Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՈՒ ...

 

 

040.0887.271200

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«27» դեկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 դեկտեմբերի 2000 թվականի N 887

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՈՒ ՊԱՐՏԱԴԻՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՈՒՂԵԿՑՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 27 հոդվածի 3-րդ կետի «բ» և «գ» ենթակետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով ապրանքների և տրանսպորտային միջոցների տարանցիկ փոխադրման ու պարտադիր մաքսային ուղեկցման դեպքերը սահմանելու կարգը (կցվում է):

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հուլիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ ավտոմոբիլային փոխադրումների մասին» N 573 որոշման 2, 3, 4, 5, 8 և 9-րդ կետերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 1-ից:

(որոշումը փոփ. 04.08.05 թիվ 1168-Ն որոշում)

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2000 թվականի

դեկտեմբերի 27-ի N 887 որոշմամբ

 

ԿԱՐԳ

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՈՒ ՊԱՐՏԱԴԻՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՈՒՂԵԿՑՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է «Տարանցիկ փոխադրում» մաքսային ռեժիմով հայտարարագրված (այսուհետև` տարանցվող) ապրանքները և տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տեղափոխելու հետ կապված մաքսային ձևակերպումների ու մաքսային հսկողության իրականացման կարգը և տարանցվող ապրանքների ու տրանսպորտային միջոցների պարտադիր մաքսային ուղեկցման դեպքերը:

i

2. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված հասկացությունները սույն կարգում օգտագործվում են նույն իմաստով:

3. Ապրանքները և տրանսպորտային միջոցները «Տարանցիկ փոխադրում» մաքսային ռեժիմով հայտարարագրվում են այն մաքսային կետում, որով այդ ապրանքները և տրանսպորտային միջոցները ներմուծվում են Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք:

4. Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տարանցվող ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխումն սկսվում է մուտքի մաքսային մարմնի կողմից «Տարանցիկ փոխադրում» մաքսային ռեժիմով դրանց բացթողման պահից:

i

5. Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տարանցվող ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխումը «տարանցիկ փոխադրում» մաքսային ռեժիմով իրականացվում է մաքսային ապահովումների կիրառմամբ` առանց պարտադիր մաքսային ուղեկցման` բացառությամբ տարանցվող ապրանքների և տրանսպորտային միջոցների վրա մաքսային ապահովումների կիրառման անհնարինության կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերի:

(5-րդ կետը փոփ. 19.04.12 թիվ 543-Ն որոշում)

6. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզիա ստացած մաքսային փոխադրող հանդիսացող անձանց կողմից տարանցվող ապրանքների տեղափոխումը կատարվում է առանց պարտադիր մաքսային ուղեկցման:

7. Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տարանցվող ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխումն ավարտված է համարվում` սկսած այն պահից, երբ այդ ապրանքները և տրանսպորտային միջոցները ներկայացվում են ելքի մաքսային մարմին:

i

8. Մուտքի մաքսային մարմնում ձևակերպող տեսուչի անձնական կնիքով կնքվում են տարանցվող ապրանքների և տրանսպորտային միջոցների ուղեկցող փաստաթղթերը (այսուհետև` ուղեկցող փաստաթղթեր) (հաշիվ-ապրանքագիր, բեռնագիր, մատակարարման պայմանագիր և այլն): Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքում տարանցվող ապրանքների և տրանսպորտային միջոցների արտահանման ժամանակ մաքսային ձևակերպումների համար հիմք են հանդիսանում տարանցվող ապրանքների և տրանսպորտային միջոցների այն ուղեկցող փաստաթղթերը, որոնք հաստատված են մուտքի մաքսային մարմնի տեսուչի անձնական կնիքով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում նոր բեռնագիր լրացվելու դեպքի, երբ մաքսային ձևակերպումների համար հիմք է ընդունվում նաև Հայաստանի Հանրապետության տարածքում լրացված բեռնագիրը:

(8-րդ կետը փոփ. 04.08.05 թիվ 1168-Ն որոշում)

i

8.1. Տարանցվող ապրանքների փոխադրման համար օգտագործվող տրանսպորտային միջոցը (միջոցները) հայտարարագրվում է (են) տարանցվող բեռից առանձին` առանձին մաքսային հայտարարագիր լրացնելու ճանապարհով կամ օգտագործելով տարանցվող ապրանքների համար ներկայացվող մաքսային հայտարարագրի լրացուցիչ թերթիկը:

