Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1566-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 մարտի 2023 թվականի N 300-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1566-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի «Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1566-Ն որոշման (այսուհետ` որոշում) 2-րդ կետի 4-րդ ենթակետը և N 4 հավելվածը ճանաչել ուժը կորցրած:

2. Որոշման N 1 հավելվածում`

1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն կարգով կարգավորվում են «Պետական նպաստների մասին» օրենքի (այսուհետ` օրենք)`

1) 7-րդ գլխով սահմանված կարգով մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը (այսուհետ` խնամքի նպաստ) նշանակելու և վճարելու հետ կապված հարաբերությունները և

2) 7.1-ին գլխով սահմանված կարգով խնամքի նպաստը նշանակելու և վճարելու հետ կապված հարաբերությունները:».

2) 2-րդ կետի 2-րդ և 2.1-ին ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ և լրացնել նոր` 2.2-րդ ենթակետով`

«2) ծնող` մինչև 2023 թվականի հունվարի 1-ը ծնված երեխաների դեպքում` օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխաների դեպքում` օրենքի 28.3-րդ հոդվածի 1-ին մասում նշված անձ.

2.1) խնամքի արձակուրդում գտնվող ծնող` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ` խնամքի արձակուրդ) գտնվող ծնող, ում օրենքով սահմանված կարգով նշանակվում և վճարվում է խնամքի նպաստը.

2.2) գյուղական բնակավայրում բնակվող ծնող կամ գյուղաբնակ ծնող` Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքով սահմանված` գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված և փաստացի բնակվող ծնող, ում օրենքով սահմանված կարգով նշանակվում և վճարվում է խնամքի նպաստը.».

3) 2-րդ կետի 4-րդ ենթակետում «4) տարածքային բաժին» բառերը փոխարինել «3) տարածքային բաժին» բառերով, իսկ «որն ունի խնամքի արձակուրդում գտնվող ծնող և (կամ) գյուղական բնակավայրում բնակվող ծնող» բառերը փոխարինել «ում խնամքի կապակցությամբ ծնողը ձեռք է բերում խնամքի նպաստի իրավունք» բառերով.

4) 2-րդ կետի 9-րդ և 10-րդ ենթակետերը ճանաչել ուժը կորցրած.

5) 3-րդ կետից հանել «խնամքի արձակուրդում գտնվող» բառերը և «վճարվում է, եթե» բառերից հետո լրացնել «խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ» բառերով.

6) 7-րդ կետը «գտնվող ծնողին» բառերից հետո լրացնել «մինչև 2023 թվականի հունվարի 1-ը ծնված երեխայի խնամքի կապակցությամբ» բառերով.

7) 7.1-ին կետը «բնակվող ծնողին» բառերից հետո լրացնել «մինչև 2023 թվականի հունվարի 1-ը ծնված երեխայի խնամքի կապակցությամբ» բառերով, 1-ին ենթակետից հանել «երեխայի ծննդյան կամ» բառերը, 2-րդ ենթակետում «սույն կարգի 6-րդ կետում նշված որոշումն ընդունելու» բառերը փոխարինել «խնամքի նպաստի համար դիմելու» բառերով, 3-րդ ենթակետից հանել «կամ խնամքի նպաստի համար դիմելու» բառերը, 7-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ ենթակետով`

«8) դիմումը ներկայացվել է 2023 թվականի դեկտեմբերի 31-ից հետո:».

8) 7.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.2-րդ կետով`

«7.2. Տարածքային բաժինը մերժում է 2023 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի ծնողին խնամքի նպաստ նշանակելը, եթե դիմումը ներկայացվել է երեխայի երկու տարին լրանալու օրվանից հետո կամ դիմելու օրվա դրությամբ`

1) ծնողը կամ երեխան հաշվառված չեն Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով.

2) ծնողն օտարերկրյա քաղաքացի է և երեխայի ծննդյան օրվա դրությամբ առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված չէ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով.

3) երեխան գտնվում է բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատանը) կամ ունի առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ.

