդրումների ծրագրի փոփոխված տարբերակը մեկօրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: