Սեղմել Esc փակելու համար:
«ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0038.180101

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«18» հունվարի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հունվարի 2001 թվականի N 38

 

«ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Հողաշինարարության ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերություն` կանոնադրական կապիտալի չափը սահմանելով 100 հազ. դրամ:

2. «Հողաշինարարության ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում ընդգրկել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տնօրինության 100 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով գույքը:

i

3. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 18-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.01.2001
N 38
Որոշում