Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԲՆԱԿԱՆՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒ ...

 

 

031.0747.170101

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԲՆԱԿԱՆՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի բնականոն գործունեությունը ապահովելու նպատակով.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` մինչև 2001 թվականի փետրվարի 12-ը`

ա) Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ապահովել Երևան քաղաքում համապատասխան տարածքով, ինչպես նաև հանձնաժողովի գործունեության համար անհրաժեշտ այլ աշխատանքային պայմաններով.

բ) լուծել 2001 թվականի` հանձնաժողովի պահպանման, ինչպես նաև հանձնաժողովին տրամադրվող տարածքի վերանորոգման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացման հարցը:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին`

ա) մեկամսյա ժամկետում հաստատել հանձնաժողովի կանոնադրությունը, հանձնաժողովի աշխատակազմի կառուցվածքը և թվաքանակը.

բ) տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հանձնաժողովի տարեկան ծախսերի նախահաշիվը.

գ) եռամսյա ժամկետում ընդունել հանձնաժողովի բնականոն գործունեությունը և լիազորությունների իրականացումն ապահովող իրավական ակտեր:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

17 հունվարի 2001 թ.

ՆԿ-747

 

 

pin
ՀՀ Նախագահ
17.01.2001
N ՆԿ-747
Կարգադրություն