Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ (2-ՐԴ ՄԱՍ)

 

 

010.0134.311200

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2000 թվականի դեկտեմբերի 30-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

ՀՈԴՎԱԾ 10. Սահմանել, որ`

 

ա) Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեից ծախսերի ֆինանսավորումը, սույն օրենքով նախատեսված մուտքերի թերակատարման պայմաններում, կատարվում է փաստացի ստացված մուտքերի սահմաններում` պահպանելով ծախսերի` սույն օրենքի 7 և 8 հոդվածներում նախատեսված համամասնությունները և հաշվի առնելով սույն հոդվածի «բ» կետում և 12 հոդվածում ամրագրված դրույթները.

բ) բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգմամբ նախատեսված հոդվածների միջև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի 2-րդ կետի համապատասխան կատարվող վերաբաշխումները յուրաքանչյուր ծրագրի համար չեն կարող գերազանցել վերջինիս գծով սույն օրենքով հաստատված հատկացումների ընդհանուր ծավալի 15 տոկոսը.

գ) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28 հոդվածի 3-րդ կետի առաջին մասի 1.1 կետի «ե» և «զ» ենթակետերով թվարկված Երևան քաղաքի տարածքում գոյացող եկամտատեսակները 2001 թվականին (մինչև Երևան քաղաքի կարգավիճակի մասին օրենքի ընդունումը) 100 տոկոսով ուղղվում են Երևան քաղաքի համաքաղաքային նշանակության ծախսերի ֆինանսավորմանը.

դ) 2002 թվականի հունվար ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի շարունակի 2001 թվականի բյուջետային տարվա պարտավորությունների գծով գործառնությունների ձևակերպումների իրականացումը.

ե) 2001 թվականի ընթացքում պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցները կուտակվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում` գանձապետական հատուկ հաշվում.

i

զ) Հայաստանի Հանրապետության կառավարությունը սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 30 օրացուցային օրվա ընթացքում սահմանում է 2001 թվականի պետական բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները, իսկ 60 օրացուցային օրվա ընթացքում` սույն օրենքի 7 հոդվածով և 9 հոդվածի «զ» կետով սահմանված բյուջետային հատկացումների հաշվին, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, բաց մրցույթով` կենտրոնացված գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների անվանացանկը` ըստ այդ գնումներն իրականացնելու նպատակով կնքվելիք պայմանագրերի առարկաների:

Սույն օրենքով սահմանված բյուջետային հատկացումների հաշվին կենտրոնացված գնումներ իրականացվում են սույն կետով նախատեսված անվանացանկի հաստատման օրվան հաջորդող 10-րդ օրվանից սկսած.

(10-րդ հոդվածի է, ը, թ կետերն ուժը կորցրել են 29.06.01 ՀՕ-198 օրենք )

i

ժ) մինչև 2001 թվականի ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացնում է «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ առաջարկություն` պետական ուսումնական հաստատության կազմակերպական իրավական տեսակը սույն օրենքին համապատասխանեցնելու վերաբերյալ.

ժա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը սույն օրենքով նախատեսված բյուջետային վարկը տրամադրվում է մինչև 2005 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով` տարեկան 0.01 տոկոս տոկոսադրույքով.

ժբ) դեղամիջոցներից և դեղանյութերից գանձվող ավելացված արժեքի հարկի գումարները կուտակվում են գանձապետական առանձին հաշվում, և մինչև 2001 թվականի ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում առաջարկություն` դեղամիջոցներից և դեղանյութերից գանձվող ավելացված արժեքի հարկի գումարների ծախսման ուղղությունների վերաբերյալ:

 

ՀՈԴՎԱԾ 11. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության նյութական խրախուսման և սոցիալական զարգացման ֆոնդը ձևավորվում է`

ա) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության կողմից ձեռնարկություններում, կազմակերպություններում, անհատ ձեռնարկատերերի (ձեռներեցների) մոտ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացված ստուգումներով և վերստուգումներով` հարկերը և պարտադիր այլ վճարները թաքցնելու համար գանձված գումարներից 10 տոկոս մասհանումների հաշվին.

բ) Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությունը կարգավորող իրավական ակտերով սահմանված կարգով գանձված մաքսավճարի հաշվին:

ֆոնդի գումարների օգտագործման ուղղությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը` տարեկան ծախսերի նախահաշվի ձևով:

Ֆոնդի միջոցները` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացվող ամենամսյա հաշվետվության հիման վրա, ձևակերպվում են որպես պետական բյուջեի համապատասխան եկամուտ և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության ընթացիկ ու կապիտալ ծախսերի հոդվածներում` որպես պետական բյուջեի համապատասխան ծախս:

 

ՀՈԴՎԱԾ 12. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանը 2001 թվականին, անհրաժեշտության դեպքում`

i

ա) սույն օրենքի 2 հոդվածով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի 3 տոկոսի սահմաններում վերաբաշխել դրանք` ըստ սույն օրենքի 7 հոդվածով և 9 հոդվածի «զ» կետով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման առանձին խմբերի և ենթախմբերի, ինչպես նաև ենթախմբերի ներսում` այն պայմանով, որ թույլ չտրվի սույն օրենքով յուրաքանչյուր ենթախմբի գծով նախատեսված հատկացումների ծավալի կրճատում` 15 տոկոսի, կամ ավելացում` 30 տոկոսի չափով.

