Սեղմել Esc փակելու համար:
ՆԱՐԻՆԵ ՖԱՀՐԱԴՅԱՆԻՆ ԵՎ ՎԱՐԴԱՆ ԲԱԲԱՅԱՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԱՐԻՆԵ ՖԱՀՐԱԴՅԱՆԻՆ ԵՎ ՎԱՐԴԱՆ ԲԱԲԱՅԱՆԻՆ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 մարտի 2023 թվականի N 262-Ա

 

ՆԱՐԻՆԵ ՖԱՀՐԱԴՅԱՆԻՆ ԵՎ ՎԱՐԴԱՆ ԲԱԲԱՅԱՆԻՆ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչության հարկային համագործակցության բաժնի գլխավոր հարկային տեսուչ Նարինե Ֆահրադյանին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի համալիր հարկային ստուգումների վարչության ստուգումների թիվ 3 բաժնի գլխավոր հարկային տեսուչ Վարդան Բաբայանին 2023 թվականի մարտի 13-18-ը գործուղել Հնդկաստանի Հանրապետություն (Նագպուր)` «Տեղեկատվության փոխանակման կարևոր դերը անդրսահմանային գործարքների ստուգումների համատեքստում» միջոցառմանը մասնակցելու նպատակով:

2. Նարինե Ֆահրադյանի և Վարդան Բաբայանի` Հնդկաստանի Հանրապետություն գործուղման ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Նարինե Ֆահրադյանի և Վարդան Բաբայանի` Հնդկաստանի Հանրապետություն գործուղման օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հնդկաստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. մարտի 10

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
10.03.2023
N 262-Ա
Որոշում