ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 մարտի 2023 թվականի N 302-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի N 41-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 20-ի «Մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման արդյունքների` համարժեք օտարերկրյա ապրանքներով փոխարինման կարգը սահմանելու մասին» N 41-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐԺԵՔ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
2) որոշման նախաբանում «Հայաստանի Հանրապետության օրենքի 204-րդ հոդվածի 2-րդ մասի» բառերը փոխարինել «օրենքի 130-րդ հոդվածի 10-րդ մասի» բառերով.
3) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1. Սահմանել օտարերկրյա ապրանքների համարժեք փոխարինման կարգն ու պայմանները` համաձայն հավելվածի:».
4) որոշման հավելվածի (այսուհետ` հավելված) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐԺԵՔ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ».
5) հավելվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1. Սույն հավելվածով կարգավորվում են «Վերամշակում` մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի կիրառման դեպքում մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման արդյունքների` օտարերկրյա համարժեք ապրանքներով փոխարինման հետ կապված հարաբերությունները:».
6) հավելվածի 2-րդ կետում ««Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագրի հավելվածում» բառերը փոխարինել »»Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված` Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի» բառերով, իսկ «կարգում» բառը փոխարինել «հավելվածում» բառով.
7) հավելվածի 3-րդ կետում «259-րդ հոդվածի 1-ին կետի» բառերը փոխարինել «183-րդ հոդվածի» բառերով.
8) հավելվածի 4-րդ կետում «202-րդ հոդվածի 1-ին մասով» բառերը փոխարինել «126-րդ հոդվածի 1-ին մասով» բառերով.
9) հավելվածի 5-րդ, 6-րդ, 8-րդ և 13-րդ կետերում «սույն կարգի» բառերը փոխարինել «սույն հավելվածի» բառերով.
10) հավելվածի 9-րդ կետում «10 աշխատանքային օրվա ընթացքում» բառերը փոխարինել «3 աշխատանքային օրվա ընթացքում, «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 130-րդ հոդվածի դրույթներին համապատասխան» բառերով.
11) հավելվածի 10-րդ կետում «202-րդ հոդվածով» բառերը փոխարինել «127-րդ հոդվածով» բառերով.
12) հավելվածի 13-րդ կետում «ապրանքների վերամշակման թույլտվություն ստացած (ստացող) անձին է վերադարձնում փոխարինման թույլտվության ստանալու մասին դիմումը և դիմումին կից ներկայացված փաստաթղթերը` նշելով վերադարձման պատճառը:» բառերը փոխարինել «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 130-րդ հոդվածին համապատասխան մերժում է փոխարինման թույլտվության տրամադրումը` նշելով մերժման պատճառները» բառերով.
13) հավելվածի 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«14. Եթե վերամշակման գործողությունը հանդիսանում է վերանորոգումը, ապա «Վերամշակում` մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով ձևակերպված և համարժեք օտարերկրյա ապրանքներով փոխարինված վերամշակման արդյունքը ձեռք է բերում օտարերկրյա ապրանքի կարգավիճակ` ապրանքների վերամշակման թույլտվության մեջ սահմանված վերամշակման ժամկետի ընթացքում դրանց փոխարինման գործողության իրականացումից և մաքսային ընթացակարգն ավարտելու համար ներկայացված մաքսային հայտարարագրով հայտարարագրված ապրանքների բացթողումից հետո:».
14) հավելվածի NN 1 և 2 ձևերում «ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» բառերը փոխարինել «ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. մարտի 9
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 9 մարտի 2023 թվական: