030.0798.190101
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ և 59-րդ հոդվածները` որոշում եմ.
1. Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներ նշանակել`
Տիգրան ՆԱՂԴԱԼՅԱՆԻՆ խորհրդի անդամ (լիազորությունների
ժամկետը` վեց տարի)
Հենրիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ խորհրդի անդամ (լիազորությունների
ժամկետը` չորս տարի)
Վալերի ԱՅԴԻՆՅԱՆԻՆ խորհրդի անդամ (լիազորությունների
ժամկետը` չորս տարի)
Արթուր ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ խորհրդի անդամ (լիազորությունների
ժամկետը` երկու տարի)
Աշոտ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ խորհրդի անդամ (լիազորությունների
ժամկետը` երկու տարի):
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
19 հունվարի 2001 թ.
ՆՀ-798