Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 մարտի 2023 թվականի N 305-Ա

 

ԳՈՒՅՔ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը, «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 245-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետն ու 247-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին` Լեհաստանի Հանրապետության Նիսա քաղաքում գործող Ավտոմեքենաների կապի ընկերության (Przedsiebiorstwo komunikacji Samochodowej) կողմից Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալինի համայնքապետարանի անունով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված, ապա «Հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով 2022 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 05100020/021222/0025238 ապրանքների հայտարարագրով հօգուտ պետության հրաժարված գույքը` 131 610 (մեկ հարյուր երեսունմեկ հազար վեց հարյուր տաս) դրամ ընդհանուր արժեքով` 2000 թվականի արտադրության «Mercedes-Benz 814D» մակնիշի WDB6703731N096681 նույնականացման համարով 21 տեղանոց միկրոավտոբուսն (այսուհետ` գույք) անհատույց փոխանցել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, և այն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին ու Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

3. Սահմանել, որ գույքի հանձնման-ընդունման ընթացքում առաջացած ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. մարտի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.03.2023
N 305-Ա
Որոշում