Սեղմել Esc փակելու համար:
ՀՈՂԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՈՂԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0892.281200

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«28» դեկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 դեկտեմբերի 2000 թվականի N 892

 

ՀՈՂԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ջրհան կայան կառուցելու նպատակով «Արեգ-Վահագն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սահմանված կարգով հողամաս հատկացնելու համար Արմավիրի մարզի Բագարանի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն համարվող պահուստային ֆոնդի անօգտագործելի հողերից 1,5 հեկտար փոխադրել ջրային ֆոնդի հողերի կատեգորիա:

2. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Արմավիրի մարզպետի վրա:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի դեկտեմբերի 28-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.12.2000
N 892
Որոշում