4) երեխան, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշմամբ սահմանված` Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության, դիմելու օրվա դրությամբ չի գտնվել Հայաստանի Հանրապետությունում.

5) չեն ներկայացվել անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները).

6) նույն երեխայի խնամքի կապակցությամբ արդեն նշանակվել է խնամքի նպաստ երեխայի մյուս ծնողին:».

9) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«14. Խնամքի նպաստը նշանակվում է ծնողի կամ այլ անձի` տարածքային բաժին ներկայացրած դիմումի կամ սույն կարգի 40-րդ կետի համաձայն առցանց ներկայացված տեղեկատվության հիման վրա:».

10) 15-րդ կետի առաջին նախադասությունում «երեխայի (երեխաների) ծննդյան» բառերը փոխարինել «երեխայի խնամքի» բառերով, «ներկայացվում դիմում» բառերից հետո լրացնել «կամ սույն կարգի 40-րդ կետի համաձայն` առցանց տեղեկատվություն» բառերով, 3-րդ նախադասությունը հանել.

11) 15-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1-ին կետով`

«15.1. Ծնողի` խնամքի արձակուրդում գտնվելու հանգամանքը ճշտելու համար հիմք են ընդունվում ծնողի` խնամքի արձակուրդում գտնվելու վերաբերյալ «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանված տեղեկատվական բազայից ստացված տվյալները կամ սույն կարգի 4-րդ կետով սահմանված կարգով ներկայացված տեղեկանքը:».

12) 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«18. Եթե խնամքի նպաստը նշանակվել և վճարվում է երկու և ավելի երեխաների համար, ապա սույն կարգի 16-րդ կետի հիման վրա դադարեցվում է այն երեխայի խնամքի կապակցությամբ նշանակված խնամքի նպաստ ստանալու իրավունքը, որին վերաբերում է ստացված տեղեկատվությունը կամ դիմումը:».

13) 14.1-ին, 19-րդ, 22-րդ, 24.1-ին, 26.4-րդ, 26.5-րդ, 30-րդ, 31-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած.

14) 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«20. Օրենքով սահմանված դեպքերում երեխայի` Հայաստանի Հանրապետությունից բացակայելու հանգամանքը ճշտվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշմամբ սահմանված` Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում առկա` երեխայի կողմից Հայաստանի Հանրապետության սահմանը հատելու մասին տեղեկատվության հիման վրա:».

15) 21-րդ կետի 1-ին նախադասությունում «խնամքի արձակուրդում գտնվող» բառերը փոխարինել «խնամքի նպաստ նշանակվել է օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա և» բառերով.

16) 22.1-ին կետի 1-ին նախադասությունում «Խնամքի արձակուրդում գտնվող» բառերը փոխարինել «Եթե խնամքի նպաստ նշանակվել է օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա և» բառերով, իսկ վերջին նախադասությունում «գրանցման մասին հայտը» բառերը փոխարինել «գրանցման հայտը» բառերով.

17) 23-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 23.1-23.3-րդ կետերով`

«23.1. Սույն որոշման 1.1-ին կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված նպաստի չափը փոխվում է նաև դիմումի հիման վրա, եթե`

1) դիմումին կից ներկայացվել է սույն կարգի 4-րդ կետում նշված տեղեկանքը կամ

2) դիմումով տեղեկացվել է, որ գործատուն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1676-Ն որոշմամբ սահմանված կարգով ներկայացված գրանցման հայտի հիման վրա ճշտել է խնամքի արձակուրդն ավարտվելու (այդ թվում` խնամքի արձակուրդը մինչև ժամկետը լրանալը ընդհատվելու) մասին տեղեկատվությունը (կամ չեղարկել է գրանցման հայտը):

