030.0769.080101
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Ա. Զ. ՓԱՅՏՅԱՆԻՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 16-րդ կետով` որոշում եմ.
1. 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արշալույս Զավենի ՓԱՅՏՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
8 հունվարի 2001 թ.
ՆՀ-769