(8.1-րդ կետը լրաց. 04.08.05 թիվ 1168-Ն որոշում)

9. (9-րդ կետն ուժը կորցրել է 24.09.10 թիվ 1241-Ն որոշում)

i

10. Մուտքի և ելքի մաքսային մարմիններում տարանցվող ապրանքները և տրանսպորտային միջոցները ենթակա են մաքսային զննման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:

(10-րդ կետը փոփ. 25.06.04 թիվ 941-Ն որոշում)

 

II. «ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՁԵՎԵՐԸ

 

11. Տարանցվող ապրանքները և տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով կարող են տեղափոխվել հետևյալ ձևերով`

ա) պարզ տարանցում,

բ) բարդ տարանցում:

 

III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆՑՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ «ՊԱՐԶ ՏԱՐԱՆՑՈՒՄ» ՁԵՎԸ

 

12. Տարանցիկ փոխադրման այս ձևը կիրառվում է, երբ տարանցվող ապրանքները Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տեղափոխվում են այլ ապրանքներով չբեռնված տրանսպորտային միջոցներով, որոնք տեղափոխման ժամանակ չեն լրաբեռնվում կամ բեռնաթափվում:

i

13. Մուտքի մաքսային մարմնում լրացվում է մաքսային հայտարարագիր` 3 օրինակից: Լրացված հայտարարագրի օրինակները բաշխվում են հետևյալ կերպ`

ա) առաջին օրինակը պահվում է մուտքի մաքսային մարմնում, որտեղ այն պահվում է հսկողության տակ` մինչև ելքի մաքսային մարմնի կողմից ապրանքների բացթողման արտացոլումը հայտարարագրերի լրացման ավտոմատացված համակարգում կամ սույն կարգի 18-րդ կետով նախատեսված հիմքով մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ գործի վարույթ սկսելը: Ընդ որում, հայտարարագրի ընդունումից հետո վերադաս մաքսային մարմին է ուղարկվում ռադիոհեռագիր` նշելով հայտարարագրի տվյալները.

բ) երկրորդ և երրորդ օրինակները տրվում են ապրանքներ տեղափոխող անձին, որը երկրորդ օրինակը պահում է իր մոտ, իսկ երրորդ օրինակը տարանցիկ փոխադրման ավարտի պահին ներկայացնում ելքի մաքսային մարմին.

գ) հայտարարատուի կողմից մաքսային հայտարարագիրը, մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկությունները մաքսային մարմին ներկայացվելուց և ընդունվելուց հետո մաքսային ձևակերպումներն իրականացվում են առավելագույնը երեք ժամվա ընթացքում, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:

(13-րդ կետը փոփ. 24.09.10 թիվ 1241-Ն, 19.04.12 թիվ 543-Ն որոշումներ)

i

14. Մուտքի մաքսային մարմինը, հաշվի առնելով տրանսպորտային տվյալ միջոցի տեխնիկական հնարավորությունները, տարանցվող ապրանքի առանձնահատկությունները, տարանցման երթուղին և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված առավելագույն ժամկետը, որոշում է ելքի մաքսային մարմին հասցնելու ժամկետները և ստուգում դրա առկայությունը հայտարարագրում:

(14-րդ կետը փոփ. 04.08.05 թիվ 1168-Ն, 24.09.10 թիվ 1241-Ն որոշումներ)

i

14.1. Հայտարարատուն, ի թիվս հայտարարագրման ենթակա այլ տեղեկությունների, մաքսային հայտարարագրի համապատասխան սյունակում նշում է ելքի մաքսային մարմինը:

(14.1-րդ կետը լրաց. 04.08.05 թիվ 1168-Ն որոշում)

15. (15-րդ կետն ուժը կորցրել է 24.09.10 թիվ 1241-Ն որոշում)

i

16. Տարանցվող ապրանքները և տրանսպորտային միջոցները ելքի մաքսային մարմին հասցվելուց հետո ելքի մաքսային մարմնում`

