ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-29-Ո-97
2023թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԾԱԽՍԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ՆԱԽԱՀԱՇԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, Կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի թիվ 706-Ն որոշման հավելվածի 9-րդ կետի 1-ին ենթակետով և հիմք ընդունելով Կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2111-Ն որոշումը` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հաստատել 2023 թվականի պետական բյուջեով հատկացված «Սոցիալական փաթեթների ապահովում» 1015 ծրագրի «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» 12001 միջոցառմամբ նախատեսված`
1) Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ` Դատական դեպարտամենտի 2023 թվականի ծախսերի նախահաշիվը` համաձայն հավելված 1-ի.
2) Վճռաբեկ դատարանի 2023 թվականի ծախսերի նախահաշիվը` համաձայն հավելված 2-ի.
3) Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2023 թվականի ծախսերի նախահաշիվը` համաձայն հավելված 3-ի.
4) Վերաքննիչ քրեական դատարանի 2023 թվականի ծախսերի նախահաշիվը` համաձայն հավելված 4-ի.
5) Վերաքննիչ վարչական դատարանի 2023 թվականի ծախսերի նախահաշիվը` համաձայն հավելված 5-ի.
6) Վարչական դատարանի 2023 թվականի ծախսերի նախահաշիվը` համաձայն հավելված 6-ի.
7) Սնանկության դատարանի 2023 թվականի ծախսերի նախահաշիվը` համաձայն հավելված 7-ի.
8) Հակակոռուպցիոն դատարանի 2023 թվականի ծախսերի նախահաշիվը` համաձայն հավելված 8-ի.
9) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2023 թվականի ծախսերի նախահաշիվը` համաձայն հավելված 9-ի.
10) Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2023 թվականի ծախսերի նախահաշիվը` համաձայն հավելված 10-ի.
11) Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2023 թվականի ծախսերի նախահաշիվը` համաձայն հավելված 11-ի.
12) Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2023 թվականի ծախսերի նախահաշիվը` համաձայն հավելված 12-ի.
13) Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2023 թվականի ծախսերի նախահաշիվը` համաձայն հավելված 13-ի.
14) Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2023 թվականի ծախսերի նախահաշիվը` համաձայն հավելված 14-ի.
15) Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2023 թվականի ծախսերի նախահաշիվը` համաձայն հավելված 15-ի.
16) Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2023 թվականի ծախսերի նախահաշիվը` համաձայն հավելված 16-ի.
17) Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2023 թվականի ծախսերի նախահաշիվը` համաձայն հավելված 17-ի.
18) Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2023 թվականի ծախսերի նախահաշիվը` համաձայն հավելված 18-ի.
19) Դատական կարգադրիչների ծառայության 2023 թվականի ծախսերի նախահաշիվը` համաձայն հավելված 19-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2023թ. մարտի 9
Երևան
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 9 մարտի 2023 թվական: