041.0001.030101
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3 հունվարի 2001 թվականի N 1
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ, ԼԱՏՎԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ Ի. ԲԵՐԶԻՆՇԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
Եվրոպական խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ, Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ի. Բերզինշի և նրան ուղեկցող անձանց (6 մարդ) 2001 թվականի հունվարի 4-ին Հայաստանի Հանրապետություն այցի կապակցությամբ`
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայությանը` նախապատրաստել այցելության ծրագիրը, ապահովել հյուրերի Հայաստանում գտնվելու ընթացում միջոցառումների իրականացումը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին`
ա) պատվիրակության անդամներին տեղավորել Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տանը և ապահովել նրանց սնունդը.
բ) պատվիրակության սպասարկման համար հատկացնել 1 «Չայկա», 3 «Վոլգա» մակնիշների և 1 բեռնատար ավտոմեքենաներ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել պատվիրակության ընդունումն ու ճանապարհումը պաշտոնական պատվիրակությունների սրահում (անվճար):
4. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` ուղեկցության համար հատկացնել 5 մոտոցիկլիստներ և ճանապարհային ոստիկանության անձնակազմեր:
5. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում և հատկացնել անվտանգության անձնակազմ:
i
6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` պատվիրակության Հայաստանում գտնվելու ընթացքում կեցության, սննդի, փոխադրամիջոցների, պաշտոնական ճաշկերույթների, հուշանվերների և ծաղկեպսակի գնման հետ կապված ծախսերը (1604.941 դրամի սահմաններում) կատարել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած հաշվետվությունների:
(6-րդ կետը փոփ. 22.02.01 թիվ 149 որոշում)