ա) մաքսային ձևակերպումներ իրականացնող պաշտոնատար անձը հայտարարագրերի լրացման ավտոմատացված համակարգում կատարում է նշում ապրանքները ելքի մաքսային մարմին հասցնելու վերաբերյալ, որից հետո իրականացվում է մաքսային հսկողություն. ստուգվում են ուղեկցող փաստաթղթերը, տարանցվող տրանսպորտային միջոցների վրա մուտքի մաքսային մարմնի կողմից դրված մաքսային ապահովումների առկայությունը, ինչպես նաև տրանսպորտային միջոցների (բեռնարկղերի) բեռնաթափման կամ լրաբեռնման հնարավորությունը` առանց մաքսային ապահովումները վնասելու, որից հետո`

բ) եթե մաքսային կանոնների խախտումներ չեն արձանագրվում, ապա թույլատրվում է տարանցվող ապրանքների և տրանսպորտային միջոցների արտահանումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից,

գ) եթե արձանագրվում են մաքսային կանոնների խախտումներ, ապա արգելվում է տարանցվող ապրանքների և տրանսպորտային միջոցների արտահանումը, և օրենքով սահմանված կարգով սկսվում է մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ գործի վարույթը` դրա մասին ոչ ուշ, քան տարանցվող ապրանքները և տրանսպորտային միջոցները ելքի մաքսային մարմին հասցվելու օրվան հաջորդող օրը ռադիոհեռագրով տեղեկացվելով վերադաս մաքսային մարմնին:

(16-րդ կետը փոփ. 24.09.10 թիվ 1241-Ն որոշում)

17. (17-րդ կետն ուժը կորցրել է 24.09.10 թիվ 1241-Ն որոշում)

i

18. Եթե տարանցվող ապրանքները և տրանսպորտային միջոցները հայտարարագրում նշված ժամկետում փաստացի չեն տեղափոխվել ելքի մաքսային մարմնով, ապա մուտքի մաքսային մարմնում կազմվում է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն, և օրենքով սահմանված կարգով սկսվում է վարչական վարույթ:

(18-րդ կետը փոփ. 24.09.10 թիվ 1241-Ն որոշում)

 

IV. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆՑՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ «ԲԱՐԴ ՏԱՐԱՆՑՈՒՄ» ՁԵՎԸ

 

i

19. Տարանցիկ փոխադրման այս ձևը կիրառվում է, երբ տարանցիկ փոխադրման նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցից տարանցիկ փոխադրման ընթացքում պետք է բեռնաթափվեն (կամ լրաբեռնվեն) տարանցիկ փոխադրում կամ այլ մաքսային ռեժիմներով հայտարարագրված ապրանքներ:

(19-րդ կետը փոփ. 04.08.05 թիվ 1168-Ն որոշում)

i

20. Մուտքի մաքսային մարմնում բեռան տարանցվող մասի համար լրացվում է մաքսային հայտարարագիր` երեք օրինակից: Բեռան չտարանցվող մասի մաքսային ձևակերպումներն ու մաքսային հսկողությունն իրականացվում են առանձին (սույն կարգից անկախ)` ընտրված մաքսային ռեժիմի համար Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով: Եթե բեռան չտարանցվող (այլ մաքսային ռեժիմներով հայտարարագրված) մասը պետք է սահմանված կարգի համաձայն մաքսային ձևակերպում ստանա, կամ տարանցման նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցը վերադաս մաքսային մարմնի մաքսատներից կամ մաքսային կետերից (այսուհետև` միջանկյալ մաքսային մարմին) մեկում (մի քանիսում) պետք է լրաբեռնվի այլ մաքսային ռեժիմներով հայտարարագրված ապրանքներում, կամ եթե որևէ միջանկյալ մաքսային մարմնում պետք է փոխվի Հայաստանի Հանրապետության տարածքում տարանցվող ապրանքների փոխադրման նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցը ապա`

ա) մուտքի մաքսային մարմնում տարանցվող ապրանքների համար լրացված հայտարարագրի համապատասխան սյունակում ըստ հերթականության նշվում են միջանկյալ մաքսային մարմինները.

