Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՊԱՀՊԱՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱ ...

 

(ուժը կորցնելու է 01.01.2026 թվականից` 23.09.2025 թիվ 623-Ն հրաման)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

23 փետրվարի 2023 թվականի N 92-Ն

 

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՊԱՀՊԱՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 40.1-րդ հոդվածի 7-րդ մասով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Սահմանել` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 40.1-րդ հոդվածով սահմանված Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցներով պահպանվող պարտապանի (գույքի սեփականատիրոջ) գույքի ոչնչացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Գ. ՄԻՆԱՍՅԱՆ

 

Հավելված

Արդարադատության նախարարի

2023 թվականի փետրվարի 23-ի

N 92-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՊԱՀՊԱՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն) միջոցներով պահպանվող գույքի ոչնչացման հետ կապված հարաբերությունները:

2. Ոչնչացման ենթակա գույքը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով նախատեսված կարգով և ժամկետներում պարտապանի (սեփականատիրոջ) կողմից չպահանջվելու կամ չընդունվելու դեպքում կատարողական վարույթն իրականացնող հարկադիր կատարողի կամ գույքն ի պահ ընդունած աշխատակցի ներկայացմամբ նրա անմիջական ղեկավարը գույքի ոչնչացման հիմքերի առկայության վերաբերյալ ներկայացնում է զեկուցագիր գլխավոր հարկադիր կատարողին` նախապես համաձայնեցնելով գլխավոր հարկադիր կատարողի` տվյալ բաժնի գործունեության համակարգումն իրականացնող տեղակալի հետ:

3. Գույքի ոչնչացումն իրականացվում է գլխավոր հարկադիր կատարողի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից (այսուհետ` Հանձնաժողով), որի կազմում ընդգրկվում է Ծառայության գլխավոր քարտուղարը (Հանձնաժողովի նախագահ), կատարողական վարույթն իրականացնող հարկադիր կատարողը կամ գույքն ի պահ ընդունած աշխատակիցը (Հանձնաժողովի քարտուղար) և Ծառայության առնվազն երեք աշխատակից:

4. Սույն կարգի 2-րդ կետով սահմանված զեկուցագիրը գլխավոր հարկադիր կատարողի կողմից Հանձնաժողովին (Հանձնաժողովի նախագահին) մակագրվելուց հետո եռօրյա ժամկետում Հանձնաժողովը ստուգում է ոչնչացման ենթակա գույքի կազմը, ոչնչացման իրավական հիմքերի առկայությունը, գույքը համեմատում է այն ի պահ ընդունելու ժամանակ կազմված փաստաթղթերում առկա նկարագրի հետ, որի վերաբերյալ համապատասխան եզրակացություն է ներկայացնում գլխավոր հարկադիր կատարողին:

5. Հիմք ընդունելով սույն կարգի 4-րդ կետում նշված եզրակացությունը` գլխավոր հարկադիր կատարողը եռօրյա ժամկետում կայացնում է գույքի ոչնչացումը թույլատրելու մասին համապատասխան հրաման:

6. Գույքի ոչնչացումը թույլատրելու մասին հրամանի կայացումից հետո ոչ ուշ քան հաջորդ աշխատանքային օրը Հանձնաժողովը գույքի պահպանությունն իրականացրած աշխատակցից ընդունում է գույքը` կազմելով սույն հրամանով հաստատված ձևի հանձնման-ընդունման ակտ (Ձև 1), որը կցվում է կատարողական վարույթի նյութերին:

7. Սույն կարգի 6-րդ կետով սահմանված հանձնման-ընդունման ակտում ներառված գույքի առանձնահատկություններով պայմանավորված Հանձնաժողովը որոշում է գույքի ոչնչացման եղանակը` դրանով պայմանավորված ծախսերը գանձելով պարտապանից, իսկ կատարողական ծախսերը պահանջատիրոջից գանձելու հիմքերի առկայության դեպքում` պահանջատիրոջից:

8. Հանձնաժողովի կողմից գույքի ոչնչացումից հետո 2 օրինակից կազմվում է սույն հրամանով հաստատված ձևի գույքի ոչնչացման ակտ (Ձև 2), որը ստորագրվում է Հանձնաժողովի բոլոր անդամների կողմից: Անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովի կողմից կարող է իրականացվել ոչնչացման գործընթացի տեսաձայնագրում:

9. Եթե աշխատանքների իրականացման տևողությունը մեկ օրվանից ավելի է, ապա ոչնչացման ակտ է կազմվում յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար:

10. Գույքի ոչնչացման ակտի մեկ օրինակը, իսկ տեսաձայնագրման դեպքում նաև տեսաձայնագրության (կրիչի) օրինակը կցվում է համապատասխան կատարողական վարույթի նյութերին, իսկ ակտի մյուս օրինակը, տեսաձայնագրման դեպքում նաև տեսաձայնագրության (կրիչի) օրինակը պահվում է Հանձնաժողովի նախագահի մոտ: Հանձնաժողովի անդամի պահանջով գույքի ոչնչացման ակտի պատճենը, իսկ տեսաձայնագրման դեպքում նաև տեսաձայնագրության (կրիչի) մեկ օրինակը տրամադրվում է վերջինիս:

11. Գույքի տեսակից կախված` դրա ոչնչացման, շրջանառությունից հանման կամ այլ եղանակով վնասազերծման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ կարգ սահմանված լինելու դեպքում Հանձնաժողովը ոչնչացման նպատակով այն հանձնվում է իրավասու պետական մարմնին, կազմակերպությանը կամ պաշտոնատար անձին` երկու օրինակից կազմելով սույն հրամանով հաստատված ձևի հանձնման-ընդունման ակտ (Ձև 3), որի մեկ օրինակը կցվում է կատարողական վարույթի նյութերին, իսկ մյուս օրինակը պահվում է Հանձնաժողովի նախագահի մոտ:

 

Ձև N 1

 

ԱԿՏ

ՀԱՆՁՆՈՒՄ-ԸՆԴՈՒՆՈՒՄ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2023թ. ___ի ___ի «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցներով պահպանվող գույքի ոչնչացման կարգը հաստատելու մասին» թիվ ___ հրամանը` գույքի պահպանությունն իրականացրած աշխատակից _____________

պաշտոնը, անուն ազգանուն և ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ___թ. թիվ ___ հրամանով ստեղծված Հանձնաժողովը մասնակցությամբ`

 

Նախագահ`

______________________________

Անդամներ`

1. ________________________________ 2. ________________________________ 3. ________________________________ 4. ________________________________

 

կազմեցին հանձնման-ընդունման ակտը հետևյալի մասին:

_______________ հանձնում է, իսկ Հանձնաժողովն ընդունում է ոչնչացման ենթակա հետևյալ գույքը:

 

.__________________________________________________.

|Հ/Հ|Կատարողական |Գույքի   |Քաշ կամ   |Այլ նշումներ|

|   |վարույթի կոդ|Համառոտ  |չափման    |            |

|   |            |նկարագիրը|այլ միավոր|            |

|___|____________|_________|__________|____________|

|___|____________|_________|__________|____________|

|___|____________|_________|__________|____________|

.__________________________________________________.

 

    Գույքը հանձնեց                         Գույքն ընդունեց

    _____________________              _____________________

    ստորագրություն                         ստորագրություն

    _____________________              _____________________

    ազգանուն, անուն                        ազգանուն, անուն

 

Ձև N 2

 

ԱԿՏ

ԳՈՒՅՔԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԱԿՏ

 

Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի 2023թ. ___ի ____ թիվ ___ հրամանով ստեղծված Հանձնաժողովը մասնակցությամբ`

Նախագահ`

Անդամներ`

1. __________________________________ 2. __________________________________ 3. __________________________________ 4. __________________________________ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2023թ. ___ի ____ի «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցներով պահպանվող գույքի ոչնչացման կարգը հաստատելու մասին» թիվ___ հրամանի հիման վրա ոչնչացրեց սույն ակտում նշված, Հանձնաժողովին հանձնված հետևյալ գույքը.

 

.__________________________________________________.

|Հ/Հ|Կատարողական |Գույքի   |Քաշ կամ   |Այլ նշումներ|

|   |վարույթի կոդ|Համառոտ  |չափման    |            |

|   |            |նկարագիրը|այլ միավոր|            |

|___|____________|_________|__________|____________|

|___|____________|_________|__________|____________|

|___|____________|_________|__________|____________|

.__________________________________________________.

 

Հանձնաժողովի անդամներ` _____________________

ստորագրություն

_____________________

                              ազգանուն, անուն

 

Ձև N 3

 

ԱԿՏ

ՀԱՆՁՆՈՒՄ-ԸՆԴՈՒՆՈՒՄ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2023թ. ___ի ____ի «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցներով պահպանվող գույքի ոչնչացման կարգը հաստատելու մասին» թիվ ___ հրամանը` ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ___թ. թիվ ___ հրամանով ստեղծված Հանձնաժողովը մասնակցությամբ`

Նախագահ`

_____________________________

Անդամներ`

1. ________________________________ 2. ________________________________ 3. ________________________________ 4. ________________________________

 

Ոչնչացման նպատակով ներքոնշյալ գույքը հանձնեց

______________________________________________________________________,

Իրավասու պետական մարմնի կամ կազմակերպության պատասխանատու աշխատակցի

պաշտոնը, անունը ազգանունը

 

որի մասին կազմեցին սույն հանձնման-ընդունման ակտը հետևյալի մասին.

 

.__________________________________________________.

|Հ/Հ|Կատարողական |Գույքի   |Քաշ կամ   |Այլ նշումներ|

|   |վարույթի կոդ|Համառոտ  |չափման    |            |

|   |            |նկարագիրը|այլ միավոր|            |

|___|____________|_________|__________|____________|

|___|____________|_________|__________|____________|

|___|____________|_________|__________|____________|

.__________________________________________________.

 

    Գույքը հանձնեց                         Գույքը ընդունեց

    _____________________                _____________________

    ստորագրություն                           ստորագրություն

    _____________________                _____________________

    ազգանուն, անուն                        ազգանուն, անուն

         

         Կ.Տ.                                  Կ.Տ.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 24 փետրվարի 2023 թվական:

 

 

pin
Արդարադատության նախարարություն
23.02.2023
N 92-Ն
Հրաման