Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի ԹԻՎ 138-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 փետրվարի 2023 թվականի թիվ 16-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի ԹԻՎ 138-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով հնարավորություն տալ փոխանակման կետերին ինքնուրույն որոշելու իրենց աշխատակիցներին ներկայացվող որակավորման պահանջները և ստանձնելու վերջիններիս մասնագիտական որակավորման համար պատասխանատվություն,

հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2007 թվականի մայիսի 17-ի ««Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ը հաստատելու մասին» թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) Կանոնակարգի 1-ին կետի 2-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած:

2) Կանոնակարգի 3-րդ կետի 9-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած:

3) Կանոնակարգի 4-րդ և 5-րդ կետերի 9-րդ ենթակետերը ճանաչել ուժը կորցրած:

4) Կանոնակարգի 10-րդ կետի 3-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած:

5) Կանոնակարգի գլուխ 4-ը ճանաչել ուժը կորցրած:

6) Կանոնակարգի գլուխ 5-ի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ԳԼՈՒԽ 5. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՆԱԽԿԻՆՈՒՄ ՆԵՐԴԻՐ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐԻՆ ՆՈՐ ՆԵՐԴԻՐՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ»:

7) Կանոնակարգի 37-րդ կետի 6-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած:

8) Կանոնակարգի 40-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:

9) Կանոնակարգի 43-րդ կետում «Եթե 35-րդ, 37-րդ, 40-րդ և 41-րդ կետերով» բառերը փոխարինել «Եթե 35-րդ, 37-րդ և 41-րդ կետերով» բառերով:

10) Կանոնակարգի գլուխ 6-ի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ԳԼՈՒԽ 6. ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ»:

11) Կանոնակարգի 45-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:

12) Կանոնակարգի 46-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«46. Կենտրոնական բանկը կորած կամ օգտագործման համար ոչ պիտանի դարձած լիցենզիայի և (կամ) լիցենզիայի ներդիրի կրկնօրինակը փոխանակման կետին է հանձնում պահանջվող բոլոր փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում:»:

13) Կանոնակարգի 47-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«47. Լիցենզիայի և (կամ) լիցենզիայի ներդիրի կրկնօրինակի վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը:»:

14) Կանոնակարգի 50-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:

15) Կանոնակարգի 85-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«85. Արտարժույթի առուվաճառքի գործառնություններ կարող են իրականացնել միայն Կենտրոնական բանկի տրամադրած լիցենզիայի ներդիրում ընդգրկված աշխատակիցները: Փոխանակման կետի աշխատակիցը (աշխատակիցները) փոխանակման կետի լիցենզիային կից ներդիրում ընդգրկվելու դեպքում համարվում է «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված որակավորման վկայական ստացած:»:

16) Կանոնակարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 85.1-րդ կետով.

«85.1. Փոխանակման կետի աշխատակիցը փոխանակման կետի նախաձեռնությամբ փոխանակման կետի լիցենզիային կից ներդիրից հանվելու դեպքում չի համարվում «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված որակավորման վկայականից զրկված:»:

17) Կանոնակարգի Հավելվածներ 1-ի, 2-ի, 9-ի «Աշխատակցի մասին» աղյուսակի 1.9-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած:

18) Կանոնակարգի Հավելված 6-ը, 7-ը, 10-ը ճանաչել ուժը կորցրած:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ              Մ. ԳԱԼՍՏՅԱՆ

 

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 9 մարտի 2023 թվական:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
28.02.2023
N 16-Ն
Որոշում