բ) «Տարանցիկ փոխադրում» մաքսային ռեժիմով լրացված հայտարարագրի օրինակները բաշխվում են սույն կարգի 13-րդ կետում նշված կարգով, իսկ փոխադրման ամփոփագրերի շրջանառությունն իրականացվում է վերադաս մաքսային մարմնի կողմից սահմանված կարգով: Ընդ որում, հայտարարագրի ընդունումից հետո վերադաս մաքսային մարմին է ուղարկվում ռադիոհեռագիր` նշելով հայտարարագրի տվյալները:

«Տարանցիկ փոխադրում» մաքսային ռեժիմով լրացված հայտարարագրի օրինակները բաշխվում են սույն կարգի 13-րդ կետում նշված կարգով, իսկ փոխադրման ամփոփագրերի շրջանառության կարգը վերադաս մաքսային մարմնի կողմից սահմանվում է առանձին` սույն կարգից անկախ: Ընդ որում, նախքան հայտարարագրի առաջին օրինակը վերադաս մաքսային մարմին ուղարկելը նույն հասցեով ուղարկվում է ռադիոհեռագիր` նշելով հայտարարագրի և փոխադրման ամփոփագրի տվյալները (բովանդակությունը):

(20-րդ կետը փոփ. 04.08.05 թիվ 1168-Ն, 24.09.10 թիվ 1241-Ն որոշումներ)

i

21. Մուտքի մաքսային մարմինը, հաշվի առնելով տրանսպորտային տվյալ միջոցի տեխնիկական հնարավորությունները, տարանցվող ապրանքի առանձնահատկությունները, տարանցման երթուղին և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված առավելագույն ժամկետը, որոշում է ելքի մաքսային մարմին հասցնելու ժամկետները և ստուգում դրա առկայությունը հայտարարագրում:

(21-րդ կետը փոփ. 04.08.05 թիվ 1168-Ն, 24.09.10 թիվ 1241-Ն որոշումներ)

i

21.1. Հայտարարատուն, ի թիվս հայտարարագրման ենթակա այլ տեղեկությունների, մաքսային հայտարարագրի համապատասխան սյունակում նշում է ելքի մաքսային մարմինը: Եթե նախատեսվում է Հայաստանի Հանրապետության տարածքում տարանցվող ապրանքների փոխադրման նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցի փոփոխություն, ապա հայտարարատուն մաքսային հայտարարագրում նշում է դրա մասին և միևնույն ժամանակ նշում է տրանսպորտային միջոցի փոփոխության վայրը:

(21.1-րդ կետը լրաց. 04.08.05 թիվ 1168-Ն, փոփ. 24.09.10 թիվ 1241-Ն որոշումներ)

21.2. Հայաստանի Հանրապետության տարածքում տարանցվող ապրանքների փոխադրման համար օգտագործվող տրանսպորտային միջոցի փոփոխությունը կարող է տեղի ունենալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն սահմանված մաքսային ձևակերպումների իրականացման վայրերում:

(21.2-րդ կետը լրաց. 04.08.05 թիվ 1168-Ն որոշում)

i

21.3. Մաքսային հսկողություն իրականացնող մաքսային մարմնի պաշտոնատար անձը տրանսպորտային միջոցի փոփոխության դեպքում հայտարարագրի դարձերեսին կատարում է նշում փոփոխված տրանսպորտային միջոցի տվյալների վերաբերյալ և հաստատում անձնական կնիքով:

(21.3-րդ կետը լրաց. 24.09.10 թիվ 1241-Ն որոշումներ)

22. (22-րդ կետն ուժը կորցրել է 24.09.10 թիվ 1241-Ն որոշում)

i

23. Բեռն առաջին միջանկյալ մաքսային մարմին հասցնելուց հետո մաքսատանը հանվում են մուտքի մաքսային մարմնի կողմից դրված մաքսային ապահովումները (եթե այդպիսիք կան), բեռնաթափվում է բեռան այն մասը, որը ենթակա է մաքսային ձևակերպման, տվյալ մաքսային մարմնում կամ (և) լրաբեռնվում են այն ապրանքները, որոնք, մաքսային ձևակերպում ստացած լինելով տվյալ մաքսատանը, պետք է փոխադրվեն տարանցման նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցով կամ տարանցվող ապրանքները վերաբեռնվում են այլ տրանսպորտային միջոցի վրա: Այնուհետև, հնարավորության դեպքում, տարանցման նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցի վրա դրվում են մաքսային ապահովումներ, որոնց վերաբերյալ մաքսային մարմնի պաշտոնատար անձը հայտարարագրի դարձերեսին կատարում է նշումներ և հաստատում անձնական կնիքով, բեռը և բեռի փոխադրման համար օգտագործվող տրանսպորտային միջոցը` փոխադրման ամփոփագրի հետ միասին, ուղարկվում է հաջորդ միջանկյալ մաքսային մարմին կամ, դրա բացակայության դեպքում` ելքի մաքսային մարմին: Յուրաքանչյուր հաջորդ միջանկյալ մաքսային մարմնում հանվում են նախորդ միջանկյալ մաքսային մարմնի կողմից դրված մաքսային ապահովումները, որից հետո մաքսային ձևակերպումները և հսկողությունն իրականացվում են նույն կարգով, ինչ առաջին միջանկյալ մաքսային մարմնում:

(23-րդ կետը փոփ. 04.08.05 թիվ 1168-Ն, 24.09.10 թիվ 1241-Ն որոշումներ)

24. (24-րդ կետն ուժը կորցրել է 19.04.12 թիվ 543-Ն որոշում)

i

25. Տարանցվող ապրանքները և տրանսպորտային միջոցները ելքի մաքսային մարմին հասցվելուց հետո ելքի մաքսային մարմնում`

ա) մաքսային ձևակերպումներ իրականացնող պաշտոնատար անձը հայտարարագրերի լրացման ավտոմատացված համակարգում կատարում է նշում ապրանքները ելքի մաքսային մարմին հասցնելու վերաբերյալ, որից հետո իրականացվում է մաքսային հսկողություն. ստուգվում են ուղեկցող փաստաթղթերը, տարանցվող տրանսպորտային միջոցների վրա վերջին միջանկյալ մաքսային մարմնի կողմից դրված մաքսային ապահովումների առկայությունը, ինչպես նաև տրանսպորտային միջոցների (բեռնարկղերի) բեռնաթափման կամ լրաբեռնման հնարավորությունը` առանց մաքսային ապահովումները վնասելու, որից հետո`

բ) եթե մաքսային կանոնների խախտումներ չեն արձանագրվում, ապա թույլատրվում է տարանցվող ապրանքների և տրանսպորտային միջոցների, ինչպես նաև այլ մաքսային ռեժիմներով բաց թողնված ապրանքների արտահանումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից,

գ) եթե արձանագրվում են մաքսային կանոնների խախտումներ, ապա արգելվում է տարանցվող ապրանքների և տրանսպորտային միջոցների, ինչպես նաև այլ մաքսային ռեժիմներով բաց թողնված ապրանքների արտահանումը, և օրենքով սահմանված կարգով սկսվում է մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ գործի վարույթը` դրա մասին ոչ ուշ, քան տարանցվող ապրանքները և տրանսպորտային միջոցները ելքի մաքսային մարմին հասցվելու օրվան հաջորդող օրը ռադիոհեռագրով տեղեկացվելով վերադաս մաքսային մարմնին:

(25-րդ կետը փոփ. 24.09.10 թիվ 1241-Ն որոշում)

26. (26-րդ կետն ուժը կորցրել է 24.09.10 թիվ 1241-Ն որոշում)

i

27. Եթե տարանցվող ապրանքները և տրանսպորտային միջոցները հայտարարագրում նշված ժամկետում փաստացի չեն տեղափոխվել ելքի մաքսային մարմնով, ապա մուտքի մաքսային մարմնում կազմվում է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն, և օրենքով սահմանված կարգով սկսվում է վարչական վարույթ:

(27-րդ կետը փոփ. 24.09.10 թիվ 1241-Ն որոշում)

 

V. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆՑՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

28. Անհաղթահարելի ուժի ազդեցության պատճառով տարանցիկ փոխադրումը սահմանված ժամկետում ավարտել չկարողանալու դեպքում ապրանքներ տեղափոխող անձը տարանցիկ փոխադրման համար սահմանված ժամկետի ընթացքում` գործող կարգի համաձայն տարանցվող ապրանքներն ու տրանսպորտային միջոցները կարող է հանձնել տարանցման երթուղուն մոտ գտնվող ցանկացած մաքսային մարմին (այսուհետև` ընդունող մաքսային մարմին)` պատասխանատու պահպանության:

i

29. Ընդունող մաքսային մարմինը, ստանալով տարանցվող ապրանքներն ու տրանսպորտային միջոցները պատասխանատու պահպանության հանձնելու մասին դիմումը, դրա մասին նույն օրը ռադիոհեռագրով տեղեկացնում է վերադաս և մուտքի մաքսային մարմիններին` ռադիոհեռագրում նշելով մուտքի մաքսային մարմնի անվանումը, ապրանքների և տրանսպորտային միջոցների մուտքի մաքսային մարմնից բացթողման ամիսը, ամսաթիվը և մուտքի մաքսային մարմնում լրացված հայտարարագրի տեսակն ու գրանցման համարը:

