040.0052.270101
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«27» հունվարի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 հունվարի 2001 թվականի N 52
i
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱՊԱԼԱՏ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱՊԱԼԱՏ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 62-րդ և 67-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Հայաստանի ազգային գրապալատ» պետական ձեռնարկությունը:
2. Ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության ենթակայության «Հայաստանի ազգային գրապալատ» պետական հիմնարկ:
3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտատերերի պահանջները բավարարելուց հետո 10-օրյա ժամկետում «Հայաստանի ազգային գրապալատ» պետական ձեռնարկության մնացած գույքը հանձնել «Հայաստանի ազգային գրապալատ» պետական հիմնարկի տնօրինությանը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը`
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Հայաստանի ազգային գրապալատ» պետական ձեռնարկության լուծարման գործընթացը.
բ) մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով հաստատել «Հայաստանի ազգային գրապալատ» պետական հիմնարկի կանոնադրությունը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 27-ից: