030.0783.100101
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
«ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՏԻ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՌԵԺԻՄԻՑ ՀԱՆՈՒՄՆԵՐԻ ՓՈՒԼԱՅԻՆ ՎԵՐԱՑՄԱՆ ՇՈՒՐՋ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 7-րդ կետով` որոշում եմ.
1. Վավերացնել 1999 թվականի դեկտեմբերի 24-ին Մոսկվայում ստորագրված «Ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին» համաձայնագրի մասնակից պետությունների` ազատ առևտրի ռեժիմից հանումների փուլային վերացման շուրջ խորհրդատվությունների անցկացման ընթացակարգի կանոնների մասին» արձանագրությունը:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
10 հունվարի 2001 թ.
ՆՀ-783