Սեղմել Esc փակելու համար:
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԱԽՆԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՍՈՒՄ ...

 

18.06.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 ապրիլի 2023 թվականի N 641-Ն

 

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԶԵՆՔ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ուսումնական հաստատություններին նախնական զինվորական պատրաստության նպատակով ուսումնական զենք և ուսումնական փամփուշտներ հատկացնելու կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 14.06.2024 թիվ 903-Ն որոշում)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:

(վերնագիրն ու տեքստը փոփ. 14.06.2024 թիվ 903-Ն որոշում)

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. ապրիլի 28

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2023 թվականի ապրիլի 27-ի

N 641-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԶԵՆՔ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններին նախնական զինվորական պատրաստության նպատակով ուսումնական զենքի և ուսումնական փամփուշտների հատկացման կարգի հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 14.06.2024 թիվ 903-Ն որոշում)

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 14.06.2024 թիվ 903-Ն որոշում)

3. Ուսումնական զենքի և ուսումնական փամփուշտների անհրաժեշտ քանակության հաշվառումը կատարում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

(3-րդ կետը փոփ. 14.06.2024 թիվ 903-Ն որոշում)

4. Հաշվառման հիման վրա, ուսումնական զենքի և ուսումնական փամփուշտների պահանջվող քանակությունը ճշտելուց հետո, յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն:

(4-րդ կետը փոփ. 14.06.2024 թիվ 903-Ն որոշում)

5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն ստանալով հայտը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությանը (այսուհետ` ոստիկանություն) հատկացնում է Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունների համար նախատեսված ուսումնական զենքը և ուսումնական փամփուշտները:

(5-րդ կետը փոփ. 14.06.2024 թիվ 903-Ն որոշում)

6. Ոստիկանությունն ուսումնական հաստատություններին ուսումնական զենքի և ուսումնական փամփուշտների հատկացումն իրականացնում է ոստիկանության կառուցվածքային տարածքային ստորաբաժանումների միջոցով:

(6-րդ կետը փոփ. 14.06.2024 թիվ 903-Ն որոշում)

7. Ոստիկանության կառուցվածքային տարածքային ստորաբաժանման համապատասխան ծառայողն ստուգում է ուսումնական հաստատություններում ուսումնական զենքի և ուսումնական փամփուշտների պահման պայմանները և կազմում համապատասխան ակտ:

(7-րդ կետը փոփ. 14.06.2024 թիվ 903-Ն որոշում)

8. Զենք և ուսումնական փամփուշտներ պահելու պայմանների համապատասխանության դեպքում ուսումնական զենքը և ուսումնական փամփուշտները հանձնվում է ուսումնական հաստատության զենքի և ուսումնական փամփուշտների պահպանության համար պատասխանատու անձին և սահմանված կարգով կատարվում է հաշվառում:

(8-րդ կետը փոփ. 14.06.2024 թիվ 903-Ն որոշում)

9. Ուսումնական հաստատությունները վարում են ուսումնական զենքի և ուսումնական փամփուշտների, այդ թվում` նաև ի պահ հանձնված ուսումնական զենքի հաշվառման մատյան:

(9-րդ կետը փոփ. 14.06.2024 թիվ 903-Ն որոշում)

 

Պաշտոնական հրապարակման օրը` 28 ապրիլի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.04.2023
N 641-Ն
Որոշում