23.2. Սույն կարգի 23.1-ին կետում նշված դեպքում նպաստի պակաս վճարված գումարները (վճարման ենթակա և վճարված գումարների տարբերությունը) վճարվում են դիմումը ներկայացվելու ամսվան նախորդող ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում ծնողն ունեցել է խնամքի նպաստ ստանալու իրավունք: Սույն կետում նշված կարգով հաշվարկված պակաս վճարված նպաստի գումարները վճարվում են դիմելու ամսվան հաջորդող ամսվա վճարման ցուցակով:

23.3. Սույն կարգի 23.1-ին կետում նշված դեպքում նպաստի ավել վճարված գումարները (վճարման ենթակա և վճարված գումարների տարբերությունը) հետ են գանձվում օրենքի 37-րդ հոդվածով սահմանված կարգով:».

18) 24-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ`

«24. Խնամքի նպաստը վճարվում է ծնողի դիմումի հիման վրա` անկանխիկ եղանակով: Եթե ծնողն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է, ապա խնամքի նպաստը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով` ծնողի դիմումի հիման վրա: Խնամքի նպաստի վճարման եղանակը կամ բանկն ընտրելու (փոխելու) համար ծնողը դիմում է տարածքային բաժին: Անկանխիկ եղանակով վճարելու համար դիմումում նշվում է բանկի անվանումը, որտեղից ծնողը ցանկանում է ստանալ խնամքի նպաստը:».

19) 25-րդ կետից հանել «կամ ազգային օպերատորի մոտ բացված հաշվարկային հաշվին» բառերը.

20) 26.1-ին կետում «նույն հոդվածով» բառերը փոխարինել «այդ մասով» բառերով, «վճարող կազմակերպության» բառերը փոխարինել «բանկի» բառով.

21) 26.2-րդ կետում «կազմակերպությունը (բանկը կամ ազգային օպերատորը)» բառերը փոխարինել «բանկը» բառով, «ըստ վճարող կազմակերպությունների» բառերը փոխարինել «բանկերի» բառով.

22) 26.3-րդ կետում «վճարող կազմակերպությունները» բառերը փոխարինել «բանկերը» բառով, «վճարող կազմակերպություն» բառերը փոխարինել «բանկ» բառով, «վճարող կազմակերպության» բառերը փոխարինել «բանկի» բառով.

23) 34-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 34.1-ին կետով`

«34.1. Ծնողի մահվան դեպքում երեխայի մյուս ծնողին նշանակվում է խնամքի նպաստ, եթե դիմումը ներկայացնելու ամսվա 1-ի դրությամբ այդ ծնողն ունի խնամքի նպաստի իրավունք:».

24) 35-րդ կետից հանել «կամ ազգային օպերատորի» բառերը.

25) 36-րդ և 37-րդ կետերից հանել «կամ ծնողի հաշվարկային հաշվին» բառերը, իսկ 37-րդ կետից հանել նաև «կամ լիազորված անձի հաշվարկային հաշվին» բառերը.

26) 40-րդ կետը վերջում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ`

«Առցանց ներկայացված տեղեկատվության հիման վրա փոխվում է նաև բանկը:».

27) 41-րդ կետում «www.ssa.am» բառերը փոխարինել «www.socservice.am» բառերով.

28) 42-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 42.1-ին կետով`

«42.1. Դիմումով, այդ թվում` առցանց դիմումով, մուտքագրված տվյալների հիման վրա բանկը փոխվում է ինքնաշխատ եղանակով:»:

3. Որոշման N 3 հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետում «27-րդ հոդվածով» բառերը փոխարինել «7-րդ և 7.1-ին գլուխներով» բառերով, իսկ 2-րդ ենթակետում «հոդվածում» բառը փոխարինել «կամ 28.3-րդ հոդվածներում» բառերով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` մինչև 2023 թվականի մարտի 20-ն ապահովել 2023 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի խնամքի կապակցությամբ խնամքի նպաստի նշանակումը և վճարումը կատարելու համար անհրաժեշտ ծրագրային ապահովման մշակումն ու ներդրումը:

6. Սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը 2025 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. մարտի 9

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 9 մարտի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.03.2023
N 300-Ն
Որոշում