բ) նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած բյուջետային պարտքերի մարմանը, սույն օրենքով նախատեսվածի դիմաց, առաջնահերթ կարգով լրացուցիչ ուղղել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքում` սույն օրենքով սահմանված.

բա) բյուջետային մուտքերի ընդհանուր գումարը գերազանցած` փաստացի ստացված մուտքերի գումարը (բացառությամբ համապատասխան ծախսային ծրագրերի իրականացման նպատակով ստացված նպատակային մուտքերի).

բբ) բյուջետային ծախսերի (ներառյալ պետական պարտքի մարման) բնագավառում առաջացած խնայողությունները (բացառությամբ սույն օրենքի N 5 հավելվածով սահմանված ծախսերի և սույն հոդվածի «ա» կետում նշված դեպքերի).

i

գ) փոխել սույն օրենքի N 1 հավելվածով սահմանված ծախսային ծրագրեր իրականացնող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմինները.

դ) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից օրենսդրությամբ սահմանված հիմքերով հայցադիմումներ, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելիս` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` առանց սահմանափակման, դրանց գծով կատարված ծախսերը և ստացված եկամուտներն առանձնացված արտահայտելով Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում.

i

ե) «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 5 հավելվածով սահմանված` պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցների հաշվին ֆինանսավորվող ծրագրերի գծով հիշյալ օրենքով նախատեսված հատկացումների` 2001 թվականի հունվարի 1-ի դրությամբ չիրացված մնացորդի սահմաններում 2001 թվականի բյուջետային տարում շարունակել դրանց ֆինանսավորումը նույն աղբյուրից և նշված միջոցների հաշվին կատարված ծախսերն առանձնացված արտահայտել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում.

զ) մինչև սույն օրենքի 10 հոդվածի «զ» կետով սահմանված անվանացանկի հաստատումը փոփոխել սույն օրենքի N 8 հավելվածով հաստատված անվանացանկը, պահպանելով սույն օրենքի 10 հոդվածի «բ» և 12 հոդվածի «ա» կետերի պահանջները:

 

ՀՈԴՎԱԾ 13. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին`

ա) անհրաժեշտության դեպքում, վերաբաշխել սույն օրենքի 9 հոդվածի «դ» կետով հաստատված ծախսերի նախահաշվով սահմանված գործառնական և վարչական ծախսերն ըստ ենթահոդվածների, այն պայմանով, որ թույլ չտրվի գործառնական և վարչական ծախսերի գծով սույն օրենքով հաստատված սահմանաչափերի գերազանցում, ինչպես նաև գործառնական և վարչական ծախսերի յուրաքանչյուր ենթահոդվածի գծով նախատեսված ծախսերի կրճատում` 15 տոկոսի, կամ ավելացում` 30 տոկոսի չափով.

բ) բյուջետային վարկերի գծով առկա պարտավորությունների դիմաց սույն օրենքի համաձայն «Նաիրիտ» ԳԱ ՓԲԸ-ի լրացուցիչ տեղաբաշխված բաժնետոմսերի պետական բաժնեմասի ձեռքբերման գործարքի իրականացմանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանը մեկ օրով տրամադրել 12.5 մլրդ դրամ անտոկոս վարկ, այն հաշվի չառնելով կենտրոնական բանկի նկատմամբ կառավարության պարտավորությունների հաշվարկներում:

 

ՀՈԴՎԱԾ 14. Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բյուջետային տարվա ընթացքում ուղղակի վարկավորմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորում չի իրականացվում: Սույն օրենքի 5 հոդվածի «ա» կետով նախատեսված չափաքանակով Հայաստանի Հանրապետության բանկի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորումը բյուջետային տարվա ընթացքում կարող է իրականացվել բացառապես «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածով սահմանված` ֆինանսական շուկայում պետական արժեթղթերի ձեռքբերման և օտարման միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 15. Սույն օրենքի NN 1-8 հավելվածները համարվում են օրենքի անբաժանելի մասերը:

 

Հոդված 16. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

31 դեկտեմբերի 2000 թ.

ՀՕ-134

 

------------------------------------------------------

i

հեղինակաների կողմից - հավելվածները չեն բերվում

 

 

pin
ՀՀ 30.12.2000
N ՀՕ-134 օրենք