(29-րդ կետը փոփ. 24.09.10 թիվ 1241-Ն որոշում)

30. (30-րդ կետն ուժը կորցրել է 24.09.10 թիվ 1241-Ն որոշում)

i

31. (31-րդ կետն ուժը կորցրել է 24.09.10 թիվ 1241-Ն որոշում)

i

32. Տարանցվող ապրանքների տեղափոխումը վերսկսելու օրը պատասխանատու պահպանության ընդունած մաքսային մարմնի պաշտոնատար անձը հայտարարագրի դարձերեսին նշումներ է կատարում վերսկսման ամսաթվի վերաբերյալ` նշելով ընդունած մաքսային մարմնի անվանումը, և կնքում անձնական կնիքով: Նույն օրը ռադիոհեռագրով տեղեկացնում է վերադաս և մուտքի մաքսային մարմիններին` ռադիոհեռագրում նշելով մուտքի մաքսային մարմնի անվանումը, հայտարարագրի գրանցման ամսաթիվն ու գրանցման համարը և ապրանքների ու տրանսպորտային միջոցների տեղափոխման վերսկսման ամսաթիվը:

(32-րդ կետը փոփ. 24.09.10 թիվ 1241-Ն որոշում)

33. (33-րդ կետն ուժը կորցրել է 24.09.10 թիվ 1241-Ն որոշում)

i

34. (34-րդ կետն ուժը կորցրել է 24.09.10 թիվ 1241-Ն որոշում)

 

i

VI. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՎ (ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՐԿՈՒ ԿԵՏԵՐԻ ՄԻՋԵՎ) ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՓՈՓՈԽՄԱՄԲ

(VI բաժինն ուժը կորցրել է 04.08.05 թիվ 1168-Ն որոշում)

(կարգը փոփ. 25.08.01 թիվ 770, 04.08.05 թիվ 1168-Ն, 22.01.09 թիվ 78-Ն որոշումներ)

Ձև 1

i

_____

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

«Պարզ տարանցում» արարողակարգի դեպքում մուտքի մաքսային մարմնում լրացվող`

տարանցիկ փոխադրվող ապրանքների և տրանսպորտային միջոցների

(1-ին ձևն ուժը կորցրել է 24.09.10 թիվ 1241-Ն որոշում)

(ձև 1-ը փոփ. 25.08.01 թիվ 770, 04.08.05 թիվ 1168-Ն որոշումներ)

 

Ձև 1ա

______

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

«Բարդ տարանցում» արարողակարգի դեպքում մուտքի մաքսային մարմնում լրացվող`

տարանցիկ փոխադրվող ապրանքների և տրանսպորտային միջոցների

(1ա-րդ ձևն ուժը կորցրել է 24.09.10 թիվ 1241-Ն որոշում)

(ձև 1ա-ը փոփ. 04.08.05 թիվ 1168-Ն որոշում)

 

Ձև 2

_____

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

ելքի մաքսային մարմնում լրացվող` տարանցիկ փոխադրվող ապրանքների և

տրանսպորտային միջոցների

(2-րդ ձևն ուժը կորցրել է 24.09.10 թիվ 1241-Ն որոշում)

(ձև 2-ը փոփ. 04.08.05 թիվ 1168-Ն որոշում)

 

Ձև 3

i

_____

                              ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

«Պարզ տարանցում» արարողակարգի դեպքում վերադաս մաքսային մարմնում

լրացվող` տարանցիկ փոխադրվող ապրանքների և տրանսպորտային միջոցների

(3-րդ ձևն ուժը կորցրել է 24.09.10 թիվ 1241-Ն որոշում)

(ձև 3 փոփ. 25.08.01 թիվ 770, 04.08.05 թիվ 1168-Ն որոշումներ)

 

Ձև 3ա

i

______

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

«Բարդ տարանցում» արարողակարգի դեպքում վերադաս մաքսային մարմնում

լրացվող` տարանցիկ փոխադրվող ապրանքների և տրանսպորտային միջոցների

(3ա-րդ ձևն ուժը կորցրել է 24.09.10 թիվ 1241-Ն որոշում)

(ձև 3ա փոփ. 25.08.01 թիվ 770, 04.08.05 թիվ 1168-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.12.2000
N 887
Որոշում