ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 մարտի 2023 թվականի N 306-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը ընդունել «Արմենպրես» պետական լրատվական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) սեփականության իրավունքով պատկանող, 7 530 000 դրամ սկզբնական և 0 դրամ հաշվեկշռային արժեքով «ԲՄՎ 520 I» մակնիշի, 588 LL 11 հաշվառման համարանիշի (թողարկման տարեթիվը` 1996 թվական, նույնացման համարը` WBADD11050BN24613) տրանսպորտային միջոցը (այսուհետ` գույք) և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ` կոմիտե) հետագայում օտարելու նպատակով:
2. Կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ընկերության տնօրենի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` դրա հետ կապված, ինչպես նաև գույքի պետական գրանցման (հաշվառման) ծախսերն իրականացնելով ընկերության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. մարտի
Երևան