Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԵՐՔԱՇԱՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԵՐՔԱՇԱՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵ ...

 

 

040.0001.080101

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«8» հունվարի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 հունվարի 2001 թվականի N 1

 

i

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԵՐՔԱՇԱՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետին և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 138-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Վաղաժամկետ դադարեցնել Արմավիրի մարզի Բերքաշատի գյուղական համայնքի ղեկավար Վրեժ Եղիկյանի լիազորությունները:

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Արմավիրի Մարզի Բերքաշատի գյուղական համայնքի ընտրատարածքում անցկացնել գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Արմավիրի մարզի Բերքաշատի գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 53890 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին Արմավիրի մարզի Բերքաշատի տեղամասային ընտրական հանձնաժողովի ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն հավելվածի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 8-ից:

 

Հավելված

ՀՀ կառավարության 2001 թ.

հունվարի 8-ի N 1 որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ

 

տեղամասային ընտրական հանձնաժողովի ծախսերի` կապված

Արմավիրի մարզի Բերքաշատի գյուղական համայնքի ղեկավարի

արտահերթ ընտրության նախապատրաստման ու անցկացման հետ

 

________________________________________________________________

NN                  Ծախսերը                            Գումարը

ը/կ                                                     (դրամ)

________________________________________________________________

 1.  Աշխատանքի վարձատրության ֆոնդ                      30000

        այդ թվում`

տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի,

     նախագահի տեղակալի և  քարտուղարի աշխատավարձ        30000

 2.  Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ       15000

 3.  Կապի ծառայության վճարներ                           1000

 4.  Տրանսպորտի ծառայության վճարներ                     5000

 5.  Գրասենյակային ծախսեր                               1000

___________________________________________________________

        ընդամենը                                       52000

 

Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր

     (360 ընտրող + 360 x 0,05)x 5 դրամ                  1890

___________________________________________________________

        Ընդամենը                                       53890

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.01.2001
N 1
Որոշում